Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ֆրանսիայում նախընտրական տրամադրություններ են

Սոցիոլոգները դժվարանում են կանխատեսումներ անել ուկրաինական ճգնաժամի ֆոնին

Մարտի 17, 2022
Միջազգային
Ֆրանսիայում նախընտրական տրամադրություններ են
3
ԿԻՍՎԵԼ ԵՆ
293
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ֆրանսիայում նախընտրական շրջան է. ապրիլի 10-ին տեղի կունենա նախագահական ընտրությունների առաջին փուլը, որին մասնակցում են 12 թեկնածուներ։ Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցելու ցանկության մասին ի սկզբանե հայտարարել էր 65 մարդ, որոնցից ընտրվել են ավելի քան 500 ստորագրություն ստացածները։

Ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը եւս ընդգրկված է մրցապայքարում, Ֆրանսիայի նախագահական ընտրություններում իր թեկնածության մասին պաշտոնապես հայտարարել է ամենավերջին պահին։ Երկրորդ անգամ առաջադրվելու իր որոշումը Մակրոնը հաստատել է մարտի 3-ի երեկոյան՝ թեկնածուների գրանցման ավարտի նախօրեին ֆրանսիացիներին ուղղված ուղերձում։ Մյուսներն են՝ «Աշխատավորական պայքար» կուսակցության թեկնածու Նատալի Արտոն, «Վեր կաց, Ֆրանսիա» աջ ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, Փարիզի քաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության թեկնածու Անն Իդալգոն, «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Յաննիկ Ժադոն, «Դիմադրում ենք» ձախակողմյան կուսակցության առաջնորդ Ժան Լասալը, Իլ-դե-Ֆրանս մետրոպոլիտենի ղեկավարը, հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը, «Անհնազանդ Ֆրանսիա» ձախակողմյան շարժման ներկայացուցիչ Ժան-Լյուկ Մելենշոնը, Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության թեկնածու Ֆաբիեն Ռուսելը, Բորդոյի քաղաքային խորհրդական, սինդիկալիստ Ֆիլիպ Պուտուն, «Ազգային միավորում» (նախկին «Ազգային ճակատ») ծայրահեղ-աջակողմյան կուսակցության ղեկավար Մարին լը Պենը եւ «Ռեկոնկիստա» շարժման թեկնածու Էրիկ Զեմուրը։ Նախագահական ընտրությունները Ֆրանսիայում անցկացվելու են երկու փուլով, երկրորդ փուլը նախատեսված է ապրիլի 24-ին։

Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ ամենամեծ վարկանիշն ունի գործող նախագահ Մակրոնը, որը նկատելիորեն բարձրացել է ուկրաինական ճգնաժամից հետո։ Մարտի 10-ին եւ 11-ին հրապարակված հարցումների համաձայն՝ ընտրողների մոտ 30 տոկոսը պատրաստ է ապրիլի 10-ին քվեարկել գործող նախագահի օգտին։ Մակրոնի հիմնական մրցակիցը մնում է Մարին լը Պենը, որի նախընտրական վարկանիշն առաջին փուլում 17-18 տոկոս է։ Ապրիլի 24-ին կայանալիք երկրորդ փուլում հարցվածների 57-59 տոկոսն է հայտարարել, որ պատրաստ է վերընտրել Մակրոնին երկրորդ ժամկետով։ Գրեթե նույնանման ցուցանիշների մասին են հայտարարում հասարակական կարծիքի ուսումնասիրման մի շարք կենտրոններ, հարցումների արդյունքներն ունեն աննշան տարբերություններ։ Մակրոնից եւ Մարի լը Պենից հետո գրանցված 12-ից ամենաբարձր վարկանիշն ունեն եւս երեք թեկնածու, որը տատանվում է 11-13 տոկոսի սահմաններում։ Այս խմբում ընդգրկված են աջակողմյան հանրապետական թեկնածու Վալերի Պեկրեսը, ձախ ծայրահեղականների առաջնորդ Ժան-Լյուկ Մելենշոնը եւ ծայրահեղ աջ հրապարակախոս Էրիկ Զեմմուրը։ Ավելի վաղ արված սոցհարցման արդյունքներով՝ սոցիոլոգները երկրորդ փուլ անցնելու հիմնական հավակնորդներ էին համարում Մակրոնին (առաջին փուլում ստացած 28 տոկոս ձայներով), ինչպես նաեւ Մարին լը Պենին (16-18 տոկոս առաջին փուլում) եւ Էրիկ Զեմուրին (14-15 տոկոս առաջին փուլում):

Ֆրանսիացի սոցիոլոգներն ընդգծում են Ֆրանսիայում ընթացիկ նախընտրական քարոզարշավի աննախադեպ բնույթը, ինչը գրեթե անհնար է դարձնում դրա հետագա ընթացքի սցենարների մասին խոսելը։ «Ֆրանսպրես» գործակալության տեղեկացմամբ՝ «Elabe» ինստիտուտի տնօրեն Բեռնար Սանանեսը նշում է, որ «դասական» քարոզարշավի շրջանակներում ընտրողների մեծամասնությունն իր վերջնական որոշումը կայացնում է ընտրություններին նախորդող վերջին մեկ ամսվա ընթացքում, թե ինչպես եւ ում օգտին է քվեարկելու։ Սակայն 2022 թ. իրավիճակը դեռ անկանխատեսելի է, որը պայմանավորված է ուկրաինական ճգնաժամով։ Արդյունքում՝ պատերազմը Եվրոպայում, ըստ նրա, ամբողջությամբ զրկել է «ինչպես ընտրողներին, այնպես էլ՝ սոցիոլոգներին իրենց սովորական վստահությունից»։ Ֆրանսիացի քաղաքագետ Պասկալ Պերինոն «Ֆրանսպրեսին» տված հարցազրույցում կանխատեսել է հինգ տարվա վաղեմության սցենարի կրկնությունը, երբ Էմանուել Մակրոնն ու Մարին լը Պենն անցել էին երկրորդ փուլ, որն ավարտվել էր Մակրոնի վերջնական հաղթանակով։ Ի դեպ, այսօր նախատեսված է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը կներկայացնի նոր նախագահական ժամկետի իր ծրագրային դրույթները։

Նկատենք, որ հանրային տրամադրությունների վրա այս պահին էական նշանակություն կարող են ունենալ թեկնածուների մոտեցումները ուկրաինական ճգնաժամի լուծման եւ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացման վերաբերյալ։ Մասնավորապես՝ Մակրոնը նախընտրում է խուսափել այնպիսի գործողություններից, որոնք ուղիղ առճակատման կտանեն Ռուսաստանի հետ։ Նախօրեին նա նշել էր, որ Ֆրանսիան «հետապնդում է անընդհատ աճող պատժամիջոցների քաղաքականություն՝ դադարեցնելու համար ռուսական հարձակումը, մարդասիրական աջակցություն եւ ռազմական տեխնիկա է տրամադրում Ուկրաինային եւ դիվանագիտական նախաձեռնություններ՝ համոզելու Մոսկվային վերադառնալ բանակցություններին»: Մարին լը Պենը կարծում է, որ Ֆրանսիան կարող է ավելի շատ տուժել այս պատժամիջոցներից, քան Ռուսաստանը, քանի որ Մոսկվայի հետ տնտեսական համագործակցությունից արագ հրաժարվելու փորձերը հանգեցնում են Ֆրանսիայում գների կտրուկ աճին։ Նա մեղադրել է որոշ «գլոբալիստների», որոնց թվին է դասել նաեւ Ֆրանսիայի ներկայիս նախագահին՝ Ֆրանսիային Ռուսաստանից կախվածության մեջ դնելու համար։

Էրիկ Զեմմուրը դեռեւս փետրվարի 20-ին «Cnews» հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման հիմքում ընկած է ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արեւելք: «Իմ կարծիքով՝ սկզբնական սխալը ՆԱՏՕ-ի ընդլայնումն էր դեպի արեւելք։ Ինձ համար սա ագրեսիայի ձեւ է, եւ Ռուսաստանում դա նույն կերպ են տեսնում»,- ասել էր նա՝ հավելելով, որ այդ գործընթացը շարունակվում է արդեն 30 տարի։ Քաղաքական գործիչը խոստացել էր նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում բարձրացնել ՆԱՏՕ-ի միասնական ռազմական հրամանատարությունից Ֆրանսիայի դուրս գալու հարցը։ Նրա խոսքով՝ այս կազմակերպությանն անդամակցությունը խանգարում է Ֆրանսիային ինքնուրույն քաղաքականություն վարել եւ նվազեցնում է նրա անկախ կշիռը համաշխարհային ասպարեզում։ Նա նաեւ համոզմունք էր հայտնել, որ «ՆԱՏՕ-ն հնացած կազմակերպություն է եւ այլեւս չպետք է գոյություն ունենա»։ «Ես կաջակցեի եվրոպական համաձայնագրի կնքմանը, ըստ որի՝ Ռուսաստանը հանձն կառնի հարգելու Ուկրաինայի սահմաններն ու ինքնիշխանությունը, իսկ ՆԱՏՕ-ն կպարտավորվի երբեք չընդունել Ուկրաինային, ինչպես եւ Ուկրաինան՝ անդամակցելու ՆԱՏՕ-ին»,- ասել էր Զեմմուրը։ Ի դեպ, հիշեցնենք, որ 2019-ին ՆԱՏՕ-ի հասցեին բավական սուր քննադատություն էր հնչեցրել նաեւ Մակրոնը։ Նա «Էկոնոմիստին» տված հարցազրույցում ասել էր, որ ՆԱՏՕ-ի դաշինքը «ուղեղային մահվան» փուլում է՝ միաժամանակ ընդգծելով, որ դրա պատճառը կազմակերպության գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի կողմից աջակցության նվազումն է։ Մակրոնը նաեւ կասկածել էր, թե ՆԱՏՕ-ն ապահովում է դաշինքի անդամների հավաքական անվտանգությունը։ Սրանք, իհարկե, նախընտրական ելույթներ են.  այլ բան է, երբ նման հայտարարություններ են արվում ընդդիմադիր քաղաքական գործիչների, եւ բոլորովին այլ բան՝ երբ դրանք հնչում են երկրի առաջնորդի կողմից։ Թե որ թեկնածուն կկարողանա համոզել ընտրողներին իրեն վստահելու երկրի կառավարման ղեկը առաջիկա հինգ տարվա ընթացքում, ինչ-որ չափով կախված կլինի ուկրաինական ճգնաժամի ընթացքից։

Թեգեր: Էմանուել ՄակրոնընտրություններՖրանսիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Միտումնավոր կեղծի՞ք, թե՞…

Միտումնավոր կեղծի՞ք, թե՞…

Առայժմ՝ առանց լարվածության

Առայժմ՝ առանց լարվածության

Ամենաընթերցվածը

  • «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    «Մեր լեզուն մենք ենք որ կանք…»

    33 Կիսվել են
    Կիսվել 13 Tweet 8
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Իսլամը մասնակից չէ

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Հատիս լեռն ու ամրոցը

    25 Կիսվել են
    Կիսվել 10 Tweet 6
  • Ուկրաինա-ադրբեջանական կապերի բնույթը

    19 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist