Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Ուրբաթ, Մայիսի 30, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Համակարգային պայքար ռեսուրսների համար

Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության հերթական փուլին ընդառաջ

Հունվարի 17, 2023
Միջազգային
Համակարգային պայքար ռեսուրսների համար
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

ՌԴ-Արեւմուտք առճակատման հաջորդ փուլը, ինչպես եւ սպասվում էր, իրականացվելու է բազմաթիվ ուղղություններով եւ ոչ պակաս լարված։ Տարածքի եւ բնական ռեսուրսների մեծ ներուժ ունեցող երկիրն ինքնըստինքյան հետաքրքիր է Արեւմուտքի համար։ Ռուսաստանի մասով քննարկվում է մի քանի սցենար, որոնք ենթադրում են առաջին հերթին երկրի իմունիտետի թուլացում՝ ռազմական, մարդկային, տնտեսական ռեսուրսների սպառման միջոցով։ Հաճախ իրադարձությունների զարգացման հետագա սցենարներն ընկալվում են նախապատվությունների պրիզմայով, սակայն տեղի ունեցող գործընթացները «չոր» հաշվարկներ ունեն։ Հնարավոր սցենարներից մեկը ենթադրում է թուլացում եւ հանրային դժգոհությունների հիման վրա այնպիսի իշխանության եւ նրան սպասարկող քաղաքական ու տնտեսական էլիտայի ամրապնդում, որը թույլ կտա վերաբաշխել եւ տնօրինել երկրի ահռելի ռեսուրսները։

Ռուսաստանի ներսում նույնպես խմորումներ են տեղի ունենում՝ երկրի հետագա գաղափարական-աշխարհաքաղաքական ուղղվածության քննարկումների ձեւաչափով։ Արեւմտյան պատժամիջոցները, որոնք վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի տնտեսական, աշխարհաքաղաքական դերի թուլացմանը, այլեւ արժեհամակարգի եւ ինքնության «դեմոնիզացմանը», ստիպում են վերանայելու Արեւմուտքի հետ հարաբերությունների բնույթն ու ձեւաչափը։ Օրինակ՝ Եվրախորհրդարանի հետազոտական ծառայության քաղաքական վերլուծաբան Աննա Կապրիլեն «Deutsche Welle»-ի հետ զրույցում նշում է, որ ռուսական ուղեղային կենտրոններն արդեն պատրաստել են երկրի զարգացման տարբեր մոդելներով նախագծեր, որոնցից են «ԽՍՀՄ 2.0»-ը եւ «Z Nation»-ը։ Ըստ մեկ այլ սցենարի՝ չի բացառվում Ռուսաստանի փլուզումը, որը պակաս վտանգավոր եւ խնդրահարույց չէ Արեւմուտքի համար, որքան ներկա կարգավիճակը, քանի որ ժամանակակիցները ականատեսն են եղել ԽՍՀՄ-ի փլուզման հետեւանքով ստեղծված իրավիճակի։ Մյուս կողմից՝ ելնելով այդ ամենից, թերեւս նախընտրելի տարբերակը Արեւմուտքի հանդեպ լոյալ քաղաքական եւ տնտեսական վերնախավի իշխանության գալն է կառավարելի քաոսի պայմաններում։  

Արեւմուտք-ՌԴ առճակատման երկարաձգման մասին են վկայում Ուկրաինայի շարունակական զինումն ու զինված ուժերի վերապատրաստումները եվրոպական մի շարք երկրներում։ Չնայած ԵՄ որոշ երկրներում դժգոհություններ կան ռուս-ուկրաինական պատերազմում միջնորդավորված մասնակցության եւ դրա հետեւանքների մասով, սակայն դրանից ԵՄ քաղաքական գիծն առանձնապես փոփոխություն չի կրում։ Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդես է եկել Ուկրաինային լրացուցիչ ծանր սպառազինություն մատակարարելու օգտին։ Ստոլտենբերգը նաեւ բարձր է գնահատել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի որոշումը՝ Ուկրաինայի զինված ուժերը «Marder» հետեւակի մարտական մեքենաներով զինելու վերաբերյալ։ Կիեւին ռազմական օգնությանը վերաբերող հետագա որոշումները պետք է քննարկվեն հունվարի 20-ին Գերմանիայում ամերիկյան Ռամշտեյն ավիաբազայում դաշնակիցների հանդիպման ժամանակ: «Ծանր ռազմական տեխնիկա մատակարարելու վերջին պարտավորությունները շատ կարեւոր են, եւ ես մոտ ապագայում ավելին եմ ակնկալում»,- գերմանական «Handelsblatt» թերթին տված հարցազրույցում ասել է Ստոլտենբերգը՝ ընդգծելով, որ ներկայում գտնվում են «պատերազմի վճռական փուլում»։ Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի առաջին երկիրն է, որը հայտարարել է արեւմտյան ծանր մարտական տանկերն Ուկրաինա ուղարկելու մտադրության մասին։ Հունվարի 11-ի երեկոյան Լեհաստանի ղեկավար Անջեյ Դուդան Լվովում Ուկրաինայի եւ Լիտվայի նախագահների հետ հանդիպումից հետո հայտարարեց 14 «Leopard-2» տանկեր տրամադրելու մասին, ինչը հնարավոր կլինի միայն Գերմանիայից՝ արտադրող երկրից վերաարտահանման լիցենզիա ստանալուց հետո։ Նույն օրը Ուկրաինա տանկեր տեղափոխելու մտադրության մասին հայտարարեց Լոնդոնը։ «Sky News» հեռուստաալիքի տվյալներով՝ Լոնդոնը կարող է Կիեւին առաջարկել բրիտանական բանակի «Challenger 2»-ի մոտ տասը մարտական տանկ։ Սեփական պաշարներից փոքր քանակությամբ «Leopard» տանկեր տրամադրելու մասին է բարձրաձայնել նաեւ Ֆինլանդիան, եթե եվրոպական մակարդակով աջակցության համապատասխան նախագիծ ընդունվի։ Իսկ այն, որ նախագիծը կընդունվի, գրեթե կասկածներ չկան։ Քանի դեռ «տաք» պատերազմը չի ներխուժել ԵՄ տարածք, Արեւմուտքն ամեն ինչ կանի Ուկրաինային որպես վահան օգտագործելու եւ Ռուսաստանի իմունիտետը թուլացնելու համար։

Այդ խնդրին է ուղղված առաջին հերթին տնտեսական ռեսուրսների սպառումը։ Փետրվարի 5-ից ուժի մեջ է մտնելու ռուսական նավթամթերքի նկատմամբ ԵՄ էմբարգոն, իսկ անցած տարվա դեկտեմբերի 5-ից սկսել է գործել ԵՄ-ին լցանավերով ռուսական հում նավթի մատակարարման էմբարգոն։ Միաժամանակ ուժի մեջ է մտել ԵՄ երկրների, Մեծ յոթնյակի եւ Ավստրալիայի որոշումը, որով արգելվում է ռուսական նավթի փոխադրումն ու ապահովագրումը սահմանված գնից բարձր՝ բարելի դիմաց 60 դոլար արժողությամբ։ Այս ամենը, բնականաբար, Ռուսաստանի տնտեսության վրա չի կարող անհետեւանք մնալ։

Սահմանված պատժամիջոցների պատճառով բարձրացել են ռուսական նավթային բեռների ապահովագրության գները եւ բրոքերների ու թրեյդերների ծառայությունները, քանի որ ոչ բոլոր նավատերերն են պատրաստ տանկերներ տրամադրել ռուսական նավթի փոխադրման համար։ Այդ ամենի արդյունքում բարձրացել է հումքի առաքման արժեքը։  

Արեւմուտքի կողմից սահմանված էմբարգոյի եւ գնային սահմանի պատճառով Ռուսաստանը ստիպված է այն վաճառել հիմնականում Չինաստանին եւ Հնդկաստանին։ Չինաստանը սկսել է Ռուսաստանից գնել արկտիկական նավթի հազվագյուտ «Վարանդեյ», Արկո եւ «Նյու Պորտ» տեսակները։ Այս մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը՝ վկայակոչելով «Vortexa» եւ «Kpler» վերլուծական ընկերությունների տվյալները։ Նախկինում այս տեսակի նավթը մատակարարվում էր Եվրոպա։ Արկտիկական տեսակի նավթը սկսել է մատակարարվել նաեւ Հնդկաստան, որը միայն նոյեմբերին Ռուսաստանից գնել է 6.67 մլն բարել արկտիկական նավթ։ Որպես կանոն, ասիական երկրները նավթ են գնում Մերձավոր Արեւելքում՝ Սաուդյան Արաբիայում, Իրաքում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում, բայց ներկայիս բարենպաստ պայմաններում նախընտրում են ռուսական նավթը, քանի որ հնարավորություն կա գնել այն զգալի զեղչով՝ բարելի դիմաց 60 դոլարից ցածր։ Այն կարող է դառնալ նաեւ այլ մատակարարների վրա ճնշում գործադրելու գործիք, որոնք նավթն ավելի թանկ են վաճառում։ «Bloomberg» գործակալությունն էլ նշում է, որ եթե մինչեւ պատերազմն Ուկրաինայում ռուսական վառելիքի ամենամեծ մատակարարումն ուղղված էր Եվրոպային, ապա այժմ նրա հիմնական գնորդները կարող են դառնալ Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Ասիայի ընկերությունները։ Ինչպես երեւում է, ռուսական վառելիքի պահանջարկը թույլ չի տալիս, որ արեւմտյան պատժամիջոցներն ամբողջությամբ ծառայեն իրենց նպատակին։ Ստեղծված իրավիճակն առաջին հերթին ազդում է մատակարարման շղթայի ուղիների վրա՝ ձեւավորելով ազդեցության նոր օջախներ։

Խորքային փոփոխություններ ունենալու համար կարող է երկու ճանապարհ լինել, մեկը՝ աստիճանական եւ դանդաղ համաշխարհային տնտեսական ցանցի վերաձեւումը, մյուսը՝ դրա կտրուկ կազմաքանդումը բոլոր հնարավոր մարտահրավերով։ Նման առաջին ազդեցիկ հարվածը եղավ 2020-ին, երբ համավարակի պատճառով համաշխարհային տնտեսությունը պարալիզացվեց։

Թեգեր: գազԵՄԵվրոպաԷներգետիկաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Պայթյունի շեմին

Պայթյունի շեմին

Գրական անդաստանից Մեծ մայրն էր հեռացել

Նրա սիրտը դողում էր Արցախի համար

Ամենաընթերցվածը

  • Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    Տասնյակ կյանքեր փրկելուց հետո…

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Թաթոյանների ջրաղացում

    20 Կիսվել են
    Կիսվել 8 Tweet 5
  • Թումանյանի ընտանիքը, զավակները

    66 Կիսվել են
    Կիսվել 26 Tweet 17

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist