Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինայում թուրքական անօդաչուներ կարտադրվեն

Փետրվարի 5, 2022
Միջազգային
Ուկրաինայում թուրքական անօդաչուներ կարտադրվեն
12
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինան համաձայն է թուրքական կողմի առաջարկով Ստամբուլ տեղափոխել Եռակողմ շփման խմբի բանակցությունները, որոնք նախկինում Մինսկում էին անցկացվում: Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, ով այդ պաշտոնում նշանակվելուց առաջ մինսկյան բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավարի տեղակալն էր: Նաեւ այդ հարցն է հինգշաբթի քննարկվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի նախագահին, ով ժամանել է կնոջ հետ, ուկրաինական կողմը դիմավորել է հատուկ պատիվներով, քանզի այցը պաշտոնական կարգավիճակ է կրում: Թռիչքուղում ազգային տարազներ հագած աղջիկները նրան բոքոնով են դիմավորել: Իսկ Մարիինյան պալատի շքամուտքում հյուրերին դիմավորել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ նրա կինը: Վերջիններս ընդգծել են հարգանքը՝ կրելով երկար փակ հանդերձանք եւ ծածկելով գլուխները: Էրդողանը, ուղեւորվելով Կիեւ, լրագրողներին ասել է, որ իր այցը կկայանա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ. «Ուստի այս այցը մեզ համար հատուկ նշանակություն ունի»: Կիեւում նա, որպես պատասխան սիրալիրություն, դիմել է պատվո պահակախմբի զինվորներին ուկրաիներեն ողջույնով. «Փառք Ուկրաինային»:

Թուրքիայի նախագահի այցն առանձնացավ վերջին օրերի արտասահմանյան «դիվանագիտական դեսանտի» ֆոնին ոչ միայն արտաքին, այլեւ բովանդակային առումով։ Փետրվարի 3-ին կեսօրից հետո մեկնարկած պետությունների ղեկավարների առերես բանակցություններից հետո նախատեսված էր բարձր մակարդակի Ռազմավարական խորհրդի 10-րդ հանդիպումը։ Արդյունքում կողմերը ստորագրել են մի շարք նշանակալից փաստաթղթեր։ Դրանցից առաջինն Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրն է։ Այս փաստաթղթի վրա աշխատանքն սկսվել է 2011 թ., եւ այն շատ բարդ է եղել։ Ի վերջո, կողմերը պայմանավորվել են ամեն ինչում։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը համոզված է, որ համաձայնագիրը բխում է ուկրաինական բիզնեսի շահերից եւ կմեծացնի ապրանքաշրջանառության ծավալները։

Ինչպես «Bloomberg»-ին ասել է Թուրքիայի նախագահի վարչակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար Ֆահրեդին Ալթունը, անցած տարի Ուկրաինայի ու Թուրքիայի միջեւ առեւտրի ծավալն ավելացել է մոտ 60 տոկոսով եւ կազմել ավելի քան 7 մլրդ դոլար: Ուկրաինացի փորձագետ Տարաս Զագորոդնիյը «Ֆոկուս» ամսագրի սյունակում գրել է, որ «Թուրքիան Ուկրաինայի համար մեծությամբ երրորդ սպառման շուկան է՝ Չինաստանից ու Լեհաստանից հետո, սակայն ուկրաինական արտահանման մեջ գերակշռում է հումքը՝ մետաղը, ցորենը…»: Իրավիճակը կարող է փոխվել՝ կապված ոչ միայն ազատ առեւտրի գոտու մասին երկկողմ պայմանագրի ստորագրման հետ, այլեւ տարածաշրջանային միությունների ստեղծման պատճառով. «Դաշնակցային առանցք է ձեւավորվում Թուրքիայի, Բրիտանիայի, Լեհաստանի, բալթյան ու սկանդինավյան երկրների հետ… Հարկ է այդ երկրների հետ ձեւավորել տնտեսական շղթաներ, այլ ոչ թե Գերմանիայի հետ, օրինակ: Որքան շատ կապեր ունենանք տնտեսության, պաշտպանության մեջ, այնքան կայուն կլինի տարածաշրջանը»:

Ընդհանուր առմամբ՝ Կիեւում սպասում են, որ Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտին կթույլատրի ուկրաինական ՀՆԱ-ն ավելացնել 2.2 տոկոսով, ինչը կավելացնի նաեւ տնային տնտեսությունների եկամուտները: Տարաս Զագորոդնիյն ուշադրություն է դարձրել, որ կողմերը պայմանավորվել են երկու տարի անց վերանայել ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը, այլ ոչ թե հինգ տարի հետո, ինչպես Եվրամիության հետ: «Դա ուկրաինացի արդյունաբերողներին հնարավորություն կտա օպերատիվ արձագանքել եւ ձեւավորել իրենց դիրքորոշումներն առեւտրում…»: Առայժմ առեւտրում տոն են տալիս գյուղատնտեսական ապրանքների ու պաշտպանական գնումների մատակարարումները: Սկսած 2018-ից՝ Ուկրաինան երկու անգամ թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքեր է գնել, ինչպես նաեւ կառավարվող հրթիռներ։ 2021 թ. սեպտեմբերին Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ թուրքական արտադրական ընկերության միջեւ համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի սպասարկման, պահպանման, արդիականացման, ինչպես նաեւ դրանց շահագործման ուսումնա-փորձարարական համատեղ կենտրոնի շինարարության մասին։ Փաստաթղթի ստորագրմանը ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ով ասել է. «Մենք շատ երկար ենք սպասել այս պահին։ Սա մեզ համար կարեւոր իրադարձություն է»։

Այժմ Կիեւի մարզում անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման համար տարածք է ընտրվել։ Պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը «Ձախ ափին» ասել է. «Եթե ամեն ինչ լավ ընթանա, կարծում եմ, որ գործարանը կարող է կառուցվել մեկ տարվա ընթացքում… Սարքավորումներն արդեն կան, դրանք բերվում են… Տեղ ընտրել ենք՝ մոտակայքում կա օդանավակայան»: Նա նշել է, որ, բացի թուրքական մշակումներից, գործարանում կարող են արտադրվել նաեւ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր. «Մեծ հույսեր ենք կապում «Լուչ» կոնստրուկտորական բյուրոյի հետ, որը մշակել է «Սոկիլ-300»-ը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բայրաքթարի» համար շարժիչներ կմատակարարի «Մոտոր Սիչը»: Անցյալ տարվա նոյեմբերին «Baykar Makina»-ի մամուլի ծառայությունը հայտարարեց «Իվչենկո-Պրոգրեսի» հետ պայմանագիր կնքելու մասին՝ «Bayraktar MİUS» անօդաչու թռչող սարքերի համար «ԱԻ-322Ֆ» ռեակտիվ շարժիչների մատակարարման վերաբերյալ (սա մարտական անօդաչու թռչող սարք է, որի արտադրությունը պետք է սկսվի 2023 թ.):

Հինգշաբթի օրը Կիեւում առանձին պետք է քննարկվեր բանկային ոլորտում համագործակցության հարցը։ Վերջերս ԶԼՄ-ներում հաղորդումներ են եղել այն մասին, որ թուրքական խոշորագույն բանկերից մեկը՝ «Ziraat Bank»-ը, մուտք է գործում ուկրաինական շուկա։ Հարցը հունվարին քննարկվել է ներդրումների ներգրավման եւ աջակցության ուկրաինական գրասենյակի հետ։ Բայց հիմա դեռ հայտնի չէ, թե նախագիծն ինչ փուլում է։

Արեւմտյան ԶԼՄ-ները հատուկ ուշադրություն են դարձրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիեւ կատարած այցին: Բրիտանական «Guardian»-ը նշել է, որ Էրդողանին ծանր գործ է սպասում՝ «հավասարակշռություն պահպանել Ուկրաինային աջակցության եւ Մոսկվայի հետ հարաբերությունների պահպանման միջեւ»: Թուրքիայի ղեկավարը նախկինում շեշտը դրել է այն բանի վրա, որ ունակ է խոսել երկու երկրների ղեկավարությունների հետ: Այն ժամանակ, երբ արեւմտյան ԶԼՄ-ները հաղորդում էին շուտով Ուկրաինա «ռուսական ներխուժման» մասին, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց. «Թուրքիան պատրաստ է ցանկացած դերում հանդես գալ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ լարվածությունը նվազեցնելու համար։ Նախագահ Էրդողանը բանակցություններ է վարում ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, այնպես էլ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Նա երկուսին էլ հրավիրել է գալ Թուրքիա, եթե ցանկանում են հանդիպել, եւ հարթել իրենց խնդիրներն ու տարաձայնությունները»։

Երկխոսությունն այդպես էլ չկայացավ, իսկ անցյալ տարվա աշնանից ամերիկյան լրատվամիջոցներն սկսեցին քննարկել ռազմական սցենարի հնարավորությունը։ Էսկալացիայի գագաթնակետին Էրդողանը «Daily Sabah»-ին տված հարցազրույցում նշեց. «Չեմ կարծում, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սցենարն իրատեսական է… Բացի այդ, որպեսզի Ռուսաստանը գնա այդ քայլին, պետք է վերլուծի իրավիճակն ամբողջ աշխարհում եւ իր սեփական իրավիճակը: Երկու նախագահներին ուղղված թուրքական հրավերը մնում է ուժի մեջ»:

Սպասվում է, որ կիեւյան այցից հետո Էրդողանը բանակցություններ կվարի Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Երկու առաջնորդներն իսկապես խոսել են հանդիպման հնարավոր տարբերակների մասին… Դեռեւս հստակ ժամկետներ չկան»:

Թեգեր: BayraktarԱԹՍԴմիտրի ՊեսկովԹուրքիաՈւկրաինաՎլադիմիր Զելենսկի
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Հետեւողական լինել՝ ապավինելով հայկական մտքի միավորմանը

Հետեւողական լինել՝ ապավինելով հայկական մտքի միավորմանը

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist