Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 26, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիային հրում են դեպի նոր պատերազմ Սիրիայում

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կքննարկվեն «Ռուսաստանին զսպելու» տարբերակները

Մարտի 24, 2022
Միջազգային
Թուրքիային հրում են դեպի նոր պատերազմ Սիրիայում
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
1k
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հանդես է եկել Թուրքիային ուղղված անսպասելի կոչով՝ հայտարարելով, որ ռուսական ղեկավարության որոշումը՝ հատուկ գործողության ընթացքում օգտագործելու Մերձավոր Արեւելքի կամավորականներին, «որոշակի ազդանշան է՝ հղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին»: Դուդայի հայտարարությունը բնորոշվել է որպես փորձ՝ Անկարային մղելու հերթական հարձակման Սիրիայի հյուսիսում, երկրում, որը կարող է լինել ռազմական կամավորականների հիմնական աղբյուրը: Բայց չնայած այն բանին, որ համաշխարհային հանրության ուշադրությունն այժմ սեւեռված է Ուկրաինայի վրա, Թուրքիան դժվար թե համարձակվի օգտվել այս պահից:

Դուդան վստահություն է հայտնել, որ այս հանգամանքներում, երբ պլանավորվում է Ուկրաինայի ռազմական գործողություններում ներգրավել Մերձավոր Արեւելքի երկրների կամավորական ստորաբաժանումներին, ՆԱՏՕ-ն հետաքրքրված է լրացուցիչ օգնություն ցուցաբերել Կիեւին: Լեհ ղեկավարը շեշտել է, որ այդպիսի իրավիճակը «հետաքրքիր ազդանշան է Թուրքիայի համար»: Ինչպես հայտնի է, թուրքական իշխանությունները սիրիական հարցում սերտ կապերի մեջ են ռուսաստանյան ղեկավարության հետ, սակայն ուկրաինական ասպարեզում նրանք ռազմական հակամարտության տարբեր կողմերի են աջակցում: Վերջին տարիներին Անկարային մեկ անգամ չեն կասկածել Սիրիայի հյուսիսում իր ազդեցության  գոտին ընդլայնելու ցանկության մեջ՝ ի վնաս Մոսկվայի հետ պայմանավորվածությունների:

Ճիշտ է՝ Պենտագոնում առայժմ չեն շտապում խոսել հակամարտության գոտի արաբ կամավորների զանգվածային հոսքի մասին: «Մենք դեպի Ուկրաինա Ռուսաստանի կողմից վարձված կամ հավաքագրված օտարերկրյա մարտիկների հոսք չենք տեսնում, բայց տեսնում ենք Ռուսաստանի շահագրգռվածությունը դրանում»,-բրիֆինգում հայտարարել է ամերիկյան պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Մամուլի քարտուղարի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդային ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար Քեննետ Մակկենզին շեշտել է, որ առայժմ Ռուսաստանի կողմից Սիրիայի կառավարության վերահսկած տարածքներից մարտիկների զանգվածային ներգրավման մասին որեւէ նախանշան չի նկատվում: «Մենք դրան ուղղված լայնածավալ ջանքեր չենք նկատել»,- ասել է Մակկենզին:

Այնպես որ, արեւմտյան երկրները, հավանաբար, «կամավորական» թեմայի համատեքստում դեռ ինչ-որ բանի արձագանքելու պատճառ չունեն։ Անկարային երկար ժամանակ մղում են կոշտացնելու իր քաղաքականությունը Կրեմլի նկատմամբ, սակայն Թուրքիան հրաժարվում է միանալ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներին՝ միջնորդական օգնություն ցուցաբերելով եւ մասնակցելով հումանիտար խնդիրների լուծմանը։ Օրերս Թուրքիայի գլխավոր օմբուդսմեն Շերեֆ Մալքոչը հայտարարել էր, որ իր երկիրը կարող է ապաստան տրամադրել ուկրաինացի նկարիչներին, գիտնականներին եւ մարզիկներին։ Նա ընդգծել է, որ Անկարան փախստականների խնդրի լուծման մեծ փորձ ունի, մինչդեռ Արեւելյան Եվրոպայի պետությունները, որոնք այժմ բախվել են տեղահանվածների ալիքի հետ, չունեն գիտելիքների նման պաշար։

Սիրիական ճգնաժամի համատեքստում Թուրքիայի առաջնահերթությունները կարող են միանգամայն այլ լինել: Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հաղորդել է, որ Էրդողանը ծրագրում է իր բանակի մոտ 400 զինվորականների, ովքեր տեղակայված են Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներում, տեղափոխել Իրաք՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարելու նպատակով, որին Անկարան սպառնալիք է համարում իր ազգային անվտանգության համար: Զորախումբը, ըստ տեղեկությունների, արդեն ավարտել է Արաբական Հանրապետությունից հեռանալու նախապատրաստական աշխատանքները։ Այն կարող է մեկանգամյա գործողություն չլինել, եւ Թուրքիան միանգամայն ունակ է նաեւ այլ ուժեր տեղափոխել հարեւան երկրի տարածք։

Բուն սիրիական ասպարեզում Անկարայի համար գլխավոր սպառնալիքը, նրա իսկ գնահատականների համաձայն, բխում է գերազանցաբար «Սիրիայի դեմոկրատական ուժեր» դաշինքից, որում գերակշռում են քրդական կազմավորումները։ Թուրքիան համարում է, որ դրանք պատկանում են Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, մինչդեռ ԱՄՆ-ն դրանց մեջ տեսնում է տարածաշրջանում իր գլխավոր հենարանին: Սաուդյան «Asharq al-Awsat» պարբերականի համաձայն՝ վերջին մի քանի օրվա ընթացքում թուրք զինվորականները եւ նրանց հավատարիմ ապստամբ ստորաբաժանումներն ուժեղացրել են հարձակումները Հասեքե նահանգի գյուղական տեղանքում, որը գտնվում է Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ Սիրիայի դեմոկրատական ուժերի պատասխանատվության գոտում է:

Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ Կիրիլ Սեմյոնովը «Նեզավիսիմայա գազետայի» թղթակցին ասել է, որ եթե Թուրքիան հիմա ցանկանում է գործողություն իրականացնել Սիրիայում, Դուդային դա չի ուրախացնի: «Եթե Անկարան որեւէ մեկին ընտրի որպես իր գրոհի նպատակ, դա հաստատ Ռուսաստանի դաշնակից Բաշար Ասադը չի լինի, այլ ԱՄՆ-ի դաշնակիցները՝ հյուսիս-արեւելքում գտնվող քրդական կազմավորումները»,- նշել է նա՝ ուշադրություն դարձնելով, որ այդ խմբավորումները, որոնք կազմում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կորիզը, իրենց տեղեկատվական քաղաքականության համատեքստում աջակցում են ուկրաինական կողմին:

Կիեւի շուրջ իրավիճակից, ինչպես ենթադրում են վերլուծաբանները, կարող է օգտվել միանգամայն այլ խաղացող՝ Թեհրանը: Ստամբուլի «Ջուսուր» վերլուծական կենտրոնի փորձագետները նշել են, որ Իրանը Սիրիայում ամրանալու ցանկություն է դրսեւորում: Դրա մասին են վկայում մի շարք նախանշաններ: Այսպես՝ դրանց թվում է այն ընդունելությունը, որին Թեհրանում փետրվարի 27-ին արժանացավ Սիրիայի ազգային անվտանգության վարչության ղեկավար Ալի Մամլյուքը: Բացի այդ, կարեւոր իրադարձություն է համարվում մարտի 2-ին Իրաքում գործող շիական աշխարհազորային «Հաշդ աշ-Շաաբիի» առաջնորդ Ֆալեհ ալ-Ֆայյադը: Փորձագետների խոսքերով՝ Դամասկոսն ու Թեհրանը այսպես ցանկանում են բարձրացնել անվտանգության ոլորտում համակարգման մակարդակը:

Թուրքական «Ջուսուրի» փորձագետները վստահ են, որ Ուկրաինայում հակամարտության փաստացի շարունակումը կարող է հանգեցնել սիրիական հարցի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրության նվազման: Իրանը բաց չի թողնի հնարավորությունը՝ ամրապնդելու ու ընդլայնելու իր ազդեցությունը տարբեր ոլորտներում՝ օգտվելով սիրիական վարչակազմի ցանկությունից՝ ստանալու Թեհրանի օգնությունն ու աջակցությունը:

Իսկ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը մոտ ապագայում կարող է փոխել իր նպատակները։ Դա տեղի կունենա, եթե մարտի 24-25-ին կայանալիք ՆԱՏՕ-ի կամ ԵՄ գագաթնաժողովներում հաստատվի Ուկրաինա խաղաղապահ ուժեր ուղարկելու գաղափարը, ինչի մասին անցյալ շաբաթ հայտարարել է Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այդ միտքը որակել է որպես «դեմագոգիկ»՝ համարելով, որ ՆԱՏՕ-ն դժվար թե աջակցի դրան։ Այնուամենայնիվ, հավանական է, որ Լեհաստանը Եվրոպայում համախոհներ կգտնի։

Կոպենհագենի՝ Վարշավային աջակցելու եւ խաղաղապահ առաքելության շրջանակներում Ուկրաինա զորքեր ուղարկելու պատրաստակամության մասին արդեն հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարար Մորտեն Բոդսկովը։ Փորձագետները նշում են, որ Չեխիայի եւ Սլովենիայի առաջնորդներ Պետր Ֆիալը եւ Յանեզ Յանշը, ովքեր մարտի 15-ին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկու հետ այցելել են Կիեւ, նույն կարծիքն են հայտնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Նմանատիպ դիրքորոշում կարող են ունենալ նաեւ մերձբալթյան երկրները՝ Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան, որոնք վերջերս առաջարկեցին Ուկրաինայի վրա ոչ թռիչքային գոտի մտցնել։ Նրանց կարող են միանալ Ֆրանսիան եւ Սլովակիան, որոնց «կապույտ սաղավարտները» հումանիտար խաղաղապահ առաքելությունների մասնակցության մեծ փորձ ունեն։

Լեհաստանի մտադրությանն աջակցելու համար ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի այլ երկրները կարող են ինքնուրույն որոշել՝ արդյոք ցանկանո՞ւմ են իրենց զինվորականներին ուղարկել Ուկրաինա»:

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «Ռուսաստանը բացասաբար կարձագանքի, եթե ՆԱՏՕ-ի երկրներից որեւէ մեկը փորձի միջամտել Ուկրաինայի իրավիճակին»։ Նրա խոսքով՝ հենց այդ մասին է ասել ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը քաղաքացիներին ուղղված իր ուղերձում։ Բայց Մոսկվայի այս դիրքորոշումը, ինչպես երեւում է, այնքան էլ չի վախեցնում Լեհաստանին։ ԱՄՆ-ում Լեհաստանի դեսպան Մարեկ Մագերովսկին ասել է, որ Ռուսաստանի հետ հնարավոր առճակատման լույսի ներքո Վարշավայի խաղաղապահ գաղափարն Ուկրաինայում նախնական է, պարտադիր չէ, որ այն իրագործվի Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում։ «ՆԱՏՕ-ն չպետք է ներգրավվի այս գործողության մեջ։ Բայց մենք պետք է օգտագործենք ցանկացած տարբերակ»,- հավելել է նա։ Այսպիսով՝ Լեհաստանը նախաձեռնում է Ռուսաստանի Դաշնության դեմ ուղղված միջոցների եւ մեթոդների շրջանակի ընդլայնում, եւ այսօր կայանալիք ՆԱՏՕ-ի արտակարգ գագաթնաժողովը լավ հնարավորություն կլինի՝ քննարկելու «Ռուսաստանին զսպելու» տարբերակները։

Թեգեր: ԼեհաստանՆԱՏՕՌեջեփ Թայիփ ԷրդողանՌուսաստան
Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գավառ-Գյումրի. մենք նույն երդիկի ծուխն ենք…

Գավառ-Գյումրի. մենք նույն երդիկի ծուխն ենք…

Պռոշյանի առածանին

Պռոշյանի առածանին

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    11 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Առեղծվածայինը՝ Ագարակում

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist