Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դաշնակիցների փնտրտուք՝ պայմանավորված էներգետիկ շահերով

Օրակարգում գազի լրացուցիչ մատակարարումների հարցն է

Փետրվարի 3, 2022
Միջազգային
Դաշնակիցների փնտրտուք՝ պայմանավորված էներգետիկ շահերով
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
192
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արեւմուտքի եւ Ռուսաստանի դիմակայությունը կողմերի առջեւ նոր դաշնակիցներ գտնելու խնդիր է դնում՝ պայմանավորված նաեւ էներգետիկ ճգնաժամով։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հունվարի 31-ին նամակ էր հղել Կոնգրեսի ղեկավարին՝ տեղեկացնելով Կատարին որպես ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող «գլխավոր դաշնակցի» կարգավիճակ տալու մտադրության մասին։ Նախագահն իր այդ որոշումը բացատրել էր «ի նշան Կատարի երկարամյա ներդրման՝ ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության պատասխանատվության ոլորտում ԱՄՆ-ի գլխավորած ջանքերում», ինչպես նաեւ ի նշան երկրի «ազգային շահերի՝ Կատարի պետության հետ պաշտպանական եւ անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության խորացման գործում»: Ի դեպ, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի կարգավիճակ է ունեցել նաեւ Աֆղանստանը։

Կատարին «գլխավոր դաշնակցի» կարգավիճակի շնորհումն այս պահի դրությամբ ունի տնտեսական նպատակահարմարություն։ Նույն օրը Բայդենն անձնական հանդիպում էր ունեցել Կատարի էմիր Համադ բեն Խալիֆա ալ Թանիի հետ, որի ընթացքում քննարկվել է Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում Կատարի օգնության հարցը՝ Ուկրաինայի շուրջ ծավալվող գործընթացների պատճառով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների դեպքում: Հանդիպումը համընկել է երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակի հետ։

Ըստ փորձագետների գնահատականների Կատարը հազիվ թե կարողանա լրացնել նավթի եւ գազի համաշխարհային հնարավոր դեֆիցիտը, որը կառաջանա, եթե Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ լարվածության արդյունքում տնտեսական պատժամիջոցներ կիրառվեն։ «Associated Press» գործակալությունն օրեր առաջ անդրադարձել էր Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի հաղթահարման հարցում Կատարի օգնությանը՝ նշելով, որ «Կատարն արդեն աշխատում է ամբողջ հզորությամբ, նրա մատակարարումների մեծ մասը, պայմանագրերի համաձայն, իրականացվում է դեպի Ասիա»։ Վերլուծաբանների կարծիքով՝ նույնիսկ եթե խաղաղօվկիանոսյան որոշ դաշնակիցների՝ ներառյալ Հնդկաստանը, Ճապոնիան եւ Հարավային Կորեան, համոզեն ստացվող հեղուկացված բնական գազի մի մասը ուղղել դեպի Եվրոպա, միեւնույն է, դա քիչ ազդեցություն կունենա հարվածը մեղմելու համար: Բավական է նշել, որ Եվրոպային բնական գազի մոտ 40 տոկոսը մատակարարում է Ռուսաստանը, որը անցած տարվա չորրորդ եռամսյակում կրճատել էր իր արտահանումը մոտ 25 տոկոսով։

Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության պայմաններում ամենահրատապ հարցն է դառնում Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը՝ խնդիր դնելով վառելիքի այլընտրանքային մատակարարներ գտնել։ Կատարից բացի, ԵՄ-ն գազի մատակարարման շուրջ բանակցություններ է փորձում վարել նաեւ Ադրբեջանի հետ։ Փետրվարի 4-ին էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը մեկնելու է Ադրբեջան, որտեղ կմասնակցի «Հարավային գազային միջանցքի» մասնակից պետությունների նախարարական հանդիպմանը։ Այնուհետեւ՝ փետրվարի 7-ին, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հետ մեկնելու են ԱՄՆ՝ մասնակցելու ԵՄ-ԱՄՆ էներգետիկ խորհրդի նիստին։ Հարավային գազային միջանցքի (SGC) արեւմտյան հատվածն Անդրադրիատիկ գազատարն է, որը ներառում է նաեւ «հարավկովկասյան» եւ «անդրանատոլիական» գազատարները: 2021 թ. Ադրբեջանը «Հարավային գազային միջանցքով» արտահանել է ավելի քան 14 միլիարդ խորանարդ մետր գազ։ SGC-ի համար գազի հիմնական աղբյուրը Կասպից ծովում գտնվող Շահ Դենիզ հանքավայրն է՝ 1.2 տրիլիոն խորանարդ մետր պաշարներով։

Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը, ստանալով ազդեցության նման լծակներ, բնականաբար, տնտեսական-էներգետիկ հարցերի հետ բանակցային սեղանին է դնում այդ երկրի քաղաքական օրակարգը։ Գազի շուրջ «առեւտուրն» Ադրբեջանը օգտագործում է հակահայկական քայլերի հանդեպ չեզոք դիրքորոշում ձեւակերպելու համար։ Հասկանալի է, որ գազի մատակարարման շուրջ բարեհաջող ելքով բանակցություններից հետո Ադրբեջանն էլ ավելի անհանդուրժող եւ ագրեսիվ կեցվածք կցուցաբերի Հայաստանի եւ Արցախի հանդեպ։

Թեգեր: ԱդրբեջանգազԵՄՆԱՏՕՋո ԲայդենՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Էրդողանը ռուսների թշնամին է, կօգնի Ուկրաինային»

«Էրդողանը ռուսների թշնամին է, կօգնի Ուկրաինային»

Սկսենք տնտեսական որակական հիմքից

Սկսենք տնտեսական որակական հիմքից

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist