Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 11, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աշխարհաքաղաքական խառնաշփոթը վտանգավոր հետեւանքներ կունենա

Էրդողանը փորձում է Ուկրաինան օգտագործել իր տարածաշրջանային շախմատային խաղում

Փետրվարի 12, 2022
Միջազգային
Աշխարհաքաղաքական խառնաշփոթը վտանգավոր հետեւանքներ կունենա
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
761
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիացի քաղաքագետ Ալեքսանդր դել Վալլը «Atlantico»-ում հրապարակած հոդվածում կոչ է արել դադարեցնել ՆԱՏՕ-ի անվերջ ընդլայնումը դեպի արեւելք: Նա ապացուցում է, որ դա անխուսափելի բախում է ծնում, ինչն առաջին հերթին ձեռնտու է արմատական իսլամականությանը…

«Այժմյան լարվածությունը կրում է չափազանց պայթյունավտանգ եւ կործանարար բնույթ տարածաշրջանի համար, որն ԱՄՆ-ում անվանում են Հին Եվրոպա: Հիմա այդ Հին Եվրոպան կրկին ուժեղ դիմակայության թատրոն է դառնում նոր սառը պատերազմի գերխոշոր ճամբարների միջեւ: Այս նույն հին Եվրոպան մնում է (ի դեմս ԵՄ-ի) ամերիկյան կայսրության գաղութ, որն ունակ չէ ռազմավարական ինքնավարության կամ եվրոպական «ինքնիշխանության»… Երկար տարիների ընթացքում եւ հատկապես վերջին շաբաթներին համաշխարհային աշխարհաքաղաքական իրավիճակը նշանավորվել է նախկին ԽՍՀՄ երկու կարեւորագույն պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջեւ խորը հակադրությամբ։ Հիշեցնենք, որ նրանք ներկայացնում էին ԽՍՀՄ տնտեսական ներուժի ավելի քան երեք քառորդը եւ բնակչության երկու երրորդը: Երկու երկրների հարաբերություններն այսօր լարված են, եւ դա սկսվել է ուկրաինական էլիտաների աշխարհաքաղաքական բաժանմամբ՝ արեւմտամետների եւ ռուսամետների: Այս բաժանումը հանգեցրեց արեւմտամետ ուժերի հաղթանակին՝ սկզբում 2004 թ. «նարնջագույն» հեղափոխության շրջանում, այնուհետեւ Եվրամայդանի ժամանակ, իսկ դա ամբողջական խզում առաջացրեց երկրների միջեւ՝ ուղեկցվելով Ղրիմի բռնակցմամբ եւ Դոնբասի զինված հակամարտությամբ»,- գրել է Ալեքսանդր դել Վալլը:

Հոդվածագիրը կարծում է, որ ուկրաինական խնդիրը ոչ միայն քաղաքացիական պատերազմ է, այլեւ ռուսական զենքի եւ ուժերի վտանգավոր բախում ՆԱՏՕ-ի ուժերի ու զենքի հետ, ինչը ցանկացած պահի կարող է վերաճել միջպետական պատերազմի Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ: Վերջինս իր թուլությունը փոխհատուցում է Արեւմուտքի օգնությամբ ամերիկյան զենքի մատակարարումների ավելացմամբ, մասնավորապես՝ բալթյան պետությունների, ինչպես նաեւ Թուրքիայի միջոցով: Էրդողանը, այսպիսով, դավաճանում է Ռուսաստանին, որին Թուրքիայում խաբեբայորեն դաշնակից են անվանում:

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո արեւելաեվրոպական տարածաշրջանի համար սա աննախադեպ դեպք է, եթե հաշվի չառնենք 1990-ականներին նախկին Հարավսլավիայում բռնկված քաոսային պատերազմները: Անկասկած Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի կամ Արեւմուտքի եւ ՌԴ-ի ու Շանհայի համագործակցության կազմակերպության միջեւ ուղղակի եւ համընդհանուր պատերազմն առաջվա պես շատ քիչ հավանական է թվում, բայց այդ ուրվականն այնքան էլ անիրական չէ, եթե չվերահսկվող ուժերը բոլորին ներքաշեն անընդհատ ընդլայնվող հակամարտության մեջ, ինչին մարդկությունը հաճախ է ականատես եղել անցյալում բռնկված պատերազմների ժամանակ:

1990-ականների վերջին Ռուսաստանում տնտեսական որոշակի աճ է նկատվում, ինչին նպաստել են ածխաջրածինների բարձր գները: Մոսկվան մշտապես փորձել է շուկայական այս բարելավումը վերածել քաղաքական ազդեցության՝ վերջնական նպատակ ունենալով վերականգնել տարածքն ինտեգրացիոն նախագծի հիման վրա, որը մասամբ ներառում է նախկին Խորհրդային Միության սահմաններում գտնվող եւ Մոսկվայի կողմից վերահսկվող տարածքները:

Վլադիմիր Պուտինի արտաքին քաղաքականությունն ավանդաբար ուղղված է եղել ինտեգրացիայի նպատակով այն տարածքների «նվաճմանը», որոնք շրջապատում են Ռուսաստանի պատմական կենտրոնը եւ նրա «մերձավոր արտասահմանը» Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: Այս նախագծում Ուկրաինան, բնականաբար, կենտրոնական տեղ է զբաղեցնում, քանի որ Ռուսաստանին հնարավորություն է տալիս մնալ եվրասիական տերություն. Ուկրաինայի տարածքի շնորհիվ Մոսկվան կարող է ելք ունենալ դեպի Սեւ ծով, Արեւելյան Միջերկրական ծով, ինչպես նաեւ Կենտրոնական Եվրոպա եւ Բալկաններ։ Ուստի ամերիկյան ռազմավարությունը նախատեսում է աջակցել Մոսկվային թշնամաբար տրամադրված քաղաքական ուժերին Ուկրաինայում, Վրաստանում եւ այլ երկրներում՝ հրահրելով հակառուսական ժողովրդավարական հեղափոխություններ եւ առավել ընդլայնելով ՆԱՏՕ-ն դեպի արեւելք։ Այդ գործընթացները սկսվել են 2003 թ. եւ դեռ շարունակվում են։ Միեւնույն ժամանակ կազմակերպիչները հասկացել են, որ դրանք կարող են առաջացնել Ռուսաստանի շատ ցավոտ արձագանքը, քանի որ ընդհանուր ապակայունացման պատճառով կթուլանա ռուսական գազն Արեւմտյան Եվրոպա տեղափոխող գազատարների անվտանգությունը։

ԱՄՆ-ին առաջին հերթին վախեցնում է Եվրամիության կախվածությունը Ռուսաստանից: Վաշինգտոնը Ռուսաստանի մեջ տեսնում է գլխավոր հակառակորդի՝ դեպի Եվրոպա գազի մատակարարման հարցում: Այդ իսկ պատճառով Միացյալ Նահանգները շարունակում է փնտրել ցանկացած պատճառ՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար, որոնք կարող են անկայունացնել իրավիճակը Ռուսաստանում եւ հանգեցնել «գունավոր հեղափոխության»: Հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտել ԱՄՆ-ի թշնամական վերաբերմունքը «Հյուսիսային հոսք-2» գազամուղի նկատմամբ, որը շրջանցում է Ուկրաինան եւ իր գոյությամբ պարտական է միայն Գերմանիային:

Որոշ փորձագետներ, հենվելով այն տեղեկատվության վրա, որ Մոսկվան զորքեր է կուտակում Ուկրաինային սահմանակից տարածքներում, ենթադրում էին, որ ռուսական կողմը պատրաստվել է լայնածավալ պատերազմի, որը կսկսվի երկու ուղղությամբ՝ ռուսական Բելգորոդից դեպի հարավ եւ Ղրիմից դեպի հյուսիս՝ Ուկրաինայի արեւելքում գտնվող բանակի հիմնական մասն «աքցանի» մեջ վերցնելու համար: Նպատակն ուկրաինական բանակի ոչնչացումն ու բոլորին Ռուսաստանի համար իրադարձությունների շահավետ ելք պարտադրելն է: Ուկրաինական կողմի այլ աղբյուրներ նշում են, որ Կիեւում շատերը երազում են կրկնել ադրբեջանական սցենարը՝ ռազմական ճանապարհով գրավել արեւելյան ռուսախոս տարածքները, ինչպես Բաքուն գրավեց Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող շրջանները:

Ուկրաինան կարծում է, որ Ռուսաստանը չի համարձակվի զանգվածային եւ ուղիղ միջամտություն կատարել Դոնբասում մի շարք պատճառներով: Առաջին՝ Մոսկվան իրավունք չունի իր գործերը կատարել ուկրաինական հողում, որի մի մասն էլ Դոնբասն է: Բանն այն է, որ ռուսական իշխանությունները երբեք չեն ճանաչել Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը: Երկրորդ՝ Կիեւը գրեթե վստահ է, որ Արեւմուտքի կողմից պատժամիջոցների կիրառման սպառնալիքը ՌԴ իշխանություններին կստիպի հրաժարվել իր պլաններից: Երրորդ՝ Ուկրաինային ոգեւորում է ՆԱՏՕ-ի անուղղակի աջակցությունը: Հյուսիսատլանտյան դաշինքը համերաշխություն է ցուցաբերել Ուկրաինայի հետ՝ մոբիլիզացնելով զորքերը եւ հայտարարելով Սեւ ծով նավեր ուղարկելու իր պատրաստակամության մասին: Այս աջակցությունը Ռուսաստանին զսպելու եւս մեկ ձեւ է: Բայց այն շատ վտանգավոր է, որովհետեւ կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: 2020-ից Պենտագոնն Ուկրաինայի զինված ուժերին հարյուրավոր միլիոնների ռազմական օգնություն է ցուցաբերել: Թուրքիան նույնպես աջակցել է ուկրաինական ազգայնականներին: Էրդողանը փորձում է Ուկրաինան օգտագործել իր տարածաշրջանային շախմատային խաղում: 2021 թ. գարնանային ճգնաժամի ընթացքում Ուկրաինայի նախագահ Զելենսկին այցելել է Անկարա, որպեսզի ցուցադրի Էրդողանի աջակցությունը իր վարած կուրսին:

ՆԱՏՕ-ի կանոնների համաձայն՝ ցանկացած երկիր կարող է դաշինքի մաս կազմել, եթե կայուն է ու լրացուցիչ ռեսուրսներ եւ զինված ուժեր կարող է տրամադրել: Դա նշանակում է, որ տարածքային լուրջ վեճեր ու հարեւանների հետ բաց հակամարտություններ ունեցող երկրները չեն կարող անդամակցել կազմակերպությանը: Հենց այդ պատճառով Ուկրաինան եւ Վրաստանը ձախողեցին ՆԱՏՕ-ին ինտեգրման առաջին փորձերը 2008 թ. գագաթնաժողովի ժամանակ՝ մինչեւ ռուս-վրացական պատերազմը: Մյուս կողմից՝ 2021 թ. ռուս-ուկրաինական գարնանային լարվածության ֆոնին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, չնայած դրական չպատասխանեց դաշինքին Ուկրաինայի արագ ինտեգրմանը, չփակեց դռները նրա առջեւ: Ստոլտենբերգը հայտարարեց միայն, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացումը, որն արեւմտյան գործընկերները վաղուց են պահանջում Կիեւից, նրա ինտեգրացիայի գլխավոր պայմանը կլինի: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վլադիմիր Զելենսկուն ասաց 2021 թ. ապրիլի 16-ին, երբ Ուկրաինայի ղեկավարը գնացել էր խնդրելու ֆրանսիացի գործընկերոջը՝ աջակցելու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը:

Այն, որ Արեւմուտքն ավելի բաց է հիմա ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, միայն վատթարացնում է Կիեւի ու Մոսկվայի՝ առանց այդ էլ վատ հարաբերությունները եւ սպառնալիքի տակ դնում հետխորհրդային տարածքի ու ողջ Եվրոպայի կայունությունը: Կհասնի՞, արդյոք, Ուկրաինան ՆԱՏՕ-ին իր ինտեգրմանը, որն առիթն օգտագործում է՝ ավելի ընդլայնվելու դեպի Արեւելք՝ խժռելով ռուսական «մերձավոր արտասահմանի» մնացորդները: Նման սցենարը շատ իրական է՝ հաշվի առնելով դաշինքի երկրների համառությունը։ Միեւնույն ժամանակ ուկրաինացի վրիժառու ազգայնականներն ավելի քան երբեւէ վճռական են՝ մի օր ռազմական ճանապարհով վերադարձնելու վիճելի տարածքները: Սակայն այս հեռանկարը չափազանց պայթյունավտանգ է, քանզի նշանակում է ոտնձգություն Ռուսաստանի բացառիկ ազդեցության գոտու նկատմամբ։ Մոսկվան, եթե չկարողանա կանխել դա, վրեժխնդիր կլինի՝ աջակցելով Արեւմուտքի հանդեպ թշնամաբար տրամադրված երկրներին, այդ թվում՝ Չինաստանին, Հյուսիսային Կորեային, Իրանին եւ այլընտրանքային այլ ուժերի։ Մոսկվան կարող է զայրացնել Արեւմուտքին՝ օգնելով ռուսամետ անջատողական ուժերին ողջ Ուկրաինայում: Նման հսկայական աշխարհաքաղաքական խառնաշփոթը, որը խոչընդոտում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ցանկացած հաշտեցման, մահացու կլինի Եվրոպայի ռազմավարական ինքնավարության եւ Արեւմուտքի հավաքական անվտանգության համար: Իսկ դա ձեռնտու կլինի անդրազգային արմատական իսլամականությանը, որն արդեն ծավալվել է Եվրոպայում եւ վերածվում է լուրջ սպառնալիքի:

Թեգեր: ԹուրքիաԽՍՀՄՆԱՏՕՈւկրաինաՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Հավատքն առանց գործերի մեռած է. ինչո՞ւ

Ամենաընթերցվածը

  • Էլի «գարուն» կգա

    Էլի «գարուն» կգա

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • «Ուրիշ աշխարհ» Գանձա գյուղը

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4
  • Արցախյան մշակույթի ձեռագիր վկաները

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

    37 Կիսվել են
    Կիսվել 15 Tweet 9

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist