Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Հունիսի 6, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԵԱՏՄ-«Արեւելյան գործընկերություն»

Եվրոպացի առաջնորդները գիտակցո՞ւմ էին, արդյոք, իրենց ստեղծածի քաղաքական եւ գաղափարական հետեւանքները

Փետրվարի 24, 2022
Միջազգային
ԵԱՏՄ-«Արեւելյան գործընկերություն»
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
216
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ավելի քան մեկ տասնամյակ Եվրոպական միությունը (ԵՄ) պայքարում է իր «Արեւելյան գործընկերության» ծրագրի առաջխաղացման համար: Չնայած ֆինանսական խոր ճգնաժամին` 2008 թ. աշնանը ԵՄ-ն կենտրոնացրեց իր հնարավորությունները՝ ստեղծելու գործընկերության այս ինստիտուցիոնալ ծրագիրը, որը մեկնարկեց 2009-ի մայիսին Պրահայի գագաթնաժողովում: Սակայն եւս մեկ կարեւոր փաստ ստիպեց ԵՄ-ին ստեղծելու իր այս ծրագիրը՝ ռուս-վրացական պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակը: «Արեւելյան գործընկերության» ստեղծումը, այնուամենայնիվ, կարեւոր գործոն էր, որը հակադրվեց Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծված Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագծի զարգացմանը։

Ակնհայտ է, որ «Արեւելյան գործընկերությունը» ԵՄ-ի «փափուկ ուժի» գործիքակազմն է եւ ամբողջությամբ հիմնված է կառավարող ինստիտուտները փոխակերպելու եվրոպական մոդելի: Իսկ Ռուսաստանը նախագիծը մեկնաբանեց որպես ԵՄ-ի «ազդեցության գոտի» ստեղծելու փորձ: Ակադեմիական շրջանակներում ուկրաինական ճգնաժամը հանգեցրել է էական քննադատությունների եւ մեկնաբանությունների, ըստ որոնց՝ ճգնաժամն սկսվել է ԵՄ-ի կողմից Արեւելյան հարեւանության ենթադրյալ սխալ մոտեցման հետեւանքով: Սակայն այդ մեկնաբանությունները բաց են թողնում այն, որ ԵԱՏՄ-ի նախագիծը մասամբ հակադարձ պատասխան էր «Արեւելյան գործընկերությանը»: Այդուհանդերձ, ԵՄ-ի շրջանակներում լուրջ փաստարկ կա, որ այն լիովին պատրաստ է դիմակայելու արեւելյան հարեւան երկրներում քաղաքական իրողություններին: «Արեւելյան գործընկերությունը» զգալիորեն քննադատվել է, բայց, հաշվի առնելով դրա ստեղծման հանգամանքները, այն շատ հաջող գործիք է եղել, եւ ինչ-որ առումով հենց այս հաջողությունն է, որ ստիպել է Ռուսաստանի ղեկավարությանն աննախադեպ միջոցներ ձեռնարկել ծրագրի գործարկումը կասեցնելու համար:

Այստեղ եւս մեկ հարց է առաջանում` ինչո՞ւ եվրոպացի առաջնորդները չկարողացան կանխատեսել, որ ռուսական կառավարությունը պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել՝ Ուկրաինայի եվրաինտեգրումը կանխելու համար:

Ուկրաինայի կարեւորությունը Ռուսաստանի համար ակնհայտորեն երեւում է դեռեւս 2008 թ. Բուխարեստում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որի ժամանակ ՌԴ նախագահ Վ. Պուտինը հայտարարեց. «Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ին միանալու փորձեր անի, պետության գոյությունը կարող է հայտնվել սպառնալիքի տակ»: Մի քանի ամիս անց Ռուսաստանը պատերազմեց Վրաստանի հետ, որը նույնպես ՆԱՏՕ-ի հետ սերտ կապեր էր փորձում ստեղծել: Շատ եվրոպացի առաջնորդներ «չեզոքություն» պահպանելու նպատակով պատրաստ էին մեղքի զգալի բաժինը «գցել» Վրաստանի վրա: Օրինակ` Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիին անվանում էր տաքարյուն եւ անկանխատեսելի մի մարդ, որի հապշտապ եւ անմտածված որոշումները հանգեցրին պատերազմի: Դրա ավարտից տարիներ անց` 2011 թ. ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը հայտարարեց. «Եթե Վրաստանի հետ պատերազմը չլիներ, շատ երկրներ միացած կլինեին ՆԱՏՕ-ին»: Այսինքն՝ Ռուսաստանը կանխել է ՆԱՏՕ-ի ընդլայնումը թեկուզեւ պատերազմի գնով:

Այս համատեքստում եւս մի կարեւոր հարց է առաջանում` եվրոպացի առաջնորդները գիտակցո՞ւմ էին, արդյոք, իրենց ստեղծած «Արեւելյան գործընկերության» քաղաքական եւ գաղափարական հետեւանքները: Իրապես թե՛ Ռուսաստանում, թե՛ Եվրոպայում ավանդական ընկալումն այն էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կարմիր գիծ էր Մոսկվայի համար, սակայն ռուս առաջնորդները զգալիորեն ավելի քիչ էին հաշվի առնում ԵՄ-ից եկող մարտահրավերները: Սակայն «Արեւելյան գործընկերության» ծրագրից հետո փոխվեցին ընկալումները: 2009 թ. մարտին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հռետորական մի հարց բարձրաձայնեց. «Ի՞նչ է «Արեւելյան գործընկերությունը», եթե ոչ ԵՄ-ի ազդեցության գոտին ընդլայնելու փորձ»: Այս հայտարարությունը նախազգուշական էր՝ ցույց տալու, որ Մոսկվան այլեւս ԵՄ-ին չի ընդունում որպես փափուկ ուժի դերակատար, այլ մի ինստիտուտ, որը սպառնում է Ռուսաստանի սեփական հավակնություններին իր իսկ հարեւանությամբ:

Հետխորհրդային տարածքում ինտեգրման ռուսական հավակնությունը տրամագծորեն տարբերվում է ԵՄ-ից։ Լինի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ), թե ԵԱՏՄ-ի միջոցով, Մոսկվայի հստակ նպատակն է ապահովել այն, որ խորհրդային իրավահաջորդ պետությունների արտաքին, ինչպես նաեւ ներքին քաղաքականությունը պայմանավորվի Մոսկվայի հավանությամբ ու համաձայնությամբ: Այլ կերպ ասած՝ Ռուսաստանը նպատակ ունի ստեղծել «արտոնյալ շահերի ոլորտ», ինչպես նշեց նախագահ Մեդվեդեւը Վրաստանի հետ պատերազմից հետո:

Թեգեր: ԵվրոպաՆԱՏՕՌուսաստանՏնտեսություն
Կիսվել1Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արցախին միշտ սպառնացել է հայաթափման վտանգը

Արցախին միշտ սպառնացել է հայաթափման վտանգը

«Եթե այս անգամ ցավը զիս տանի…»

«Եթե այս անգամ ցավը զիս տանի…»

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    300 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Պատմության հետագծով

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0
  • Հետաքրքրական է

    1 Կիսվել են
    Կիսվել 0 Tweet 0

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist