Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ընտրության օրը հայտնի է, թեկնածուների անունները՝ ոչ

Կենտրոնական Ասիայի եւս մեկ երկրում իշխանության փոխանցման գործընթաց է

Փետրվարի 15, 2022
Միջազգային
Ընտրության օրը հայտնի է, թեկնածուների անունները՝ ոչ
5
ԿԻՍՎԵԼ ԵՆ
530
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մինչ բոլորի ուշադրությունը սեւեռված է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող զարգացումների վրա, կարեւոր գործընթացներ են տեղի ունենում Թուրքմենստանում։ Փետրվարի 11-ին երկրի օրենսդիր մարմնի արտահերթ ժողովի ժամանակ, որը նվիրված էր պետության զարգացման առաջիկա 30 տարիների ծրագրերին, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է «իր ապագայի վերաբերյալ շրջադարձային որոշում կայացնելու» եւ «երկրի զարգացման նոր փուլում երիտասարդ կառավարիչներին ճանապարհ տալու մտադրության մասին», միաժամանակ նշել, որ շարունակելու է զբաղեցնել Թուրքմենստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի պաշտոնը։ Բերդիմուհամեդովը Թուրքմենստանի նախագահի պաշտոնում է 15 տարի անընդմեջ՝ այդ պաշտոնում ընտրվելով 2007 թ. փետրվարի 11-ի ընտրությունների արդյունքներով։

Բերդիմուհամեդովի հայտարարությունից հետո երկրի Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովը սկսել է արտահերթ նախագահական ընտրությունների կազմակերպման գործընթացը. այն նշանակվել է մարտի 12-ին, մինչդեռ պետք է անցկացվեին 2024 թ.։ Արդեն երեկ մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, չնայած դրան, դեռեւս հայտնի չեն ընտրություններին մասնակցող թեկնածուների անունները։ Նախորդ նախագահական ընտրությունների (2017 թ.) ժամանակ Բերդիմուհամեդովի օգտին էր քվեարկել ընտրողների 97.28 տոկոսը։ Ընտրություններին մասնակցել էին եւս ութ թեկնածուներ, որոնցից յուրաքանչյուրը ստացել էր 1 տոկոսից քիչ կամ մի փոքր ավելի ձայն։ 2012-ին նույնպես նա հավաքել էր ձայների ավելի քան 97 տոկոսը:

Նախագահի պաշտոնից հեռանալու Բերդիմուհամեդովի որոշումը հետաքրքիր է հատկապես Ղազախստանում նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական եւ աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։ Քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի գծով փորձագետ Ռավշան Նազարովը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում օրեր առաջ նշել էր, որ Բերդիմուհամեդովը սկսել է իշխանության փոխանցման վերջնական փուլը, որը նա նախապատրաստում էր մի քանի տարի շարունակ։ Փորձագիտական համայնքի կարծիքով՝ Թուրքմենստանի ներկայիս ղեկավարի իրավահաջորդը լինելու է նրա միակ որդին՝ Սերդարը, ով վերջերս է դարձել 40 տարեկան եւ արդեն կարող է առաջադրվել նախագահի պաշտոնում։ Ներկայումս նա զբաղեցնում է ֆինանսների եւ էկոնոմիկայի հարցերով փոխվարչապետի պաշտոնը։ Նշենք, որ Թուրքմենստանի օրենսդրության համաձայն՝ նախագահի պաշտոնում կարող է առաջադրվել երկրում ծնված քաղաքացին, ով փոքր չէ 40 տարեկանից, տիրապետում է պետական լեզվին, ինչպես նաեւ նախորդ տասնհինգ տարիների ընթացքում մշտապես բնակվում եւ աշխատում է Թուրքմենստանում։ Նազարովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ վերջերս Սերդար Բերդիմուհամեդովը կատարել է մի շարք արտասահմանյան այցեր, որոնց շրջանակներում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի եւ վարչապետ Յոսիհիդե Սուգայի, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովի հետ։ Այս տարվա հունվարին նա այցելություններ է կատարել Իրան եւ Ուզբեկստան, որտեղ բանակցություններ է վարել նախագահներ Էբրահիմ Ռաիսիի եւ Շավքաթ Միրզիյոեւի հետ, իսկ ընդամենը մի քանի օր առաջ բանակցություններ է վարել Ղազախստանի առաջին փոխվարչապետ Ռոման Սկլյարի հետ։ Սակայն, ինչպես ցույց է տալիս փորձը, նման կերպ նախանշված զարգացումները եւ իշխանության փոխանցումը միշտ չէ, որ հարթ են ընթանում եւ հաճախ հղի են անկանխատեսելի հետեւանքներով։

Թուրքմենստանը բավականին կարեւոր պետություն է ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ՝ խոշոր խաղացողների համար։ Անկախացումից հետո երկիրը որդեգրել էր «մշտական ու դրական չեզոքության կարգավիճակ»՝ խուսափելով ընդգրկվել տարբեր միջազգային դաշինքներում։ Թուրքմենստանի պետական չեզոքությունն ամրագրված է Սահմանադրության առաջին հոդվածում, ինչպես նաեւ ճանաչված է ՄԱԿ-ի կողմից։ Սակայն Թուրքիան հետեւողական աշխատանքի արդյունքում կարողացավ հասնել նրան, որ անցած տարվա նոյեմբերի 12-ին Թուրքմենստանը որպես դիտորդ միացավ Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ)։ Ըստ որոշ փորձագետների՝ այդ հանգամանքը կարող է բացասաբար անդրադառնալ չեզոքության մասով երկրի որդեգրած արտաքին քաղաքականության վրա։

Թուրքմենստանի նկատմամբ հետաքրքրությունը մեծապես պայմանավորված է թուրքմենական գազով, ինչպես նաեւ Կասպից ծովից եւ Կենտրոնական Ասիայից եկող եւ դեպի Եվրոպա գնացող էներգահոսքերի վերահսկման առումով։ Հունվարի սկզբին Թուրքմենստանի նախագահը պաշտոնական պատվիրակություն էր ուղարկել Իրան՝ քաղաքական եւ տնտեսական հարցերի շուրջ բանակցությունների համար։ Անցյալ տարվա նոյեմբերի 28-ին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքմենստանը եռակողմ համաձայնագիր էին ստորագրել գազի փոխանակման մասին։ Պայմանագրի համաձայն՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից Ադրբեջան պետք է մատակարարվի տարեկան 1.5-ից մինչեւ 2 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ավելի վաղ, 2021 թ. հունվարի 21-ին Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որով համաձայնություն էր ձեռք բերվել Կասպից ծովի «Դոստլուկ» հանքավայրի համատեղ հետախուզման, արդյունահանման եւ ձուլման համար։

Անցած տարեվերջին Թուրքմենստանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Բլոխինը հայտարարել էր, որ Ռուսաստանը ծրագրում է 2022 թ. Թուրքմենստանից գնել մոտ 10 միլիարդ խորանարդ մետր գազ, որը երկու անգամ ավելին է, քան 2021-ին։ Թուրքմենական գազով հետաքրքրված է նաեւ Չինաստանը։ Երկրի նախագահ Սի Ծինփինը փետրվարի 5-ին Թուրքմենստանի նախագահին առաջարկել էր նավթի եւ գազի ոլորտում երկկողմ համագործակցությունը բարձրացնել «բոլորովին նոր մակարդակի»՝ ավելի մեծ կշիռ տալով գազի արդյունաբերության ոլորտում ունեցած համագործակցությանը եւ մեծացնելով դրա մասշտաբները։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային վարչության տվյալներով՝ Թուրքմենստանը շարունակում է առաջին տեղը զբաղեցնել Պեկին գազատարով բնական գազի հիմնական մատակարարների շարքում։ 2021 թ. Չինաստանն այս երկրից ներմուծել է 24 միլիոն տոննա՝ 6.79 միլիարդ դոլար արժողությամբ։ Մատակարարումների ծավալով երկրորդ տեղում է Ռուսաստանը, որին հաջորդում են Ղազախստանը (4.59 միլիոն տոննա՝ 1.11 միլիարդ դոլարի դիմաց), Ուզբեկստանը (3.25 միլիոն տոննա)՝ 798.98 միլիոն դոլարով, եւ Մյանմարը՝ (3.04 մլն տոննա 1.41 մլրդ դոլարի դիմաց):

Հաշվի առնելով էներգետիկ-տնտեսական շահերը, միանշանակորեն ընտրական գործընթացներում կդրսեւորվեն այդ շահերն ու հետաքրքրությունները ներկայացնող քաղաքական ուժերն ու հոսանքները։ Նախագահական ընտրության արդյունքներով մեծապես պայմանավորված կլինի երկրի զարգացման հետագա ընթացքը։

Թեգեր: ընտրություններԹուրքմենստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Տրնդեզի արարողություն Կարմիր Բլուր հնավայրում

Տրնդեզի արարողություն Կարմիր Բլուր հնավայրում

Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Արժանացել է միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    47 Կիսվել են
    Կիսվել 19 Tweet 12
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist