Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից

Թուրքիան եւ Իրանը մրցակցում են Կովկասում ազդեցության համար

Փետրվարի 22, 2022
Միջազգային
Թեհրանը դժգոհ է Էրդողանի դիվանագիտությունից
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
328
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Հաճախակիացել են Թուրքիայի վրա հաքերների հարձակումները, որոնք ենթադրաբար կապված են Իրանի անվտանգության ապարատի հետ: Այս մասին հայտնում է «Նեզավիսիմայա գազետան»՝ շեշտելով, որ 2021 թ. նոյեմբերից «MuddyWater» կիբերխումբն ակտիվ փորձեր է ձեռնարկում՝ պետական գերատեսչությունների համակարգիչները վարակելու վնասակար ծրագրերով: Այս արշավը դիտվում է որպես Անկարայի ու Թեհրանի հարաբերություններում փոփոխությունների կարեւոր նշան. այս երկրները երկար ժամանակ փորձում էին իրավիճակային գործակցություն իրականացնել: Փորձագետները կարծում են, որ հարձակումների շարքն Իրանի բողոքն է Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարածաշրջանային հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու մտադրությունների դեմ:

Թուրքիայում «MuddyWater»-ի անդամներն աշխատել են էլեկտրոնային նամակներ ուղարկելու միջոցով, որոնք վնասաբեր ծրագրերով վարակել են թիրախային համակարգիչները: Հաղորդվում է, որ հարձակումների են ենթարկվել այնպիսի խոշոր կառույցներ, ինչպիսիք են առողջապահության նախարարությունը, ՆԳՆ-ն եւ երկրի գիտատեխնոլոգիական հետազոտությունների խորհուրդը։ Փորձագետները « այս արշավը գնահատում են որպես «MuddyWater»-ի աշխատանք»: «Այս գնահատականը հիմնված է ինչպես տեխնիկական ցուցանիշների, այնպես էլ մարտավարության, մեթոդների եւ ընթացակարգերի վրա»,-նշում են նրանք։

Համոզվածությունը, որ «MuddyWater»-ի անդամները կապված են իրանական կառույցների հետ, արտահայտել է ԱՄՆ կիբերնետիկական հրամանատարությունը: Այս տարվա հունվարին այն հրապարակեց մի քանի սխեմաներ, որոնցով աշխատում են հաքերները։ Բացահայտումների համաձայն՝ հարձակվողների խումբը «թիրախավորում է առաջին հերթին Մերձավոր Արեւելքի, ինչպես նաեւ Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի երկրները»։ Կոնգրեսի հետազոտական ծառայության տվյալների համաձայն՝ հաքերների հաշվին նաեւ «ներքին հսկողություն է իրականացվում վարչակազմի հակառակորդներին բացահայտելու համար»: «Նա հետեւում է արտասահմանում վարչակազմի դեմ հանդես եկող ակտիվիստներին գործակալների ցանցի միջոցով»,- նշել են կոնգրեսականները։

Թուրքիայի եւ Իրանի միջեւ հարաբերություններն իրավիճակային գործակցության բնույթ են կրում, սակայն դրանց ամրությունը պարբերաբար քննության է ենթարկվում, այդ թվում՝ տարածաշրջանային մի շարք հակամարտություններով: Խոսքը սիրիական իրավիճակի մասին է, որտեղ Անկարան հանդես է գալիս որպես ընդդիմության «փաստաբան», մինչդեռ Թեհրանն աջակցում է պաշտոնական Դամասկոսին: Բացի այդ, Թուրքիայի ու Իրանի հետաքրքրությունները բախվում են իրաքյան ասպարեզում: Էրդողանը երկար ժամանակ պրագմատիկ հարաբերություններ է կառուցել Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանի հետ՝ եզդիների պատմական հայրենիք համարվող Սինջար վիճելի շրջանի վրա վերահսկողություն սահմանելու եւ տեղի քուրդ ձախ ծայրահեղականներին չեզոքացնելու համար: Սակայն իրանական կողմն իր դիրքորոշումն ունի Սինջարի հարցում՝ փորձելով ուժեղացնել սեփական ազդեցությունը շիական խմբավորումների միջոցով:

Վերջին դրվագներից մեկը, որն անհանգստություն է առաջացնում երկկողմ հարաբերություններում, վերաբերում է էներգետիկայի ոլորտին: Հունվարի 17-ին իրանական գազի մատակարարումը Թուրքիա կրճատվել է օրական պայմանագրային ծավալի մեկ երրորդով: Թեհրանում իրավիճակը բացատրել են տեխնիկական խնդիրներով, որոնց պատճառով որոշում է կայացվել ընդհանրապես կանգնեցնել վառելիքի տարանցումը: Չնայած այն բանին, որ հետո Իրանը վերականգնեց բնական գազի առաքումը սահմանափակ ծավալով, տեղի ունեցածն առաջացրել է Անկարայի պաշտոնյաների տարակուսանքը եւ նրանց ստիպել է կասկածներ ունենալ՝ արդյոք արժե՞ պահպանել գործակցությունն Իսլամական Հանրապետության հետ, որն ապահովում է Թուրքիային անհրաժեշտ բնական գազի 16 տոկոսը:

Բացառված չէ, որ Թեհրանը վիրավորված է նաեւ տարածաշրջանում Էրդողանի կողմից իրականացվող «հարձակումից»։ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մարտի 9-ին պետք է այցելի Անկարա՝ երկկողմ հարաբերությունների բարելավման համար ճանապարհ հարթելու նպատակով: Այդ հարաբերությունների մակարդակը երկար ժամանակ իջել էր պաղեստինյան դոսյեի պատճառով։ Այս ամիս հաղորդվել է, որ թուրքական եւ իսրայելական հատուկ ծառայությունները խափանել են իրանական անվտանգության ապարատի գործողությունը, որի թիրախը պետք է լիներ գործարար Յաիր Գելլերը: Ազգային հետախուզական կազմակերպությանը հաջողվել է չեզոքացնել կատարողների բջիջը, որի անդամները հետեւում էին գործարարի՝ ստամբուլյան Չաթալջա թաղամասում գտնվող շտաբ-բնակարանը եւ Բեշիքթաշում նրա բնակության վայրը։

Էրդողանը հասկանում է, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հանգեցնելու է Եգիպտոսի հետ կապերի բարելավմանը, հատկապես եթե Թուրքիան ցանկանում է իրականացնել իր հավակնությունները՝ դառնալու տարածաշրջանային հանգույց Արեւելյան Միջերկրական ծովից դեպի Եվրոպա գազի փոխադրման համար: Իսրայելն ու արաբական պետությունները նույնպես ակնկալում են, որ Թուրքիան կվերագնահատի իր հարաբերություններն Իրանի հետ: Չնայած Անկարան ու Թեհրանը երբեմն դաշնակիցներ են թվում, իրականում խորը տարաձայնություններ ունեն շատ հարցերում եւ մրցակցում են Կովկասում ազդեցության համար:

Չնայած Իրանը կասկածով է վերաբերվում ԱՄԷ-ի ու Սաուդյան Արաբիայի հետ Թուրքիայի մերձեցմանը, դա «ամենեւին էլ չի նշանակում, որ Թուրքիան կխզի իր կապերն Իրանի հետ կամ կմիանա Իսրայելի պայքարին՝ ընդդեմ միջուկային գործարքի»: Ավելին՝ Անկարան Թել Ավիվի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց չի հրաժարվի իր գաղափարախոսությունից, պաղեստինցիների հետ կապից Գազայի հատվածի արեւմտյան ափին: Այդուհանդերձ, իսրայելական քաղաքական շրջանակներում հույս ունեն, որ չպետք է հեռանան այն միությունից, որը փորձում է ձեւավորել Թուրքիան՝ այն համոզմամբ, որ վերջինիս հետ տարաձայնությունների արդյունավետ լուծումն Իսրայելը կարող է ավելի մեծ հաջողությամբ իրականացնել հարաբերությունների կարգավորումից հետո: Տեսնենք, թե այդ դիրքորոշմանն ինչպես կպատասխանեն Հունաստանն ու Կիպրոսը, որոնց հետ Իսրայելը վերջին շրջանում ակտիվորեն զարգացրել է իր հարաբերությունները:

«Թուրք-իրանական հարաբերությունները մասնատված բնույթ են կրում. դրանցում համադրվում են մրցակցության ու համագործակցության տարրեր,- «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում բացատրել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր, ամերիկյան ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի թուրքական ծրագրի ավագ տնօրեն Այքան Էրդեմիրը։- Երկու երկրները ոչ միայն հակամարտ դիրքերում են Սիրիայի քաղաքացիական պատերազմում, այլեւ հեգեմոնիայի համար սուր պայքարի մեջ են ներգրավված Իրաքում։ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու Անկարայի վերջին փորձերն ավելի են մեծացրել Իրանի թշնամանքը Թուրքիայի նկատմամբ: Դա կարող է լինել կիբերհարձակումների վերջին ալիքի պատճառներից մեկը»:

Թեգեր: գազԹուրքիաԻրանՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը

Ինչպես ընտրել առաջնահերթ ուսումնասիրվողը

Ամերիաբանկն արժանացել է հերթական մրցանակին

Ամերիաբանկն արժանացել է հերթական մրցանակին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist