Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի

Եվ կրկին ռմբակոծում է Սիրիայի քրդաբնակ տարածքները

Հունվարի 26, 2022
Միջազգային
Թուրքիան պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունի
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
265
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Սիրիայում քրդերը բնակչության ավելի քան 18 տոկոսն են կազմում, որոնք մինչեւ 2011-ի բախումները ճնշումների են ենթարկվել եւ անգամ քաղաքացիություն չեն ունեցել։ Նրանց մեծամասնությունը սունիներ են, կան նաեւ ալեւիներ ու եզդիներ:

Քրդերը բնակվում են երկրի հյուսիսային հատվածներում՝ Թուրքիայի հարեւանությամբ։ 2012 թ. քրդական բնակավայրերից դուրս են բերվել Սիրիայի բանակի ուժերը, իսկ 2013 թ. նոյեմբերին քրդերը ձեւավորեցին Քրդական ինքնավարություն եւ ինքնապաշտպանության նպատակով ստեղծեցին զինված կազմավորում՝ «Ժողովրդի պաշտպան միավորներ» (YPG) անվամբ: Ավելի ուշ՝ դաիշականների դեմ պայքարում ձեւավորեց նաեւ «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (SDF) ռազմական խմբավորումը, որտեղ ընդգրկված են նաեւ այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ արաբներ: Սիրիայում 10-ամյա բախումների ընթացքում քրդերը պայքարել են ծայրահեղական կազմավորումների դեմ, իսկ 2014-ից «Իսլամական խալի‎ֆ‎այության» դեմ պայքարում նշանակալից դեր են ունեցել։ Այս հարցում քրդերը վայելել են  Արեւմուտքի եւ մասնավորապես ԱՄՆ-ի բազմակողմանի աջակցությունը։ Հանգամանք, ինչը նպաստեց, որ քրդերն ամրապնդեն իրենց դիրքերը Թուրքիայի սահմանների հարեւանությամբ։ Իսկ դա պատճառ դարձավ, որ Սիրիայում հենց նրանք դառնան Թուրքիայի գլխավոր թիրախը: Սիրիայում զարգացումների նման ընթացքը խիստ մտահոգել էր Անկարային՝ դա իր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք համարելով: Ուստի սերտորեն համագործակցելով «Սիրիայի ազատ բանակ» կոչվող խմբավորման հետ եւ նրան լիովին իրեն ենթարկելով՝ Սիրիայում իր նպատակներին հասնելու գործիք դարձրեց։

Բացի այդ, Անկարան Սիրիայում համագործակցել ու համագործակցում է տարբեր ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումների, ինչպես, օրինակ, Սիրիայում՝ «Ալ Քաիդայի» մասնաճյուղ «Ալ Նոսրայի» եւ դաիշականների հետ։ Ներխուժելով Սիրիա՝ հիշյալ ուժերի աջակցությամբ զավթել է քրդաբնակ տարածքներ, այդ թվում՝ ռազմավարական նշանակության Աֆրին քաղաքն ու հարեւան տարածքները, որոնց թրքացման գործում ջանք չի խնայում։ Միաժամանակ ԱՄՆ-ից պահանջում է չպաշտպանել քրդական «ահաբեկչական» խմբերին. ի դեպ, Աֆրինը Թուրքիան գրավեց, քանի որ քրդերի դաշնակից ԱՄՆ-ը նրանց չաջակցեց՝ մենակ թողնելով Թուրքիայի դեմ պատերազմում։ Այսուհանդերձ, թուրք-ամերիկյան տարաձայնությունների, այն է՝ երկու ռազմավարական գործընկեր երկրների, փոխհարաբերություններում առաջացած լարվածության պատճառներից մեկը հենց քրդերի հետ դաիշականների դեմ պայքարում ԱՄՆ-ի համագործակցությունն է, ինչը շարունակվում է առայսօր: Անկարան Վաշինգտոնին մեղադրել եւ մեղադրում է քրդական ինքնավարություն ձեւավորելու համար՝ մտավախություն ունենալով, որ քրդական ուժերը նպատակամղված են Սիրիայում պաշտոնականացնել այն: Միաժամանակ այդ պատրվակով Սիրիայում իրականացնում է իր ծավալապաշտական, նեոօսմանական նպատակները։ 

Նշենք, որ հունվարի 20-ին դաիշականների՝ քրդերի վերահսկողության տակ գտնվող Հասաքեի բանտի վրա հարձակմանը զուգահեռ, որտեղ պահվում է տարբեր ազգության շուրջ 3500-5000 ահաբեկիչ, ակնհայտորեն ակտիվացել են նաեւ Թուրքիայի հարձակումները քրդերի դեմ Սիրիայի հյուսիսում ու հյուսիս-արեւելքում, ինչը քրդերը պատահական չեն համարում։ Հատկանշական է նաեւ, որ վերլուծաբանները եւս, հաշվի առնելով, որ դաիշականներից առգրավված զենքերի վրա նշված է Թուրքիա-ՆԱՏՕ, շեշտում են, թե քրդաբնակ շրջանների թուրքական ռազմական ինքնաթիռների ռմբակոծությունները եւ դաիշականների հարձակումները համաձայնեցված գործողություններ են ընդդեմ քրդերի։ Իրականում էլ դա հստակ թուրքի ձեռագիր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ թուրքերը պատեհ առիթը որսալու հարցում մրցակից չունեն։ Թվում է, թե Անկարան դարան է մտնում, եւ երբ միջազգային կամ տարածաշրջանային զարգացումները նպաստավոր են  լինում, իրականացնում է իր «ազգային», համաթյուրքական ծրագրերը, ինչն ապացուցված է փորձով՝ սկսած Հայոց ցեղասպանությունից մինչեւ Իրաքի, Սիրիայի ու Արցախի վրա զավթողական հարձակումների համար ընտրված պահերը։ Այժմ էլ ԱՄՆ-ը եւ Սիրիայի հարցում Թուրքիայի դաշնակից Ռուսաստանը խիստ զբաղված են Ուկրաինայի հարցով, ուստի պահը նպաստավոր է, եւ բացառված չէր, որ դաիշականներին հաջողվեր գրավել Հասաքեի բանտը, ինչը, անշուշտ, կնպաստեր Թուրքիայի զավթողական գործողությունների հաջողությանը։ Սակայն SDF-ի ու տեղի ներքին ուժերին հաջողվել է նրանց հեռացնել եւ բանտի վերահսկողությունը կրկին իրենց ձեռքը վերցնել, բայց, ըստ քրդական աղբյուրների, բախումները դաիշականների հետ տեղափոխվել են մոտակա բնակավայրեր, իսկ վերջիններս բնակչությանն օգտագործում են որպես կենդանի վահան։

Մյուս կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հանդես է եկել դաիշականների գործողությունները դատապարտող հայտարարությամբ՝ գովեստով խոսելով SDF-ի արագ արձագանքման մասին։ Բացի այդ, ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն աջակցում են բանտի վերահսկողությունը վերականգնելու հարցում, սակայն որոշ վերլուծաբաններ, այդ թվում՝ քրդագետ Էլիզա Մարկուսը, Վաշինգտոնին մեղադրում են քրդաբնակ բնակավայրերի՝ Թուրքիայի շարունակվող ռմբակոծությունների հանդեպ լռելու մեջ: Հունվարի 24-ին ռմբակոծության թիրախ են դարձել Թալ Թամեր եւ Այն Իսայի շրջանների գյուղերը, մյուս կողմից «Սիրիայի ազատ բանակի» ուժերն են հարձակումներ գործում քրդաբնակ բնակավայրերի վրա։ Հասաքեում էլ հունվարի 24-31-ը արտակարգ դրություն է հայտարարվել։ Բախումների ընթացքում զոհերի վերաբերյալ տվյալները հստակ չեն, նշվում է քրդական կողմից 120-130, իսկ դաիշականների՝ մինչեւ 175 զոհի մասին։ Սիրիացի որոշ պաշտոնյաներ Հասաքեի բանտի վրա հարձակման հարցում մեղադրում են ԱՄՆ-ին, ավելին՝ նախագահ Ասադը եւս տարբեր առիթներով շեշտել է, թե ԴԱԻՇ-ը կմնա Սիրիայում, քանի որ ԱՄՆ-ն է դա ցանկանում։

Ստեղծված իրավիճակում, թերեւս, պատահական չէ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հունվարի 23-ի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-Թուրքիա փոխհարաբերություններում ամենամեծ խնդիրը Վաշինգտոնի կողմից YPG-ի հովանավորումն է, որը «բնավ չի տարբերվում PKK-ից»։ Ըստ երեւույթին, Հասաքեում SDF-ին ԱՄՆ-ի ցուցաբերած աջակցությունն Անկարային խանգարել է լիովին իրականացնել ծրագրերը քրդաբնակ տարածքներում, մանավանդ որ, ըստ որոշ տեղեկությունների, ԱՄՆ-ն ու SDF-ը պատրաստվում են նշյալ բանտի հարցը վերջնականապես լուծել համատեղ գործողություններով։ Սակայն Աքարը միաժամանակ հավելել է, որ երկու երկրների միջեւ տարաձայնությունները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով՝ շեշտելով, թե ԱՄՆ-ը պետք է հանուն բարեկամության ու միասնության կատարի բոլոր անհրաժեշտ քայլերը։ 

Թեգեր: ԱՄՆԹուրքիաՄԱԿՍիրիաքրդեր
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Վարպետի նամակները

Վարպետի նամակները

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հաղթանակ սատանայի նկատմամբ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist