Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Եթե ոչ ցանկալի, ապա՝ գոնե արդյունավետ

Սահմանափակումներն արգելակում են Իրան-Չինաստան փոխհարաբերությունների զարգացմանը

Փետրվարի 16, 2023
Միջազգային
Եթե ոչ ցանկալի, ապա՝ գոնե արդյունավետ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
136
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով փետրվարի 14-17-ը եռօրյա պաշտոնական այցով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին բարձրաստիճան պատվիրակության ուղեկցությամբ Չինաստանում է։ Չինական ԶԼՄ-ներն ու փորձագետները ե Ռայիսիի այցը գնահատել են որպես հույժ կարեւոր քայլ երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնման ուղղությամբ։ Իրանի նախագահը մեկնելուց առաջ, խոսելով այցի նպատակների մասին, շեշտել է, որ գլխավորը 25-ամյա համաձայնագիրը կյանքի կոչելու հարցերի շուրջ բանակցելն է։

2021 թ. մարտի 27-ին Թեհրանում Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարներն ստորագրել են Իրան-Չինաստան 25-ամյա ռազմավարական համապարփակ համագործակցության համաձայնություն, որի շրջանակներում Չինաստանն Իրանի ենթակառուցվածքներում 400 միլիարդ դոլար ներդրում է կատարելու։ Իրականում համաձայնագիրը երկու երկրների օրակարգում է հայտնվել դեռեւս 2016 թ. հունվարին Չինաստանի նախագահի թեհրանյան այցի ընթացքում՝ Իրանի ռազմաքաղաքական ու կրոնական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի հետ հանդիպումից ի վեր։ Այլ կերպ ասած՝ համապարփակ ռազմավարական համագործակցության «ճանապարհային քարտեզն» ստորագրվեց Իրանի միջուկային ծրագրերի շուրջ Իրան-5+1-ի համաձայնության կյանքի կոչվելուց մեկ շաբաթ անց, երբ վերացվում էին Իրանի դեմ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի ու ԵՄ-ի բազմաբնույթ սահմանափակումները, եւ ստեղծվում էին տնտեսական համագործակցության բարենպաստ պայմաններ։ Սի Ծինփինի այցի ավարտին այդ առնչությամբ Թեհրանում ու Պեկինում միաժամանակ հրապարակված համատեղ հայտարարության մեջ նշվել էր, որ Իրան-Չինաստան ռազմավարական համապարփակ համագործակցությունը երկու երկրների փոխհարաբերությունների ընդլայնման ու խորացման նպատակ է հետապնդում, որը գնահատվել է որպես ճանապարհային քարտեզ: Հայտարարության մեջ նշվել էր նաեւ, որ դրա շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել քաղաքական, տնտեսական, հումանիտար եւ մշակութային, դատական ու ռազմաանվտանգային եւ միջազգային ու տարածաշրջանային հարցերի ոլորտներում՝ 20 կետի շուրջ:

2018 թ., երբ ԱՄՆ-ը հեռացավ Իրան-5+1-ի համաձայնությունից, եւ վերականգնվեցին Իրանի դեմ այդ երկրի սահմանափակումները, չեղարկվեցին գրեթե բոլոր ստորագրված հայաձայնությունները, չինականները եւս լուրջ նահանջի քայլերով թուլացրին ակտիվությունը: Թեեւ Պեկինն Իրանից նավթի ներմուծումը շարունակեց, սակայն ծավալներն զգալիորեն կրճատվեցին: Ավելին՝ ստեղծված պայմաններում Իրան-Չինաստան համաձայնությունը, թերեւս, «մոռացության» մատնվեց, կամ ավելի շուտ այդ հարցում էլ նվազեց Չինաստանի հետաքրքրությունը։ Այսուհանդերձ, 2020 թ. հունիսին Իրանի նախագահը կառավարությունում Իրան-Չինաստան համապարփակ 25-ամյա համագործակցության ծրագրի վերջնական տարբերակը քննարկեց ու հաստատեց: Ապա ԱԳ նախարարին հանձնարարվեց չինական կողմի հետ քննարկելուց հետո, փոխադարձ շահերը հիմք ընդունելով, ստորագրել այն: Սակայն համաձայնությունը ստորագրվեց շուրջ մեկ տարի հետո ԱՄՆ-ի՝ Իրան-5+1-ին վերադառնալու շուրջ բանակցություններից 10 օր առաջ, որոնք սկսվեցին 2021 թ. ապրիլին 6-ին, ինչը մեծացրեց սահմանափակումների վերացման ու Իրանի հետ առեւտրատնտեսական աշխուժացման  հավանականությունը։ Համաձայնության ստորագրումը թե՛ երկրի ներսում եւ թե՛ դրա սահմաններից դուրս լայն արձագանք ստացավ: Սոցցանցերում համաձայնությունը քննարկման առարկա դարձավ՝ «Չինաստանը 5000 զինուժ է տեղակայելու Իրանում», «Քիշի կղզին կտրվի Չինաստանին», «Նավթը էժան գնով է վաճառվելու» եւ այլ գլխագրերով: Հարցի արձագանքն ու քննարկումներն անհամեմատ բուռն էին թե՛ իրանյան եւ թե՛ միջազգային քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում, մասնավորապես՝ արեւմտյան, որոնք նախազգուշացնում էին Իրանին դրա բացասական հետեւանքների մասին՝ երբեմն էլ շեշտելով, թե այն ավելի վատ ու ստորացուցիչ է Թուրքմենչայի պայմանագրից: Արեւմուտքը մտահոգություն էր հայտնում առ այն, որ համաձայնությունը Չինաստանին հնարավորություն է տալիս ամրապնդել ներկայությունը Միջին Արեւելքում: ԱՄՆ-ի Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամը (Foundation for Defense of Democracies) հայտարարեց, թե իրանա-չինական փոխհարաբերությունների զարգացումը տնտեսական, քաղաքական ու ռազմական ոլորտներում լուրջ ահազանգ է ԱՄՆ-ի, Իսրայելի եւ արաբական որոշ երկրների համար։ Իրանում եւս խիստ տարաձայնություններ կային այս հարցում. կողմնակիցները շեշտում էին, թե Թավիրզը, որտեղ կենտրոնացված է Իրանի էներգակիրների ու նավթաքիմիական արդյունաբերությունը, շրջադարձային դեր կստանա 2300 կմ երկարությամբ Մետաքսի նոր ճանապարհում, որը Չինաստանն ու Կենտրոնական Ասիայի հանրապետությունները միացնում է Իրանին, որտեղից էլ՝ Թուրքիա, Եվրոպա եւ Ռուսաստան: Էներգակիրների արդյունահանությունն անշեղորեն կզարգանա, Իրանը կդառնա Չինաստանին նավթի գլխավոր մատակարարը եւ այլն: Իսկ հակառակորդները չէին վստահում չինական տեխնոլոգիաներին, պահանջում էին թափանցիկություն՝ վկայակոչելով Սահմանադրության 77-րդ դրույթը, ինչին ի պատասխան կողմնակիցներն ընդգծում էին, թե այն ընդամենը ճանապարհային քարտեզ է, պայմանագիր չէ, որ բովանդակությունը հրապարակվի ու ներկայացվի խորհրդարանի հաստատմանը: Այսուհանդերձ, խորհրդարանն այն հաստատեց նույն թվականի ապրիլին։

2022 թ. սկզբներին, երբ ակնհայտորեն մեծացել էր ԱՄՆ-ի վերադարձի հավանականությունը Իրան-5+1-ի համաձայնությանը, հունվարի 16-ին Իրանի ԱԳ նախարարը Պեկինում հայտարարեց հիշյալ համաձայնագրի իրականացման սկզբի մասին, որի համաձայն՝ 25 տարվա ընթացքում Չինաստանը ներդրումներ էր կատարելու Իրանի ենթակառուցվածքներում՝ արդյունաբերության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, բացի այդ, համագործակցելու էին նաեւ ապահովագրության եւ բանկային գործունեության ասպարեզներում։ 2022 թ. մարտին Իրանի միջուկային ծրագրերի շուրջ բանակցությունները, փաստորեն, փակուղի մտան, իսկ ավելի ուշ Վաշինգտոնը դրանք մահացած գնահատեց։ Հանգամանք, ինչի պատճառով ոչ միայն անկում է ապրել Չինաստանի հետաքրքրությունը համաձայնության իրականացման հանդեպ, այլեւ Պեկինը դիրքերը Միջին Արեւելքում ամրապնդելու համար լուրջ քայլեր է կատարում Պարսից ծոցի երկրների հետ տնտեսական ոլորտում փոխհարաբերություններն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ: Խոշոր ներդրումներ է անում, օրինակ, Կատարի գազի ոլորտում՝ 60 միլիարդ դոլար։ Ավելին՝ 2022 թ.  դեկտեմբերին Սի Ծինփինն այցելել է Սաուդյան Արաբիա, որտեղ ոչ միայն խոշոր տնտեսական համաձայնություններ են կնքվել այդ եւ Պարսից ծոցի ավազանի այլ երկրների հետ, այլեւ ստորագրվել է համատեղ հռչակագիր, որում մտահոգություն կա Իրանի միջուկային ծրագրերի շուրջ, եւ միաժամանակ կոչ է արվել Պարսից ծոցի երեք կղզիների շուրջ Իրան-ԱՄԷ տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով։ Այն Իրանում, առնվազն ԶԼՄ-ների ու վերլուծաբանների շրջանակներում, գնահատվել է որպես հակաիրանական, Միջին Արեւելքում Չինաստանի չեզոք դիրքորոշման փոփոխություն՝ հօգուտ արաբական աշխարհի։

Վերլուծաբանները, վկայակոչելով փաստերը, շեշտում են, որ համաձայնության գործարկումից անցել է շուրջ մեկ տարի, իսկ Պեկինն Իրանում ներդրել է ընդամենը 180 միլիոն դոլար, գրեթե այնքան, որքան Աֆղանստանում՝ 150 միլիոն դոլար։ Զարգացումների նման պայմաններում իրանցի որոշ վերլուծաբաններ, այդ թվում՝ Չինաստանում Իրանի նախկին դեսպան Հոսեյն Մալաեքը, համաձայնությունը «տեսնում» են հոգեվարքի մեջ: Չինաստանն Իրանի նախագահին հրավիրում եւ ջերմ ընդունելություն է կազմակերպում, ինչը մեկնաբանվում է այն տեսանկյունով, որ, այնուամենայնիվ, Չինաստանը, դիրքերը տարածաշրջանում ամրապնելու համար, չի ցանկանում կորցնել տարածաշրջանի կարեւոր երկրներից մեկի բարեկամությունը։ Հետեւաբար, կարելի է ենթադրել, որ Ռայիսիի այցը, եթե ոչ ցանկալի, ապա, անշուշտ, կարող է լինել արդյունավետ։

Թեգեր: ԻրանՉինաստան
ԿիսվելTweetԿիսվել
Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյան

Էմմա Բեգիջանյանն իրանագետ է: 1980-91 թթ. դասավանդել է Երեւանի պետական համալսարանում։ Իրանի եւ Միջին Արեւելքի քաղաքական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվում է 1991 թվականից` աշխատելով Հումանիտար տեխնոլոգիանների կենտրոնի Հայաստան-Միջին Արեւելք վերլուծական բաժնում: 1994-98 թթ. աշխատել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում։ Lրագրությամբ զբաղվել է հիշյա կենտրոնների եւ ԶԼՄ-ների հետ համագործակցության շրջանակներում։ Նրա հոդվածներն առաջին անգամ լույս են տեսել «Ազգ» օրաթերթում, որին հետագայում թղթակցել է որպես Իրանի եւ Միջին Արեւելքի հարցերի վերլուծաբան։ Այնուհետեւ աշխատել է «Լրագիր» օրաթերթում՝ հիմնադիր կազմում, թղթակցել է նաեւ «ժամանակ», «Նորաթերթ», «Ազատ Արցախ», իսկ 2003-ից առ այսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթերում։ Միաժամանակ խմբագրել է «Փարսիան» երկլեզու պարբերականը: Հիշյալ թեմաներով ունի հրատարակված աշխատություններ։ Նա միաժամանակ զբաղվում է գեղարվեստական ստեղծագործությունների թարգմանությամբ՝ պարսկերենից հայերեն եւ հակառակը, լույս է ընծայել 11 գիրք։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ մնում է հայ մարդը…»

«Մեր ուշադրության կենտրոնում մշտապես եղել եւ մնում է հայ մարդը…»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Թեպետ արտաքին բակը շատ մոտ է Եկեղեցուն, սակայն այն, այնուամենայնիվ, տաճար չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist