Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Քրդերը Թուրքիայում՝ իշխանության ու ընդդիմության թիրախ

Փետրվարի 23, 2022
Միջազգային
Քրդերը Թուրքիայում՝ իշխանության ու ընդդիմության թիրախ
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
342
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 21-ին մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպումներ է ունեցել Իրաքի Քրդստանի ինքնավարության (ՔԻ) նախագահ Նիչերվան Բարազանիի ու վարչապետ Մաասուդ Բարազանիի, ինչպեսեւ Իրաքի ԱԳ նախարար Ֆոադ Հոսեյնիի հետ։ Այնուհետեւ, մամուլի ասուլիսում անդրադառնալով հիշյալ հանդիպումներին, շեշտել է. «Մենք բոլորս  համաձայն ենք ահաբեկչության դեմ պայքարելու եւ այդ չարիքից շուտափույթ ազատվելու հարցում»։

Նախարարը նշել է, թե Անկարան հարգում է բոլոր հարեւան երկրների սահմանները, անկախությունն ու ինքնիշխանությունը, սակայն հանուն իր ժողովրդի ու սահմանների անվտանգության ապահովման, շարունակելու է պայքարը մինչեւ վերջին ահաբեկչին ոչնչացնելը։ Նա հստակեցրել է, թե ահաբեկիչներ ասելով նկատի ունի ԴԱԻՇ-ին, PKK-ին եւ Սիրիայի քրդական ժողովրդի պաշտպան միավորումներին՝ YPG-ին։ Սակայն ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է վերջին երկուսին, քանի որ Թուրքիան ԴԱԻՇ-ի դեմ ոչ Սիրիայում եւ ոչ էլ Իրաքում որեւէ քայլ չի կատարել, թեեւ եզակի դեպքերում իր հարձակումներն Իրաքի եւ Սիրիայի հյուսիսի վրա պատճառաբանել է այդ պատրվակով։ Ավելին՝ բազում փաստեր կան, որ Անկարան համագործակցել է դաիշականների ու այլ ահաբեկչական խմբերի հետ։ Աքարի ասածից երեւում է, որ խոսքը վերաբերում է քրդական ուժերին, երբ նշել է, թե վերջին տարիներին Սիրիայի հյուսիսի ահաբեկիչները ցանկանում էին «ահաբեկչական» միջանցք ստեղծել Սիրիայի հյուսիսում, բայց Թուրքիան վիժեցրեց այն։ Խոսքը վերաբերում է Սիրիայի հյուսիսում Անկարայի զավթած քրդաբնակ շրջաններին, երբ տասնյակ հազարավոր մարդիկ զրկվել են իրենց տունուտեղից, փախստականներ դարձել, իսկ հարյուրավորներ զոհվել են։ Ավելին՝ Անկարան փետրվարի 20-ին կրկին ռազմական գործողություններ է իրականացրել Սիրիայի հյուսիսում՝ հայտարարելով, թե  ոչնչացրել է 14 ահաբեկչի։

Ինչպես նշել ենք տարբեր առիթներով, Իրաքի ՔԻ-ի ժողովրդավար կուսակցությունը Մաասուդ Բարազանիի գլխավորությամբ հակված է դեպի Թուրքիա, ուստի վերջինիս հետ համագործակցությունը՝ ընդդեմ PKK-ի, հավանական է։ Մանավանդ որ Թուրքիան թիրախ չի դարձնում Բարազանիի վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Իրաքի, ինչպեսեւ Սիրիայի իշխանությունները դեմ չեն քրդական ուժերի դիրքերի թուլացմանն իրենց երկրներում, ահա թե ինչու, թեեւ Թուրքիային քննադատում են իրենց երկրների սահմանների խախտման ու հարձակումների առնչությամբ, սակայն որեւէ լուրջ քայլ դրանք խոչընդոտելու ուղղությամբ չեն անում։ Այլ կերպ ասած՝ Անկարան այժմ PKK-ի դեմ պայքարում է Իրաքում ու Սիրիայում, եւ թվում է, թե Թուրքիայի ներսում այդ պայքարը որոշ չափով թուլացել է։ Այն սկսվել էր 2015 թ., երբ Անկարան, քրդերի հետ ստորագրած համաձայնագիրը չեղարկելով՝ լայնածավալ պայքար սկսեց նրանց դեմ քրդաբնակ, մասնավորապես՝ երկրի հարավարեւելյան շրջաններում։ Ըստ Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) ուսումնասիրությունների՝ 2015-22 թթ. բախումների ընթացքում զոհվել է շուրջ 6 հազար մարդ, ընդ որում՝ 3717՝ PKK-ական, 600՝ խաղաղ բնակիչ, 1322՝ թուրք զինվորական։ Ըստ նույն աղբյուրի՝ վերջին տարիներին Թուրքիայի բանակը, փոխելով ռազմավարությունը քրդերի դեմ, կիրառելով ԱԹՍ-ներ ու ռմբակոծիչներ, զգալիորեն կրճատել է սեփական զոհերի թիվը։

Հոլանդիայի Կլինգենդալ հետազոտական կենտրոնի (Clingendael Institute) աշխատակից, քրդագետ դոկ. Վան Վինը, անդրադառնալով PKK-ի դեմ պայքարի Իրաքի ու ՔԻ-ի համաձայնության հարցին, շեշտել է, որ ժողովուրդը, մասնավորապես՝ ՔԻ-ի բնակչությունը, դեմ է Թուրքիայի գործողություններին։ Նա նշել է, թե Անկարան այժմ համոզված է, որ քրդական զինված խմբերի դեմ ռազմական գործողություններով կարող է նրանց ոչնչացնել՝ երկրի ներսում քրդական հարցի առնչությամբ որեւէ քաղաքական լուծում չառաջարկելով։ Դոկ. Վինը Թուրքիայում իշխանությունների ու քրդերի միջեւ հակամարտության վերաբերյալ ընդգծել է, թե այն շարունակվելու է, քանի դեռ Թուրքիան չի ընդունել, որ այդ երկիրը բազմազգ է, եւ փոքրամասնությունների իրավունքները պաշտպանված են։ Նա հավելել է, որ հակառակ դեպքում հակամարտությունը շարունակվելու է, անգամ եթե վերանա PKK-ն,  ծնվելու է նոր PKK։ Այսուհանդերձ, Թուրքիայում ներկայումս մի հարցում թուրք քաղաքական բոլոր ուժերը համակարծիք են՝ «Թուրքիան առանց քրդերի», այսինքն՝ ուծացնել նրանց՝ որեւէ իրավունք չճանաչելով։ Էրդողանի կառավարությունը նման քաղաքականություն որդեգրելով՝ ցանկանում է, այս հարցում հաջողություն արձանագրելով, ինչ-որ չափով բարձրացնել իր հեղինակությունը։ Չնայած նա սոցհարցումների արդյունքները, որոնք վկայում են իր պարտության մասին, համարում է կեղծված ու սուտ, բայց եւ այնպես դրանք ցույց են տալիս, որ 2023 թ. նախագահական ընտրություններում հազիվ թե օրինական կերպով կարողանա հաղթել։

Ընդդիմադիր քաղաքական ուժերը իշխող AKP-ին ու նրա առաջնորդ Էրդողանին են մեղադրում երկրի տնտեսական գերծանր վիճակի համար։ Ուստի փետրվարի 13-ին 6 ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներ Էրդողանին իշխանությունից հեռացնելու եւ երկրում խորհրդարանական համակարգը վերականգնելու նպատակով ձեւավորել են Ազգային կոալիցիա։ Վերջինիս հրապարակած հայտարարության մեջ շեշտվել է, որ Թուրքիան հայտնվել է իր պատմության ընթացքում ամենախոր քաղաքական ու տնտեսական ճգնաժամի մեջ, ինչի համար մեղավոր է երկրի գործադիր համակարգը։ Ազգային կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, ինչպես Էրդողանի գլխավորած AKP-ն, ցանկանում են «խաղից դուրս» թողնել քրդերին՝ նրանց շահերը ներկայացնող ժողովուրդների ժողովրդավար (HDP) կուսակցությանը։ Քուրդ կին պատգամավոր Հյուդա Քայան այդ առիթով հայտարարել է, թե առանց քրդերի 6 կուսակցություները կարող են ձեւավորել կոալիցիա, բայց դա չի կարող ողջ ժողովրդի ներկայացուցիչը լինել՝ ընդգծելով, որ ապագան պատկանում է մի համակարգի, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր ազգերի ներկայացուցիչները։ HDP-ի համանախագահ Մեդհաթ Սանջարը եւս քննադատել է քրդերի անտեսումը, սակայն պատրաստակամություն է հայտնել նախագահի մեկ ընդհանուր թեկնածուի հարցի շուրջ բանակցել ազգային կոալիցիայի հետ։

Էրդողանը, վերջինիս առաջնորդների համատեղ որոշումն ապարդյուն գնահատելով, շեշտել է, թե թույլ չեն տա, որ ի վնաս քաղաքացիների քայլեր կատարվեն՝ հավելելով, որ ժողովուրդն է ընտրել նախագահական համակարգը։ Ապա ծաղրական տոնով շեշտել է, թե ինչո՞ւ HDP-ին «չեն խաղացնում, ախր, նրան էլ կզայրացնեն»։ Հաշվի առնելով վերջինիս հանդեպ նման վերաբերմունքը եւ նրա անդամ պատգամավորների նկատմամբ շարունակական ճնշումները՝ կարելի է ենթադրել, որ առաջիկայում HDP-ի գործունեության արգելումը բացառված չէ։ 

Թեգեր: PKKԹուրքիաՔրդստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մենք ունենք շուկաներ` սա է ուժը»

«Մենք ունենք շուկաներ` սա է ուժը»

Գիրք՝ արդիական հարցադրումներով

Գիրք՝ արդիական հարցադրումներով

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հայ բեմի «մետաքսե դուստրը»

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • 34 տարի առաջ ծնունդ առավ Արցախյան շարժումը

    24 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist