Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ

«Երկու աթոռի վրա» միաժամանակ նստելու քաղաքականությունը ճեղքվածք է տալիս

Հունվարի 20, 2023
Միջազգային
Բումերանգի կանոնը եւ թուրքական նահանջը՝ ելքի բացակայությամբ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
135
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Իրավիճակը, որում այսօր հայտնվել է Անկարան, խուճապ է առաջացնում Թուրքիայի իշխանական շրջանակներում: Տնտեսական ճգնաժամը, որը ցնցում է այդ երկրի հիմքերը, լրջագույն խնդիր է հունիսի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին նախապատրաստվող Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, եւ նրա կողմնակիցները փորձում են հասկանալ ներքաղաքական զարգացումներն ու կողմնորոշվել իրենց քաղաքական ընտրության հարցում: Գործող նախագահն աստիճանաբար ու կայուն կերպով կորցնում է իր ընտրազանգվածը, որը սպառնում է վերածվել ակտիվ գործոնի հակաիշխանական ելույթներում: Հենց սրանից են առաջին հերթին վախենում Էրդողանն ու նրա թիմակիցները, ուստի փորձում են արտաքին ճակատում հաջողություններ ապահովել՝ իրավիճակը փոքր-ինչ փոխելու եւ ազգայնական լսարանին Էրդողանի շուրջ համախմբելու համար:

Այժմ անդրադառնանք արտաքին այն ուղղություններին, որոնք, ըստ իշխանական ու իշխանամերձ շրջանակների, պետք է ավելացնեն Էրդողանի քվեները:

Նախ նշենք, որ նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն մեկնել է ԱՄՆ եւ բանակցություններ վարել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Այս քայլը ցույց է տալիս, որ Անկարան փորձում է կրկին արժանանալ Վաշինգտոնի բարեհաճությանը՝ ոչ միայն ամերիկյան F-16 կործանիչներ ստանալու, այլեւ այդ փաստը Թուրքիայի ներքաղաքական կյանքում, իսկ ավելի ճիշտ՝ նախընտրական քարոզարշավում օգտագործելու համար: Անկարան հույս ունի, որ իր նկատմամբ դրական կտրամադրվեն ինչպես ԱՄՆ-ն, այնպես էլ Ռուսաստանը: Սակայն միաժամանակ «երկու աթոռի վրա» նստելու թուրքական քաղաքականությունը լուրջ ճեղքվածքներ է տվել, եւ դժվար է պատկերացնել, որ Արեւմուտքը կաջակցի Էրդողանին ինչպես Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու, այնպես էլ ուկրաինական իրադարձությունների ֆոնին:

Անկարան ժամանակին արել է եւս մեկ քայլ, որով արեւմտյան ճամբարում համոզմունք է առաջացրել, որ Թուրքիային անհրաժեշտ է վռնդել ՆԱՏՕ-ից: Խոսքը Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցն է, որը չէր բխում Ռուսաստանի շահերից եւ որի դեմ «ողջ հասակով» կանգնեց Թուրքիան՝ ներկայացնելով այնպիսի պահանջներ, որոնք չէին կարող համապատասխանել պետական ցանկացած միավորման արժանապատվությանը: Անկարան իր թույլտվության դիմաց այդ երկրներից պահանջում էր իրեն հանձնել քուրդ գործիչներին եւ Թուրքիայում հեղաշրջում կազմակերպելու գործում մեղադրվող անձանց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական հեռուստատեսությամբ հայտարարել է, որ Շվեդիան պետք է իրեն հանձնի 130 մարդու, որոնց Թուրքիան մեղադրում է ահաբեկչության մեջ: Բացի այդ, նա հասկացրել է, որ Անկարան 2023 թ. նույնպես կարող է չվավերացնել Ֆինլանդիային ու Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու վերաբերյալ պայմանագիրը: Թուրքիայի առաջնորդի այս հայտարարությունից առաջ նշանակալից երկու իրադարձություն էր տեղի ունեցել: Նախ քուրդ ակտիվիստները հունվարի 11-ին բողոքի ակցիա էին անցկացրել Ստոկհոլմում. նրանք քաղաքապետարանի շենքի առաջ կազմակերպված ցույցի ընթացքում տարել են Թուրքիայում բանտարկված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկարները, նաեւ «կախել» Էրդողանի խրտվիլակը:

Այնուհետեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ 2023 թ. Շվեդիան այսպես թե այնպես կընդգրկվի ՆԱՏՕ-ի կազմում: Կպահանջվի միայն, ինչպես նա է արտահայտվել, «քննարկման եւս մեկ փուլ»: Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ, անկախ Թուրքիայի ու Հունգարիայի վերաբերմունքից, Ֆինլանդիայի ու Շվեդիայի պաշտպանությունը երաշխավորված է:

Նշենք, որ պաշտպանության ոլորտում համագործակցությունը Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ ՆԱՏՕ-ի միջեւ վերջին շրջանում սրընթաց զարգանում է։ Ստոկհոլմն ու Վաշինգտոնն այժմ մեկ քայլ են հեռու պաշտպանական համագործակցության համաձայնագրի կնքումից։ Այս մասին, մասնավորապես, հայտնել է Շվեդիայի կառավարության մամուլի ծառայությունը, որը նշել է, որ այդ փաստաթուղթը, ի թիվս այլոց, կկարգավորի ամերիկյան զորքերի ներկայությունը երկրում։ Այսպիսով՝ Էրդողանին ազդանշան է ուղարկվել, որ նրա շանտաժը չի աշխատի։

Երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Էրդողանը հարձակվել է շվեդական իշխանությունների վրա: «Արդեն ասել ենք, որ ՆԱՏՕ-ի կազմ մտնելու վերաբերյալ պայմանագրի՝ մեր խորհրդարանում վավերացման համար նրանք մեզ պետք է հանձնեն 130 ահաբեկիչների: Նրանք դա չարեցին: Մենք տեսնում ենք, որ Շվեդիայի փողոցներում տեղի են ունենում Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ցույցեր, եւ զգուշացնում ենք տեղի իշխանություններին: Սակայն, ցավոք, այդպիսի ակցիաների դադարեցման մասին խոսք չկա»,- ասել է նա:

Էրդողանը ՆԱՏՕ-ի անդամ երկրների իշխանություններին մեղադրել է Թուրքիայի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեջ: Նա առարկություններ է ներկայացնում ոչ միայն Շվեդիային, այլեւ Ֆինլանդիային, Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային ու Գերմանիային, որոնք այդ հարցում չեն ցանկանում «անհրաժեշտ կերպով» համագործակցել Անկարայի հետ: Թուրքիայի նախագահը սպառնացել է, որ եթե իրադարձությունները շարունակեն ընթանալ այդ ուղղությամբ, դա կհանգեցնի Թուրքիայի ու Շվեդիայի միջեւ «լարվածության հետագա աճին»: Իսկ իր նշած մյուս երկրների նկատմամբ նա խոստացել է «որոշել հատուկ հարաբերություններ»: Էրդողանը, սակայն, չի բացատրել, թե որոնք են հատուկ հարաբերությունները, միայն կարեւոր է համարել նշել, որ անցյալ տարի Թուրքիան հատուկ շփումներ է ունեցել Մոսկվայի հետ: «Մինչ բոլորը հարձակվում էին Ռուսաստանի վրա, մենք դա չէինք անում: Ընդհակառակը, հարաբերություններ էինք պահպանում պրն Պուտինի հետ այնպես, ինչպես առաջ»,- նշել է նա: Նրա խոսքերից երեւում է, որ Արեւմուտքն անհրաժեշտ կերպով չի գնահատել Թուրքիայի դերը «հացահատիկային գործարքում»:

Հասկանալով, որ իրականացված քաղաքականության պատճառով Անկարան կորցնում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների, Ֆինլանդիայի ու Շվեդիայի, ինչպես նաեւ թուրք ընտրողների զգալի մասի ձայները եւ ոչինչ չի շահում, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ F-16 կործանիչներ ձեռք բերելու գործարքն ու Ֆինլանդիային եւ Շվեդիային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու գործընթացը պետք է առանձին ընթանան: Իսկ ֆիննական ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիստոն ավելի վաղ ասել է, որ կործանիչների մատակարարման ծրագիրը կարող է նպաստել ՆԱՏՕ-ի կազմում իրենց ընդգրկմանը:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իր հերթին, բրիտանական «Financial Times»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ն անհնար է պատկերացնել առանց Թուրքիայի»:

«Մենք ազգ ենք, բանակ, որն իր ունակություններն ապացուցել է 70 տարվա ընթացքում: Հանդես չենք եկել եւ չենք գործի այնպիսի դիրքորոշմամբ, որը կհակասի դաշինքին կամ խոստումներին, որոնք խախտում են ՆԱՏՕ-ի կանոնադրությունը»: Նա նշել է, որ Թուրքիան հանդես չի գալիս ՆԱՏՕ-ի ընդլայնման դեմ եւ հասկանում է Շվեդիայի ու Ֆինլանդիայի ձգտումը, սակայն ուզում է, որ հասկացվի նաեւ Թուրքիայի անհանգստությունը՝ կապված իր անվտանգության հարցերի հետ:

Այսպիսով՝ այս հարցում Անկարան չստացավ այն, ինչ ակնկալում էր, սակայն միանշանակ է, որ իրականացվող գործընթացն ավելացնում է առաջիկա ընտրություններում երկրում Էրդողանի դեմ տրամադրված ընտրողների քանակը:

Թուրքական իշխանությունները եւս մեկ խաղաքարտ էին համարում այն, որ Էրդողանը կարող է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ եւ հաշտեցման գործընթաց սկսել: Վերջինս արդեն խոսել է այդ թեմայով՝ պահանջելով, որ Անկարան իր զորքերը հանի երկրից եւ դադարեցնի աջակցությունն ընդդիմադիր խմբավորումներին: Քանի որ Անկարան նման մտադրություններ առայժմ չի ցուցադրում եւ չի արտահայտում, կարելի է նշել, որ այդ խաղաքարտը նույնպես չի աշխատի Էրդողանի պատկերացրած ձեւով:

Այն, որ «երկու բանի վրա» միաժամանակ նստելու (И рыбку съесть, и…) թուրքական քաղաքականությունը ճողվածք է տալիս, միանգամայն ակնհայտ է: «Աթոռները» միմյանցից շատ հեռու են դրված, ուստի Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է ընտրություն կատարի մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից՝ հավաքական Արեւմուտքի միջեւ: Դա ծանր որոշում կլինի՝ նկատի ունենալով Պուտին-Էրդողան հանդիպումների բնույթը, բայց ամենեւին էլ անհնար չէ, որովհետեւ Թուրքիան մեկ անգամ չէ խաբել, երբ խոսքը վերաբերել է իր շահերին:

Թեգեր: C-400ընտրություններԹուրքիաՆԱՏՕՌեջեփ Թայիփ Էրդողան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում

Թուրքական մանեւրներ սիրիական խնդրում

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«Եւ տրուեցաւ նորանց, որ չսպանեն նորանց, այլ հինգ ամիս չարչարեն նորանց»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist