Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Հավանական եւ ցանկալի սցենարներ

Ուկրաինական հակամարտությունը «սեւ խոռոչ» է դարձել կողմերի համար

Փետրվարի 8, 2023
Միջազգային
Հավանական եւ ցանկալի սցենարներ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինական ճգնաժամից դուրս գալու համար ելքեր ու սցենարներ են մշակվում։ Հրապարակայնացված տարբերակներն առավելապես հանրային տրամադրություններն ստուգելու, ինչպես նաեւ դրանք ուղղորդելու համար են։

Հունվարի կեսերին արեւմտյան մամուլը գրում էր Վաշինգտոնի առաջարկով Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հաշտություն կնքելու մասին, ըստ որի՝ ռուսական կողմին առաջարկվել է զիջել Ուկրաինայի տարածքի 20 տոկոսը, սակայն կողմերը հրաժարվել են։ Հակամարտության վերջը դեռ չի երեւում, մինչդեռ ռազմական ծախսերը խնդիրներ են ստեղծում կողմերի համար։ Ֆինանսական դժվարությունները, սակայն, չեն ավարտվելու միայն ռազմականով, քանի որ, անկախ պատերազմական գործողությունների ելքից, այդ տարածքների վերականգնման համար նույնպես միջոցներ են պահանջվելու։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների եւ Չինաստանի հետ առճակատման ֆոնին, ինչպես նաեւ հաջորդ տարի ԱՄՆ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձ է արվում նվազագույն «կորուստներով» լուծումներ ստանալ։

Տարածքային զիջման հարցն է շոշափում նաեւ Հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտի (Gallup) սոցիոլոգիական հետազոտությունը, ըստ որի՝ ԱՄՆ Կոնգրեսում Հանրապետական ​​կուսակցության 41 տոկոսը համաձայն է, որ «Ռուսաստանը ստանա ուկրաինական տարածքներ՝ հակամարտությունը դադարեցնելու համար»։ Ինչպես գրում է «Washington Post»-ը հանրապետականների զգալի մասը դեմ է նաեւ Ուկրաինային հատկացվող ֆինանսական եւ ռազմական աջակցության ավելացմանը։ Ավելին՝ նրանցից շատերը հակամարտության շուտափույթ ավարտի կողմնակից են, նույնիսկ եթե դրա համար պահանջվի ուկրաինական տարածքների մի մասը փոխանցել Ռուսաստանին։ 41 տոկոսը բավական մեծ տեղաշարժ է, 2022 թ. ապրիլին այն 18 տոկոս էր։ Հարցումները նաեւ արձանագրել են, որ շատերը չեն հավատում Ուկրաինայի հաղթանակին։ Հանրապետականների միայն 15 տոկոսը, իսկ դեմոկրատների 34 տոկոսն է կարծում, որ Ուկրաինան կմնա ազատ երկիր։ Հանրապետականներն օգտագործում են ցուցաբերվող ֆինանսական աջակցության հանգամանքը՝ համարելով, որ դեմոկրատները բավարար վերահսկողություն չեն իրականացնում այդ ծախսերի նկատմամբ։ Հանրապետականների մոտեցումը հազիվ թե ազդեցություն ունենա Վաշինգտոնի վարած քաղաքականության վրա, սակայն ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրություններին ընդառաջ քննադատությունը կարող է ավելի սուր բնույթ ստանալ։ Նշենք, որ 60-րդ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թ. նոյեմբերի 5-ին։

Ուշագրավ է նաեւ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի հայտարարությունը երկրի հնարավոր մասնատման վերաբերյալ։ «Strana» խմբագրությանը տված հարցազրույցում նա խոսել է «կորեական սցենարի» հավանականության մասին։ Եթե ռազմական գործողությունների մեկնարկին Ռուսաստանը խոսում էր «ապանացիֆիկացման», այսինքն՝ ամբողջ Ուկրաինայի նկատմամբ վերահսկողությունը վերահաստատելու մասին, ապա հետագա զարգացումները ցույց տվեցին, որ ակտիվ հակամարտության փուլը ռուսական կողմին զրկեց քաղաքակրթական, գաղափարական, մշակութային, լեզվական, անգամ կրոնական հարթությունում որոշակի դիրքեր ունենալու հեռանկարից։ Ստեղծված իրավիճակում կողմերը փորձում են հաշվարկել ուժերն ու ռեսուրսները՝ հետագա գործողություններն իրականացնելու համար։

Ի տարբերություն Միացյալ Նահանգների եւ ԵՄ-ի, որոնք դեմ չեն ստատուս քվոյի պահպանմանը, Մեծ Բրիտանիան՝ ի դեմս Լեհաստանի, նախընտրում է Ռուսաստանի վերջնական կործանումը։ Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավիեցկին այդ պատերազմում միայն մեկ ելք է տեսնում՝ Ուկրաինայի հաղթանակը, հակառակ դեպքում՝ կործանվելու է ամբողջ Եվրոպան։ Մորավիեցկին նաեւ չի բացառել, որ ուկրաինական հակամարտությունը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկ դառնալ։ Նման տրամադրվածությունը հուշում է, որ կողմերից մեկը «խաղասեղանին» է դրել ամեն ինչ՝ առավելագույնին հասնելու համար։

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը, բնականաբար, շտկումներ է մտցնելու նաեւ համաշխարհային խաղի մեջ, միջնորդի կարգավիճակում գտնվող երկիրն այսօր ինքն է օգնություն, աջակցություն եւ ցավակցություններ ստանում։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը փոխելու, համաշխարհային գերտերություն դառնալու, «Մեծ Թուրան» եւ թյուրքական քաղաքակակրթության վերածնունդ երազող Էրդողանն առնվազն մոտակա ժամանակաշրջանում ուրիշ խնդիր ունի լուծելու։ Ներքին աղետալի վիճակով զբաղված երկրի իշխանությունները հազիվ թե նույն ոգեւորությամբ զբաղվեն Ռուսաստան-Ուկրաինա եւ Ռուսաստան-Արեւմուտք հարաբերությունների կարգավորմամբ, այնինչ ներկայումս տեղի է ունենում «թխվածքաբլիթի»՝ ռեսուրսներ, ազդեցություն եւ այլն, բաժանման գործընթացը, իսկ մեծ բաժին ստանալու համար պետք է «առաջին շարքում» լինել։ Ի վերջո, պատերազմներն ավարտվում են ոչ թե ռազմի դաշտում, այլ սեղանի շուրջ։

Թեգեր: ՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր ֆիլմ՝ նվիրված «Էրեբունի» թանգարանին

Նոր ֆիլմ՝ նվիրված «Էրեբունի» թանգարանին

Պատմության հետագծով

Պատմության հետագծով

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist