Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ոչնչացվում է թուրքական անօդաչուների միֆը

«Բայրաքթարներն» Ուկրաինայի համար գերհզոր զենք չդարձան

Մարտի 19, 2022
Միջազգային
Ոչնչացվում է թուրքական անօդաչուների միֆը
42
ԿԻՍՎԵԼ ԵՆ
4.2k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Տեսանյութերը, որոնք ցուցադրում են, թե թուրքական, իսրայելական եւ ադրբեջանական արտադրության անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ «բայրաքթարները», ինչպես են 2020 թ. աշնանը շարքից հանում հայկական ռազմական տեխնիկան, ակնհայտ է, ուկրաինացի զինվորականներին հիմքեր են տվել՝ ենթադրելու, որ իրենք էլ նույնքան հեշտ կլուծեն Դոնբասի հարցը հերթական հակամարտությունում: Ճիշտ է՝ հեղինակավոր փորձագետները միանգամայն այլ տեսակետ ունեին: Ահա թե այդ մասին 7-րդ միջազգային ռազմատեխնիկական «Բանակ-2021» ֆորումում ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ինչ է ասել «Կրոնշտադտ» բաժնետիրական ընկերության գլխավոր կոնստրուկտոր Նիկոլայ Դոլժենկովը. «Իմ կարծիքով՝ մենք, իրոք, ունենք չպատրաստված հակառակորդի հետ մարտական գործողություններում անօդաչու տեխնոլոգիաների անպատիժ օգտագործման հաջող ցուցադրություն: Մի կողմից՝ այդ տեխնոլոգիաներն իսկապես թույլատրում են խոցել թիրախը՝ առանց սեփական զինվորների ու օդաչուների կյանքը ռիսկի ենթարկելու, բայց մյուս կողմից՝ զենքերի այն մակարդակը, որն ուներ Լեռնային Ղարաբաղի բանակը, իհարկե, չէր համապատասխանում ժամանակակից մակարդակին: Եվ ես դա կանվանեի «փայլուն» մարկետինգային ցուցադրություն՝ արտահանման ներուժի վարկանիշը բարձրացնելու համար: Իսկ ժամանակակից «Պանցիրների» դեմ այդ պատմությունը չի կրկնվի»:

Ուկրաինայում ռուսական զորքերի ռազմական հատուկ գործողությունն սկսվեց փետրվարի 24-ին: Այդ օրվանից ուկրաինական զորքերը ռուսական ռազմական տեխնիկան փորձում են ոչնչացնել «Bayraktar TB2»-ի միջոցով, որն ունեն սեփական զինանոցում: Այդ սարքերը Ուկրաինան ոչ միայն գնել է Թուրքիայում, այլեւ պլանավորել էր արտադրել հատուկ գործարանում, որը հետխորհրդային երկրի տարածքում պետք է կառուցեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսային՝ Սելչուկ Բայրաքթարին պատկանող «Բայկար դիֆենս» ընկերությունը:

Թուրքերը, ճիշտ է, հարցը փորձում են ներկայացնել այլ տեսանկյունից՝ շեշտելով, որ ոչ թե ռազմական օգնություն են ցուցաբերել, այլ դա մասնավոր բիզնես է, որն ընդհանուր ոչինչ չունի պետական քաղաքականության հետ: «Թուրքական «բայրաքթար» անօդաչուների առաքումը Ուկրաինա ռազմական օգնություն չէ, այլ ավելի շուտ՝ մասնավոր բիզնես,- կառավարամետ «Սաբահ» թերթի լրագրողներին ասել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Կիրանը:- Ուկրաինան ցանկացել է գնել դրանք մեր ընկերությունից, եւ կողմերը շահավետ գործարք են կնքել»:

Ուշադրություն է գրավում այն փաստը, որ մարտական գործողությունների առաջին օրերին Անկարայում Ուկրաինայի դեսպանատունն իր թվիթերյան պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որը ցուցադրում է ռուսական ռազմական տեխնիկան խոցող «բայրաքթար» անօդաչուների աշխատանքը: Ինչպես Լոնդոնից հաղորդել է «Ջեյմս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնը, Ուկրաինայի Գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Սերգեյ Շապտալան փետրվարի 27-ին այդ տեսագրությամբ կիսվել է հետեւյալ բառով՝ «մաշալլահ» (թուրքերեն՝ հիանալի-խմբ.):

Սակայն, ինչպես պարզվեց իրականում, ռազմական գործողությունների ուկրաինական թատրոնը քիչ բանով է հիշեցնում Լեռնային Ղարաբաղը, որի երկնքում անպատիժ կերպով գործում էին թուրքական «բայրաքթարները»: Թուրքական անօդաչուներ խփելու մասին առաջին տեղեկությունները ստացվեցին արդեն փետրվարի 24-ին: Փետրվարի 24-27-ը, համաձայն ՌԴ պաշտպանության նախարարության ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ազգային ոստիկանության պաշտոնական հաղորդումների, խփվել է 9 «բայրաքթար»: Այնուհետեւ մինչեւ մարտի 5-ը այդ անօդաչուները հանկարծ անհետացան ռուս զինվորականների տեղեկագրերից:

Իսկ ի՞նչ է տեղի ունեցել: Իրավիճակը բացատրել է լոնդոնյան «Ջեյմս» կենտրոնը, որը լուսաբանում է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները: Նրա տվյալների համաձայն՝ Թուրքիան լրացուցիչ «բայրաքթարներ» է մատակարարել Կիեւին՝ կորցրած անօդաչուներին փոխարինելու համար:

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը մարտի 2-ին հայտարարել է, որ Կիեւը նոր «բայրաքթարները» ստացել է միջազգային առավել լայն ռազմական օգնության շրջանակներում: Ռեզնիկովը չի հստակեցրել, թե Ուկրաինան քանի հետախուզական եւ հարվածային անօդաչուներ է ստացել, սակայն մարտի 1-ին թուրքական ռազմաօդային ուժերին պատկանող A400M «Ատլաս» ռազմատրանսպորտային ինքնաթիռն Անկարայից թռել է Լեհաստան: Միանգամայն ակնհայտ է, որ ինքնաթիռը տեղափոխել է նոր «բայրաքթարներ», որոնք այնուհետեւ մեքենաներով հասցվել են Ուկրաինա:

Սկսած մարտի 5-ից՝ թուրքական անօդաչուները կրկին հայտնվեցին ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ամփոփագրերում: Մասնավորապես՝ մարտի 5-13-ը օդատիեզերական ուժերի ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության, ինչպես նաեւ ռազմական ՀՕՊ-ի կողմից խոցվել է 19 «բայրաքթար»: Պարզ է, որ շարունակություն է լինելու։ Միաժամանակ Անկարան մնում է իր նախկին դիրքորոշմանը, որ թուրքերը պատասխանատվություն չեն կրում «Bayraktars TB2»-ի գնորդների արածի համար։

Կարելի է ենթադրել, որ Թուրքիայում «բայրաքթարների» արտադրության տեմպերն անսահմանափակ չեն: Բացառված չէ, որ «Բայկար» ընկերությունն ուկրաինական զինվորականների հարցումները բավարարելու համար կարող է փոխել ունեցած արտահանման հայտերի կատարման հերթականությունը՝ առաջնահերթությունը տալով Ուկրաինային: Օրինակ՝ 2021 թ. մայիսին Վարշավան Թուրքիայից գնել է 24 «Bayraktar TB2» անօդաչու թռչող սարք։ Պայմանագիրը նախատեսում է երկրի զինված ուժերին հակատանկային հրթիռներով 4 անօդաչու թռչող սարքի մատակարարում։ Լեհաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ մատակարարումները պետք է իրականացվեին 2022-2024 թթ.: Սակայն թուրքական կողմը կարող է այդ մատակարարումներն ուղղել դեպի Ուկրաինա։

Ավելին՝ չի կարելի բացառել, որ «Բայկար Մակինա» ընկերությունն Ուկրաինային կմատակարարի թուրքական ավելի ծանր «Ակինջի» անօդաչուներ։ Թուրքիան արդեն «Ակինջիի» արտահանման վերաբերյալ առաջին պայմանագիրը կնքել է, եւ համաձայն «Ջեյմս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տվյալների՝ մեծ է հավանականությունը, որ պայմանագիրը ստորագրած մյուս կողմն Ուկրաինան է, որն այդ անօդաչուի համար շարժիչներ է ուղարկել Զապորոժիեի «Մոտոր Սիչ» ընկերությունից: Այսօր շարժիչների տեղափոխումը Զապորոժիեից Լեհաստան, ապա՝ Թուրքիա, իրականանալի խնդիր չէ, բայց «Մոտոր Սիչն» ավելի վաղ «Բայկար» ընկերության 20 շարժիչ է տրամադրել, որոնք օգտագործվել են «Ակինջի» անօդաչուների արտադրության ծրագրում:

«Նեզավիսիմայա գազետան» նշում է, որ մարտի 13-ի դրությամբ ուկրաինական երկնքում ոչնչացվել է հակառակորդի տարբեր նշանակության՝ հետախուզականից մինչեւ հետախուզա-հարվածային 139 անօդաչու թռչող սարք: Դա վկայում է այն մասին, որ ռուսական ավիացիան ու ՀՕՊ-ն արդեն մշակել են անօդաչու տեխնիկայի դեմ պայքարի մարտավարությունը եւ ապագայում կկատարելագործեն այն:

Թեգեր: BayraktarԹուրքիաՀՕՊՈւկրաինապատերազմՌուսաստան
Կիսվել17Tweet11Կիսվել2
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բարձրաձայն մտորումներ

Բարձրաձայն մտորումներ

Հայուհին՝ Վալենսիայի սիրելի տոնի թագուհի

Հայուհին՝ Վալենսիայի սիրելի տոնի թագուհի

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist