Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հունիսի 7, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քաթարը՝ միջազգային մակարդակի խաղացո՞ղ

Փետրվարի 5, 2022
Միջազգային
Քաթարը՝ միջազգային մակարդակի խաղացո՞ղ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
276
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 2-ին Քաթարի ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Սանին ամերիկյան «www.alexa.com» կայքին տված հարցազրույցում խիստ մտահոգություն է հայտնել Վիեննայում «Իրանի-5+1» համաձայնության վերականգնման շուրջ ընթացող բանակցությունների հնարավոր ձախողման առնչությամբ՝ հավելելով, որ չի ցանկանա տարածաշրջանում միջուկային մրցավազքի վկա դառնալ։ Հատկանշական նաեւ, որ ալ Սանին հունվարի 27-ին՝ Էմիր Թամիմ բին Համադ ալ Խալիֆա ալ Սանիի վաշինգտոնյան այցից օրեր առաջ Թեհրան էր ժամանել դիվանագիտական պատվիրակության  ուղեկցությամբ։ Ահա թե ինչու են, վերլուծաբանները նշում, որ թեեւ հունվարի 31-ին Թամիմ բին Համադ ալ Սանիի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման օրակարգի առանցքում եղել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխավորված լինելու հարցը, սակայն քննարկվել են նաեւ տարածաշրջանային այլ, այդ թվում՝ «Իրան-5+1» համաձայնագրի վերականգնման հարցերը։

Քաթարի ԱԳ նախարարը հիշյալ այցից հետո «Ալ Ջազիրա» հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ուկրաինայի հարցին, նշել, որ իրավիճակի բարդացման հետեւանքով Եվրոպան էներգետիկ լուրջ խնդիրների առաջ է հայտնվելու՝  հավելելով, թե այդ հարցերը երկարաժամկետ լուծում են պահանջում։ Քաթարը հեղուկ գազի գլխավոր արտահանողն է աշխարհում, եւ ենթադրվում է, որ եթե Ռուսաստանի գազի արտահանումը դեպի Եվրոպա ընդհատվի, ապա Քարթարը կլրացնի այդ բացը։ Միաժամանակ նա խոսել է Վիեննայի բանակցություններին զուգահեռ համաձայնագրի վերականգնման վերաբերյալ Քաթարի ջանքերի մասին՝ շեշտելով, թե Դոհան, օգտվելով բաց խողովակներից, ձգտում է մերձեցնել կողմերի տեսակետները։ Դեմոկրատ սենատոր Քրիս Մորֆին նույն հեռուստատեսությանը տված հարցազրույցում ողջունել է Կատարի քայլերն այդ ուղղությամբ։ Մոհամեդ ալ Սանին, որ ուղեկցել է երկրի ղեկավարին ԱՄՆ կատարած այցի ժամանակ, ողջունել է Բայդենի խոստումն առ այն, որ Քաթարին ներկայացնելու է որպես ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի գլխավոր դաշնակցի։ Դոհա-Վաշինգտոն փոխհարաբերությունները բազմակողմանի եւ սերտ բարեկամական են։ Ավելին, այն, որ ԱՄՆ-ը երկու ռազմաբազա ունի Քաթարում, եւ տարածաշրջանում տեղակայված ԱՄՆ զորքերի հրամանատարական գլխավոր կենտրոնն այդ երկրում է, ինքնին խոսում է ԱՄՆ-ի համար այդ երկրի կարեւորության մասին։ Բացի այդ, 2021 թ. նոյեմբերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Մոհամեդ Աբդուլռահման ալ Սանին ռազմավարական համաձայնություն են կնքել, որի համաձայն՝ Քաթարի դեսպանությունն  Աֆղանստանում ներկայացնելու է նաեւ ԱՄՆ-ի շահերը։

Ինչպես հայտնի է, Աֆղանստանից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման հարցի շուրջ թալիբների հետ բանակցությունները տեղի են ունեցել Դոհայի միջնորդությամբ, եւ հենց այստեղ էլ կողմերի միջեւ ստորագրվել է համաձայնություն։ Դեռեւս 2011 թ., երբ գրեթե ողջ աշխարհը, առաջին հերթին՝ ԱՄՆ-ը, թալիբներին համարում էր ահաբեկչական կազմավորում, Դոհայում իր աշխատանքն սկսեց թալիբների քաղաքական ներկայացուցչությունը։ Կատարը, ի տարբերություն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) եւ Բահրեյնի, Իրանի հետ բարիդրացիական փոխհարաբերություններ ունի, ինչը հնարավորություն է ընձեռել Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ շուրջ երկու տասնամյակ միջնորդական դեր ունենալ։

11 հազար 493 քկմ տարածությամբ Քաթարը Պարսից ծոցի արաբական էմիրություններից է, որն անկախացել է 1971 թ.։ Դեռեւս 19-րդ դարի կեսերից Քաթարում  իշխում է Ալ Սանի հարստությունը, որը համարվում է սահմանադրական միապետություն, ունի խորհրդարան, որի 35 անդամին նշանակում է էմիրը։ Քաթարի ավելի քան 2.6 միլիոն բնակչության միայն 313 հազարն է այդ երկրի քաղաքացի, մնացածը եկվորներ են տարբեր երկրներից՝ Իրանից, Հնդկաստանից, Նեպալից, Շրիլանկայից, Բանգլադեշից եւ այլն։ 2013-ից Քաթարում իշխում է Թամիմ բին Համադ ալ Խալիֆա ալ Սանին, ով հոր օրինակով վարում է գրեթե անկախ եւ բաց դռների արտաքին քաղաքականություն։ Նավթով ու գազով հարուստ այդ փոքր երկիրը համարվում է աշխարհի ամենահարուստներից մեկը, իսկ մեկ շնչին ընկնող եկամտի առումով զբաղեցնում է առաջին հորիզոնականը։ Միաժամանակ բավական հմուտ քաղաքական գործիչ Թամիմ բին Համադը ձգտում է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ աշխարհի մակարդակով բարձրացնել երկրի հեղինակությունը եւ նրան դարձնել կարեւոր դերակատար։ Նրա գործունեությունն ակնհայտորեն ակտիվացել է Պարսից ծոցի 4 երկրների հետ 2017-ից  փոխհարաբերությունների վերականգնումից հետո։ Ամեն ինչ սկսվեց վիրտուալ աշխարհում տարածված մի տեսանյութից, որտեղ Քաթարի էմիրը գովեստով էր խոսել Լիբանանի «Հեզբոլահի», Պաղեստինի «Համաս» շարժման մասին  եւ շեշտել, թե ոչ մեկն իրավունք չունի «Մուսուլման եղբայրներին» ահաբեկչական խմբերի շարքը դասել: Նա անուղղակիորեն մեղադրել էր Սաուդյան Արաբիային՝ որպես տարածաշրջանի համար իրական սպառնալիքի, ահաբեկչական խմբերի ծնունդ տվողի: Այդ տեսանյութն արաբական աշխարհում աննախադեպ արձագանք ունեցավ՝ լուրջ գլխացավանք պատճառելով Քաթարի Էմիրին, որը հերքեց տեսանյութի իրական լինելը, ինչն արաբական աշխարհում լուրջ չընդունվեց: Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն ու Բահրեյնն իրենց սահմանները փակեցին Քաթարի առջեւ, ընդհատեցին դիվանագիտական ու տնտեսական բոլոր փոխհարաբերությունները։

Ալ Սանի տոհմը, որի անդամները զբաղեցնում են կառավարման բոլոր կարեւոր (եւ ոչ միայն) պաշտոնները, եւ քաղաքացիների մեծ մասն իսլամի սունի ուղղության սալաֆա-վահաբական աղանդի հետեւորդներ են, ինչպեսեւ թալիբները, որոնք ավելի ծայրահեղական են։ Սա նշանակում է, որ բարեկեցիկ, հարուստ այդ երկրում մարդու իրավունքների ու ժողովրդավարության հարցերում լուրջ խնդիրներ կան։ Այս առնչությամբ առավել ցայտուն են եկվորների իրավունքների ոտնահարման դեպքերը գործատուների կողմից, ինչն արժանացել է մարդու իրավունքների պաշտպան կազմակերպությունների խիստ քննադատությանը։ Բացի այդ, բավական աղմկարար էր նաեւ ֆուտբոլի 2022 թ. աշխարհի առաջնության մրցումների համար կառուցվող մարզադաշտի շինարարության ընթացքում հազարավոր եկվոր բանվորների մահը՝ անհայտ պատճառներով։ Սակայն ժողովրդավարության բացակայությունն ու մարդու իրավունքների ոտնահարումը, ինպեսեւ աշխարհում բազմաթիվ երկրների՝ ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների հետ հարաբերությունները չեն խանգարել Դոհային, որ իրականացնի միջազգային մակարդակով կարեւոր «խաղացող» դառնալու ցանկությունները, ինչը պետք է պատճառաբանել ոչ միայն էներգակիրներով հարուստ լինելու հանգամանքով, այլ նաեւ՝ հմուտ դիվանագիտությամբ։

Թեգեր: ԱՄՆԻրանՆԱՏՕՈւկրաինաՍաուդյան ԱրաբիաՔաթար
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բացահայտված միացությունները՝ նոր հակաբիոտիկ դեղեր

Բացահայտված միացությունները՝ նոր հակաբիոտիկ դեղեր

Վահան Զատիկյանի անվան դպրոցը՝ անցյալի ու ներկայի խաչուղիներում

Վահան Զատիկյանի անվան դպրոցը՝ անցյալի ու ներկայի խաչուղիներում

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    429 Կիսվել են
    Կիսվել 172 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Իրանը չի ընդունում արցախյան պատերազմի արդյունքները

    35 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Որոշողը մենք ենք

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist