Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Հունիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ղրիմի թաթարների «խաղաքարտը»

Փետրվարի 4, 2022
Միջազգային
Ղրիմի թաթարների «խաղաքարտը»
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
435
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած այցի ընթացքում առիթը բաց չի թողել՝ հանդիպելու Ղրիմի թաթարների պատվիրակությանը՝ առաջնորդ Մուստաֆա Ջեմիլեւի գլխավորությամբ։ Վերջինս «Ղրիմի թաթարների մեջլիսի» առաջնորդն է եւ հայտնի է Քըրըմօղլու՝ «Ղրիմի որդի» մականունով։ Ռուսաստանին Ղրիմի միավորումից հետո թուրքական իշխանություններն անմիջապես հասկացրին, որ շարունակելու են փորձել ուժեղացնել իրենց ազդեցությունը թերակղզու վրա՝ օգտագործելով մահմեդական բնակչությանը։

Թուրքիայի ղեկավարը մշտապես տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ պարտադիր հանդիպումներ է ունենում այդ երկրներում թուրքական համայնքների ներկայացուցիչների հետ։ Էրդողանը լավ է հասկանում, որ Ղրիմի թաթարների խաղաքարտն օգտակար կարող է լինել թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ հարաբերություններում։ «Հասցեական լսարանի» ներկայացուցիչների հանդիպումներն ուղերձ են առ այն, որ ժամանակի ընթացքում արդյունավետ քաղաքականություն վարելու դեպքում համայնքը կարող է վառոդի դեր կատարել քաղաքական գործընթացներ ապահովելու համար։ Թեեւ տարբեր ժամանակներում, այդ թվում՝ Ուկրաինա վերջին այցելության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը», սակայն չպետք է մոռանալ, որ Էրդողանը չի հրաժարվում Օսմանյան կայսրության ժառանգությունից։  

Կիեւում Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմի թաթարները պատմական բարեկամության եւ համագործակցության կամուրջ են Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ։ Բայց միաժամանակ Ղրիմի թաթարները Թուրքիայի համար կարող են «կամուրջ» դառնալ դեպի Ղրիմի թերակղզի։ Դրան է ուղղված Ղրիմի թաթարների իրավունքները «պաշտպանելու» ձգտումը, ընդհուպ մինչեւ ինքնավարության ստեղծման երազանքը։

Ղրիմի մահմեդականների իրավունքների թեման ակտիվ են պահում թուրքական լրատվամիջոցները։

Այսպես, «Յենի Շաֆակ»-ը հունվարին անդրադարձել է թերակղզու մահմեդական բնակչությանը՝ նշելով, որ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում կտուժեն նաեւ Ղրիմի մահմեդականները, որոնք կազմում են ընդհանուր բնակչության 13 տոկոսը»։ Շարունակելով ներկայացնել իր «մտահոգությունները»՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ վերջիններս արդեն տուժել են 2014-ից հետո, քանի որ, ըստ նրա, «Ռուսաստանի կառավարությունը միտումնավոր ռուսներին վերաբնակեցրել է Ղրիմում՝ թաթարների հետ ուծացումը արագացնելու եւ «տարածաշրջանի դեմքը փոխելու» նպատակով։ Եվ, իհարկե, ամենահետաքրքիրը «Ղրիմի թաթարների գրեթե նոր արտաքսումը» կանխելուն ուղղված «խնդրի լուծման» տարբերակն է, որն առաջարկում է հոդվածագիրը, այն է՝ «Խերսոնի մարզում ինքնավարությունը, բնականաբար, հետագա ընդլայնմամբ»։

Երկու տարի առաջ, 2020 թ. հոկտեմբերին ուշագրավ հրապարակում է արել թուրքական «Haber7» ինտերնետային պորտալը. «Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը 1783 թվականին անարդարացիորեն խլել է Ղրիմը Օսմանյան կայսրությունից, եւ այդ հողերը պետք է վերադարձվեն ժամանակակից Թուրքիային, որը կայսրության շարունակությունն է»։ Նմանատիպ նյութ էր հրապարակել նաեւ «Միլիեթ» թերթը՝ հավելելով, որ «Էրդողանը Ղրիմը չի համարում ռուսական, բայց նաեւ չի համարում, որ թերակղզին պատկանում է Ուկրաինային»։ Պաշտոնական հաղորդագրություններում ոչ այդ խոսքերի հաստատումը կա, ոչ էլ՝ վերոնշյալ լրատվամիջոցները ուղղակի մեջբերումներ էին կատարել, սակայն խնդիրն այս պարագայում ոչ այնքան պաշտոնական հաստատումն է, որքան իրական մտադրությունները։ Թուրքական մամուլում այդպիսի հրապարակումները, թեկուզ «ոչ պաշտոնական», պետական եւ հանրային տրամադրություններն ուսումնասիրող ուղերձներ են։ Նման լուրեր հայտնվել էին Ուկրաինայի նախագահի՝ Թուրքիա կատարած այցից հետո եւ մեծ աղմուկ էին բարձրացրել ռուսական լրատվական դաշտում։ Ի դեպ, Թուրքիան աջակցում է «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսին» (ՌԴ-ում արգելված կազմակերպություն), որը հետեւողականորեն հանդես է եկել Ղրիմի թերակղզին «Ղրիմի թաթարական էթնոկրատական պետության» վերածելու օգտին: Ղրիմի թաթարների ղեկավար ներկայացուցիչները հաճախակի են այցելություններ կատարում Թուրքիա, որտեղ անգամ կառավարական պարգեւներ են ստացել։ Սրանով թուրքական իշխանությունները փաստացի «խաղում են կրակի հետ», որն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ։

Թեգեր: ՂրիմՈւկրաինաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը

Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • ԱՍԱԼԱ. երբ այլեւս այլընտրանք չի մնում

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 16

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist