Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երեքշաբթի, Հունիսի 3, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ասիայում մեծ պատերազմ կարող է սկսվել

Չինաստանն զգուշացնում է ԱՄՆ-ին դաշինքների քաղաքականության վտանգի մասին

Մարտի 25, 2022
Միջազգային
Ասիայում մեծ պատերազմ կարող է սկսվել
10
ԿԻՍՎԵԼ ԵՆ
962
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական սցենարը կարող է կրկնվել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Չինաստանի փոխարտգործնախարար Լե Յույչենը: Դրան է տանում Վաշինգտոնի քաղաքականությունը, որն ուղղված է ռազմական դաշինքներով Չինաստանը շրջափակելուն: Արդյունքում ոչ հեռու ապագայում մեծ տերությունները կմոտենան պատերազմի սահմանագծին: Նման բախումից խուսափելու համար ԱՄՆ-ն պետք է վերջ դնի ՆԱՏՕ-ի նման նոր խմբավորումների ստեղծման կուրսին: Վաշինգտոնը մերժում է այդ զգուշացումները եւ Խաղաղ օվկիանոսում Ֆիլիպինների ու իր մյուս գործընկերների հետ զորավարժություններ է պատրաստում: Միեւնույն ժամանակ Ամերիկան ձգտում է հասնել այն բանին, որ Պեկինն Ուկրաինայի հարցում միանա հակառուսական կոալիցիային:

Ինչպես շեշտում է «Newsweek» ամսագիրը, պեկինյան ղեկավարությունը հիմնավորված է համարում Արեւմուտքի նկատմամբ Ռուսաստանի առարկությունները: Չէ՞ որ նույն կերպ ԱՄՆ-ն ցանկանում է զսպել Չինաստանին: Դա դեռ քիչ է՝ տարածքային վեճեր են հրահրում Չինաստանի ու նրա հարեւանների՝ Հնդկաստանի ու ասիական այլ պետությունների միջեւ։ Նրանց թեթեւ ձեռքով, նման այն բանին, թե ՆԱՏՕ-ն Եվրոպայում ինչպես ընդլայնվեց դեպի արեւելք, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում առաջացավ «Հինգ աչք» հետախուզական դաշինքը, որում ԱՄՆ-ի հետ միասին ներգրավված են անգլո-սաքսոնական երկրները, «Քուադ» միավորումը (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, Հնդկաստան), «AUKUS» ռազմական խմբավորումը (Ավստրալիա, Բրիտանիա, ԱՄՆ)։ Պեկինը համոզված է, որ Վաշինգտոնի վերջնական նպատակն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի տարբերակ ստեղծելն է։

Օտարերկրյա դիտորդները ենթադրում են, որ Չինաստանի ղեկավարությունը պատրաստ է ռիսկի դիմել, որպեսզի ձախողի ԱՄՆ-ի ծրագրերը։ Այդ մասին են վկայում չինական մարտական ինքնաթիռների թռիչքները Թայվանի հակաօդային պաշտպանության գոտում, Հարավչինական ծովի վիճելի կղզիներում ռազմաբազաների ստեղծումը եւ Չինաստանի ու Հնդկաստանի սահմանին լարվածության սրումը։

Լե Յույչենը շեշտել է, որ ԱՄՆ-ի մեքենայությունների հետ համակերպվելը պարզապես աներեւակայելի հետեւանքներ կունենա։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը կհայտնվի անդունդի եզրին։ Սպիտակ տունն ուշադրություն չի դարձրել այս նախազգուշացմանը։ Ընդհակառակը՝ Ամերիկան պարբերաբար համատեղ զորավարժություններ է անցկացնում դաշնակիցների՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի հետ։

Իսկ վերջին շաբաթներին Վաշինգտոնն աչք է դրել Ֆիլիպինների նման գործընկերոջ վրա: Միացյալ Նահանգները եւ Ֆիլիպինները կանցկացնեն վերջին երեք տասնամյակի ընթացքում ամենախոշոր զորավարժությունները։ Դրանցում ներգրավվելու է 5100 ամերիկացի եւ 3800 ֆիլիպինցի զինվոր։

«Ֆիլիպինների հետ ԱՄՆ-ի դաշինքը տարածաշրջանում ուժի եւ կայունության առանցքային աղբյուրն է»,- հայտարարել է ԱՄՆ-ի ծովային հետեւակի դիվիզիայի հրամանատար, գեներալ Ջեյ Բարգերոնը։ Բնականաբար, մարտական հրամանատարը չի հիշատակել, որ Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ցանկանալով չինական խոշոր ներդրումներ ու վարկեր ապահովել, ժամանակին մտածել է Ամերիկայի հետ դաշինքը խզելու մասին։ Բայց դրան խանգարեց Չինաստանի համառությունը Հարավչինական ծովի վերահսկողության հարցում։ Չինաստանի առափնյա պահպանության նավերը եւ հարյուրավոր ձկնորսական նավակները երբեմն այցելում են այն ջրերը, որոնք Մանիլան համարում է իր տարածքը:

Չի դադարում նաեւ ԱՄՆ-ի դիվանագիտական ճնշումը Պեկինի վրա: Հիմա այն առաջին հերթին Ուկրաինայի հետ է կապված: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Չինաստանը կբախվի լուրջ հետեւանքների հետ, եթե ռազմական օգնություն ցուցաբերի Ռուսաստանին կամ օգնի նրան՝ շրջանցելու ամերիկյան պատժամիջոցները: Ճիշտ է՝ Սպիտակ տունը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է պատժելու Չինաստանին: Չէ՞ որ ԱՄՆ-ն հսկայական չափով կախված է չինական ապրանքների ներմուծումից: Հասկանալի է, որ Բայդենը չի ցանկանում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին զայրացնել ընտրողներին:

Սակայն չինացի գործարարներն ու բանկիրները ստիպված են լրջորեն ընդունել Վաշինգտոնի սպառնալիքները: Քանզի եթե նրանք շարունակեն գործեր վարել «սեւ ցուցակում» հայտնված ռուսական ընկերությունների հետ, իրենք էլ կարող են դառնալ ամերիկյան սահմանափակումների զոհը: Ինչպես տեղեկացնում է AP գործակալությունը, բարդ իրավիճակում է հայտնվել մասնավորապես DJI ընկերությունը՝ աշխարհում ոչ ռազմական անօդաչուների խոշորագույն արտադրողներից մեկը, անօդաչուներ, որոնք օգտագործում են ձեռնարկություններն ու լուսանկարիչները:

Ուկրաինայի կառավարության ղեկավարի տեղակալ Միխայիլ Ֆյոդորովը ընկերությանը կոչ է արել շարքից հանել իր դրոններն Ուկրաինայում, քանզի դրանք, իբր, օգտագործում են ռուսական զորքերը՝ հրթիռների ուղղորդման համար: Ընկերությունը պատասխանել է, որ ի վիճակի չէ ապաակտիվացնել յուրաքանչյուր ապարատ, սակայն կարող է սահմանափակումներ մտցնել, որոնք սովորաբար օգտագործվում են, որպեսզի դրոնները չգտնվեն օդանավակայանների եւ այլ «զգայուն» վայրերի մոտակայքում:

Այդուհանդերձ, Պեկինը պետական մակարդակով չի ենթարկվում ճնշմանը: ԱԳՆ-ի ղեկավար Վան Ին օրերս կրկնել է, որ Ռուսաստանը մնում է Չինաստանի ամենակարեւոր ռազմավարական գործընկերը: Գավառների իշխանությունները, որոնք սահմանակից են Ռուսաստանին, հայտարարում են, որ հենց հիմա անհրաժեշտ է ընդլայնել համագործակցությունը Մոսկվայի հետ: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հեյլունցզյան գավառի կոմունիստական կուսակցության ղեկավար Սյույ Ցինը: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ապահովել գազամուղի անխափան աշխատանքը արեւելյան երթուղով, ինչպես նաեւ արագացնել մյուս երթուղիներով գազատարների շինարարությունը:

Ինչպես տեղեկացնում է «Bloomberg» գործակալությունը, Մոսկվայում Չինաստանի դեսպանությունը չինացի գործընկերներին խորհուրդ է տվել վճռական գործել եւ լցնել այն դատարկությունը, որն առաջացել է ՌԴ-ից արեւմտյան ընկերությունների փախուստից հետո:

«Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում Տնտեսության բարձրագույն դպրոցի միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Լուկինը նշել է. «Դա ճիշտ է, որ դաշինքները, որոնք ստեղծում է ԱՄՆ-ն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, միտված են Չինաստանի զսպմանը: ԱՄՆ-ն այնտեղ, ինչպես եւ Եվրոպայում, ցանկանում է հնարավորինս մեծ թվով պետությունների վերցնել իր վերահսկողության տակ: Բայց դա չի նշանակում, որ Չինաստանն ԱՄՆ-ի այդ ռազմավարությանը կարձագանքի նույն կերպ, ինչպես արձագանքեց Ռուսաստանը: Ամերիկացիները Չինաստանին կոչ են անում Ուկրաինայում հանդես գալ միջնորդի դերում: Բայց նրանք ոչ թե Չինաստանի միջնորդությունն են ուզում, այլ նրա մասնակցությունը Ռուսաստանի դեմ պայքարին: Չինաստանը դա գերազանց է հասկանում»:

Թեգեր: ԱՄՆՆԱՏՕՉինաստանՋո Բայդեն
Կիսվել4Tweet3Կիսվել1
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Դարձյալ Արցախում են գործում

Դարձյալ Արցախում են գործում

Վարպետի մարգարեական խոսքը

Վարպետի մարգարեական խոսքը

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Աղոթքներ ամուսնու համար

    45 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist