Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եվրոպան՝ «դաժան» իրականության առջեւ

Փետրվարի 4, 2022
Միջազգային
Եվրոպան՝ «դաժան» իրականության առջեւ
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
774
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Էներգակիրներով հարուստ բոլոր երկրները, Քաթարից մինչեւ Ադրբեջան, խոստացել են արտակարգ իրավիճակներում գազ առաքել Եվրոպա: Սակայն նրանք արդեն սկսում են գիտակցել, որ չեն կարող փոխարինել գլխավոր մատակարարին՝ Ռուսաստանին: Այս մասին հաղորդում է «Bloomberg»-ը: Ինչպես պնդում են փորձագետները, այլընտրանք չկա: Խտացված բնական գազի մատակարարման ուղիների փոփոխությունը կարող է ճգնաժամ առաջացնել Ասիայում, իսկ ՌԴ-ին մեկ մատակարարը, ինչպիսին Քաթարն է, չի կարող փոխարինել:

Ուկրաինայի շուրջ շարունակվող լարվածությունը եւ զինված հակամարտության սպառնալիքը, որը կդադարեցնի էներգակիրների մատակարարումները Եվրոպա, վերջին շաբաթների ընթացքում մթագնել են իրավիճակը գազի շուկաներում՝ առաջացնելով գների կտրուկ տատանումներ: Պատերազմը կարող է խանգարել ռուսական գազի մատակարարմանը, որը մեծ ծավալներով մղվում է Եվրոպա, որի մեկ երրորդը, ի դեպ, անցնում է Ուկրաինայի տարածքով։

Մատակարարման խափանումների ռիսկը նվազեցնելու համար ԵՄ-ն բանակցություններ է վարում խոշոր արտադրողների հետ՝ փնտրելով գործընկերություն՝ պատրաստ լինելով նույնիսկ վառելիքի փոխանակում կատարել ասիական երկրների հետ, որոնք ԵՄ-ից երկու անգամ մեծ շուկա ունեն: Վերջերս Եվրոպան ստացավ խտացված բնական գազի մի քանի խմբաքանակ: Տաք եղանակին զուգահեռ դա նույնպես օգնեց մեղմել դեֆիցիտը: Բայց Եվրոպան իր սպառած գազի ավելի քան մեկ երրորդը Ռուսաստանից է ստանում: Եթե ԵՄ-ն սկսի գնել այդ վառելիքը այլ տեղից, ապա ճգնաժամը կարող է տարածվել նաեւ մյուս տարածաշրջաններում:

«Եվրոպան այլընտրանք չունի ռուսական գազին,- ասում է «BCS Global Markets»-ի ավագ վերլուծաբան Ռոն Սմիթը:- «Գազպրոմին» լիարժեք փոխարինելու համար կպահանջվի վերաուղղորդել Ասիայի խտացված գազի ծավալի կեսը: Իսկ ինչի՞ կհանգեցնի դա: Ողջ Ասիայում էներգառեսուրսների հսկայական դեֆիցիտ կառաջանա: Այդ դեպքում Եվրոպան իր էներգետիկ ճգնաժամը կարտահանի Ասիա»:

Առաքումների ուղիների փոփոխություն

Մեկ առաքիչը չի կարող փոխհատուցել Եվրոպայի գազի պահանջարկը՝ չխաթարելով մատակարարումները դեպի այլ տարածաշրջաններ: Այս մասին ասել է Քաթարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին ԵՄ-ի՝ էներգետիկայի գծով կոմիսար Կադրի Սիմսոնի հետ հեռախոսազրույցից հետո: Նա ավելացրել է, որ Քաթարի համար առաքման պայմանագրերը «սուրբ» են, որ իր երկրի համար առաջնահերթը պայմանագրային գնորդների կարիքների բավարարումն է: Նախարարը շեշտել է, որ Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը երաշխավորելու համար պահանջվում են մի շարք առաքիչների կոլեկտիվ ջանքեր:

Բրյուսելյան «Bruegel» վերլուծական կենտրոնի հետազոտողները նշել են, որ եթե առաջիկա երկու ձմեռվա ընթացքում մատակարարումների խափանումները կրկնվեն, Եվրոպան ստիպված կլինի կրճատել գազի սպառումը: Այսպիսի անորոշության պատճառով գները, հավանաբար, բարձր կմնան, քանզի խտացված բնական գազի համար մրցակցությունը կուժեղանա:

«Քանի դեռ իրավիճակն Ուկրաինայում անորոշ է ու չկարգավորված, եվրոպական գնորդները պատրաստ կլինեն բավարար գումար վճարել, որպեսզի խտացված գազի խմբաքանակներ ստանան՝ պահուստները լրացնելու համար»,- ասել է խտացված բնական գազի առաքիչ «Flex LNG»-ի գլխավոր գործադիր տնօրեն Օյսթեյն Կալեկլեւը:

Գազային ենթակառուցվածքը թանկ է, ուստի գազի հիմնական ծավալներն աշխարհում վաճառվում են երկարաժամկետ պայմանագրերով, որոնք վաճառողը կնքում է գնորդների հետ: Այստեղ օգնության կարող են գալ ԱՄՆ-ի ճկուն մատակարարումները, սակայն եթե գինը հարմար լինի:

Անցած ամիս ԱՄՆ-ն Եվրոպա խտացված բնական գազի ամենախոշոր մատակարարն էր: Եվրահանձնաժողովի պաշտոնյաների խոսքերով՝ նրանք այլ երկրների հետ միասին կարողացել են փոխհատուցել ռուսական գազի մատակարարումը մի քանի տոկոսով:

Բայց ոչ մի երաշխիք չկա, որ նման մատակարարումները կշարունակվեն: Անցած տարվա վերջից Եվրոպան խտացված գազի առաքման ամենաեկամտաբեր տարածաշրջաններից է, սակայն սովորաբար նման տարածաշրջան է համարվում Ասիան, որի շուկան ամենաարագն է աճում: Եթե Չինաստանը կրկին էներգետիկ ծարավ ունենա, տանկերներն արագ կլքեն Եվրոպան եւ կգնան դեպի արեւելք:

Լրացնել բացը

Միեւնույն ժամանակ «Գազպրոմի» գազամուղով օրական արտահանումը դեպի իր կարեւորագույն շուկաներ նվազել է՝ հասնելով 2015 թ. սկզբից ի վեր ամենացածր մակարդակին, չնայած այդ ընկերությունը մեծացրել է արդյունահանումը:

ԵՄ-ի ուշադրությունը գրավում է նաեւ Կասպից ծովի ափին գտնվող Ադրբեջանը, որը 2020 թ. սկզբին սկսեց գազ մատակարարել Եվրոպա։ Եվրոպա, Թուրքիա եւ Վրաստան Ադրբեջանի մատակարարումները 10 անգամ ավելի փոքր են, քան այն ծավալը, որը «Գազպրոմը» վաճառում է իր հիմնական արտահանման շուկաներում: Ի դեպ, այդ բոլոր ծավալները վաճառվել են 10 տարի առաջ, որպեսզի ֆինանսավորվեն արտադրությունը եւ խողովակաշարերի շինարարությունը:

«Իրականությունն այն է, որ Ադրբեջանը չի կարող մրցակցել ռուսական գազի հետ, պարզապես այն պատճառով, որ չունի նման ծավալներ,- անցյալ շաբաթ ասել էր Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը։- Մենք կարող էինք ապահովել առաքումների մի մասը, սակայն Ադրբեջանի ծավալները ռուսականին հավասար չեն, ինչն ակնհայտ է: Եվ մեր արեւմտյան գործընկերները պետք է մտածեն դրա մասին»։

Այժմ Եվրոպան շեշտը դնում է խտացված բնական գազի վրա, որն օգնում է թեթեւացնել գնային ծանրաբեռնվածությունը: Սակայն «BloombergNEF»-ի հաշվարկներով՝ մինչեւ մայիս Ասիան կվերականգնի իր դիրքը:

«Պատկերացումը, որ մենք կլրացնենք բացը մեր խտացված բնական գազով, սխալ է: Դա անհնար է: Մենք պարզապես ֆիզիկապես դա չենք կարող անել: Աշխարհում դրա համար բավարար խտացված գազ չկա»,- ասել է Սմիթը:

Թեգեր: ԱդրբեջանգազԵՄԿասպից ծովՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
2022 թ. բյուջեից մարզպետարաններին 1,6 մլրդ դրամ կհատկացվի

2022 թ. բյուջեից մարզպետարաններին 1,6 մլրդ դրամ կհատկացվի

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Պայքար միայնության դեմ

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist