Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը

Փետրվարի 5, 2022
Միջազգային
Ուկրաինայի «պատին» հանդիպած ռուս-թուրքական գործընկերությունը
15
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.5k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի ունեցած լարված հարաբերությունների համապատկերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Կիեւ եւ այդ երկրից հնչած պաշտոնական հայտարարությունները Մոսկվային առնվազն մտորելու տեղիք պետք է տան: Էրդողանի այցի նախօրեին արդեն Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը կտրուկ ձեւակերպումներ էր պարունակում իր՝ վերջին շրջանի գործընկերոջ հասցեին: «Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը եւ ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը եւ հանդես է գալիս միջազգային իրավունքին համապատասխան Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորման օգտին»,- ասված էր հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ-ն, ինչպես միշտ, այս անգամ եւս չէր մոռացել Ղրիմի թաթարներին եւ իր ուղերձում շեշտել, որ Ուկրաինայի ու Թուրքիայի միջեւ բարեկամության, համագործակցության կամուրջ համարվող «Ղրիմի մեր թաթարների» իրավունքների եւ շահերի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքերն ավելի են ամրապնդում թուրք-ուկրաինական հարաբերությունները: Ռուսաստանի ուղղությամբ «շպրտած» այս քաղաքական հարթության հայտարարություններին զուգահեռ Անկարան Էրդողանի այցի ժամանակ կատարեց նաեւ ոչ պակաս ցավոտ տնտեսական քայլեր: Վերջինս այստեղ էլ օգտագործում է տնտեսական էքսպանսիայի իր հիմնական գործիքը՝ Կիեւի վրա ազդեցությունը մեծացնելու եւ Ռուսաստանից նրա կախումը թուլացնելու համար: 

Էրդողանի եւ Վլադիմիր Զելենսկու՝ երեք ժամից ավելի տեւած երկկողմ հանդիպումից հետո նրանց ներկայությամբ ստորագրվել են ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիր եւ ուղեկցող փաստաթղթեր: Բացի այդ, Ուկրաինայի էներգետիկայի նախարար Հերման Գալուշչենկոն եւ նրա թուրք գործընկեր Ֆաթիհ Դոնմեզը քննարկել են էներգետիկ անվտանգության եւ Անդրբալկանյան միջանցքով գազի մատակարարումների թեմաները։

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը հատկապես զգայուն է եվրասիական տարածաշրջանում բնական գազի շուկայի խնդիրների հարցում, որտեղ ունի բնական գերիշխող դիրք, իսկ Ուկրաինան ուղղակի կախման մեջ է Ռուսաստանից, քանի որ իր տարածքով Եվրոպա անցնող գազամուղի տարանցման շնորհիվ է ստանում իրեն անհրաժեշտ ողջ գազի ծավալը: Կիեւը լավ է հասկանում, որ ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում լուրջ կորուստներ կունենա նաեւ տնտեսության մեջ: ՌԴ-ն արդեն ավարտին է հասցրել «Հյուսիսային հոսք- 2» գազատարի կառուցումը, որն ապահովում է Եվրոպա ռուսական գազի անխափան մատակարարումը, եւ դրանով Ուկրաինային գցել է ՌԴ-ից ավելի մեծ կախվածության մեջ:

Ստեղծված իրավիճակում Թուրքիան Ուկրաինային առաջարկում է աջակցություն այդ կարեւոր հարցում՝ խոստանալով Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի եւ Բուլղարիայի տարածքով անցնող Տրանսբալկանյան գազատարով գազային ռեվերսի՝ հակառակ ուղղությամբ գազ մատակարարել Կիեւին: Կողմերը նաեւ պայմանավորվել են, որ Թուրքիան կհետախուզի եւ կարդյունահանի Ուկրաինայի գազի պաշարները Սեւ ծովի հատվածում:

Բնականաբար, կողմերը քննարկել են նաեւ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ լարվածության հարցը։ Դատելով հանդիպումից հետո տարածված հաղորդագրություններից՝ վերջին խնդրով էական արդյունքներ չեն ապահովվել, ինչը բնական է, քանի որ այդ հարցը բացառապես ՌԴ-ՆԱՏՕ տիրույթում է: Ուկրաինայի հարցում Թուրքիայի քայլերը ցույց են տալիս, որ Անկարայի շահերն այդտեղ խաչվում են ՌԴ-ի շահերի հետ, եւ դա բնական է, քանի որ այդ պետությունները դարեր շարունակ կիսել են նույն կենսական տարածքները, որոնց համար 20 անգամ պատերազմել են:

ՌԴ-Ուկրաինա լարված հարաբերությունների պայմաններում Թուրքիայի գործողությունները խոսուն փաստերն են այն բանի, որ առաջին իսկ հնարավորության դեպքում Անկարան կմոռանա Մոսկվայի հետ ունեցած գործընկերային հարաբերությունների մասին: Սա է փաստում նաեւ այն, որ օրերս Սիրիայի հյուսիսում թուրքական օդուժի խոշոր գործողություններ եւ օդային հարվածներ տեղի ունեցան: Անկարան օգտվեց առիթից, որ Մոսկվայի ուշադրությունն ավելի շատ դեպի Ուկրաինա է սեւեռված, եւ գործողություններ սկսեց ռուսական զորքերի հետ Սիրիայում ունեցած շփման գծում:

Այս միտումն առանձնակի դիտարկելու կարիք ունեն նաեւ հայկական պետությունները, քանի որ 44-օրյա պատերազմից հետո մեր սահմաններն էլ վերածվել են ռուս-թուրքական ներկայության շփման գծերի:

Թեգեր: ԹուրքիաՆԱՏՕՈւկրաինաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել6Tweet4Կիսվել1
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինայում թուրքական անօդաչուներ կարտադրվեն

Ուկրաինայում թուրքական անօդաչուներ կարտադրվեն

Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Անտոն Չեխովն է ինձ «հրամայել» գրել»…

    12 Կիսվել են
    Կիսվել 5 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist