Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Աստղագետը կրկին զգուշացրել է

«Մեգաերկրաշա՞րժ» է գրանցվելու մարտին

Մարտի 3, 2023
Միջազգային
Աստղագետը կրկին զգուշացրել է
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Նիդերլանդացի աստղագետ Ֆրանկ Հուգերբիտսը, ով կանխագուշակել է ավերիչ իրադարձությունները Թուրքիայում եւ Սիրիայում, նախազգուշացրել է, որ մարտին Երկրի վրա սպասվում է նոր ավերիչ «մեգաերկրաշարժ»: «Solar System Geometry Survey» գիտական ինստիտուտի տվյալներով, որում աշխատում է Հուգերբիտսը, ավելի քան 8.5 բալ մագնիտուդով լուրջ ցնցումների շարք կարող է արձանագրվել մարտի առաջին շաբաթվա ընթացքում: Ըստ գիտնականների՝ այդ ժամանակաշրջանում կարմիր գոտի են Ճապոնիայի հարավը, Հունաստանը, Պորտուգալիան, Հյուսիսային Ամերիկայի մի մասը, Ինդոնեզիան եւ Պակիստանը: Ռուսաստանը նույնպես հայտնվել է այդ ցուցակում. սեյսմոլոգների տվյալների համաձայն՝ ավերիչ երկրաշարժներ կարող են տեղի ունենալ Կամչատկայի մարզում եւ Կուրիլյան կղզիներում:

Փորձագետները նշում են, որ Թուրքիայում եւ Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժները նպաստել են «սեյսմիկ ակտիվության արթնացմանը» մի շարք տարածաշրջաններում: Միեւնույն ժամանակ մասնագետները նշում են, որ նման հզոր ցնցումների ճշգրիտ վայրը կանխատեսելը շատ բարդ է, քանի որ դրա վրա ազդում են հսկայական թվով գործոններ: Մյուս կողմից՝ գիտնականները նշում են, որ վաղաժամ կարելի է իմանալ, թե երբ տեղի կունենան նման ցնցումներ:

Ռուս մասնագետները տեղի ունեցած ողբերգությունից հետո գնահատել են երկրաշարժի հետեւանքները Ռուսաստանի համար: Ղրիմի սեյսմիկ եւ սողանքային ակտիվության գնահատման հանրապետական կենտրոնի ղեկավար Տատյանա Գորելովան հայտնել է, որ Թուրքիայում կրկնվող երկրաշարժները կարող են ոչ մեծ ստորգետնյա ցնցումներ սադրել ռուսական թերակղզու ափի մոտ: Նա չի բացառել, որ ստորգետնյա ցնցումները Թուրքիայում գրանցված սեյսմիկ շարունակվող ակտիվության հետեւանք են: Մասնագետը ճշգրտել է, որ լուրջ երկրաշարժներ չեն սպասվում Սեւ ծովում, նաեւ նշել է, որ թերակղզում սեյսմիկ ակտիվությունը սովորական է համարվում, եւ դրանում արտասովոր ոչինչ չկա:

Չնայած մի շարք գիտնականների լավատեսական կանխատեսումներին՝ Թուրքիայում ցնցումները շարունակվում են: Փետրվարի 28-ին Թուրքիայի կենտրոնական մասում 4.0 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ:

Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Կայսերի քաղաքից 16 կմ դեպի արեւմուտք,10 կմ խորության վրա:

Փետրվարի 27-ին 3.2 մագնիտուդով երկրաշարժ արձանագրվեց Ուկրաինայի արեւմուտքում՝  Զակարպատիեի մարզում: Ուկրաինայի հատուկ վերահսկողության կենտրոնի տվյալներով՝ գլխավոր ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մուկաչեւոյից ոչ շատ հեռու, Բոլշայա Դոբրոն գյուղի շրջանում, 2 կմ խորության վրա:

ՌԴ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաշարժների կանխատեսման տեսության եւ մաթեմատիկական երկրաբանության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Ալեքսանդր Գորշկովն ավելի վաղ զգուշացրել է, որ Թուրքիայում տեղի ունեցածի հետ համեմատվող լուրջ երկրաշարժ կարող է գրանցվել Ղրիմում, որովհետեւ այն Ալպյան-Հիմալայան գոտու մեջ է, նույն կառուցվածքում, ինչ Թուրքիան:

Ռուսաստանի ԳԱԱ երկրաբանական ծառայության տնօրեն Յուրի Վինոգրադովը ենթադրել է, որ Թուրքիայից հետո երկրաշարժ կարող է գրանցվել Կովկասում. «Հավանականություն միշտ կա: Դա տեկտոնիկ սալերի շարժումն է. Արաբականը սողացել է դեպ Արեւելաեվրոպական պլատֆորմ: Միացման գոտին հենց այնտեղ է, հետո գալիս են Հայաստանը, Ադրբեջանը, Կովկասը, ինչ-որ ժամանակ անց երկրաշարժներ են հնարավոր Կովկասի շրջանում, բայց ոչ այդքան ուժեղ, որովհետեւ հիմնական հարվածները իր վրա է վերցրել պլատֆորմի այդ մասը»:

Սեյսմիկ ռիսկի գլոբալ մոնիտորինգի միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Սամվել Հակոբյանը նախազգուշացրել է, որ առաջիկա 2-3 տարվա ընթացքում  երկրաշարժներ կարող են տեղի ունենալ Կովկասում, Կասպից ծովի շրջանում, ինչպես նաեւ Կուրիլյան կղզիների հարավում. «Ռուսաստանում սեյսմիկ ամենավտանգավոր գոտին Կամչատկան է, այնտեղ կարող են մինչեւ 9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժներ տեղի ունենալ: 2-րդ ակտիվ գոտին Կովկասն է, մնացածը պակաս ակտիվ են: Այսօր Կովկասում՝ Կասպից ծովի ափամերձ գոտում, 30-40 կմ խորության վրա 6.2 մագնիտուդով երկրաշարժ կարող է տեղի ունենալ: Կամչատկայում ամենավտանգավորը Կուրիլյան-Կամչատկայի ու Ալեուտյան գոտինների հատման վայրն է: Այնտեղ հիմա լարվածություն է կուտակվում, առաջիկա 2-3 տարվա ընթացքում շատ վտանգավոր կլինի: Վտանգավոր գոտի է նաեւ Կուրիլյան կղզիների հարավը»:

Նիդերլանդցի աստղագետի խոսքով՝ Երկիրը, Մերկուրին եւ Սատուրնը այնպիսի դիրքում են, որ դա կարող է ուժեղ տատանումների հանգեցնել մարտի 3-ին եւ 4-ին կամ 6-ին եւ 7-ին: Երկրաշարժի հզորությունն այդ օրերին կարող է հասնել 7 կամ 8 բալի, ինչը կհամարվի «մեգաերկրաշարժ»: Նա ավելացրել է, որ մարտի 3-4-ին պարզապես սեյսմիկ վերելք կարող է դիտվել, ինչին մի քանի օր անց կհետեւի ավելի լուրջ սեյսմիկ ակտիվություն:

Ըստ Հուգերբիտսի հաշվարկների՝ մոտ օրերս կենտրոնական Թուրքիայում կարող է եւս մեկ ուժեղ հետցնցում գրանցվել: Նա կանխատեսումները կառուցում է սեյսմիկ ակտիվության կանխատեսման իր մշակած մեթոդի վրա՝ ելնելով արեգակնային համակարգի մարմինների փոխադարձ դիրքից: Բազմամյա դիտարկումների արդյունքում եզրակացրել է, որ 6 եւ բարձր մագնիտուդով երկրաշարժներ հաճախ տեղի են ունենում այն ժամանակ, երբ «մոլորակները եւ Լուսինը որոշակի դիրքի են հասնում արեգակնային համակարգում»: Հուգերբիտսը սեյսմոլոգ չէ, նա աստղագետ է, իսկ աստղագիտությունը շատերը գիտություն չեն համարում: Խանդոտ գիտնականների մի մասը չի ընդունում նրա կանխատեսումները՝ շեշտելով, որ մոլորակների փոխազդեցությունը չի կարող երկրաշարժներ առաջացնել:

Հուգերբիտսի կարծիքով՝ Երկրի սեյսմիկ ակտիվության վրա ազդեցություն է թողնում ոչ թե մոլորակային գրավիտացիան, այլ էլեկտրամագնիսականությունը: Նրա կանխատեսումներն առաջին անգամ չէ, որ գրավում են գիտական հասարակայնության ուշադրությունը: Սեյսմոլոգները եւ աստղաֆիզիկոսները արդեն նշել են, որ դրանք այնքան ճշգրիտ չեն, որ արժանի լինեն լուրջ վերաբերմունքի: Գիտական շրջանակները պնդում են, որ դեռ ոչ մի գիտնականի չի հաջողվել խոշոր երկրաշարժ  կանխատեսել: Բայց Հուգերբիտսը գիտնական չէ, եւ, հավանաբար, դա է ողջ գաղտնիքը:

Թեգեր: երկրաշարժԹուրքիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մեծ քսանյակում» տարաձայնությունները պահպանվում են

«Մեծ քսանյակում» տարաձայնությունները պահպանվում են

Շուռնուխում եւ Որոտանում տուն կորցրածները գումար կստանան մինչեւ այս տարվա հուլիսը

Շուռնուխում եւ Որոտանում տուն կորցրածները գումար կստանան մինչեւ այս տարվա հուլիսը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist