Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թյուրքական աշխարհում սկսված անկայունությունը կհասնի՞ Ադրբեջան

Միապետությունների քայքայման ժամանակագրություն

Փետրվարի 16, 2022
Միջազգային
Թյուրքական աշխարհում սկսված անկայունությունը կհասնի՞ Ադրբեջան
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
284
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նախկին խորհրդային հանրապետություններում մեկնարկել է գործընթացների նոր շրջափուլ՝ երկարամյա լիդերների հեռացման գործողությունները: Այն ուղեկցվում է ժողովրդավարության հաստատման կարգախոսներով, սակայն իրականում ուղղված է նաեւ Ռուսաստանի հետ այդ երկրների կապերը թուլացնելուն: Նման գործողությունների երկրորդ փուլի շղթայի մեկնարկը տրվեց Բելառուսում, երբ նախագահական ընտրություններից հետո Լուկաշենկոյի հերթական ընտրության դեմ կազմակերպվեց բողոքի ուժեղ ալիք, որը չնայած հաջողվեց ճնշել, սակայն լուրջ հետեւանքներ թողեց:

Ղազախստանի երկարամյա ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւը չնայած 2019 թ. լքեց նախագահի պաշտոնը, սական պահեց իր ազդեցությունը՝ նշանակվելով անվտանգության խորհրդի նախագահ, իսկ ընտանիքի անդամներին եւ մերձավորներին էլ տեղավորելով տարբեր առանցքային պետական պաշտոններում: Նախագահի պաշտոնից հեռացման այս «բեմականացումը» բավարար չեղավ, որպեսզի երեք տարի հետո այս երկիրը խուսափի սոցիալական ցնցումներից: Ինչպես թյուրքական այս երկրում, այնպես էլ Ղրղզստանում անկարգությունների կազմակերպման գործընթացում երեւացին Թուրքիայի «ականջները»: Վերջինս վերոնշյալ դեպքերից հետո էականորեն մեծացրեց իր ազդեցությունն այդ երկրներում: Ակնհայտ էր, որ ղազախական վերջին իրադարձությունները կրկին ուղղված էին Նազարբաեւի դեմ, եւ անկարգությունները ճնշելուց անմիջապես հետո նա ու հարազատները լքեցին զբաղեցրած պաշտոնները:

Այսօր նույնանման գործընթաց է մեկնարկում մեկ այլ թյուրքական պետությունում՝ Թուրքմենստանում: 2-3 օրվա ընթացքում մեծ արագությամբ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարեց, որ 15 տարի երկիրը ղեկավարելուց հետո լքում է պաշտոնը: Նա խորհրդարանի վերին պալատի նիստում հայտարարեց, որ ժամանակն է տեղը զիջել երիտասարդներին՝ պատճառաբանելով, թե երկու տարի առաջ հասել է Մուհամեդ մարգարեի տարիքին (63 տարեկան) եւ նման դժվար որոշում է կայացրել: Արդեն հաջորդ օրը հայտարարվեց, որ մարտի 12-ին նշանակվել են արտահերթ ընտրություններ, իսկ Բերդիմուհամեդովի որդուն՝ Սերդարին իշխող կուսակցությունն առաջադրեց նախագահի թեկնածու:

Առավել քան պարզ է, որ Թուրքմենստանի նախագահի այս որոշման պատճառը տարիքը չէ, առավել եւս, որ նա Մուհամեդի տարիքը լրանալուց հետո արդեն 2 տարի մնացել էր նախագահի պաշտոնում եւ կարող էր ավելի էլ մնալ: Նրան այս քայլին դրդեցին ղազախական իրադարձությունները: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը լավ տեսավ, որ ապակայունացման հաջորդ թիրախն իր երկիրն է, եւ գնաց կոսմետիկ փոփոխության, չնայած բացարձակ միապետական երկրի ներսից նայելու դեպքում նման տեղափոխություններն այնքան էլ ձեւական չեն թվա: Մյուս կողմից էլ այդ երկրում արդեն աճում էր սոցիալական լարվածությունը՝ հատկապես վերջին թանկացումների հետ կապված, ինչը շատ արագ վերաճելու էր խոշոր ցնցումների: Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի այս քայլն ինչքանով կհետաձգի հնարավոր ապակայունացումն այս երկրում, ցույց կտա ժամանակը:

Երկարամյա լիդերների գահընկեցության գործընթացի մյուս թիրախն Ադրբեջանն է: Ի տարբերություն Թուրքմենստանի՝ ԶԼՄ-ների եւ համացանցի հասանելիության  տեսանկյունից այստեղ ավելի բարենպաստ է, ինչը սոցիալական շարժումներ սկսելու հիմնական գործիքներից է: Ադրբեջանում ընդդիմադիր շարժումը վաղուց է մեկնարկել եւ աստիճանաբար ինստիտուցիոնալ բնույթ է ստանում տարբեր երիտասարդական, հասարակական կազմակերպությունների հիմնման տեսքով: Եվրոպա արտագաղթած Ադրբեջանի նախկին օմբուդսմեն Արիֆ Մամեդովն ակտիվ ընդդիմադիր գործողությունների է դիմում եւ աջակցում Ադրբեջանում գտնվող ընդդիմադիրներին: Մասնավորապես՝ նա պարբերաբար բարձրաձայնում է քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամլիի (ՌԴ քաղաքացի ) խնդիրը։ Վերջինս ձերբակալվել է Ադրբեջան ժամանելուն պես եւ մեղադրվում է այդ երկրում ընդդիմադիր շարժումը ֆինանսավորելու մեջ:

Նախկին խորհրդային պետությունների՝ փաստացի միապետական կարգերի փլուզման այս գործընթացն անխուսափելիորեն մտնելու է նաեւ Ադրբեջան, եւ Ալիեւն այստեղ լուրջ մտորելու առիթ ունի: Ի տարբերություն Բերդիմուհամեդովի, նա չի հասցրել երիտասարդ որդուն իրեն փոխարինող պատրաստել, բայց մյուս կողմից էլ չի բացառվում փոխնախագահ կնոջն իշխանությունը փոխանցելու տարբերակը: Ամեն դեպքում Ալիեւը լավ է հասկանում, որ աթոռը կորցնելուն զուգահեռ շատ այլ բաներ էլ է կորցնելու, նաեւ՝ ֆինանսական ահռելի կարողությունները: Մյուս կողմից էլ տարօրինակ օրինաչափությամբ պետությունները նման ցնցումներից հետո երբեմն կորցնում են նաեւ տարածքներ:

Թեգեր: ԱդրբեջանԲելառուսԹուրքիաԹուրքմենստանՂազախստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թշնամին «սեփականաշնորհում» է մեր դարավոր եկեղեցիները

Թշնամին «սեփականաշնորհում» է մեր դարավոր եկեղեցիները

Կազմվել է Դիլիջանի ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը

Կազմվել է Դիլիջանի ցամաքուրդային թունելի եռաչափ մոդելը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist