Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մերձավոր Արեւելքին ձեռնտու է չեզոքությունը

Արաբական աշխարհը պատրաստվում է ուկրաինական ճգնաժամի հետեւանքներին

Մարտի 3, 2022
Միջազգային
Մերձավոր Արեւելքին ձեռնտու է չեզոքությունը
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
290
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Արաբական պետությունների լիգան հայտարարել է շփման հատուկ խմբի ստեղծման մասին, որը միջնորդական գործունեություն կիրականացնի ուկրաինական ճգնաժամի կարգավորման մեջ։ Այս մասին կազմակերպությունը հայտարարել է Կահիրեի նախաձեռնությամբ կազմակերպված արտակարգ նիստից հետո։ Արաբական աշխարհի որոշ «խաղացողներ» հայտնվել են ռազմական գործողությունների տնտեսական հետեւանքներն ուղղակիորեն իրենց վրա զգալու վտանգի առջեւ: Սակայն տարածաշրջանային հանրության անդամները շեշտված կերպով հավատարիմ են չեզոքության քաղաքականությանը, քանի որ, ըստ նրանց գնահատականների, «որեւէ կողմին հարելը կհանգեցնի ավելի մեծ բռնության»։

Լիգայի երկրների մշտական ներկայացուցիչների արտակարգ բանակցությունների անցկացման գաղափարը պատկանում է Եգիպտոսին։ «Խորհուրդ է տրվում նախարարների մակարդակով արաբական շփման խումբ ստեղծել՝ հետագա միջոցառումների եւ գործողությունների համար. անհրաժեշտ խորհրդակցություններ եւ շփումներ անցկացնել շահագրգիռ կողմերի հետ՝ ճգնաժամի դիվանագիտական լուծմանը նպաստելու համար,- ասվում է Արաբական պետությունների լիգայի՝ Ուկրաինայի վերաբերյալ ամփոփիչ հայտարարության մեջ։- Մտահոգություն է արտահայտվում հումանիտար իրավիճակի վատթարացման կապակցությամբ»: Առանձին շեշտվում է տարածաշրջանային խաղացողների միջեւ համագործակցության եւ համակարգման պահպանման կարեւորությունը՝ ապահովելու այն արաբական համայնքների անվտանգությունը, որոնք ապրում են Ուկրաինայի տարածքում։

Ինչպես հայտարարել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի օգնական Հուսամ Զաքին, կազմակերպությունը որոշել է հավատարիմ մնալ չեզոքության գծին: «Արաբական պետությունները բարեկամական հարաբերություններ ունեն եւ Ուկրաինայի, եւ Ռուսաստանի հետ,- բացատրել է նա լրագրողներին:- Իսկ բարեկամների համար դժվար է տեսնել, թե ինչպես են նրանք պատերազմում իրար հետ»: Նա շեշտել է, որ լիգան չի պատրաստվում սատարել կողմերից որեւէ մեկին. «Մենք ուզում ենք ավելի շատ օգնել, քան մեղադրել կամ դատապարտել: Նաեւ փորձում ենք համաձայնեցնել դիրքորոշումները՝ Ուկրաինայում արաբական համայնքներին օգնություն ցուղաբերելու համար»: Զաքիի խոսքերով՝ ոչ բոլոր արաբական պետությունները Կիեւում դիվանագիտական ներկայացուցչություն ունեն եւ այդ պատճառով չեն կարող աջակցել իրենց սփյուռքին: «Մենք արաբներին կոչ ենք անում օգնել իրար»,- ավելացրել է նա:

Եգիպտական իշխանությունների անհանգստությունը միանգամայն հասկանալի է. Ռուսաստանը հյուսիսաֆրիկյան երկրի համար հացահատիկի մատակարար է: Արաբական Հանրապետությունը նաեւ Ուկրաինայից է զգալի քանակությամբ ցորեն գնում: Դեռ փետրվարի 23-ին Եգիպտոսի նախարարների կաբինետը քննարկեց այն հարցը, թե զինված հակամարտությունն ինչպես կանդրադառնա ազգային տնտեսության վրա, եւ պատրաստել է մի շարք լուծումներ մատակարարման խափանման դեպքում: Քննարկվել են նաեւ զբոսաշրջության ոլորտին հնարավոր հարվածի եւ վառելիքի ծախսերի ավելացման խնդիրները։ «Նշվել է, որ կառավարությունն առավելագույն ջանքեր կգործադրի՝ իրադարձությունների բացասական զարգացումների դեպքում զբոսաշրջային այլընտրանքային շուկաներ գտնելու համար»,- նշված է նիստից հետո կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Ինչպես ուշադրություն է դարձնում բրիտանական «Financial Times»-ը, Պարսից ծոցում այն խաղացողների մեծամասնության՝ ուկրաինական ճգնաժամին արձագանքը, որոնք տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ին համարել են սեփական անվտանգության երաշխավոր, թույլ էր, որովհետեւ, համաձայն հանդեսի գնահատականների, չեզոք դիրքորոշումը նրանց հնարավորություն է տալիս պահպանել համագործակցությունը Մոսկվայի հետ աշխարհաքաղաքական ու էներգետիկ հարցերի շուրջ։ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փաստացի առաջնորդի դիվանագիտական հարցերով օգնական Անվար Գարգաշն օրերս անկեղծորեն նկատել է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում «կողմերից մեկին աջակցությունը միայն կնպաստի բռնության ավելացմանը»։

Ռուսական հատուկ գործողությանը Սաուդյան Արաբիայի իշխանությունները լռությամբ են արձագանքել։ Քուվեյթն ու Կատարը դատապարտել են արյունահեղությունը՝ Մոսկվային չհասցեագրելով որեւէ քննադատական արտահայտություն։

Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» հայտնել է Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը, Լիգայի երկրները չեզոք դիրք են գրավել, ինչպես եւ սպասվում էր։ «Որովհետեւ դա նրանց հակամարտությունը չէ. նրանք դրա հետ ուղիղ կապ չունեն,- նշել է վերլուծաբանը։- Երկրները շահագրգռված են որոշակի կապեր պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ»։ Շատերը նույնիսկ ավելի մեծ չափով Ռուսաստանի հետ են, ուստի անգամ նախադրյալներ չկային, որ Արաբական պետությունների լիգան միանշանակ ուկրաինամետ դիրքորոշում կորդեգրի: Կ. Սեմյոնովը նշել է, որ որոշ երկրներում հասարակության որոշակի շերտեր, իհարկե, քննադատական հայտարարություններ արել են: Այդպես է եղել Լիբանանում։

Ինչ վերաբերում է, ընդհանուր առմամբ, արաբական աշխարհին, ապա, ըստ փորձագետի, խաղացողների մեծ մասը հետաքրքրված է Ռուսաստանի հետ համագործակցության պահպանմամբ։ «Շատ պետություններ Մոսկվային հեռանկարում տեսնում են որպես կարեւոր տարր Մերձավոր Արեւելքում անվտանգության նոր ճարտարապետություն կառուցելու համար,- նշել է Սեմյոնովը։-Այսպես թե այնպես, Ռուսաստանը մերձավորարեւելյան բոլոր առաջատար պետությունների ուշադրության կենտրոնում էր։ Իհարկե, այս պարագայում բացառապես ուկրաինամետ դիրքորոշում ունենալը, որը հավասարազոր է արեւմտամետին, շատ երկրների համար հիմա այնքան էլ օգտակար չէր լինի»։

Փորձագետը հիշեցնում է, որ շատ երկրներ, ինչպես ԱՄԷ-ն եւ Սաուդյան Արաբիան, կարող են որոշակի խնդիրներ ունենալ Եմենի հակամարտությանը մասնակցելու պատճառով, եւ նրանք կարող են լինել ամերիկյան պատժամիջոցների թիրախը։

«Կան բազմաթիվ նրբերանգներ, որոնք զսպում են այս պետություններին՝ աջակցելու կողմերից միայն մեկին,- նկատել է Սեմյոնովը։- Ուստի նրանց դիրքորոշումը միանգամայն սպասելի է եւ բավական հասկանալի։ Նրանք հիմա չեն ցանկանում լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ այն պատճառով, որ, ասենք, սատարում են Ուկրաինային»։ Միեւնույն ժամանակ Մոսկվայի դիրքորոշմանը միանշանակ աջակցությունը կարող է չափազանց բացասաբար ընկալվել Արեւմուտքում:

Թեգեր: Մերձավոր ԱրեւելքՈւկրաինապատերազմ
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

Ապրիլի 1-ից՝ գազի նոր սակագներով

Ժողովրդի սիրելի բժիշկը

Ժողովրդի սիրելի բժիշկը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Լենկթեմուրը եւ յոթ ձիաբեռ ադամանդի առասպելը

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist