Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Հուլիսի 5, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Դոհայում կանցկացվի գազ արտահանող երկրների գագաթնաժողովը

Փետրվարի 19, 2022
Միջազգային
Դոհայում կանցկացվի գազ արտահանող երկրների գագաթնաժողովը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
306
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում տեղի կունենա Գազ արտահանող ֆորումի (GECF) անդամ երկրների հերթական գագաթնաժողովը։ 1998 թ․ Լոնդոնի ու Նյու Յորքի բորսաներում պաշտոնապես մուտք գործեցին նաեւ գազի գները, ինչը նպաստեց գազի շուկայի (հեղուկ գազ) աշխուժացմանն ու միջազգայնացմանը: Թերեւս, նշյալ հանգամանքով պայմանավորված՝ 2001-ից պարբերաբար տեղի էր ունենում գազ արտահանող երկրների էներգետիկայի նախարարների համաժողով, որի ընթացքում քննարկում էին ոլորտի խնդիրների, գազի գների ու այլ հարցեր, սակայն դրանք պաշտոնական բնույթ չէին կրում։ 

Ռուսաստանի, Իրանի եւ Կատարի (աշխարհում գազի պաշարներով համապատախանաբար առաջինից երրորդ տեղերն են զբաղեցնում) նախաձեռնությամբ 2008 թ. նոյեմբերի 23-ին հիմնադրվեց GECF-ը եւ հաստատեց իր կանոնադրությունը։ Այն ձեւավորվել է Իրանի մտահղացմամբ, որ առաջարկում էր ձեւավորել միջպետական, միջազգային կազմակերպություն՝ գազի գները կարգավորելու հնարավորությամբ, OPEC-ի  ձեւաչափով կարտել։ Անդամ երկրները, առաջարկը հիմնական փոփոխությունների ենթարկելով, հաստատեցին ֆորումի ձեւաչափը, անգամ խուսափեցին կազմակերպություն անվանելուց։ Ըստ երեւույթին՝ Թեհրանի առաջարկի մերժումը զգալիորեն պայմանավորված էր գազ սպառողների մտահոգություններով, որոնցից շատերը, մասնավորապես՝ արեւմտյան երկրները, ճաշակել էին OPEC-ի գործունեության դառը փորձը։ GECF-ին անդամակցում են Ռուսաստանը, Իրանը, Կատարը, Հասարակածային Գվինեան, Եգիպտոսը, Վենեսուելան, Ալժիրը, Նիգերիան, Բոլիվիան եւ Թրինիդադ ու Թոբագոն։ Ֆորումում դիտորդի կարգավիճակ ունեն Արաբական Միացյալ Էմիրությունները, Մալայզիան, Իրաքը, Պերուն ու Ադրբեջանը։ Այսուհանդերձ, Թեհրանը ակնկալում էր կառույցում ստանձնել կարեւոր դեր, բայց տեղի ունեցած հիմնադիր նիստում GECF-ի նստավայր ընտրվեց ոչ թե Իրանի, այլ Կատարի մայրաքաղաքը։ Իսկ ֆորումի գլխավոր քարտուղար ընտրվեց Ռուսաստանի թեկնածուն՝ Լեոնիդ Բուխանովսկին։ Գլխավոր քարտուղարը GECF-ի պաշտոնական ներկայացուցիչն է եւ պատասխանատու է գործադիր մարմնի ու նախարարների նիստի առաջ։ Առայսօր 3 անգամ պաշտոնավարել են Ռուսաստանի եւ 2 անգամ Իրանի ներկայացուցիչները։

Առաջին ընտրություններում Իրանի «խաղից դուրս մնալը», ֆորումում որեւէ կարեւոր տեղ չզբաղեցնելը, ըստ ամենայնի, պայմանավորված էին այդ երկրի դեմ, նրա միջուկային ծրագրերի առնչությամբ ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ ՄԱԿ-ի կիրառած սահմանափակումներով։ Վերլուծաբաններից ոմանք էլ այդ հարցում, սահմանափակումներից զատ, կարեւորել էին նաեւ գազի արտահանումը, իսկ Իրանի արտահանումը, թերեւս աննշան է, ինչի պատճառը ոլորտում ներդրումների բացակայությունն է, մեծ կորուստներն ու ներքին սպառման հսկայական քանակը, ինչը գրեթե հավասար է Եվրոպայի սպառմանը։ Հատկանշական է նաեւ, որ, ի տարբերություն OPEC-ի, GECF-ին անդամակցելը պայմանավորված չէ արտահանմամբ, նրանք անգամ որոշ ժամանակահատվածում կարող են վերածվել ներմուծողի։ Հավելենք, որ GECF-ը տնօրինում է աշխարհի գազի պաշարների շուրջ 70, արտահանման՝ 42 տոկոսը։ 2016 թ., երբ Իրան-5+1-ի համաձայնությունը կյանքի կոչվեց, եւ այդ երկրի դեմ սահմանափակումները վերացվեցին, արեւմտյան բազմաթիվ ընկերություններ էներգետիկայի ոլորտում ներդրումներ կատարելու պայմանագրեր կնքեցին Թեհրանի հետ, այդ թվում՝ ֆրանսիական «Տոտալը»։ Հանգամանք, ինչի արդյունքում, հաշվի առնելով նաեւ Իրանի ռազմավարական կարեւոր դիրքը, այն կարող էր դառնալ Եվրոպա գազ արտահանող կարեւոր երկրներից։

Ավելին, 2015 թ. նոյեմբերին, երբ GECF-ի գագաթնաժողովը տեղի էր ունենում Թեհրանում, վերլուծաբաններն այդ առիթով նշում էին, որ, հաշվի առնելով Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի սահմանափակումները, Իրանը կարող է վերածվել Եվրոպա նավթ ու գազ մատակարարողի՝ նկատի ունենալով, որ նույն թվականի հունիսին արդեն Իրանի-5+1 համաձայնությունը ձեռք էր բերվել։ Հետեւաբար, եթե այսօր Վիեննայում նշյալ համաձայնագրի վերականգնման շուրջ ընթացող բանակցությունները դրական ելք ունենան, ապա Արեւմուտք-Ռուսաստան լարված իրավիճակն ու վերջինիս դեմ հնարավոր սահմանափակումներն իրանական գազի արտահանման համար ավելի լայն ճանապարհ են հարթելու։ Ահա թե ինչու ոմանք շեշտում են, թե չնայած Ռուսաստանը ջանքեր է գործադրում համաձայնության վերականգնման ուղղությամբ, նաեւ չեն բացառում, որ Մոսկվան, փաստորեն, դժվարին ընտրության առջեւ է հայտնվելու։ GECF-ի Դոհայի գագաթնաժողովը խիստ կարեւորվում է նաեւ այս տեսանկյունից։

Նշենք, որ  ընթացիկ տարվա հունվարի 27-ին Կատարի փոխվարչապետ ու ԱԳ նախարար Մոհամեդ բին Աբդոլռահման ալ Սանին Իրան կատարած այցի ընթացքում նախագահ Էբրահիմ Ռաիսիին էր հանձնել այդ երկրի էմիր Թամիմ բին Համադ ալ Սանիի՝ Կատար այցելելու հրավերը։ Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ այցի նպատակը հենց գագաթնաժողովի հատուկ հյուրի կարգավիճակով Իրանի նահագահին հրավերը հանձնելն էր։ Լոնդոնում հրատարակվող կատարամետ «Ալ Կոդս ալ Արաբի» պարբերականի համաձայն, այցի ընթացքում, որը տեւելու է մի քանի օր, Ռաիսին, Համադ ալ Սանին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ քննարկելու են երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնման, տարածաշրջանային եւ միջազգային զարգացումների, ինչպեսեւ Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունների հարցերը։ Ինչպես հայտնի է, Կատարը Վիեննայի բանակցություններին զուգահեռ՝ Իրան-5+1-ի համաձայնության վերականգնման առնչությամբ ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ միջնորդական ակտիվ գործունեություն է իրականացնում։ Օմանից զատ, Կատարը Պարսից ծոցի ավազանի միակ երկիրն է, որ Իրանի հետ միշտ էլ բարիդրացիական փոխհարաբերություններ է ունեցել։ Ավելին՝ 2017 թ. Կատար-Սաուդյան Արաբիա տարաձայնությունների պատճառով վերջինս Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Եգիպտոսը Կատարի դեմ կատարյալ սահմանափակումներից զատ, այդ երկրի առաջ փակել էր օդային, ցամաքային ու ծովային ճանապարհները։ Իրանի օդային տարածքը Կատարի համար արտերկրի հետ կապ հաստատելու միակ ուղին էր դարձել, բացի այդ, Իրանը սննդամթերքով ապահովում էր Կատարին։

Ինչպես նշում են իրանական ԶԼՄ-ները, Ռաիսիի այցը նոր էջ է բացելու երկու երկրների փոխհարաբերություններում, մասնավորապես՝ առեւտրատնտեսական ոլորտում, ինչին ներկա դրությամբ, թերեւս, մեծապես խանգարում են  Իրանի դեմ սահմանափակումները։ Դրանց վերացմամբ Դոհան, ի տարբերություն Էր Ռիյադի, Մանամեի եւ Աբու Դաբիի, որոնք դեմ են Իրան-5+1-ի համաձայնության վերականգնմանը, հետեւաբար սահմանափակումները վերացնելուն, շահագրգիռ է, ուստի նաեւ դրանով է պայմանավորված վերջինիս ակտիվ միջնորդությունը համաձայնության երկու գլխավոր դերակատարների միջեւ։

Թեգեր: GECFOPECԱՄՆԻրանՄԱԿՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան

Արցախից տեղահանված ընտանիքներն աջակցություն կստանան

Ժողովուրդն իմաստուն է, աչքը՝ ամենատես

Ժողովուրդն իմաստուն է, աչքը՝ ամենատես

Ամենաընթերցվածը

  • Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    Թուրքիան սկսում է նյարդայնացնել Մոսկվային

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    432 Կիսվել են
    Կիսվել 173 Tweet 108
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    303 Կիսվել են
    Կիսվել 121 Tweet 76
  • Բարի անուն, լուսավոր հետագիծ

    16 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    18 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist