Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Շաբաթ, Մայիսի 24, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ՆԱՏՕ-ի ընդլայնումը հանգեցրեց ողբերգության

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի վերաբերմունքը քաղաքական հրեշավոր սխալ էր

Մարտի 4, 2022
Միջազգային
ՆԱՏՕ-ի ընդլայնումը հանգեցրեց ողբերգության
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
253
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Վաղուց արդեն պարզ էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի ողբերգության: Այս մասին բրիտանական «The Guardian»-ում գրել է Կատոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող, պաշտպանության ու արտաքին քաղաքականության ամերիկյան մասնագետ, քաղաքական գործիչ Գալեն Կարպենտերը՝ շեշտելով, որ «այսօր մենք հատուցում ենք ԱՄՆ-ի ամբարտավանության» համար: Նրա կարծիքով՝ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը քաղաքական հրեշավոր սխալ էր:

Ուկրաինայում ռուսական ռազմական օպերացիան գործողություն է, որը միայն մեծացնում է լարվածությունը ՆԱՏՕ-ի ու Մոսկվայի հարաբերություններում: ՌԴ-ի հետ Արեւմուտքի նոր սառը պատերազմը վերածվել է տաքի: «Այդ լարվածությունը Ռուսաստանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ամբարտավանությունն է վերջին քառորդ դարում»,- նշել է Կարպենտերը՝ ընդգծելով, որ ամերիկյան վերլուծաբանները, ովքեր պաշտպանում են իրատեսության ու զսպվածության վրա հիմնված արտաքին քաղաքականությունը, առնվազն քառորդ դար զգուշացնում են, որ պատմության ամենահզոր ռազմական դաշինքի հետագա ընդլայնումը դեպի մեկ այլ խոշոր տերություն լավ ավարտ չի ունենա: Ուկրաինայի հակամարտությունը հաստատում է այդ ճշմարտությունը։

«Չափազանց բարդ կլինի ՆԱՏՕ-ն այնպես ընդլայնել դեպի արեւելք, որ Ռուսաստանը դա չհամարի ոչ բարեկամական քայլ: Նույնիսկ ամենահամեստ տարբերակները կազմակերպությանը կհասցնեն նախկին Խորհրդային Միության սահմաններին։ Որոշ ավելի հավակնոտ սցենարների դեպքում դաշինքն իրականում կշրջապատի Ռուսաստանի Դաշնությունը»,- դեռ 1994 թ. գրել է Կարպենտերն իր «ՆԱՏՕ-ի շրջանակներից դուրս. չմտնել եվրոպական պատերազմների մեջ» գրքում, երբ Նյու Յորքի եւ Վաշինգտոնի արտաքին քաղաքական բոլոր սեմինարներում դաշինքի ընդլայնման մասին խոսակցությունները համարվում էին «պատահական շաղակրատանք»: Քաղաքական գործիչն ավելացրել է, որ ընդլայնումն «անհարկի սադրանք կլինի Ռուսաստանի դեմ»:

Իհարկե, այդ պահին հանրությունը դեռ տեղյակ չի եղել, որ Բիլ Քլինթոնի վարչակազմն արդեն ճակատագրական որոշում է կայացրել՝ հասնելու Վարշավայի պայմանագրի անդամ նախկին մի շարք երկրների միացմանը ՆԱՏՕ-ին: Շուտով վարչակազմը հրավիրում է Լեհաստանին, Չեխիային ու Հունգարիային, իսկ ԱՄՆ-ի Սենատը 1998 թ. հավանություն է տալիս նրանց անդամությանը: Եվ դա միայն առաջին ընդլայնումն է, որին հետեւել են մի շարք ալիքներ:

Բայց նույնիսկ առաջին ալիքը հանդիպեց ՌԴ-ի դիմադրությանն ու զայրույթին: Իր հիշողություններում Քլինթոնի պետքարտուղար Մադլեն Օլբրայթը խոստովանել է, որ «Ելցինը եւ նրա հայրենակիցները կտրականապես դեմ էին ընդլայնմանը: Նրանց կարծիքով՝ Արեւմուտքն օգտվել է Ռուսաստանի խոցելիությունից եւ տեղաշարժել է Եվրոպայի բաժանարար գիծը դեպի արեւելք՝ մեկուսացնելով իրենց»:

Ռուսաստանի դիրքորոշման մասին նման կերպ է արտահայտվել նաեւ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թելբոթը. «Շատ ռուսներ ՆԱՏՕ-ն ընկալում են որպես սառը պատերազմի մնացորդ, որը մի ժամանակ ուղղված է եղել իրենց երկրի դեմ: Նրանք շեշտում են, որ իրենց ռազմական միությունը՝ Վարշավայի պայմանագիրը, քանդվել է, ուստի չեն հասկանում, թե ինչու Արեւմուտքը նույնը չի անում ՆԱՏՕ-ի պարագայում»: Այդ հարցին, սակայն, ոչ Քլինթոնի վարչակազմը, ոչ էլ նրա հաջորդները համոզիչ պատասխան չեն տվել:

Ինտելեկտուալ Ջորջ Քեննանը՝ սառը պատերազմի ժամանակների ամերիկյան զսպման քաղաքականության հայրը, 1998 թ. մայիսին «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցում զգուշացրել է, թե ինչի կհանգեցնի ՆԱՏՕ-ի ընդլայնման առաջին փուլի վավերացումը Սենատում: «Ենթադրում եմ, որ դա կլինի նոր սառը պատերազմի սկիզբը,- հայտարարել է Քեննանը:- Կարծում եմ՝ ռուսները սվիններով կընդունեն դա, ինչը կանդրադառնա նրանց քաղաքականության վրա: Սա ողբերգական սխալ է: Դրա համար ոչ մի պատճառ չկար: Ոչ ոք ոչ մեկի չէր սպառնում»:

Նա իրավացի էր, սակայն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի ղեկավարները շարունակեցին Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնումը՝ բալթյան երկրներին ընդունելով կազմակերպության կազմում: Իսկ այդ հանրապետությունները ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլ նաեւ Ռուսական կայսրության կազմում են եղել: Ընդլայնման նոր ալիքը ՆԱՏՕ-ին հասցրեց Ռուսաստանի Դաշնության սահմաններին:

ՆԱՏՕ-ն շարունակում էր այս քաղաքականությունը, իսկ Մոսկվայի համբերությունը սպառվում էր: Ռուսաստանի վերջին համեմատաբար բարեկամական նախազգուշացումը, որ դաշինքը պետք է նահանջի, կատարվեց 2007 թ. մարտին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունեցավ Մյունխենի անվտանգության ամենամյա համաժողովում: «ՆԱՏՕ-ն իր ուժերը շարժում է դեպի մեր սահմաններ,- նշել է Պուտինը։- ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը ոչ մի կապ չունի դաշինքի արդիականացման կամ Եվրոպայում անվտանգության ապահովման հետ: Ընդհակառակը, դա լուրջ սադրիչ գործոն է, որը նվազեցնում է փոխադարձ վստահության մակարդակը։ Եվ մենք արդարացի իրավունք ունենք անկեղծորեն հարցնելու՝ ո՞ւմ դեմ է այս ընդլայնումը, ի՞նչ եղան այն հավաստիացումները, որ տվել են արեւմտյան գործընկերները Վարշավայի պայմանագրի լուծարումից հետո, որտե՞ղ են հիմա այդ հայտարարությունները, ոչ ոք էլ չի հիշո՞ւմ դրանք»:

Իր «Պարտք» հուշերում Ջորջ Բուշ կրտսերի ու Բարաք Օբամայի օրոք ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել է, որ «Ռուսաստանի հետ հարաբերությունները վերահսկողությունից դուրս են եկել այն բանից հետո, երբ Ջորջ Բուշ ավագը 1993 թ. հեռացավ իր պաշտոնից»: Ղեկավարության այլ սխալների շարքում նա նշել է Ռումինիայի ու Բուլղարիայի կառավարությունների հետ ԱՄՆ-ի՝ ռոտացիոն հիմքով ռազմական ներկայության համաձայնագիրը՝ անվանելով այն «անհարկի սադրանք»: Գեյթսն «անհնար գործ» է անվանել Վրաստանին եւ Ուկրաինային ՆԱՏՕ-ում ներգրավելու փորձը։ Նրա կարծիքով՝ «ռուսների կենսական կարեւոր ազգային շահերը» հաշվի չառնելն անխոհեմություն է։

Հաջորդ տարի Կրեմլն ապացուցեց, որ ռուսական անվտանգության գոտի ՆԱՏՕ-ի շարունակական ներխուժումից իր դժգոհությունը չի սահմանափակվի առարկություններով։ Մոսկվան «օգտվեց վրացական արեւմտամետ կառավարության հիմար սադրանքից եւ անցավ ռազմական հարձակման, որի արդյունքում ռուսական զորքերը հասան Վրաստանի մայրաքաղաքի մատույցներ։ Դրանից հետո Ռուսաստանը Վրաստանից ընդմիշտ կտրեց երկու շրջան եւ դրեց իր վերահսկողության տակ»։

Սակայն արեւմտյան (հատկապես՝ ամերիկյան) առաջնորդները մեկը մյուսի հետեւից բաց էին թողնում «կարմիր ահազանգերը»: 2013 եւ 2014 թթ. Օբամայի վարչակազմի բացահայտ հանդուգն միջամտությունն Ուկրաինայի ներքաղաքական գործերին՝ օգնելու համար ցուցարարներին տապալելու Ուկրաինայի ընտրված ռուսամետ նախագահին, լկտի սադրանք էր եւ հանգեցրեց լարվածության նոր ալիքի: Մոսկվան անմիջապես դրան արձագանքեց Ղրիմի՝ իրեն միացմամբ, եւ նոր սառը պատերազմը ծավալվեց կրկնակի ուժով:

Վերջին ամիսներին Արեւելյան Եվրոպայում թեժ պատերազմից խուսափելու վերջին հնարավորությունն առաջացավ։ Պուտինը անվտանգության մի շարք հարցերի վերաբերյալ երաշխիքներ պահանջեց ՆԱՏՕ-ից, ինչը ենթադրում էր նվազեցնել Արեւելյան Եվրոպայում դաշինքի՝ անընդհատ աճող ռազմական ներկայության մասշտաբները եւ պարտավորվել՝ իր կազմում չընդունելու Ուկրաինային։ Նա իր պահանջները հիմնավորեց Ուկրաինայի սահմանների մոտ ռազմական հզորության լայնածավալ կուտակմամբ:

Բայց Բայդենի վարչակազմը սառը եւ խուսափողական վերաբերվեց զգալի զիջումներ եւ անվտանգության երաշխիքներ ստանալու Ռուսաստանի ցանկությանը: Այդ ժամանակ Պուտինն ակնհայտորեն գնաց սրման. Վաշինգտոնի փորձը՝ Ուկրաինան վերածելու ՆԱՏՕ-ի քաղաքական եւ ռազմական զինվորի (նույնիսկ առանց դաշինքին պաշտոնական անդամակցության) կարող է թանկ նստել ուկրաինացի ժողովրդի վրա։

Պատմությունը ցույց կտա, որ Խորհրդային Միության փլուզումից հետո Վաշինգտոնի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ հրեշավոր քաղաքական սխալ էր։ Միանգամայն կանխատեսելի էր, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վաղ թե ուշ կհանգեցնի Մոսկվայի հետ հարաբերությունների ողբերգական, իսկ գուցե՝ նույնիսկ արյունալի խզման։ Խորաթափանց վերլուծաբանները զգուշացրել էին հետեւանքների մասին, սակայն նրանց այդպես էլ չլսեցին։ Եվ ահա աշխարհը, ըստ էության, վճարում է ԱՄՆ արտաքին քաղաքական էլիտայի կարճատեսության ու ամբարտավանության համար։

Շատ ուշ է ողբալ, ուշ է վերլուծել, թե ինչու չկանխվեց այն, ինչ հիմա տեղի է ունենում։ Սրա համար ավելի ուշ ժամանակ կլինի: Հիմա ամեն ինչ պետք է անել, որ հակամարտությունը դադարեցվի, դուրս չգա Ուկրաինայի սահմաններից ու չընդգրկի ողջ Եվրոպան, իսկ հետո՝ ամբողջ աշխարհը։

Թեգեր: ՆԱՏՕպատերազմՌուսաստան
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Արեւմուտքը լավ էլ տեսնում է եւ գիտի ճշմարտությունը

Արեւմուտքը լավ էլ տեսնում է եւ գիտի ճշմարտությունը

Ժայռին է թառած սրբատունը. Ամուտեղ

Ժայռին է թառած սրբատունը. Ամուտեղ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Միտքը կենսական շահի կվերածվի, երբ իրացվի

    3 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist