Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա

Մերձեցո՞ւմ, թե՞ անջատում

Հունվարի 18, 2023
Միջազգային
Ռուսաստան եւ Կենտրոնական Ասիա
7
ԿԻՍՎԵԼ ԵՆ
680
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ընդամենը մեկ տարի առաջ Ռուսաստանի դիրքերը Կենտրոնական Ասիայում այնքան ամուր էին, որ նույնիսկ Չինաստանի աճող ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք չէր: Սակայն, ռուս-ուկրաինական պատերազմն ամեն ինչ փոխեց։ Աշխարհաքաղաքական վերջին իրողությունները ցույց են տալիս, որ Կրեմլն ուկրաինական քաղաքների ուղղությամբ արձակած յուրաքանչյուր հրթիռով թուլացնում է Ռուսաստանի ազդեցությունն ամբողջ աշխարհում, նախեւառաջ՝ հետխորհրդային տարածքում: Պաշտոնական տվյալները, սակայն, ցույց են տալիս ծաղկող երկկողմ հարաբերությունների միանգամայն այլ պատկեր. Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը Կենտրոնական Ասիայի երկրների հետ արագ աճում է, եւ բարձր մակարդակի հանդիպումների ռեկորդային քանակ կա: Այսպիսով, ի՞նչ է իրականում տեղի ունենում. Կենտրոնական Ասիան հեռանո՞ւմ է Ռուսաստանից, թե՞ ավելի է մոտենում:

Կենտրոնական Ասիայի երկրներից ոչ մեկը չի աջակցում Ռուսաստանին Ուկրաինայի հետ պատերազմում։ Ավելին՝ անգամ մասամբ կողմ են Ռուսաստանի հանդեպ արեւմտյան պատժամիջոցներին: Տարածաշրջանի բանկերը չեն ընդունում ռուսական «Միր» վճարային քարտերը, միայն Ղազախստանն է թույլատրում դրանք օգտագործել մասնավոր անձանց կողմից միայն ԱՄՆ-ի թույլտվությունը ստանալուց հետո: Կենտրոնական Ասիայի երկրները չեն ճանաչել ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները կամ ուկրաինական այլ տարածքներ, որոնք Ռուսաստանը իր տիրապետության տակ է վերցրել: Տարածաշրջանն աստիճանաբար հեռանում է ռուսական ինտեգրացիոն նախագծերից։ Հոկտեմբերին Ղրղզստանը չեղյալ հայտարարեց իր տարածքում զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Մոսկվայի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կողմից, իսկ դեկտեմբերին Ուզբեկստանի նախագահը հետաձգեց այցը Բիշքեկ՝ խուսափելով Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից։ Այժմ տարածաշրջանի երկրներն ավելի ու ավելի են կենտրոնանում ոչ ռուսական նախագծերի վրա, ինչպիսին է Թյուրքական պետությունների կազմակերպությունը:

Այնուամենայնիվ, նման մոտեցումն սպասելի էր Կենտրոնական Ասիայի երկրներից, քանի որ նրանք չեն ճանաչվել նաեւ Ռուսաստանի կողմից Ղրիմի միացումը 2014 թ.։ 2008 թ. Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դ. Մեդվեդեւը փորձեց եւ չկարողացավ աջակցություն ստանալ Կենտրոնական Ասիայից Վրաստանի դեմ պատերազմում: Կենտրոնական Ասիայի համար Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցներին աջակցելը ոչ թե միտում ունի Ռուսաստանին դեմ գնալ, այլ իրենց տնտեսությունները փլուզումից եւ մեկուսացումից փրկելու փորձ է: Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը երկրների հիմնական տնտեսական բարգավաճման էական պայման է, մանավանդ որ Ռուսաստանը որեւէ նշան ցույց չի տվել, որ պատրաստ է տարածաշրջանին փոխհատուցել Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացումից: Ուստի, հիմնականում դա է պատճառը, որ Կրեմլն ինքը չի պահանջում աջակցություն Կենտրոնական Ասիայի երկրներից:

Ժամանակ առ ժամանակ Մոսկվան հիշեցնում է Կենտրոնական Ասիային Ռուսաստանից կախված լինելու մասին, օրինակ՝ կասեցնելով կասպյան նավթամուղների աշխատանքը, որն անցնում է Ռուսաստանի տարածքով, եւ որը Ղազախստանն օգտագործում է իր նավթի 80 տոկոսը արտահանելու համար: Սակայն Մոսկվան անշեղ հավատարմություն չի պահանջում, հակառակ դեպքում գործադրվող ճնշումը շատ ու շատ ավելի մեծ կլիներ։ Պատերազմը եւ միջազգային գործընկերներ ընտրելու խիստ սահմանափակ հնարավորություններն ստիպել են Կրեմլին ավելի բարձր գնահատել իր կապերը Կենտրոնական Ասիայի երկրների հետ: Արդյունքում՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը բոլոր հինգ երկրների հետ արագ աճում է։ 2022 թ. երկրորդ եռամսյակում Կենտրոնական Ասիայից ավելի շատ մարդ է գնացել Ռուսաստան աշխատելու, քան վերջին վեց տարում, եւ համապատասխանաբար ավելացել են Ռուսաստանից տրանսֆերները։

Այս աճն ակնհայտորեն կապված է պատժամիջոցների հետեւանքով առաջացած առեւտրի նոր ձեւերի, ինչպես նաեւ պատերազմի բռնկման եւ մոբիլիզացիայի սկսվելուց հետո Կենտրոնական Ասիա փախած ռուսների զանգվածային արտագաղթի հետ: Միեւնույն ժամանակ, Մոսկվան այժմ նկատելիորեն ավելի մեծ ուշադրություն է դարձնում տարածաշրջանին։ Այս տարին առանձնահատուկ էր, երբ ՌԴ նախագահ Վ. Պուտինն այցելեց Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ երկրները: Ընդհանուր առմամբ, 2022 թ. նա ավելի քան հիսուն հանդիպում է անցկացրել (ինչպես առցանց, այնպես էլ անձամբ) Կենտրոնական Ասիայի ղեկավարների հետ: Պատերազմի սկզբից ի վեր շատ այլ բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ եւ գործարարներ նույնպես այցելել են տարածաշրջան: Կենտրոնական Ասիան ավելին ունի առաջարկելու, քան ՄԱԿ-ի քվեարկությունների ժամանակ պարբերական աջակցությունը: Տաջիկստանին, օրինակ, մեղադրել են Ռուսաստանին իրանական հարվածային անօդաչու սարքեր տրամադրելու մեջ՝ Ուկրաինայում օգտագործելու նպատակով, չնայած Դուշանբեն հերքում է դա: Տեղեկություններ կան, որ «Վագներ» ռուսական մասնավոր ռազմական ընկերությունը Թուրքմենստանի բանտերից դատապարտյալներ է հավաքագրում՝ Ուկրաինա ուղարկելու համար։

Ռուսաստանն իր հերթին ավելի է ներքաշվում տեղական ներքին քաղաքականության մեջ: Տաջիկստանում ընդդիմադիր «Իսլամական վերածնունդ» կուսակցությունը Ռուսաստանի կողմից հայտարարվել է ահաբեկչական կազմակերպություն։ Մոսկվան նաեւ սկսել է ակտիվորեն ձերբակալել եւ արտաքսել ակտիվիստներին եւ նախկին քաղաքական գործիչներին՝ Ղրղզստանի եւ Տաջիկստանի պահանջով։ Անգամ ռուսական անձնագիր ունեցողներն ապահով չեն։ Այսպիսով՝ միանգամայն պարզ է, որ Ռուսաստանի ազդեցությունը շարունակում է ներթափանցել Կենտրոնական Ասիայում կյանքի բազմաթիվ ասպեկտներ: Ռուսաստանն արդեն դժվարանում էր առաջ տանել իր ինտեգրացիոն նախագծերը Կենտրոնական Ասիայում, իսկ Ուկրաինայի հետ պատերազմը դրանք ավելի անիրական դարձրեց: Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հեղինակությունը խարխլված է, Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական անհաջողությունները պայթեցրել են ռուսական հզոր բանակի առասպելը։ Դա անհանգստացնում է այն երկրներին, որոնց անվտանգությունն ուղղակիորեն կախված է Ռուսաստանի հովանավորչությունից: Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ ՀԱՊԿ-ն շուտով կլուծարվի, սակայն դրա ընդլայնման պոտենցիալ, իհարկե, չկա։

Աշխարհը վկան է դառնում, որ ռուսական փափուկ ուժը Կենտրոնական Ասիայում խստորեն թուլանում է։ ԶԼՄ-ների կողմից վերջերս կատարված վիճակագրությունը ցույց է տալիս, որ Կենտրոնական Ասիայի բնակիչների մեծ մասը (70 տոկոսը՝ Ղրղզստանում, 55 տոկոսը՝ Ղազախստանում, եւ 30 տոկոսը՝ Ուզբեկստանում) ներկայիս տնտեսական խնդիրների մեջ մեղադրում են Ռուսաստանին, որ պատերազմ է սկսել Ուկրաինայի դեմ։ Բիշքեկում եւ Ալմաթիում մի քանի հակապատերազմական գործողություններ են իրականացվել. ժամանցի վայրերը հրաժարվում են հյուրընկալել ռուս աստղերին, իսկ ռուսաց լեզվի ժողովրդականությունն անկում է ապրում։ Կենտրոնական Ասիայի ԶԼՄ-ները Ռուսաստանում արգելափակվել են Ուկրաինայի պատերազմն օբյեկտիվորեն լուսաբանելու փորձի համար։ Այսպիսով՝ ապագաղութացման հարցը կրկին հանրային դիսկուրսում է։

Կենտրոնական Ասիայում ռուսական ազդեցության հենարանը մնում են այդ երկրների քաղաքական էլիտաները։ Առայժմ նրանք չեն ցանկանում վտանգել Կրեմլի հետ քաղաքական հարաբերությունները, ուստի Ռուսաստանի ազդեցությունից անջատվելու հրապարակային կոչերին շատ զուսպ արձագանք են տվել։ Սակայն Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքական էլիտաներն աստիճանաբար սկսում են գիտակցել, որ հասարակությունը փոխվում է, կատարվում է սերնդափոխություն: Նոր սերունդը չի հիշում խորհրդային ժամանակները, ուստի գրեթե չի տիրապետում ռուսերենին, իսկ Ռուսաստանը չի համարում ձգտելու օրինակ։

Կարելի է եզրակացնել, որ չնայած Կենտրոնական Ասիայի երկրները միտումներ ունեն տեղաշարժվելու դեպի Արեւմուտք, սակայն Ռուսաստանի գերակա ազդեցության պայմաններում մոտ ապագայում դժվար է նման բան պատկերացնելը։ Արդարության համար հարկ է նշել, որ Ռուսաստանն ուներ բոլոր գործիքակազմերը Կենտրոնական Ասիայի երկրներին իր ուղեծրում պահելու համար: Հետեւաբար, Մոսկվայի արտաքին քաղաքականությունը վերաիմաստավորելու կարիք ունի։ Սակայն, Ռուսաստանը մինչ օրս պահանջում է, որ նախկին խորհրդային հանրապետությունները պահպանեն Կրեմլի ժառանգած պատմական գերակայությունը, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում ժամանակի պահանջներին։

Թեգեր: Կենտրոնական ԱսիաՌուսաստանՏնտեսություն
Կիսվել3Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Գոռոզությունը մեղք է, իսկ այդ մեղքը ինքը մահն է

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

«Մանսուրյան. խոսքի եւ մեղեդու խաչմերուկին»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Էլ ի՞նչ ասել. կարծում եմ՝ ոչինչ…

    17 Կիսվել են
    Կիսվել 7 Tweet 4

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist