Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է

Կենտրոնական Ասիայում բախվում են աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերը

Փետրվարի 28, 2023
Միջազգային
Խորհրդային ժառանգության համար պայքարը շարունակվում է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
97
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խորհրդային Միության փլուզումից հետո սկսված` Կենտրոնական Ասիայի համար պայքարը նոր թափ ստացավ ուկրաինական ճգնաժամի պատճառով։ Տարածաշրջանը ռազմավարական առումով շարունակում է հետաքրքրել ինչպես Ռուսաստանին եւ Չինաստանին, այնպես էլ՝ Միացյալ Նահանգներին ու Թուրքիային։ Արժեք են ներկայացնում ինչպես բնական ռեսուրսներն ու էներգետիկ համակարգը, այնպես էլ՝ աշխարհագրական դիրքի ընձեռած հնարավորությունները նոր իրողություններում։ Խորհրդային տարիներին ձեւավորված ենթակառուցվածքները, լեզվամշակութային տարածությունը, արժեհամակարգային եւ գաղափարական հիմքերը խարխլված են, սակայն վերոնշյալ դերակատարներից որեւէ մեկը դեռեւս միանձնյա գերակա դիրք չի ապահովել իր համար։ Տնտեսական եւ ներդրումային քաղաքականության մասով բավականին թեժ մրցակցություն է ընթանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի ու Թուրքիայի միջեւ, լեզվամշակութային տարածությունում առավել ամուր են խորհրդային՝ ռուսական ժառանգությունն ու վերջին երեք տասնամյակներում արդեն թյուրքականը, իսկ գաղափարական-արժեհամակարգային տիրույթում «պարարտ» հող ունեն թյուրքականն ու արեւմտյանը՝ ի դեմս ամերիկյանի, որոնք մասամբ դուրս են մղել խորհրդային ժառանգությունը։ Արդյունքում պայքարի միջոցով ակտիվորեն ձեւավորվում է տարածաշրջանի նոր կարգի հիմքը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր առաջին պաշտոնական այցն է կատարել Ղազախստան։ «Այսօր մեկնում եմ Ղազախստան, Ուզբեկստան եւ Հնդկաստան: Սա կլինի որպես պետքարտուղար իմ առաջին այցը Ղազախստան ու Ուզբեկստան, եւ ես անհամբեր սպասում եմ Կենտրոնական Ասիայի հետ մեր գործընկերության հետագա զարգացմանը: Այնտեղից ես կմեկնեմ Հնդկաստան՝ G20 հանդիպմանը»,- նախօրեին թվիթերյան միկրոբլոգում գրառում էր կատարել Բլինքենը։ Աստանայում գտնվելու ընթացքում պետքարտուղարին ընդունելու է նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ինչպես նաեւ հանդիպում կլինի Ղազախստանի փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեյբերդիի հետ։ Ղազախստանի մայրաքաղաքում տեղի է ունենալու Կենտրոնական Ասիայի երկրների եւ ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպումը «C5+1» ձեւաչափով՝ Բլինքենի մասնակցությամբ։ Նշենք, որ «C5+1» ձեւաչափը ստեղծվել է 2015 թ. Սամարղանդում կայացած ԱԳ նախարարների առաջին հանդիպման արդյունքներով։ Ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող երեք ոլորտներն են տնտեսությունը, որը պետք է կենտրոնանա տարածաշրջանային առեւտրային հոսքերի բարելավման, այդ թվում՝ ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների հեռանկարների վրա։ Մյուս երկուսը՝ բնապահպանական խնդիրներն ու անվտանգության ոլորտը:

ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի ռազմավարական նշանակության հարցը հրապարակային քննարկման է արժանացել դեռեւս անցած տարվա սեպտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում անցկացված «Միացյալ Նահանգների ներգրավվածության ավելացումը Կենտրոնական Ասիայում» թեմայով լսումների ժամանակ։ Առաջնահերթություններից են համարվում Ռուսաստանից եւ Չինաստանից տարածաշրջանի տնտեսական կախվածությունը նվազեցնելուն ուղղված քայլերը։ Ի դեպ, վերջին երեք տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգներն ավելի քան 9 միլիարդ դոլարի ուղղակի օգնություն է տրամադրել Ղազախստանին, Ղրղզստանին, Տաջիկստանին, Թուրքմենստանին եւ Ուզբեկստանին։ ԱՄՆ ՄԶԳ-ի 2023 ֆինանսական տարվա բյուջեով 198.3 միլիոն դոլար է նախատեսված Կենտրոնական Ասիայի համար, ինչը 34 տոկոսով ավելի է 2022 ֆինանսական տարվա հայտից: Սա նույնպես փաստում է ԱՄՆ-ի համար Կենտրոնական Ասիայի աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նշանակության մեծացման մասին։ Սակայն աշխարհագրական դիրքն ինքնին որոշակի շտկումներ է մտցնում Միացյալ Նահանգների ծրագրերում. Չինաստանի եւ Ռուսաստանի հետ սահմանակցումը թույլ չի տալիս շրջանցել այդ երկրների հետ սերտ փոխգործակցության պահպանման անհրաժեշտությունը։    

Ղազախստանը ծրագրում է իր արեւելյան շրջանների գազաֆիկացման հարցը լուծել ռուսական գազի ներկրմամբ։ Այս մասին փետրվարի 22-ին հայտարարել էր հանրապետության էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը։ «Եվրասիա էքսպերտի» տեղեկացմամբ` երկրի արեւելյան շրջանների գազաֆիկացման տարբերակների վերաբերյալ վերջնական որոշումը կառավարությունը կկայացնի մայիսին։ Ավելի վաղ Ղազախստանն ու Ուզբեկստանը ռուսական «Գազպրոմի» հետ ստորագրել էին ճանապարհային քարտեզներ՝ գազի ոլորտում համագործակցությունը զարգացնելու համար։ Մասնավորապես, Ղազախստանի ազգային գազային «Qazaq Gaz» ընկերությունը դիմել էր «Գազպրոմին» Ռուսաստանից Չինաստան տարանցիկ գազատար կառուցելու առաջարկով, որը կարող է օգտագործվել նաեւ երկրի արեւելքի գազաֆիկացման համար։ Ղազախական ընկերության խորհրդի նախագահի տեղակալ Արման Կասենովի խոսքով` նման որոշումը պայմանավորված է նրանով, որ սեփական բնական ռեսուրսները թույլ չեն տալիս ինքնուրույն իրականացնել արեւելյան շրջաններ գազ տեղափոխելու նախագծեր։ Փորձագետները նույնպես նշում են, որ 2024-ից Ղազախստանի ներքին շուկայի կարիքները կգերազանցեն առկա գազի պաշարները մոտ 1,7 միլիարդ խորանարդ մետրով։ Այս ֆոնին Ղազախստանը դիտարկում է Ռուսաստանի եւ Ուզբեկստանի հետ գազային եռակողմ համաձայնագրի կնքումը։ Աստանան եւ Տաշքենդն արդեն ստորագրել են «Գազպրոմի» հետ համագործակցության ճանապարհային քարտեզները։ Եթե վերջին շրջանում Աստանան ակտիվորեն վարում էր դիվերսիֆիկացման կուրս, քանի որ պատժամիջոցների պատճառով կարող էր ցանկացած պահի դադարեցվել մատակարարումները Ռուսաստան, ուստի այժմ Ղազախստանը Չինաստանին տեսնում է որպես հիմնական սպառող, իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունը կարող է զգալիորեն ընդլայնել արտահանման հնարավորությունները։

Այսպիսով` էներգետիկ պահանջների բավարարումը շարունակում է մարտահրավեր մնալ, որի լուծումը կենսական է ոչ միայն Եվրոպայի, այլեւ մյուս տարածաշրջանների համար։ Այդ իրողությունը ստիպում է որոշ խմբագրումներ կատարել երկրների արտաքին քաղաքականության մեջ։

Թեգեր: ԱՄՆԿենտրոնական Ասիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Էրդողանի անձնական ներդրման պատմությունը

Էրդողանի անձնական ներդրման պատմությունը

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Եթե քո ներսը լցված է մեղքով, իսկ դրսից գայթակղություններ են…

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist