Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հոլոքոստը չի կարող օգտագործվել որպես գործիք

Իսրայելն իր դեսպանին վերադարձրել է Վարշավա

Մարտի 1, 2022
Միջազգային
Հոլոքոստը չի կարող օգտագործվել որպես գործիք
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
236
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իսրայելի իշխանությունները հայտարարել են իրենց դեսպանին Վարշավա վերադարձնելու որոշման մասին: Նման հանձնարարական է տվել արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը Ուկրաինայի տարածքից հրեական պետության քաղաքացիների շարունակվող տարհանման ֆոնին: Սա շրջադարձային քայլ է՝ հաշվի առնելով, որ մեկ տարի առաջ մերձավորարեւելյան երկիրը նվազեցրեց դիվանագիտական ներկայության մակարդակը Լեհաստանում՝ տեղի իշխանությունների կողմից ընդունված օրենքի պատճառով, որը սահմանափակում է հրեա ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ժամանակ տուժածների եւ նրանց ժառանգների իրավունքները՝ վերադարձնելու իրենցից խլված ունեցվածքը:

Այն մասին, որ Յակով Լիվնեն, ով նախկինում ժամանակավոր հավատարմատար է եղել Մոսկվայում, մեկնում է Վարշավա, հայտնի է դարձել հանգստյան օրերին: Իսրայելի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Լապիդը նման որոշում է կայացրել «Իսրայելի՝ Ուկրաինայի ու Լեհաստանի սահմանը հատող քաղաքացիներին օգնությունն ուժեղացնելու» նպատակով, ինչպես նաեւ հաշվի առնելով վերջին իրադարձություններում եվրոպական երկրի խաղացած կենտրոնական դերը: «Սկսած Ուկրաինայում ճգնաժամի սկզբից՝ Վարշավայում Իսրայելի դեսպանությունը՝ գործերի ժամանակավոր հավատարմատար Թալ Յաալոնի գլխավորությամբ, արդյունավետ համագործակցում է Լեհաստանի իշխանությունների հետ՝ օգնություն ցուցաբերելու այն իսրայելցիներին, ովքեր հեռանում են Ուկրաինայից»,- նշված է ԱԳՆ-ի հայտարարության մեջ: Գերատեսչությունն իր երախտագիտությունն է հայտնել տեղի իշխանություններին:

Ի դեպ, իրենց հայտարարություններում իսրայելական պաշտոնատար անձինք ոչ մի անգամ չեն հիշատակել Լեհաստանի հետ դիվանագիտական կապերի թուլացման պատճառները:

2021 թ. Վարշավան բավական վիճելի օրենսդրություն է ընդունել, որը գործնականում Հոլոքոստից ողջ մնացածներին ու նրանց ժառանգներին զրկում է իրենցից խլված ունեցվածքի վերադարձման կամ գոնե փոխհատուցում ստանալու հնարավորությունից: Փաստաթուղթը նույնիսկ մերժում է նրանց հնարավորություն տալ՝ վիճարկելու սեփականության իրավունքը եւ դադարեցնելու վերասեփականաշնորհումը: Դա տեղի է ունեցել նույնիսկ չնայած այն բանին, որ 2009 թ. Լեհաստանը եվրոպական այլ պետությունների հետ միասին ստորագրել է «Թերեզինի հռչակագիրը»: Պայմանավորվածությունների տեքստի համաձայն՝ այն ընդունող բոլոր խաղացողները պարտավորություն են ստանձնել «կամ որպես վերականգնում, կամ որպես փոխհատուցում» վերադարձնել Հոլոքոստի զոհերից խլված «նախկին հրեական համայնքային ակտիվները, կրոնական առարկաները եւ մասնավոր սեփականությունը»։

Իսրայելի իշխանությունները, ի պատասխան ընդունված փաստաթղթի, Վարշավայում իրենց գործերի ժամանակավոր հավատարմատարին հանձնարարել են անհապաղ տուն վերադառնալ «անժամկետ խորհրդակցությունների համար»։ Հրեական պետության կառավարությունը լեհական վերականգնման օրենքն անվանել է «հակասեմական եւ անբարոյական»։ «Սա ամոթալի որոշում է եւ խայտառակ արհամարհանք Հոլոքոստի հիշատակի նկատմամբ,- հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը:- Իսրայելը բացասաբար է վերաբերվում օրենքի ընդունմանը, որը թույլ չի տալիս հրեաներին փոխհատուցում ստանալ Հոլոքոստի ժամանակ իրենցից գողացված ունեցվածքի համար, եւ ցավում է, որ Լեհաստանը որոշել է շարունակել վնասել նրանց, ովքեր կորցրել են ամեն ինչ»: Նա ընդգծել է, որ իր երկիրն «անտարբեր չի մնա նման քայլի նկատմամբ»։

Իր հերթին՝ լեհական կողմը մերժել է Իսրայելի ներկայացրած մեղադրանքները՝ կապված հակասեմականության հետ՝ առարկություններ ներկայացնելով «փաստերի ու լեհական օրենսդրության չիմացության» առիթով: «Լեհաստանը ոչ մի պատասխանատվություն չի կրում Հոլոքոստի համար, որը գերմանական նվաճողների կողմից իրականացված հանցագործություն է եղել, մասնավորապես՝ հրեական ազգության լեհ քաղաքացիների նկատմամբ»,- այն ժամանակ այսպիսի հայտարարություն կատարեց լեհական արտգործնախարարությունը: Իր հերթին՝ երկրի նախագահ Անջեյ Դուդան նշեց, որ փորձը՝ վերականգնման օրենքը կապելու «մարդկանց սպանությունների հետ», վճռական բողոք է առաջացնում: «Լեհական պետությունը պահպանում է գերմանական հանցագործությունների զոհերի՝ հրեաների մասին հիշողությունը եւ չի թույլատրի նրանց սպանությունն օգտագործել որպես գործիք ընթացիկ քաղաքական նպատակների մեջ»,- ասել է նա:

Ինչպես երեւում է, արդեն մոռացվել են երկրների միջեւ առկա բոլոր դժգոհություններն այն ֆոնին, որ Լեհաստանը դարձել է Իսրայելի քաղաքացիների տարհանման կարեւոր կետերից մեկը։ Օրերս հրեական պետության արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իր հայրենակիցներին կոչ է արել «անհապաղ մեկնել հարեւան երկրներ արեւմտյան ուղղությամբ՝ կախված անվտանգային իրադրությունից»։ Դիվանագիտական գերատեսչությունն առանձին իսրայելական անձնագրեր ունեցողներին հորդորել է հետեւել տեղական լրատվամիջոցների հաղորդումներին եւ ենթարկվել Կիեւի հրահանգներին: Լեհաստանը, Հունգարիան, Ռումինիան, Սլովակիան եւ Մոլդովան արձագանքել են Իսրայելի խնդրանքին՝ անհրաժեշտության դեպքում նրա քաղաքացիներին թույլատրելու հատել սահմանային կետերը։

Որոշակի տատանումից հետո Իսրայելը դատապարտել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունը՝ որպես «միջազգային կարգի լուրջ խախտում»։ Իհարկե, ԱՄՆ-ի մերձավորարեւելյան դաշնակիցն այլ կերպ չէր կարող վարվել: Ուղղակի պետք է մոռանալ, որ Մոսկվան այդ երկրի հետ հարբերություններին հատուկ նշանակություն էր տալիս, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրա վարչապետ Նաֆթալի Բենետին ընդունում էր սեփական առանձնատանը՝ շեշտելով, որ սովորաբար այլ պետությունների ղեկավարներին նման պատվի չի արժանացնում:

Լապիդը նշել է, որ «պատերազմը հակամարտությունները լուծելու միջոց չէ»։ «Ցանկացած պատերազմի առաջին ժամերն ու օրերը նաեւ վերջին պահն են, երբ դեռ հնարավոր է կանգ առնել ու վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ համաշխարհային գերտերությունների միջնորդությամբ՝ վեճերի խաղաղ կարգավորման համար»,- նշված է դիվանագիտական գերատեսչության ղեկավարի հայտարարության մեջ:

Այս արտահայտությունից հետո Մոսկվայում հրեական պետության դեսպան Ալեքս Բեն-Ցվին փետրվարի 25-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Բոգդանովի հետ «բացատրական զրույցի» համար: Այդ առումով ռուսական դիվանագիտական գերատեսչության պաշտոնական հաղորդման մեջ ասված է, որ խոսք է եղել նաեւ «պատմական ճշմարտության պահպանման» մասին:

Թեգեր: ԻսրայելԼեհաստանՀոլոքոստ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

«Տղերքը հաղթեցին՝ մեզ թողնելով… պարտության դառը կտակը»

Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից

Ադրբեջանը չի հրաժարվում իր հայատյաց քաղաքականությունից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist