Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են

Փետրվարի 1, 2022
Միջազգային
Իրան-5+1-ի բանակցությունները մշուշապատ են
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
168
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրան-5+1-ի բանակցությունների 8-րդ փուլը, որին անուղղակիորեն մասնակցում է ԱՄՆ-ը, ընդհատվել է։ Թեեւ դեռեւս լուրջ խնդիրներ կան լուծելու, բայց եւ այնպես նաեւ  առաջընթաց կա։

Հունվարի 25-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին մի հեռուստահարցազրույցի ընթացքում խոսելով ԱՄՆ-ի հետ անմիջական բանակցությունների հնարավորության մասին, շեշտել է, թե դա կլինի այն դեպքում, երբ Վաշինգտոնը չեղարկի Թեհրանի դեմ բոլոր սահմանափակումները։ Երկրի նախագահից առաջ նման տեսակետ է հայտնել նաեւ ԱԳ նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը՝ ընդգծելով, որ եթե բանակցությունների որեւէ փուլում «լավ» համաձայնության հնարավորություն լինի, ապա բացառված չէ, որ Իրանն ԱՄՆ-ի հետ նաեւ բանակցի։ Հավելենք, որ երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդը, ով նաեւ որոշում է երկրի ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները, նախկինում խիստ դեմ էր նման բանակցություններին եւ արգելել էր։ Սակայն շուրջ երկու շաբաթ առաջ իր ելույթներից մեկում անուղղակիորեն դա համարել է թույլատրելի՝ նշելով, թե թշնամու հետ որոշ դեպքերում կարելի է բանակցել՝ հավասարը հավասարի հետ սկզբունքով, ինչը բնավ չի նշանակում զիջումների գնալ։ ԱՄՆ-ը ողջունել է բանակցություններում Իրանի դիրքորոշման փոփոխությունը, քանի որ մշտապես կողմնակից է եղել անմիջական բանակցությունների՝ նշելով, թե այդպես ավելի արդյունավետ կլինի։

Նշենք, որ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1 (ՄԱԿ-ի 5 մշտական անդամները` Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Չինաստան եւ Գերմանիա, Joint Comprehensive Plan of Action, JCPOA) համաձայնությունը գործնականում սառեցվել է 2018 թ. մայիսից, երբ որոշիչ դեր ունեցող երկրներից ԱՄՆ-ը հեռացավ դրանից: Հետեւաբար, ոչ միայն վերականգնվեցին Իրանի դեմ մինչեւ համաձայնությունը կիրառված սահմանափակումները, այլեւ դրանք գրեթե կրկնապատկվեցին տարբեր, այդ թվում՝ մարդու իրավունքների ոտնահարման, հեռահար հրթիռների արտադրության եւ այլ պատճառաբանություններով: Այժմ Իրանի ‎ֆիզիկական ու իրավաբանական 1600 անձանց դեմ կիրառված են սահմանափակումներ: Եվրամիությունը լուրջ ջանքեր գործադրեց համաձայնությունը պահպանել Իրան-5+1-ի շրջանակներում, ինչը նշանակում էր, որ պետք է քայլեր կատարվեին Իրանի դեմ ԱՄՆ սահմանափակումները շրջանցելու ուղղությամբ, սակայն ձեռնարկած միջոցառումները որեւէ արդյունք չարձանագրեցին: Ուստի Իրանը 2019 թ. հուլիսի 7-ից սկսեց JCPOA-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններից աստիճանաբար նահանջի քայլեր կատարել՝ ընդհուպ վերականգնելով ուրանի հարստացման գործընթացը բարձր տոկոսներով, ինչի արդյունքում 2021 թ. հոկտեմբերի դրությամբ տնօրինում է 25 կգ 60 տոկոսով եւ 120 կգ 20 տոկոսով հարստացած ուրան, մինչդեռ JCPOA-ի շրջանակներում Թեհրանը իրավասու էր հարստացնել 3,67 տոկոսանոց՝ ոչ մեծ քանակով:

Ի վերջո, Եվրամիության ջանքերով համաձայնության վերականգնման շուրջ 2021 թ. ապրիլի 6-10-ը Վիեննայում տեղի ունեցան Իրան-5+1-ի ձեւաչափով բանակցություններ՝ Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ հանձնակատար Ռոբերտ Մալիի գլխավորությամբ (այդ երկրի պատվիրակությունը մասնակցում էր անուղղակիորեն՝ հարեւան հյուրանոցից): Արդյունքից գոհունակություն էին հայտնել եւ այն կառուցողական գնահատել JCPOA-ի գլխավոր դերակատարներ Իրանն ու ԱՄՆ-ը: Իրանի նախագահը նշել էր, որ վկա ենք JCPOA-ի նոր կյանքի, որտեղ բոլոր կողմերը միաձայն եկել են եզրակացության, որ Իրանի միջուկային հարցի լուծումը JCPOA-ից ավելի լավ այլընտրանք չունի: Ռոհանին ու բարենորոգչական հոսանքը խիստ շահգրգիռ էին բանակցությունների շուտափույթ եւ արդյունավետ ավարտով, ինչը կարող էր նշանակալից դեր ունենալ նախագահական ընտրությունների արդյունքների վրա։ Ահա թե ինչու, Իրանի պահպանողականներին հարող ԶԼՄ-ներում քննադատաբար եւ բացասական լույսի ներքո էին մեկնաբանում Վաշինգտոնի քայլը JCPOA-ի վերականգնման ուղղությամբ: Ինչեւիցե, նույն թվականի հունիսի 12-20-ը տեղի ունեցավ բանակցությունների 6-րդ փուլը, որից հետո նշվեց, թե դրանց ընթացքում լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել, սակայն դեռեւս խնդիրներ կան։ Բանակցող բոլոր կողմերը ջանքեր էին գործադրում, որպեսզի համաձայնության գային մինչեւ Իրանի նախագահական ընտրությունները, բայց չհաջողվեց։

2021 թ. նոյեմբեի 29-ին, 5-ամսյա ընդմիջումից եւ Արեւմուտքի սպառնալից պահանջներից հետո, Վիեննայում վերսկսվեց  բանակցությունների 7-րդ փուլը, որը շարունակվեց մինչեւ դեկտեմբերի 17-ը։ Սակայն Իրանը բանակցություններին մասնակցեց ավելի խիստ դիրքորոշմամբ՝ պահանջելով դրանք սկսել նոր էջից, ինչն էլ ավելի բարդացրեց բանակցությունների ընթացքը։ Նշենք նաեւ, որ Արեւմուտքը պահանջում է հնարավորինս շուտ ավարտել բանակցությունները՝ շետելով, թե Իրանը միայն շուրջ 3 շաբաթ հնարավորություն ունի բանակցելու։ Իսկ եթե համաձայնության չգան, ապա այլընտրանքային քայլեր են կյանքի կոչվելու՝ Իրանի միջուկային զենքի արտադրությունը խափանելու նպատակով։ Սակայն բանակցությունների այս փուլը, ընդհանուր առմամբ, կողմերը հուսադրող են գնահատել, բայց կան նաեւ հոռետեսական տեսակետներ։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հունվարի 25-ին հայտարարել է, թե բանակցությունների ընթացքը դանդաղ է, եւ որ այդպիսով դրանք մոտենում են խիստ վտանգավոր փակուղու, ինչն արժանացել է Թեհրանի խիստ հակազդեցությանը։ Ժամանակի սղության մասին նախազգուշացնում է նաեւ Վաշինգտոնը։ Թեեւ  բանակցությունների արդյունքները խիստ մշուշապատ են թվում, բայց եւ այնպես, հաշվի առնելով կողմերի շահգրգռվածությունը դրանց դրական ելքի վերաբերյալ, կարելի է նշել, որ բանակցությունների այս փուլը մեծ հավանականությամբ  ավարտվելու է շոշափելի ձեռքբերումներով։ Այս առնչությամբ հատկանշական նաեւ, որ հունվարի 30-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել  նախագահ Ռաիսիի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային, ինչպեսեւ JCPOA-ի վերականգնման գործընթացի վերաբերյալ հարցեր։ 

Թեգեր: ԱՄՆԻրանՄԱԿ
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Միայնություն

Չարախինդ ժամանակի ձեւն ու բովանդակությունը

Չարախինդ ժամանակի ձեւն ու բովանդակությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Մինասի առասպելի եւ դաժան իրականության արանքում

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist