Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Մայիսի 20, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան քրդերի դեմ գործի է դնում նաեւ ջրի «զենքը»

Մարտի 10, 2022
Միջազգային
Թուրքիան քրդերի դեմ գործի է դնում նաեւ ջրի «զենքը»
8
ԿԻՍՎԵԼ ԵՆ
752
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խիստ սակավաջուր Միջին Արեւելքի հարեւանությամբ գտնվող Թուրքիան ջրի պաշարների առումով, թերեւս, լավագույն վիճակում է եւ ձգտում է այն ծառայեցնել իբրեւ ճնշման լծակ ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականության նպատակները կյանքի կոչելու համար։ Ահա թե ինչու Անկարան ջանք չի խնայում «ջրի  գերտերություն» դառնալու ուղղությամբ։ Այդ նպատակով դեռեւս անցյալ դարի 90-ականներին մշակել է երկու խոշոր նախագիծ՝ Անատոլիայի մեծ նախագիծ (Great Anatolian Project, GAP), որով նախատեսվում է Եփրատ եւ Տիգրիս գետերի վրա, քրդաբնակ 9 վիլայեթում կառուցել 22 ամբարտակ եւ 19 ՀԷԿ:

GAP-ի հիմնաքարը համարվում է Եփրատի վրա կառուցված Աթաթուրքի անվան ամբարտակը, որի եւ մնացած ամբարտակների կառուցման համար զոհաբերվել են քրդական բազում խոշոր բնակավայրեր ու գյուղեր: Իսկ բնակչությունը տեղահանվում է, ինչը գնահատվում է որպես քրդական հարցի «լուծմանը» նպաստող հանգամանք, որն արժանացել է խիստ քննադատությունների: Բացի այդ, GAP-ի առնչությամբ լուրջ տարաձայնություն է ծագել Սիրիայի, Իրաքի, նաեւ Իրանի ու Թուրքիայի միջեւ: Այսուհանդերձ, Անկարան հիշյալ գետերի վերին հոսանքներում գտնվելու նպաստավոր դիրքը կիրառում է որպես Իրաքի եւ Սիրիայի նկատմամբ ճնշման լծակ: Սա՝ այն դեպքում, երբ Անկարան բազմիցս խոստացել էր եւ խոստանում է, որ Եփրատի ու Տիգրիսի ջրերի հոսքը չի փակելու, դրանք հոսելու են դեպի Սիրիա ու Իրաք, բայց երբեք չի կատարել խոստումը: Ահա թե ինչու Թուրքիան չի միանում 1997 թ. կոնվենցիային, որը վերաբերում է գետերի ջրերին ու դրանց շուրջ տարաձայնություններին: Բացի այդ, անտեսում է Թուրքիա-Սիրիա-Իրաք համաձայնությունը, ըստ որի՝ պարտավորվել է վայրկյանում 500 խմ ջուր բաց թողնել Սիրիայի հյուսիս, սակայն, ըստ մասնագետների, այժմ այն 250 խմ-ից էլ պակաս է։ Թուրքիան, այդպիսով, ձգտում է քրդաբնակ շրջաններում առաջացնել ջրի լուրջ ճգնաժամ եւ բնակչությանը հանել ինքնավարության դեմ՝ նպատակ ունենալով դրա վերացմանը Սիրիայի հյուսիսում։ Անկարան նման քաղաքականություն որդեգրել է դեռեւս 2021 թ. հունվարից եւ հաճախակի փակում է Եփրատի ջրի հոսքը դեպի Սիրիա, ինչի հետեւանքով գյուղացիները ոչ միայն ոռոգման ջրի հարցում լրջագույն խնդրի առաջ են հայտնվել, այլեւ այդտեղ գործող 3 ջրամբարտակների մակարդակների խիստ իջեցումը խափանում է ՀԷԿ-երի աշխատանքը:  Բնակչությանն օրական տրվում է միայն 10-12 ժամ էլեկտրականություն, ինչը ոչ միայն կենցաղում է դժվարություններ առաջացնում, այլեւ արտադրությունն է հայտնվում լուրջ խնդիրների առաջ։

Ահավասիկ, օրերս ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic Council)՝ միջազգային հարաբերություններում մասնագիտացված վերլուծական կենտրոնի հրապարակած բավական ծավալուն հետազոտությունում նախազգուշացվել է Սիրիայի հյուսիսի քրդաբնակ տարածքներում ջրի լրջագույն ճգնաժամի մասին։ Ըստ նշյալ ուսումնասիրության՝ Եփրատի  վրա կառուցված ՀԷԿ-երում ջրի պակասի պատճառով  200 հազար հեկտար բերրի հողեր մնացել են անմշակ։ Հետազոտությունում շեշտվում է, որ 2021 թ. Հասաքայի մարզի, որը հայտնի է որպես Սիրիայի «սննդամթերքի զամբյուղ», հողերի 90 տոկոսը չի մշակվել։ Ատլանտյան խորհրդի հետազոտությունը եւս ստեղծված իրավիճակի պատճառը թուրք-քրդական տարաձայնություններն ու  Եփրատի ջրերի միտումնավոր փակելն է համարել։ Հետազոտությունում շեշտվել է, որ խմելու եւ ոռոգման ջրի խիստ սակավությունը միանգամայն լուրջ ու մտահոգիչ է,  նախազգուշացվել է, թե ստեղծված իրավիճակը ոչ միայն կարող է խոր ճգնաժամի, այլեւ հողագործների զանգվածային արտագաղթի պատճառ դառնալ։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան, շատ լավ գիտակցելով ջրի «զենքի» զորությունը, այն կիրառում է Սիրիայի քրդաբնակ տարածքների, մասնավորապես Հասաքա քաղաքի ու շրջակա բնակավայրերի շուրջ մեկ միլիոն քուրդ բնակչության դեմ: Հատկանշական է նաեւ, որ 2019-ից Թուրքիայի վերահսկողության տակ է Հասաքայի խմելու ջրի գլխավոր պոմպակայանը, եւ շուրջ մեկ տարվա ընթացքում ավելի քան 12 անգամ բնակչությունը զրկվել է խմելու ջրից։ Վերլուծաբանները Թուրքիայի այդ քայլը եւս պատճառաբանում են Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծելու հնարավորությունը վերացնելու քաղաքականությամբ։ Փաստորեն, Անկարան, ինչպես միշտ, գործում է «նպատակը արդարացնում է միջոցը» սկզբունքով: Այս առնչությամբ «Human Rights Watch»-ի հետազոտող Սարա Քայալին 2021 թ. հունվարին «Դոյչե վելեին» տված հարցազրույցում շեշտել էր, որ Թուրքիայի նման գործելակերպը հանգեցրել է մարդկային ողբերգության:

Նշենք նաեւ, որ Արաքսի շուրջ 102 քկմ ջրահավաք ավազանում Թուրքիան եւս իրականացնում է գերծրագիր՝ Արեւելյան Անատոլիայի նախագիծ (DAP) անվամբ, որով 14 ջրամբարտակ ու ՀԷԿ է կառուցում գետի վրա։ DAP-ի ամբողջականացմամբ տարաձայնություններն Արաքսի ափերին գտնվող երկրների միջեւ հավանական են, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Իրանի։ Իսկ եթե իրականացվի դեռեւս 2001 թ. ստորագրված Հայաստան-Իրան համաձայնագիրը, ըստ որի՝ Արաքսի վրա 60-80 միլիոն դոլար արժողությամբ համատեղ երկու ՀԷԿ է կառուցվելու, ապա բացառված չէ, որ տարաձայնություններ կլինեն նաեւ Ադրբեջանի հետ։ Տվյալ նախագիծն իրականացվում է Կարսի վիլայեթում, որի շրջանակներում 14 ՀԷԿ-ից 6-ն արդեն շահագործման է հանձնվել տարեկան, ընդհանուր առմամբ, 244 մեգավատ հզորությամբ։ Այս նախագիծը եւս պարունակում է քրդական հարցի «լուծմանը» նպաստող բաղադրիչ, ինչպես GAP-ինը։ Ահավասիկ,  2020 թ., երբ շահագործման հանձնվեց այդ նախագծի խոշորագույն «Քարաքուրթ» ամբարտակը, տեղահանվել են բազմաթիվ քրդական գյուղեր ու բնակավայրեր։ Հավելենք, որ Էրդողանի օրոք մեծ թափ է ստացել ՀԷԿ-երի կառուցումը. եթե 1954-2002 թթ. այդ երկրում կառուցվել է 276 ՀԷԿ, ապա 2003-2020 թթ.՝ 585-ը, ինչը կարող է լուրջ հարված լինել ոչ միայն այդ երկրի, այլեւ տարածաշրջանի էկոհամակարգին։

Թեգեր: գետԹուրքիաՄիջին ԱրեւելքջուրքրդերՔրդստան
Կիսվել3Tweet2Կիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը

Եվրոպան հույս ունի նվազեցնել ռուսական գազի պահանջարկը

Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը

Ինչ է ցույց տվել մոլեկուլագենետիկական դիտարկումը

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Հետաքրքրական է

    2 Կիսվել են
    Կիսվել 1 Tweet 1
  • «Առյուծը առյուծ է՝ էգ լինի, թե որձ»

    46 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 12

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist