Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինական ճգնաժամի համատեքստում դիտարկվում է նաեւ ՀԱՊԿ ներուժը

Փետրվարի 10, 2022
Միջազգային
Ուկրաինական ճգնաժամի համատեքստում դիտարկվում է նաեւ ՀԱՊԿ ներուժը
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
926
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՌԴ-ն Ուկրաինայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ հարաբերությունների լարումն արդեն տեղափոխում է ՀԱՊԿ հարթություն, ինչը լիովին օրինաչափ է: Ռուսաստանը գլխավորում է այն ռազմաքաղաքական բլոկը, որը, ըստ էության, ձեւավորվել է ի հակակշիռ ՆԱՏՕ-ի ընդլայնման քաղաքականության, հետեւաբար, օրինաչափորեն պետք է արձագանքեր այդ կառույցի անդամ պետությունների սահմանի մոտ ՆԱՏՕ-ի անդամների ակտիվությանը: Ավելորդ չէ հիշեցնելը, որ ՆԱՏՕ-ի՝ զինված ուժերի քանակով երկրորդ պետությունը՝ Թուրքիան, առերեւույթ փափուկ, սակայն էությամբ էքսպանսիոն գործողություններ է վարում դեպի Հարավային Կովկաս եւ Ղրղզստան:

Այս համատեքստում լիովին հիմնավոր է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի արտահայտած մտահոգությունը: «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը եւ հեռանկարները» խորագրով համաժողովում նա հայտարարել է, որ սահմանակից տարածքներում ՆԱՏՕ-ի ռազմական ակտիվացումը ոչ միայն սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի համար, այլեւ բացասաբար է ազդում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության ապահովման վրա։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արեւմտյան սահմաններին տեղի են ունենում ՆԱՏՕ-ի զինվորականների խմբավորումների թվի ավելացում, ռազմական ենթակառուցվածքների զարգացում:

Զասը հիմնականում խոսել է Ուկրաինայի ուղղությամբ ՌԴ-ի սահմանային իրավիճակի մասին, սակայն ակնհայտ է, որ այն վերաբերում է նաեւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային, որը ոչ միայն գործուն քայլեր է անում՝ հաստատելու Ադրբեջանում իր ռազմական ներկայությունը, այլեւ ակտիվացել է նաեւ Սիրիայում, որտեղ ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներն են: Սա խոսում է այն մասին, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի ապակայունացման դեպքում ՀԱՊԿ ուժերն անպայման ներգրավվելու են:

Սրա համատեքստում Ստանիսլավ Զասը հատուկ ուշադրություն է հրավիրել Ղազախստանում՝ արդեն ՀԱՊԿ ուժերի կիրառման հաջողված նախադեպին: Նա հայտարարել է, որ ճգնաժամային արձագանքման աշխատանքային խումբը ստեղծվել է ՀԱՊԿ շրջանակներում, Ղազախստանում խաղաղապահ գործողությունից հետո, ներկայում ստեղծվել է աշխատանքային խումբ, եւ հիմնարար ուսումնասիրվում է առաջին գործնական փորձը, բոլոր գործողությունները։ «Մենք պետք է հնարավորություն ունենանք արագ եւ արդյունավետ կիրառել առկա պոտենցիալը ցանկացած պայմաններում եւ մեր պատասխանատվության գոտու ցանկացած կետում»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նման գործընթացները փաստում են, որ ՀԱՊԿ-ի ներսում պետք է դիտարկվեն հնարավոր ապակայունացման բոլոր սցենարները՝ նաեւ ՀՀ եւ Արցախի Հանրապետության շուրջ, որտեղ տեղակայված են ՌԴ խաղաղապահները: Սա, իր հերթին, ենթադրում է ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմական կարողությունների մեծացման գործընթացներին առարկայական աջակցության ցուցաբերում:

Թեգեր: ՀԱՊԿՆԱՏՕՈւկրաինա
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն դանդաղում

Ինչո՞ւ է ՆԱՏՕ-ն դանդաղում

Չոր թվեր գլխավորի մասին

Չոր թվեր գլխավորի մասին

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist