Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ուկրաինայի վերականգնմանն աջակցության նպատակով

Իրավական հիմք է պետք՝ ռուսական սառեցված միջոցները տնօրինելու համար

Փետրվարի 17, 2023
Միջազգային
Ուկրաինայի վերականգնմանն աջակցության նպատակով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
75
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը, որը Եվրամիությունը մտադիր է սահմանել մինչեւ փետրվարի 24-ը, այսինքն՝ այն օրը, երբ մեկ տարի առաջ Ռուսաստանը, ըստ իր հայտարարության, ռազմական հատուկ գործողություն, իսկ շատերի համոզմամբ՝ պատերազմ սկսեց Ուկրաինայում, նախատեսում է ՌԴ-ի արտահանումը սահմանափակել ավելի քան 10 մլրդ եվրոյով: Առաջարկվում է սահմանափակումները տարածել «տասնյակ էլեկտրոնային բաղադրիչների» վրա, որոնք օգտագործվում են ռուսական դրոններում, հրթիռներում ու ուղղաթիռներում: Փաթեթում կարող են ներառվել 130 ֆիզիկական ու իրավաբանական անձինք, չորս բանկ, այդ թվում՝ «Ալֆա-բանկը»: Սակայն, ինչպես տեղեկացնում է «Bloomberg»-ը, Եվրամիության որոշ անդամներ դեմ եմ հանդես եկել պատժամիջոցների փաթեթում նոր բանկերի ընդգրկմանը:

Ինչպես հաղորդում է «Politico»-ն, հակառուսական պատժամիջոցների փաթեթի հաստատման ճանապարհին վիճելի հարց է մնում ռուսական արտադրության սինթետիկ կաուչուկի սահմանափակումը: Ըստ նույն աղբյուրի՝ ՌԴ-ն 2021 թ. արտահանել է 2 մլրդ դոլարի սինթետիկ կաուչուկ, որից Եվրամիության երկրների մասնաբաժինը կազմում է 700 մլն դոլար: Կաուչուկի որոշ տեսակներ արդեն հայտնվել են պատժամիջոցների տակ: Ի թիվս այլ բաների, կաուչուկն օգտագործվում է անվադողերի արտադրության մեջ: «Politico»-ի տեղեկություններով՝ Իտալիան ու Գերմանիան բացասական վերաբերմունք ունեն այդ սահմանափակման վերաբերյալ: Դրան աջակցում է Լեհաստանը:

Եվրամիությունը միաժամանակ հայտարարել է աշխատանքային խմբի ստեղծման մասին, որը պետք է իրավական հիմք նախապատրաստի՝ ռուսական սառեցված ու արգելափակված ակտիվները «Ուկրաինայի վերականգնմանն աջակցության նպատակով» օգտագործելու համար: Խոսքը մոտ 300 մլրդ դոլարի չափով միջոցների մասին է, որոնք պատկանում են ՌԴ կենտրոնական բանկին, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական ու իրավաբանական անձանց: Մոսկվայում նման նախաձեռնությունն անվանում են ուրիշի սեփականության գողության փորձ ու զգուշացնում պատասխան քայլեր ձեռնարկելու իրենց պատրաստակամության մասին:

«Սկզբունքորեն ամեն ինչ շատ պարզ է. Ռուսաստանը պետք է վճարի Ուկրաինայի վերականգնման համար,- այս շաբաթ հայտարարել է Եվրամիությունում նախագահող Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը:- Միեւնույն ժամանակ այն լուրջ խնդիր է: Համապատասխան որոշումը պետք է կայացվի Եվրամիության օրենսդրության եւ միջազգային իրավունքի համապատասխան, իսկ դրա համար այսօր իրավական շրջանակներ չկան»:

Աշխատանքային հատուկ խմբի նպատակը, անշուշտ, այդ շրջանակների ստեղծումն է: Չորեքշաբթի դրա մանդատը հաստատել է Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովը: Ինչպես նշված է Շվեդիայի կառավարության կայքում, խմբի մասնակիցները կզբաղվեն ռուսական սառեցված ակտիվների օգտագործման պայմանների իրավական, ֆինանսատնտեսական եւ քաղաքական վերլուծությամբ: Խումբը գլխավորում է Շվեդիայի արտաքին առեւտրի վարչության ղեկավար, ԵՄ-ում թագավորության նախկին մշտական ներկայացուցիչ Անդերս Անլիդը: Ի դեպ, նման աշխատանքային խումբ, որն զբաղվում է ակտիվների սառեցման ու արգելափակման հարցերով, արդեն կա Եվրահանձնաժողովում, սակայն այն չի մասնագիտանում բացառապես Ռուսաստանի ուղղությամբ: Այնպես որ, այս երկու կառույցները պետք է համագործակցեն:

Առաջին խնդիրներից մեկը, որը կդրվի աշխատանքային նոր խմբի առջեւ, Եվրամիության երկրներում սառեցված միջոցների վերանայումն է, քանի որ ակտիվները մնում են առանձին երկրների իրավասության տակ:

ԶԼՄ-ները տարբեր ժամանակներում, հենվելով եվրոպական պաշտոնյաների հայտարարած տեղեկությունների վրա, հաղորդել են 68-300 մլրդ դոլարի ռուսական ակտիվների մասին, որոնք պատկանում են ՌԴ կենտրոնական բանկին, ինչպես նաեւ պատժամիջոցների տակ հայտնված ֆիզիկական ու իրավաբանական անձանց:

Ռուսական ԶԼՄ-ներն ավելացնում են, որ այստեղ մեկ այլ հարց էլ կա, որը չի կարող լուծվել աշխատանքային խմբի մակարդակով. իսկ ուր են ուղղվելու միջոցները, եթե դրանք հայտնվեն Եվրամիության տրամադրության տակ: Օրինակ՝ արդարադատության եւ օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդյե Ռեյնդերսն ավելի վաղ ասել էր, որ Մոսկվայի ոսկու եւ արտարժույթի պահուստները կարող են սառեցվել որպես գրավ, քանի դեռ Ռուսաստանը կամավոր միջոցներ չի ուղարկել Ուկրաինան վերականգնելու համար: Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը, ընդհակառակը, առաջարկել է այժմ գումարը փոխանցել Ուկրաինային, իսկ ավելի ուշ մարել Ռուսաստանի պարտքը։ Իսկ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը ճշգրտել է, որ միջոցները կարող են ուղղվել հատուկ հիմնադրամներին, իսկ այդ ներդրումներից ստացված եկամուտը կարող է օգտագործվել Ուկրաինայի վերականգնման համար։ Այս սխեման, ըստ եվրոպացի մի շարք փորձագետների, հնարավորություն կտա իրավական բազա ունենալ միջոցների վերահղման համար, քանի որ բռնագրավված ռուսական ակտիվներն այս կերպ չեն յուրացվի եւ հետագայում կարող են վերադարձվել Ռուսաստանին։

Ըստ ռուսական ԶԼՄ-ների՝ չի կարելի ասել, որ ռուսական սառեցված միջոցների օգտագործման հեռանկարը միաձայն աջակցություն է ստացել Եվրամիությունում: Այսպես՝ եթե Լեհաստանի վարչապետ Մաթեուշ Մորավեցկին արդեն հայտարարել է, որ երկրում սառեցված 33 մլն դոլարը կարելի է ծախսել լեհերի համար գազ ու քարածուխ գնելու նպատակով, ապա Գերմանիայում, Ֆրանսիայում ու Եվրամիության մի շարք այլ երկրներում առգրավման հեռանկարները չեն մեկնաբանվում կամ մեկնաբանվում են չափազանց զգուշորեն: Շվեյցարիայում, որը Եվրամիության անդամ չէ, սակայն միացել է պատժամիջոցներին, սառեցվել են ՌԴ-ի զգալի միջոցներ: Այս երկիրը չորեքշաբթի հայտարարել է, որ Ուկրաինայի օգտին ռուսական ակտիվների առգրավման համար իրավական հիմքեր չկան: Նման եզրակացության է հանգել Շվեյցարիայի արդարադատության նախարարության ղեկավարությամբ գործող աշխատանքային խումբը: Նույնպիսի նախաձեռնություններն են քննարկվում ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում, սակայն այս երկրներում առայժմ ոչ մի որոշում չի ընդունվել:

Ռուսական շրջանակներում միջոցների հնարավոր առգրավումն ու օգտագործումը համարվում է «գողություն», որը «կտրուկ կնվազեցնի ԵՄ-ի գրավչությունը արտասահմանյան բիզնեսի համար»: Որքան էլ զարմանալի է, նույն Ռուսաստանում շատերն էլ պնդում են, որ Եվրամիության դիրքորոշումը կարելի է հասկանալ. հակառակորդի դեմ պայքարին միտված միջոցների կիրառումը բխում է պատերազմում Ուկրաինայի հաղթանակն ապահովելու ձգտումից, պատերազմ, որը նախաձեռնել է Մոսկվան, այլ ոչ թե Կիեւը:

Թեգեր: ԵվրոպաՈւկրաինապատերազմՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ընտրության առջեւ

Ընտրության առջեւ

Հայկական դրամագիտության էջերից

Հայկական դրամագիտության էջերից

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist