Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Էրդողանին հորդորում են ընտրություն կատարել

ԱՄՆ-ն Թուրքիային կոչ է անում օգնել Կիեւին C-400-ներով

Մարտի 22, 2022
Միջազգային
Էրդողանին հորդորում են ընտրություն կատարել
13
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1.3k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ԱՄՆ-ի նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմը խորհրդակցություններ է անցկացրել Թուրքիայի իշխանությունների հետ ՌԴ-ից գնված C-400 զենիթահրթիռային համակարգերն Ուկրաինա ուղարկելու մասին: Ռուսական արտադրության ՀՕՊ միջոցները կարող են Կիեւին անուղղակի աջակցության տարր լինել, այն դեպքում, երբ Վաշինգտոնը վախենում է հակամարտությանը ուղիղ միջամտությունից: Գաղափարը դժվար թե հավանության արժանանա Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության կողմից, սակայն այդ հարցի շուրջ երկխոսությունը վկայում է, որ թեման Ուկրաինայի իրադարձությունների լույսի ներքո վերադառնում է ամերիկա-թուրքական հարաբերությունների օրակարգ:

Այն մասին, որ ԱՄՆ-ն ոչ հրապարակային քննարկել է նշված հարցը, հաղորդել են «Reuters» գործակալության մի շարք աղբյուրներ: Նրանց խոսքերով՝ երկխոսությունն սկսվել է անցած ամիս: Մարտի սկզբին այս թեման բացահայտվեց պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Սակայն ԱՄՆ-ից ոչ մի պաշտոնական հարցում դեռ չի արվել. այս նախաձեռնությունն ընդամենը մի մասն էր ավելի լայն քննարկման, թե Վաշինգտոնը եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները կարող են ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը: «Կարծում եմ՝ բոլորն էլ հասկանում են, որ C-400-ը հին խնդիր է, եւ միգուցե եկել է պահը, երբ կարող ենք այս խնդիրը լուծելու նոր ճանապարհ գտնել»,- հասկացրել է Շերմանը մարտի 5-ին։

Այսպիսով՝ ԱՄՆ պաշտոնյաները ցանկանում են Թուրքիային շեղել Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հավասարակշռման քաղաքականությունից: Այս մասին նշում են «New York Times»-ի աղբյուրները։ Ճիշտ է՝ Սպիտակ տանն անհանգստություն կա, թե Կրեմլն ինչպես կարձագանքի հակամարտության գոտում C-400-ի հնարավոր հայտնվելուն։ Հանդեսը գրում է ԱՄՆ-ում ընթացող ներքաղաքական բանավեճի մասին, թե Ուկրաինա ուղարկվող մահաբեր զենքերից որն է համապատասխանելու միջազգային իրավունքի սկզբունքներին: Բայց շատ բան կախված կլինի նրանից, թե իրավիճակն ինչպես կընկալի ռուսական կողմը։

Մի բան պարզ է. Կիեւին օգնություն տրամադրելու այս տարբերակով Վաշինգտոնը հույս ունի վերացնել Անկարայի հետ հակասությունները, որոնք ծագել են վերջինիս կողմից C-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Գործարքից հետո Սպիտակ տունը սահմանափակ պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ եւ նրան հանեց «F-35» կործանիչների ծրագրից: «Ես կաջակցեմ Թուրքիայի դեմ ԱՄՆ պատժամիջոցների չեղարկմանը, եթե նա Ուկրաինային մատակարարի C-400 համակարգեր»,- թվիթերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Թեդ Լյեն։ Կոնգրեսականը հիշեցրել է, որ Անկարան այդպես էլ չի ակտիվացրել Ռուսաստանից գնած զենքերը։ «Դրանք այնտեղ դրված են անձեռնմխելի վիճակում: Ինչո՞ւ։ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով. Թուրքիան ցանկանում է կրկին ընդգրկվել «F-35» ծրագրում: Իսկ C-400-ի փոխանցումն Ուկրաինային կօգնի Թուրքիային՝ լուծելու այս խնդիրը»,- ասել է նա։

Պենտագոնում ենթադրում են, որ Կիեւն ավելի շատ ՀՕՊ նոր միջոցների անհրաժեշտություն է զգում, քան ինքնաթիռների: Դա հաստատում են փորձագետները: «Ուկրաինան ունի խորհրդային ժամանակաշրջանի C-300 շարժական հրթիռային համակարգերի սահմանափակ պաշարներ,- սյունակներից մեկում գրում է Փոլ Կոլբը՝ Հարվարդի Քենեդու անվան դպրոցի Բելֆեր կենտրոնի հետախուզական նախագծի տնօրենը:- Այս զենքն արդյունավետ է, բայց հնացած, եւ Ուկրաինան ստիպված էր զգուշորեն օգտագործել այն։ ՆԱՏՕ-ի շրջանակներում Բուլղարիան, Հունաստանը եւ Սլովակիան ունեն C-300-ներ, որոնք կարող են համեմատաբար արագ փոխանցվել»: ԱՄՆ-ում արդեն կոչեր են հնչում` C-300-ի տարբերակը ներառելու Ուկրաինայի վարկային-վարձակալության ծրագրում, եւ, ըստ մի շարք տեղեկությունների, Հյուսիսատլանտյան դաշինքն ուսումնասիրում է այդ գաղափարը։

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան տեղի ունեցող իրադարձությունները բացահայտորեն որակեց որպես «պատերազմ» եւ հայտարարեց ռուսական գործողությունների անընդունելիության մասին, միեւնույն ժամանակ չմիացավ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արշավին։ Այդ երկիրը դրսեւորեց միջնորդ լինելու իր ցանկությունը եւ իր տարածքում բանակցություններ կազմակերպեց Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ։ Այդ իսկ պատճառով C-400-ի` Կիեւ ուղարկելու տարբերակը նրա համար անշահավետ եւ անիրատեսական է թվում։ «Թուրքիան կարողացավ քայլել «ածելիի սուր սայրին», եւ ռուսական C-400-ների փոխանցումը, անշուշտ, կառաջացնի Ռուսաստանի զայրույթը»,- ասում է Արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի (FPRI) գիտական տնօրեն Ահարոն Շտայնը:

Ի դեպ, միայն C-400-ների գաղափարի քննարկումը լավագույնս ցուցադրում է, թե ինչպես է այդ թեման վերադառնում ամերիկա-թուրքական երկկողմ օրակարգ: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ վերջերս կայացած բանակցություններից հետո Էրդողանը նկատել է, որ ներկայիս հանգամանքներում վաղ է խոսել Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին, որ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես կավարտվի ուկրաինական ճգնաժամը: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Մոսկվայի ու Կիեւի հետ բոլոր նախագծերը հիմա սառեցված վիճակում են, ինչի մասին հաճախ են նշում թուրք պաշտոնյաները:

Այդուհանդերձ, ԱՄՆ Կոնգրեսում Անկարայի ակտիվ քննադատներին հաջողվեց Թուրքիայի ղեկավարի հայտարարությունները մեկնաբանել որպես այն բանի վկայություն, որ Էրդողանը ցանկանում է շարունակել զենք գնել ռուսական կողմից։ Նրանք պնդում են, որ եկել է ժամանակը, որ Թուրքիան ցուցադրի իր հավատարմությունը ՆԱՏՕ-ի արժեքներին: Բայց նրանց կողմից ճնշումն ամենեւին չի երաշխավորում, որ Անկարան կգնա Կիեւին հակաօդային պաշտպանության համակարգերով ապահովելու ճանապարհով։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան սկզբունքորեն համաձայնեցրել են ապագա պայմանագրի 6 առանցքային կետերից 4-ը: Դրանց թվում են հարեւան երկրի ապառազմականացման ու ապաազգայնականացման ռուսական պահանջները: Չավուշօղլուն կրկնել է երկու երկրների միջեւ բանակցություններում իրենց միջնորդական դերի մասին առաջարկը: Իսկ ԵՄ-ում քննարկում են խաղաղ գործընթացի արագ մեկնարկի եւ ռուսական օպերացիայի հետեւանքով առաջացած բազմաթիվ խնդիրների լուծման ուղիները։

Թուրքիան մեկ անգամ չէ հայտարարել, որ պատրաստ է ՌԴ-ին ու Ուկրաինային առաջարկել իր միջնորդական ծառայությունները: Մոսկվայում վերջերս Լավրովի ու Չավուշօղլուի հանդիպման ժամանակ թուրք նախարարը խոսել է այն մասին, որ իր երկիրը պատրաստ է հարթակ տրամադրել երկու երկրների նախագահների՝ Վլադիմիր Զելենսկու եւ Վլադիմիր Պուտինի ուղիղ բանակցությունների համար: Դրան ի պատասխան՝ ռուսական արտգործնախարարության ղեկավարը նշել է, որ նման հանդիպումը հնարավոր է միայն բանակցային գործընթացի եզրափակիչ փուլում: Եվ ահա այդ եզրափակիչ փուլը, ինչպես պնդում է Չավուշօղլուն, մոտենում է: Ըստ նրա՝ Ռուսաստանն ու Թուրքիան չեն պայմանավորվել միայն Դոնբասի ու Ղրիմի հարցերում, իսկ դրանք թեմաներ են, որոնց շուրջ փոխզիջումն այսպես թե այնպես պետք է հետաձգվի…

Թեգեր: BayraktarC-400ԹուրքիաՀՕՊՆԱՏՕՌեջեփ Թայիփ Էրդողան
Կիսվել5Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«…Ես Հայրենիքի որդին եմ»

«…Ես Հայրենիքի որդին եմ»

«Իմ հայրն ինձ համար տեսիլք էր…»

«Իմ հայրն ինձ համար տեսիլք էր…»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    58 Կիսվել են
    Կիսվել 23 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist