Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Սահմանային վեճեր՝ գաղափարական-արժեքային հիմքով

Կդառնա՞, արդյոք, նախադեպային Այդահո եւ Օրեգոն նահանգների միջեւ առկա խնդիրը

Մարտի 2, 2023
Միջազգային
Սահմանային վեճեր՝ գաղափարական-արժեքային հիմքով
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ակտիվ արտաքին քաղաքականությանը զուգահեռ Միացյալ Նահանգներում բավականին հետաքրքիր ներքին զարգացումներ են ընթանում։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի առաջատար դիրքը միջազգային ասպարեզում, երկրի ներսում տեղի ունեցող գործընթացները չեն կարող հետաքրքրություն չառաջացնել։ Վերջին շրջանում սահմանային փոփոխությունների շուրջ վեճ է սկսվել Այդահո եւ Օրեգոն նահանգների միջեւ։ Մասնավորապես Այդահոյի օրենսդիր մարմինն ընդունել է ոչ պարտադիր հուշագիր, որը կոչ է անում պաշտոնական բանակցություններ վարել Այդահոյի եւ Օրեգոնի օրենսդիր մարմինների միջեւ՝ քննարկելու Օրեգոնի որոշ գյուղական շրջաններ իրենց նահանգից Այդահո տեղափոխելու հարցը: Այսինքն՝ նախատեսվում է Արեւելյան Օրեգոնի գյուղական շրջաններն անջատել «կապույտ» նահանգից եւ միացնել ավելի պահպանողական Այդահոյին։ «Մեծ Այդահո» շարժումը ձգտում է ընդգրկել Օրեգոնի շուրջ 13 շրջանները, ինչը կազմում է նահանգի 63 տոկոսը եւ նրա բնակչության 9 տոկոսը: Դա թույլ կտա Այդահոյին ելք ունենալ դեպի Խաղաղ օվկիանոս։

Այդահոն հանրապետական ​​նահանգ է, իսկ Օրեգոնը՝ դեմոկրատական, թեեւ հանրապետականներ կան Օրեգոնի հարավում եւ արեւելքում: Այնուամենայնիվ, խնդիրն այն է, որ հանապետականները դժգոհ են այն փաստից, որ փոքրամասնություն կազմելու պատճառով չեն կարողանում ազդեցություն ունենալ նահանգային ​​մակարդակով որոշումների կայացման վրա: Նկատենք, որ նման զարգացումներն իրենց հիմքում մասամբ ունեն սոցիալական եւ արժեհամակարգային շարժառիթներ։ Հայտնի է, որ վերջին տարիներին Օրեգոն նահանգի ամենամեծ քաղաքում՝ Պորտլենդում, բախումներ տեղի ունեցան այդ ժամանակ (2020 թ) նախագահ հանդիսացող Դոնալդ Թրամփի կողմնակիցների եւ «Black Lives Matter» շարժման ակտիվիստների միջեւ։ Կրկին Օրեգոնում իշխանությունները կտրուկ կրճատեցին ոստիկանության թվաքանակը, ինչը հանգեցրեց հանցավորության աճի։

Օրեգոնի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Մարկ Սիմոնսը փետրվարին «Այդահո Սթեյթսմեն» օրաթերթում տեղ գտած հոդվածում անդրադարձել է «Մեծ Այդահո» շարժմանը միանալու դրդապատճառներին՝ նշելով, որ իրենք «անհանգստացած են, թե ինչպես է Օրեգոնի կառավարությունը մարգինալացրել իրենց արժեքները եւ վատթարացրել ռեսուրսների վրա հիմնված ապրուստը»: Դրանով է նա բացատրում, թե ինչու է անցյալ տարվա միջանկյալ ընտրություններին Այդահոն քվեարկել հանրապետականների օգտին (նահանգի 67 տոկոսը հանրապետականներին է ձայն տվել): Խնդիրն այն է, որ Օրեգոնի ազգաբնակչության մի մասը սկսել է բնակություն հաստատել հարեւան Այդահոյում՝ փախչելով հանցագործությունների եւ թմրամոլության աճից։ Այժմ նրանք առաջարկում են Այդահոյին տալ Օրեգոնի գյուղական շրջանների հիմնական մասը, որոնք պատրաստ են աջակցել հանրապետականներին։ «Ամբողջ Արեւելյան Օրեգոնը դեմ է քվեարկել մարիխուանայի օրինականացմանը եւ ծանր թմրանյութերի ապաքրեականացմանը»,- գրում է Սիմոնսը՝ ընդգծելով, որ Այդահոյի օրենսդիր մարմնում Օրեգոնի գյուղական շրջանները հնարավորություն կունենան պահպանել իրենց արժեքները՝ հավատքի, ընտանիքի:

Նահանգների սահմանների նման զանգվածային փոփոխություն տեղի չի ունեցել քաղաքացիական պատերազմից ի վեր, եւ սահմանների տեղափոխումը կպահանջի, որ Այդահոյի եւ Օրեգոնի օրենսդիր մարմինները, Կոնգրեսը ստորագրեն փոփոխության օգտին: Այս քայլը, հավանաբար, կպահանջի նաեւ Այդահոյի Սահմանադրության մի քանի փոփոխություններ, որոնք սահմանում են նահանգի սահմանները եւ սահմանափակում նահանգային օրենսդրական շրջանների թիվը մինչեւ 35: Ընդդիմադիր «Fox news»-ը գրում է, որ, չնայած Այդահոյի օրենսդիրների աջակցությանը, գաղափարը կարող է ավելի մեծ դիմադրության հանդիպել Դեմոկրատների կողմից վերահսկվող Օրեգոնի օրենսդիր մարմնում: «Մեծ Այդահոյի» կողմնակիցները նշում են, որ Արեւելյան Օրեգոնի 11 շրջաններ քվեարկել են նման քայլը ուսումնասիրելու համար քվեաթերթիկների օգտին, եւ որ, որոշ հարցումների համաձայն, Այդահոն կողջունի նահանգի սահմանների ընդլայնումը: Մինչդեռ Օրեգոնում հարցումները ցույց են տվել, որ սահմանային փոփոխության հարցը հավասար թվով աջակիցներ եւ դեմ արտահայտվողներ ունի ընտրողների շրջանում, իսկ բնակչության մոտ մեկ հինգերորդը չի կողմնորոշվել:

Որոշ քննադատներ նախազգուշացրել են «գաղափարախոսությամբ ինքնաբաժանման» բացասական հետեւանքների մասին՝ նշելով, որ «Մեծ Այդահոյի» ստեղծումը կխթանի պառակտումը։ Օրեգոնի եւ Այդահոյի միջեւ սահմանային վեճը միակը չէ, նման դեպք տեղի է ունեցել Վիրջինիայում, երբ տեղական իշխանությունները որոշեցին սահմանափակումներ մտցնել զենք կրելու մասով։ Այդ ժամանակ առանձին շրջաններ փորձեցին անջատվել նահանգից եւ հարեւան Արեւմտյան Վիրջինիայի մաս դառնալ:

Խնդիրը, սակայն, միայն այս երկու նահանգներին չի վերաբերում, այլ նման միտումների վիրուսային տարածմանը։ Եթե գաղափարական եւ այլ տարբերություններով ազգաբնակչությունը որոշի «մեծ գաղթ» սկսել իր քաղաքական, գաղափարական համոզմունքներին համապատասխան նահանգներ, ապա հեռանկարում Միացյալ Նահանգները կկանգնի ներքին ջրբաժանի առաջ։ Թեեւ Կոնգրեսի հանրապետականները բարձրաձայնում են «Ամերիկաների բաժանման» սցենարի հավանականության մասին, սակայն երկրի քաղաքական-իրավական զարգացման պատմությունը հուշում է, որ այդպիսի հեռանկարը մոտ ապագայում գրեթե անհնար է։ Նախընտրական գործընթացներով պայմանավորված գաղափարական, սոցիալ-մշակութային տարբերությունները կարող են սրվել, սակայն դրանք ներկա պայմաններում բավարար չեն հիմքերը քայքայելու համար։

Թեգեր: ԱՄՆսահման
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Չարն իշխանություն չունի Աստծո առաջ եւ նրա ստեղծագործ Եկեղեցու նկատմամբ

Արեւածագից առաջ կացնահարված զորահրամանատարը

Արեւածագից առաջ կացնահարված զորահրամանատարը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist