Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ո՞րն է ԱՄՆ օգնության իրական շարժառիթը

Փետրվարի 23, 2023
Միջազգային
Ո՞րն է ԱՄՆ օգնության իրական շարժառիթը
6
ԿԻՍՎԵԼ ԵՆ
648
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիային եւ Սիրիային պատուհասած կործանիչ երկրաշարժը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել: Զոհերի եւ վիրավորների թիվը, որոնք շարունակում են աճել երկու երկրներում, վերջին տվյալներով անցնում են հիսսուն հազարի սահմանագիծը։ Այս աղետը պահանջում է համաշխարհային միասնական գործողություններ։

ԱՄՆ նախագահ Ջ․ Բայդենը ցավակցություն է հայտնել Թուրքիային ու Սիրիային եւ խոստացել օգնություն տրամադրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) աղետներին աջակցության արձագանքման թիմի միջոցով։ Սա, իհարկե, տրամաբանական եւ սպասելի քայլ էր։ Արդեն ապացույցներ կան այն մասին, որ տարբեր երկրներ մի կողմ են դրել իրենց ավանդական տարաձայնություններն ու լարվածությունը Թուրքիայի հետ՝ առաջարկելով օգնություն: Ավելի քան 1400 անձնակազմ է տեղակայվել ՆԱՏՕ-ի քսան երկրներից, այդ թվում՝ Ֆինլանդիայից եւ Շվեդիայից: Եվրամիությունը հայտարարել է, որ հաջորդ ամիս կազմակերպելու է դոնորների համաժողով՝ միջոցներ հավաքագրելու համար Թուրքիայի եւ Սիրիայի տուժած համայնքներին տրամադրելու նպատակով: ԱՄՆ-ի համար, թերեւս, առաջնայինը ոչ թե Թուրքիայի հետ փոխհարաբերությունների մեղմացումն է, այլ Ռուսաստան-Թուրքիա «մեղրամիսի» կասեցումը։

Թուրքիան մի քանի հիշարժան առիթներով օգտագործել է աղետի հանգամանքը դիվանագիտական բեկումներ կատարելու համար: Օրինակ՝ 1999-ին երկրաշարժներ տեղի ունեցան Թուրքիայում եւ Հունաստանում մեկ ամսվա տարբերությամբ: Համատեղ ողբերգությունն սկիզբ դրեց երկկողմ հարաբերություններում աննախադեպ դրական տեղաշարժի, սակայն ընդամենը երեք տարի անց կողմերն արդեն կանգնած էին պատերազմի շեմին: Այս տարի ողբերգությունից հետո Թուրքիայի նախագահ Ռ․ Էրդողանը եւ Հունաստանի վարչապետ Կ․ Միցոտակիսը հեռախոսազրույց են ունեցել, ինչն առաջինն էր վերջին մեկ տարվա ընթացքում։ Պատճառն Էգեյան ծովում լարվածության սրացումն է: Հունաստանի արտաքին գործերի նախարար Ն․ Դենդիասը նույնպես շաբաթվա վերջին այցելեց աղետի գոտի: Պատմական թշնամանքով, ինչպես Թուրքիայի եւ Հունաստանի դեպքում, կամ անվստահությամբ, ինչպես Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների դեպքում, երկկողմ հարաբերություններում հեշտ չէ դրական փոփոխությունների հասնել:

Որքան էլ ողբերգական է երկրաշարժը, Միացյալ Նահանգներն օգտագործում է այդ հանգամանքը Թուրքիայի հետ հարաբերություններին դրական երանգ հաղորդելու համար։ Ոչինչ այնքան չի մեղմացնում փոխհարաբերությունների սուր ծայրերը, որքան կորուստն ու ողբերգությունը: Սա ԱՄՆ-ում շատ լավ են հասկանում։ Թուրքիայում շատերը (գոնե մեծահասակները) դեռ հիշում են, երբ ԱՄՆ նախագահ Բ. Քլինթոնն այցելեց Թուրքիա եւ հանդիպեց 1999-ի երկրաշարժից տուժածների հետ:

Այնուամենայնիվ, աղետների դիվանագիտությունը ի զորու չէ համակողմանիորեն մեղմել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը։ Ավելին՝ դա չի հանգուցալուծի անգամ երկկողմ հարաբերությունների որեւէ կոնկրետ խնդիր, որոնք իրականում շատ են: Պատճառն այն է, որ երկկողմ խնդիրները բավական խորն են, եւ Թուրքիան ոտքի կանգնելուց հետո կրկին կգործի ընդդեմ ԱՄՆ-ի։ Սակայն դա երկխոսության նոր միջավայր կստեղծի։ Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունները հաճախ սերտորեն կապված են: Ուստի թուրք ժողովրդին Միացյալ Նահանգների բարեկամությունը ցույց տալու հնարավորությունը նշանակալի է։ Միացյալ Նահանգները տրամադրում է եւ կշարունակի ցուցաբերել զգալի աջակցություն: Բայդենի վարչակազմի պաշտոնատար անձինք՝ նախագահից մինչեւ պետքարտուղար եւ պաշտպանության նախարար, ներգրավված են այդ գործում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն այս փաստն օգտագործում է Թուրքիային կրկին իր ուղեծրում պահելու համար։

Թեգեր: ԱՄՆԹուրքիա
Կիսվել2Tweet2Կիսվել
Մարիամ Ավագյան

Մարիամ Ավագյան

Ծնվել է 1996 թ. Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 186 միջնակարգ դպրոցը, այնուհետև` «Հայաստանում Եվրոպական քոլեջ» հիմնադրամը: 2015-2019 թթ. սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի քաղաքագիտության բաժնում, իսկ 2021 թ. ավարտել է միջազգային հարաբերությունների մագիստրատուրան` ստանալով միջազգայնագետի որակավորում: Ներկայումս աշխատում է «Հայաստանի Հանրապետություն» պետական օրաթերթում, հրապարակում է հոդվածներ:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նոր «Կարիբյան ճգնաժա՞մ», թե՞ լարախաղացություն «կարմիր գծերի» վրա

Նոր «Կարիբյան ճգնաժա՞մ», թե՞ լարախաղացություն «կարմիր գծերի» վրա

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Ի վերջո, «վայը գալիս է շուտով»

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist