Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինայում հակամարտության դադարեցման սիրիակա՞ն տարբերակ

Որպես իր չեզոք կարգավիճակի երաշխավոր Կիեւն առաջարկում է Անկարային

Մարտի 11, 2022
Միջազգային
Ուկրաինայում հակամարտության դադարեցման սիրիակա՞ն տարբերակ
9
ԿԻՍՎԵԼ ԵՆ
877
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չեզոք կարգավիճակ հայտարարելու Ռուսաստանի պահանջին արձագանքելով՝ օրերս Ուկրաինայի հնչեցրած պատասխանը մի շարք քողարկված գործընթացներ եւ դրանց էական կողմեր ջրի երես հանեց: Այն մասնավորապես փաստեց, որ այդ երկրին ակտիվ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան: Հայտարարությամբ հանդես եկավ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը: Ուկրաինական մամուլում տարածված հայտարարության տեքստում ասվում է. «Քանի որ առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելն անհնար է, մենք չենք կարող Սահմանադրության մեջ օգտագործել միայն Դաշինքի կուրսի մասին տողերը: Մեր պետությունը պաշտպանելու համար կուրսը քաղաքականություն է, բայց ոչ՝ զենք, ինքնաթիռ, ոչ պետության պաշտպանություն: Պետք է կոնկրետ բաների մասին խոսենք։ Կոնկրետ համաձայնագրի մասին, որը կարող է ապահովել Ուկրաինային լիարժեք անվտանգություն, քանի դեռ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ մեզ ընդունել։ Այն պետք է տարբերվի Բուդապեշտի հուշագրից եւ պետք է նախատեսի Ուկրաինայի անվտանգության երաշխավոր պետությունների քաղաքական, տնտեսական եւ ռազմական կոնկրետ քայլեր։ Այդպիսի երաշխավոր երկրներ կարող են լինել ԱՄՆ-ը, Թուրքիան, Ուկրաինայի հարեւան պետությունները։ Ռուսաստանն իր հերթին պետք է նաեւ իրավաբանորեն արձանագրի, որ ճանաչում է ուկրաինական պետականությունը եւ երաշխավորում է, որ դա չի սպառնա մեր պետությանը»։

Փաստորեն, իշխող կուսակցությունը համաձայնել է չեզոք կարգավիճակ հռչակել եւ այն ուղեկցել է անվտանգության երաշխիքների պայմանով, որոնք կտան Արեւմուտքը, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Ակնհայտ է, որ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս շուտ, ցանկացած միջոցներով կանգնեցնել ռազմական գործողությունները եւ առաջարկում Ռուսաստանի համար քիչ թե շատ ընդունելի երաշխավոր երկիր, իսկ նրան սահմանակից պետություններից ամենահարմարը Թուրքիան է:

Գիտակցելով, թե ոչ, բայց Ուկրաինայի իշխող կուսակցությունն իր երկրի համար առաջարկում է խնդրի կարգավորման սիրիական տարբերակը: Այսօր արաբական այդ երկրում կայունության պահպանման ուղղությամբ գործողություններ կատարող հիմնական երկրներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Թուրքիան: Իրանը նույնպես ներկայություն ունի Սիրիայում, բայց անհամեմատ ավելի փոքր ծավալով:

Առաջին հայացքից թվում է, թե Ուկրաինան Ռուսաստանին առաջարկում է վերջինիս համար ընդունելի ու փորձված տարբերակ՝ աչքի առաջ ունենալով Սիրիայում եւ Արցախի Հանրապետության շուրջ այդ երկրների ունեցած համագործակցության փորձը, բայց իրականում առաջարկն էականորեն տարբերվում է Սիրիայից: Ռուսաստանի համար Ուկրաինան եւ Սիրիան չեն կարող դիտարկվել նույն հարթության վրա: Ուկրաինան Ռուսաստանի համար անմիջական անվտանգության գոտի է, իսկ Սիրիան՝ մերձակա շահերի գոտի, եւ հավանականությունը փոքր է, որ Ռուսաստանը կհամաձայնի այդ տարբերակին, համենայնդեպս, ռազմական գործողությունների այս փուլում:

Ռազմական գործողություններն սկսելուց առաջ Վլադիմիր Պուտինը հստակ նախանշեց, որ Արեւմուտքի կողմից անվտանգության երաշխիքներ չստանալով՝ սկսում է սեփական գործողություններն Ուկրաինայում, եւ կտրուկ զգուշացում արեց հակամարտությանը միջամտել ցանկացող երրորդ երկրներին՝ ակնարկելով կործանիչ հարվածների մասին: Իսկ սա նշանակում է մեկ բան՝ Ռուսաստանը կգնա մինչեւ վերջ, եթե Ուկրաինայի քաղաքական ղեկավարությունն արյունահեղությունը դադարեցնելու համար չգնա ինքնազոհության: Իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների ավարտից հետո հավանականությունը փոքր է, որ ՌԴ-ն կհամաձայնի Թուրքիայի դերակատարությանը՝ առաջին հերթին աչքի առաջ ունենալով իր համար չափազանց նուրբ խնդրի՝ Ղրիմի հարցում Անկարայի ունեցած մշտապես ոչ չեզոք կեցվածքը:

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել4Tweet2Կիսվել
Արմեն Վարդանյան

Արմեն Վարդանյան

Ծնվել է 1972 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում: 1994 թվականին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետը՝ քաղաքական սոցիոլոգ մասնագիտությամբ: 1992 թվականին ավարտել է ԵՊՀ Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1993 թվականից որպես քաղաքական բաժնի խմբակիր լրագրողական գործունեություն է սկսել «Ազատամարտ» շաբաթաթերում: Թղթակցել է Հայաստանի և արտերկրի մեկ տասնյակից ավել ԶԼՄ-ներին: Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի ոլորտում աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր Տարածաշրջանային ինտեգրացման վարչության, ԱԳՆ-ի, ՀՀ նախագահի աշխատակազմի, Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներում: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Իրան-5+1 համաձայնության հաջողությունը «մազից» է կախված

Իրան-5+1 համաձայնության հաջողությունը «մազից» է կախված

Ի՞նչ է փնտրում Հերցոգն Անկարայում

Ի՞նչ է փնտրում Հերցոգն Անկարայում

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist