Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Հունիսի 2, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Կործանարար իններորդ ալիքը՝ Թուրքիայում

«Այնպիսի զգացում էր, որ երկիրը շուռ է գալիս, որպեսզի կուլ տա մեզ»

Փետրվարի 22, 2023
Միջազգային
Կործանարար իններորդ ալիքը՝ Թուրքիայում
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
195
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալությունը, հենվելով երկրի ներքին գործերի նախարարի՝ նախօրեի առավոտյան  հաղորդած տեղեկությունների վրա, հաղորդել է, որ նվազագույնը չորս մարդ է զոհվել, եւս 213-ը վնասվածքներ են ստացել Հաթայ նահանգում փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած հզոր երկրաշարժի պատճառով: Իշխանությունները որոնողափրկարարական աշխատանքներ են կատարում ամենաշատը տուժած երեք շրջաններում, եւ արդեն հասկանալի է, որ այս թվերը դեռ կփոփոխվեն, քանզի անհետ կորածների թիվը շարունակում է մեծանալ…

Սիրիայի «Sana» պետական լրատվական գործակալությունը, իր հերթին, հաղորդել է Հալեպում 47 տուժածների մասին, ինչը բեկորների վայր ընկնելու եւ շենքերից փախչելու փորձերի ժամանակ առաջացած մարդկային կուտակումների հետեւանք է: Բացի այդ, առնվազն 130 մարդ վիրավորվել է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որը ապստամբների վերահսկողության տակ է:

Երկուշաբթի երեկոյան 6.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել թուրք-սիրիական սահմանին, Թուրքիայի Հաթայ նահանգում, որը, ի դեպ, ամենաշատն է տուժել փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժից: Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ տեղի ժամանակով ժամը 20:04-ին արձանագրված երկրաշարժի օջախը Դեֆնե բնակավայրում եղել է ընդամենը երկու կիլոմետր խորության վրա, ինչը ուժեղացրել է նրա ազդեցությունը երկրի մակերեւույթին: Մի քանի րոպե անց 5.8 մագնիտուդով երկրաշարժ է եղել Հաթայ նահանգի Սամանդաղի շրջանում:

Փետրվարի 20-ի լույս 21-ի գիշերը նվազագույնը եւս երկու հետցնցում է տեղի ունեցել Թուրքիայում՝ 5.2 մագնիտուդով: «Այդ հետցնցումները գրանցվել են Անատոլիական խզվածքի երկայնքով, դրանք առանձին երկրաշարժեր չեն»,- բացատրել է թուրք գիտնական, դոկտոր Օվգյուն Ահմետ Էրքանը, ով մասնագիտացել է երկրաբանության ոլորտում: Եվրոպական սեյսմիկ կենտրոնի փորձագետները հայտարարել են, որ դա արդեն իններորդ ուժեղ երկրաշարժն է տարածաշրջանում վերջին 68 ժամվա ընթացքում: Իսկ երկու շաբաթվա ընթացքում, սկսած Թուրքիայում տեղի ունեցած առաջին երկրաշարժից, տեղի է ունեցել մոտ 6 հազար ստորգետնյա ցնցում:

Ինչպես հայտնում է AFP-ն, երկրաշարժը շատ ուժեղ է զգացվել Անթաքիայում ու Ադանայում, որոնք Հաթայ քաղաքից դեպի հյուսիս ընդամենը երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա են, ինչպես նաեւ Հորդանանում, Պաղեստինում, Իսրայելում, Եգիպտոսում ու Լիբանանում: Սամանդաղի բնակիչները «Guardian»-ին ասել են, որ քաղաքում ավելի շատ շինություններ են փլուզվել, քան երկու շաբաթ առաջ: Բնակիչների մեծ մասը, սակայն, դեռ առաջին երկրաշարժից հետո փախել էին քաղաքից, իսկ նրանք, ովքեր մնացել են Հաթայում, խոստովանել են, որ չեն հեռացել իրենց տները լիովին կորցնելու վախից կամ ընդհանրապես գնալու տեղ չեն ունեցել:

«Սա առաջին օրն է, երբ մենք որոշեցինք մնալ տանը: Շենքում միայն մի հարկն էր կանգուն մնացել,- AFP-ին ասել է Հաթայ նահանգի Էքինջի քաղաքի բնակիչ Աթա Քոշնարը, ով կորցրել է եղբորը, հարսին ու եղբորորդուն, երբ առաջին երկրաշարժի ժամանակ փլուզվեց հարեւան շքեղ բազմաբնակարան շենքը:- Ես պառկել էի հատակին, եւ հանկարծ եւս մեկ երկրաշարժ տեղի ունեցավ: Այնպիսի սարսափելի գոռոց էր, ասես կրկին շենքեր էին փլուզվում, եւ մեր տունը կրկին տուժեց»:

Անթաքիայի բնակչուհի Մունա ալ-Օմարը պատմել է, որ քաղաքային այգում էր՝ վրանի տակ, երբ տեղի ունեցավ երկրաշարժը: «Մտածում էի, որ երկիրը հենց իմ ոտքերի տակ կպատռվի»,- ասաց նա արտասուքի միջից՝ գրկած յոթնամյա որդուն:

«Ճանապարհը ցնցվում էր ու մեքենաները շպրտում այս ու այն կողմ: Շենքերն առաջ ու հետ էին շարժվում: Բոլորիս ոտքերը վնասվեցին բեկորների վայր ընկնելու հետեւանքով,- կիսվել է 34-ամյա Մեհմետ Իրմակը, ով աշխատում է Հաթայի նոտարական գրասենյակում:- Հաթայն այլեւս անվտանգ վայր չէ: Ես կսպասեմ լուսաբացին, բայց չգիտեմ, թե այնուհետեւ ինչ պետք է անեմ»: Մեհմետ Իրմակն առաջին երկրաշարժից հետո երկու շաբաթ քնել է իր մեքենայում: Նա կորցրել է տասնյակ հարազատների:

«Ադանա քաղաքի «Sheraton» հյուրանոցում, որտեղ առաջին երկրաշարժի ժամանակ մի ընտանիք փակված է մնացել վերելակում, երբ փորձել է հեռանալ, մի կին ինչ-որ մեկին է զանգահարում շատ անհանգիստ վիճակում,- գրում է «New York Times»-ը:- Մեկ այլ հյուր իր ընտանիքի անդամներին է զանգահարում՝ կոչ անելով հեռանալ այն տնից, որտեղ տեղավորվել էին»: «Ես դողում եմ: Մենք բոլորս ցնցված ենք,- ասում է Ասու Ասկիտը՝ հյուրանոցի տիրոջ կինը:- Կարծում եմ՝ այսօր ես կմնամ իմ մեքենայում»:

Անթաքիայի կենտրոնական հրապարակում 18-ամյա սիրիացի Ալի Մազլումը AFP-ին պատմել է երկրաշարժի ինտենսիվության մասին: «Ես ու եղբայրս միասին էինք ու փնտրում էինք մեր հարազատների դիակները, երբ երկրաշարժը մեզ անակնկալի բերեց,- ասել է նա:- Մենք գրկեցինք իրար, եւ ուղիղ մեր առջեւ պատերն սկսեցին փլվել: Այնպիսի զգացում էր, որ երկիրը շուռ է գալիս, որպեսզի կուլ տա մեզ»:

Թուրքիայի իշխանություններն աղետի գոտու բնակիչներին հորդորել են չմոտենալ վնասված շենքերին, իսկ երկրի Տարերային աղետների դեմ պայքարի ազգային կազմակերպությունը թվիթերում գրել է, որ մարդիկ հեռու մնան Միջերկրական ծովի ափից՝ վախենալով, որ ջրի մակարդակը կարող է բարձրանալ կես մետրով: Թուրք պատգամավոր Սերքան Թոփալը, ով երկրաշարժի ժամանակ Հաթայում էր, «Halk» հեռուստաալիքին ասել է. «Վախենում եմ, որ զոհեր կան…»: Նրա խոսքով՝ երկրաշարժը կարող է խորացնել տարածաշրջանում մնացած մարդկանց ապաստարան տրամադրելու խնդիրը: «Հիմա մեզ ավելի շատ վրաններ են պետք,-նշել է նա:- Փետրվարի 20-ի երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո այլեւս ոչ ոք տուն չի վերադառնա: Մեզ վրաններ են պետք, շատ վրաններ»:

Իսկենդերուն նավահանգստի պետական  եւ Անթաքիայի Մուստաֆա Քեմալի անվան համալսարանական հիվանդանոցները նախազգուշական նկատառումներով տարհանվել են: Այս մասին հայտնում է DHA լրատվական գործակալությունը, իսկ ինտենսիվ թերապիայի հիվանդները տեղափոխվել են դաշտային հոսպիտալ: Տարհանվել է նաեւ Անթաքիայում գտնվող «Afad» օգնության համակարգման կենտրոնը։ Երեկոյան հայտարարվել, իսկ շուտով հանվել է թուրքական ափին ջրհեղեղի վտանգի մասին նախազգուշացումը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում ու Սիրիայում հումանիտար եւ բժշկական օգնության կարիք ունի 26 մլն մարդ: Հայտնի է, որ Թուրքիայում 385 հազար տներ ու շենքեր փլուզվել կամ լրջորեն վնասվել են, իսկ հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մոտ 200 հազար տների շինարարությունը կմեկնարկի արդեն մարտին: Մինչդեռ ՄԱԿ-ի բնակչության գործակալությունը հաղորդել է, որ երկու երկրներում տարերային աղետից փրկվածների շրջանում մոտ 356 հազար հղի կին կա, ովքեր շտապ բժշկական ծառայությունների անհրաժեշտություն են զգում: Ընդ որում՝ 226 հազարը Թուրքիայում է, իսկ 130 հազարը՝ Սիրիայում: Նրանցից 38800-ը պետք է ծննդաբերեն առաջիկա օրերին ու շաբաթներին: Շատերը թաքնվում են ճամբարներում, հայտնվել են ցածր ջերմաստիճանի պայմաններում, փորձում են սնունդ կամ մաքուր ջուր հայթայթել:

ՆԱՏՕ-ն, իր հերթին, հաղորդել է, որ 600 ժամանակավոր բեռնարկղով նավն արդեն դուրս է եկել Իտալիայից: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ այն կժամանի Թուրքիա: Հյուսիսատլանտյան դաշինքը խոստացել է ուղարկել ավելի քան հազար կոնտեյներ՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած առնվազն 4000 մարդկանց ժամանակավոր կացարան տրամադրելու համար:

Թեգեր: երկրաշարժԹուրքիա
Կիսվել1Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Համաշխարհային անվտանգության չինական վեց սկզբունքները

Համաշխարհային անվտանգության չինական վեց սկզբունքները

Նվիրված հերոսի հիշատակին

Նվիրված հերոսի հիշատակին

Ամենաընթերցվածը

  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Այս պահին Հայաստանում խոզի աֆրիկական ժանտախտ չկա

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist