Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւելքի եւ Արեւմուտքի աքցանում

ԵՄ-ի շահերի՞ց է բխում, արդյոք, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելը

Մարտի 1, 2022
Միջազգային
Արեւելքի եւ Արեւմուտքի աքցանում
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
430
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Փետրվարի 24-ից սկսված ռուս-ուկրաինական առճակատման մեջ բացի ռազմական բաղադրիչից կա նաեւ տեղեկատվական պատերազմի տարր, ինչն աստիճանաբար սկսում է վերահսկողությունից դուրս գալ: Տեղեկատվական պատերազմի հետեւանքները մեղմելու համար վերլուծաբանները փորձում են հստակ առանձնացնել շահագրգիռ կողմերի շահերն ու հնարավոր սցենարները:

Ռուսաստանի գերնպատակն է «գլխատել» Զելենսկու կառավարությունը, Կիեւի կողմից Լուգանսկի եւ Դոնբասի հանրապետությունների, Ղրիմի ճանաչումը եւ Ուկրաինայի չեզոքության վերաբերյալ Մոսկվայի պայմանների ընդունումը։ Համաձայն ռուսական կողմի հայտարարությունների` ռուսական զինված ուժերը չեն պատրաստվում իրականացնել Ուկրաինայի տարածքների օկուպացիա եւ դրանց անեքսիա: Մոսկվայի պաշտոնական մոտեցումը եւ ռազմական գործողությունների տրամաբանությունն այդ մասին են վկայում: Ռուսաստանին անհրաժեշտ է հակամարտությունը կարգավորել մի քանի օրվա ընթացքում, որպեսզի հնարավոր լինի խուսափել Ուկրաինայում պարտիզանական պատերազմի սցենարից եւ բուն Ռուսաստանի Դաշնության ներսում սոցիալական անկայուն վիճակից։

Սահմանային մարտերի այժմեական բոլոր քարտեզները խիստ պայմանական են: Մոսկվայի թիրախում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներն են, ինչից հետո` Կիեւի եւ այլ խոշոր քաղաքների շրջապատումը: Ուկրաինայի նախագահ Զելենսկու վրա հոգեբանական ճնշումը, ակնհայտորեն, դեռ ցանկալի արդյունք չի տվել, եւ մինչ այժմ մոսկովյան սցենարն ամբողջությամբ չի իրականացվել։ Հատկանշական է, որ Մոսկվան իր ռազմական եւ ռազմավարական ողջ ներուժը չի օգտագործել` նպատակ ունենալով խուսափել զանգվածային զոհերից ու ավերածություններից: Փոխարենը ձգտում է հասնել քաղաքական ռեժիմի տապալման եւ ընդունելի պայմաններով համաձայնագիր կնքելուն։ Միաժամանակ, Մոսկվան աչալրջորեն հետեւում է իր պետական ներքին գործընթացներին՝ քաջ գիտակցելով, որ մեծ վտանգ կա, եւ հենց այդ սպառնալիքի վրա է խաղադրույք կատարում Արեւմուտքը։

Ուկրաինայի վերաբերյալ կարող ենք փաստել հետեւյալը` ակնհայտ է, որ Կիեւը գործնականում չուներ ռազմական գործողություններ իրականացնելու նախնական պլան։ Զելենսկու խուճապն առաջին օրերին այն հայտարարություններով, թե Ուկրաինան մենակ է մնացել այս կռվի մեջ, դրա լավագույն հաստատումն է։ Շոկային առաջին ցնցումից հետո Կիեւն անցավ զանգվածային տեղեկատվական պատերազմի մարտավարության գործարկմանը, որպեսզի ճնշում գործադրի Ռուսաստանի զինվորականների եւ բնակչության վրա՝ միաժամանակ սեփական բնակչությանը ուղղորդելով կռվի։ Բանակցությունների ձգձգումը, Ուկրաինայի կողմից դրանցից հրաժարվելը ժամանակ շահելու միջոց էին, քանի դեռ Ռուսաստանի վրա միջազգային ճնշումը չի ստիպել նրան ինքնակամ դադարեցնելու ռազմական գործողությունները:

Տեղեկատվական դաշտում Ուկրաինան երբեմն ավելի շատ է առաջընթացներ գրանցում, քան Ռուսաստանը, սակայն արձանագրվում են կարեւորագույն տրանսպորտային ուղիների, ռազմական եւ քաղաքացիական ենթակառուցվածքների կորուստներ եւ երկրի ներսում տեղ-տեղ օդային ուղիներով զինամթերքի մատակարարման ձախողումներ: Սա վկայում է այն մասին, որ Կիեւը պատրաստ չէր հետ մղել հարձակումը եւ ամբողջ հույսը դրել էր հենց միջազգային հանրության, այլ ոչ թե իր վրա: Ուկրաինան փորձում է նոր կողմեր ներգրավել հակամարտության մեջ` չգիտակցելով երկիրը Աֆղանստանի կամ Սիրիայի պես մարտական թատերաբեմի վերածելու ծանր հետեւանքները:

Արեւմուտքի (ԱՄՆ, Եվրոպական Միություն) տեսանկյունից որքան երկար շարունակվի պատերազմը, այնքան ավելի կործանարար կլինեն պատժամիջոցները ռուսական տնտեսության համար, եւ ՌԴ-ի ներսում սոցիալական բողոքի ալիքն ավելի մեծ կլինի: ԵՄ-ն փակել է իր օդային տարածքը ռուսական ավիաուղիների համար: Միեւնույն ժամանակ, պետք է հասկանալ, որ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի համար Ռուսաստանի վրա պատժամիջոցների հետեւանքների ծանրությունը տարբեր ձեւով կարող է ազդել։ Այսպես` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ապրանքաշրջանառությունը մոտ 30 մլրդ դոլար է, մինչդեռ ԵՄ-ի հետ այդ ցուցանիշը գրեթե 10 անգամ ավելի է` 230-280 մլրդ դոլար։ Ամերիկացիների համար բանկային գործարքներ իրականացնելու հնարավորությունից Ռուսաստանին զրկելը կարող է համեմատաբար մեղմ անդրադառնալ ԱՄՆ-ի վրա, իսկ եվրոպացիների համար դա ծանր հետեւանքներ կունենա։ Դրա ապացույցը ԵՄ տարբեր երկրների անհամաձայնությունն է SWIFT-ից Ռուսաստանի անջատմանը։

Արեւմուտքի համար Ուկրաինան այժմ գործիք է, որով նա պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի Դաշնության դեմ, որոնք վստահաբար չէր կարողանա կիրառել առանց ուկրաինական ճգնաժամի: Այդ կերպ փորձ է արվում հնարավորինս ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանի ներսում։ Եվ, եթե այս ճանապարհին Ուկրաինան վերածվի Սիրիայի կամ Աֆղանստանի, Արեւմուտքը դրանից այդքան էլ չի տուժի երկարաժամկետ հեռանկարում, քանի որ այդ ապակայունացումը կլինի Ռուսաստանի սահմանին եւ կաշխատի որպես ռումբ Մոսկվան ներսից պայթեցնելու համար:

Խաղաղություն աշխարհին:

Թեգեր: ԴոնբասԴոնեցկԼուգանսկՈւկրաինապատերազմՌուսաստանՎլադիմիր ԶելենսկիՎլադիմիր Պուտին
Կիսվել2Tweet1Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Հոլոքոստը չի կարող օգտագործվել որպես գործիք

Հոլոքոստը չի կարող օգտագործվել որպես գործիք

«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist