Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Նախընտրական Ֆրանսիան եւ արտաքին քաղաքականությունը

Պայքար եւ մրցակցություն սեփական դիրքերն աշխարհում ամուր պահելու համար

Փետրվարի 18, 2022
Միջազգային
Նախընտրական Ֆրանսիան եւ արտաքին քաղաքականությունը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
268
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայում հերթական նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա ապրիլի 10-ին։ Երկրորդ փուլը, եթե այն կայանա, կնշանակվի ապրիլի 24-ին։ Հարցումների համաձայն՝ պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը վայելում է ընտրողների 24 տոկոսի աջակցությունը, որն ամենամեծն է մյուս թեկնածուների համեմատ։ Նրան հաջորդում են աջ կենտրոնամետ հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը (16.5 տոկոս), Մարին Լը Պենը եւ Էրիկ Զեմմուրը (երկուսն էլ՝ մոտ 14-ական տոկոս)։ Նախագահական ընտրություններին կմասնակցեն նաեւ ձախակողմյան «Դիֆանտ Ֆրանսիա» կուսակցության ղեկավար Ժան-Լյուկ Մելենշոնը, Եվրոպայի-Էկոլոգիա-«Կանաչների» ներկայացուցիչ Յանիկ Ժադոն, կոմունիստ Ֆաբիեն Ռուսելը, Փարիզի քաղաքապետ՝ Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցության կողմից առաջադրված Անն Իդալգոն եւ երկրի արդարադատության նախկին նախարար Քրիստիան Տոբիրան։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, անդրադառնալով երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններում նախագահական ընտրությունների արդյունքների ունեցած ազդեցությանը, նկատեց, որ Ֆրանսիայում եւ ընդհանրապես կայացած երկրներում գործում են շատ լուրջ պետական ինստիտուտներ, որոնք էլ պլանավորում են արտաքին քաղաքականությունը. «Իհարկե, նախագահը կարող է որոշակի շեշտադրումներ անել, բայց մեծ հաշվով պետական շահը գերակշիռ է, եւ նախագահներն ու նրանց վարչակազմերը, որքան էլ նոր լինեն եւ տարբեր հայացքներ ունենան, հետեւում են ընդհանուր քաղաքական գծին»։

Աշխարհում Ֆրանսիան համարվում է խոշոր խաղացող, մեծ է նրա քաղաքական կշիռը, ըստ զրուցակցիս, այդպիսին շարունակում է մեծ մնալ՝ համարվում է Եվրոպայի ամենահզոր պետություններից եւ ԵՄ-ի հիմնական դերակատարներից մեկը, չնայած որոշ փորձագետներ եւ վերլուծաբաններ խոսում են Ֆրանսիայի դիրքերի որոշակի թուլացման մասին։ Ֆրանսիան ակտիվություն է ցուցաբերում արտաքին քաղաքական ամենատարբեր ուղղություններով, մասնավորապես՝ ներգրավված է ուկրաինական ճգնաժամի հաղթահարման գործընթացներում, Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ընթացքում, Արեւելյան Միջերկրածովում հույն-թուրքական լարվածության մեջ եւ այլն։ «Համաշխարհային խնդիրների կարգավորման շուրջ Ֆրանսիան ակտիվ աշխատում է տարբեր ուղղություններով, այդ թվում՝ Ռուսաստանի հետ։ Ֆրանսիան որպես Եվրոպական միության առանցքային պետություն չափազանց ակտիվ է»,- նշեց Սարգսյանը։ Այդպիսով, ԵՄ-ն միասնական դիրքորոշում չունի ամենատարբեր հարցերի շուրջ, նաեւ Ռուսաստանի նկատմամբ տարվող քաղաքականության մասով, հատկապես պատժամիջոցային քաղաքականության տեսանկյունից, ինչը փաստում է, որ ԵՄ-ում միանշանակ մոտեցումներ եւ միանման դիրքավորում չկա տարբեր խնդիրների կարգավորման վերաբերյալ։ Միջազգայնագետը նշեց, որ ռուս-ֆրանսիական հարաբերությունները նման են գերտերությունների հարաբերություններին, այսինքն՝ հանդես են գալիս ե՛ւ որպես մրցակիցներ, ե՛ւ որպես դաշնակիցներ։ Բնականաբար, մրցակցային նոր պայմաններում եւ միջավայրում ի հայտ եկած խաղացողների պարագայում, մեծանալու է նաեւ մրցակցությունը։ Օրինակ՝ Աֆրիկայում ավանդական խաղացողներից բացի աստիճանաբար մեծանում է չինական գործոնը։ Այս երկիրը լուրջ մրցակից է ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ այնպիսի գերտերության համար, ինչպիսին Միացյալ Նահանգներն են։

Ս. Սարգսյանի խոսքով, Ֆրանսիան իր արտաքին քաղաքականությունն իրականացնելիս մեծ տեղ է հատկացնում «փափուկ ուժին»։ Աշխարհում կան մի քանի տասնյակ ֆրանկոֆոն երկրներ, որտեղ Ֆրանսիան լուրջ ազդեցություն ունի։ Նկատենք, որ վերջին շրջանի համաշխարհային զարգացումներում առաջին պլան է մղվում կոշտ ուժը։ Հարց է, թե կկարողանա՞, արդյոք, «փափուկ ուժը» այլընտրանք դառնալ լուծումներ գտնելու ռազմական ճանապարհին։ «Փափուկ ուժը ոչ միայն ֆրանսիական արտաքին քաղաքականության առաջնահերթություններից կամ գործիքներից է, այլ նաեւ ուրիշ պետությունների։ Միացյալ Նահանգները փափուկ ուժի կիրառման լավագույն օրինակը կարող է լինել ազդեցության տարածման տեսանկյունից։ Սակայն «փափուկ ուժը» կիրառվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկա բիրտ ուժ կիրառելու կամ զինված ուժեր ներգրավելու անհրաժեշտություն»,- հավելեց Սարգսյանը։

Անդրադառնալով հայ-ֆրանսիական հարաբերություններին եւ այդ շրջանակներում Ֆրանսիայի նախագահի թեկնածուների Հայաստան, այդ թվում՝ Արցախ այցելություններին, փորձագետը նշեց, որ դրանք պետք է դիտարկել Ֆրանսիայի ներքաղաքական համատեքստում՝ հաշվի առնելով այդ երկրում հայկական համայնքի մեծությունը, ազդեցությունը, ազդեցիկությունը, ֆինանսական հնարավորությունները։ «Բնական է, որ տարբեր թեկնածուներ պետք է փորձ կատարեն օգտագործելու հայկական համայնքի առկայությունը իրենց քաղաքական շահերն առաջ մղելու հարցում։ Տարբեր երկրներում, նաեւ Ֆրանսիայում հայկական համայնքները դիտվել են որպես հնարավորություն ներքաղաքական գործընթացների վրա ազդելու առումով»,- ասաց զրուցակիցս։

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության ծավալման հեռանկարին, միջազգայնագետը կարծում է, որ ներկա վիճակը ժամանակավոր բնույթ է կրում, այսինքն՝ այն հանգամանքը, որ համանախագահները չեն կարողանում այցելել Արցախ, վերջնական չէ։ «Նրանք շատ լուրջ գործիք ունեն, որը կարող են կիրառել Ադրբեջանի դեմ։ Դա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է։ Եթե նման ճանաչում լինի Մինսկի խմբի համանախագահ որեւէ երկրի կողմից, ապա դա լուրջ ազդեցություն կունենա Ալիեւի իշխանության լեգիտիմության համար»,- ասաց նա։ Իսկ Արցախի Հանրապետության խորհրդարանի կողմից «Բռնազավթված տարածքների մասին» օրենքի ընդունումը կարեւոր է այնքանով, որ ուղերձ է արտաքին աշխարհին ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում։ Դրանով ցույց է տրվում աշխարհին, որ Արցախի ժողովուրդը շարունակում է պայքարել իր իրավունքների համար։

Թեգեր: ընտրություններՍուրեն ՍարգսյանՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հերոսը… հարազատ կրթօջախում

Հերոսը… հարազատ կրթօջախում

Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist