Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում

Ռուսամետ կառավարությունը՝ ընդդեմ եվրոպամետ փողոցի

Մարտի 21, 2023
Միջազգային
Արեւմուտքի ու Ռուսաստանի արանքում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
120
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Վրաստանում, շատ վերլուծաբանների կարծիքով՝ ռուսամետ կառավարության ու եվրոպամետ փողոցի դիմակայությունն է: Ըստ նրանց՝ դա վկայում է, որ ոչ մի երաշխիք չկա, թե նախկին ԽՍՀՄ երկրները, բացառությամբ բալթյան պետությունների, ավտոմատ կերպով կընթանան «եվրոամերիկյան ժողովրդավարության» ճանապարհով:

Վրաստանում մի քանի հազար ցուցարարներ, ովքեր վճռական էին տրամադրված, դուրս եկան փողոց՝ պահանջելով խորհրդարանից հետ կանչել «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքի սկանդալային նախագիծը: Արեւմտյան մամուլն այս իրադարձությունը դիտում է որպես ցուցանիշ, թե որքան տարբեր կարող են լինել հանրության ժողովրդավարական հատվածի եւ նվազագույնը քողարկված ռուսամետ պետական իշխանության դիրքորոշումները: Թբիլիսյան ցուցարարները պարզ հայտարարել են, որ ուզում են ազատվել «ռուսական օրենքից», իսկ կառավարությունն ընդգծել է, որ Մոսկվային դեմ չի գնա:

Վրաստանի մայրաքաղաքում իրադարձությունների ընթացքից անհանգստացածները, իհարկե, հենց այնպես չէին խոսում: «Արտասահմանյան գործակալների մասին» նման օրենք 2012 թ. ընդունվել է Ռուսաստանում: Ժամանակին այն գնահատվեց որպես զանգվածային բողոքներին երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխան: ՌԴ-ում ցուցարարները բողոքում էին Պուտինի նախագահական երրորդ ժամկետի դեմ: Այն ժամանակ ոչ ոք չէր կասկածում, թե ապագայում ինչ տեղի կունենա այն բանի ֆոնին, որ Պուտինը հնարավորություն է ստացել երկրի ղեկավարի պաշտոնում մնալ մինչեւ 2036 թ.:

Այս ապօրինի նորմի հետեւանքն ակնհայտ է՝ հետագայում հազարավոր ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պիտակավորվեցին այս խարանով, եւ, ըստ էության, ամբողջությամբ չեզոքացվեց ռուսական քաղաքական ընդդիմությունը։ Ուստի զարմանալի չէ, որ Թբիլիսիում ցուցարարները կրում էին «Վրաստանը Ռուսաստան չէ եւ երբեք չի լինի» կարգախոսներով պաստառներ։

Հարցը, իհարկե, այն է, թե ինչու հենց հիմա նման նոր օրենք հայտնվեց Վրաստանի խորհրդարանում։ Պատասխանը պարզ է. մինչ վրացական ազգային լեգեոնը ուկրաինական բանակի կողքին կռվում է 2014-ից, երբ Ռուսաստանն իրեն միացրեց Ղրիմը, եւ սկսվեց զինված հակամարտությունը Դոնբասում, իշխանությունները ձգտում են միտումները ներկայացնել բոլորովին այլ լույսի ներքո։ Դա լավագույնս է ներկայացնում Վրաստանի այժմյան կառավարության եւ խորհրդարանի դիրքորոշումը:

Օրինագծի հեղինակները՝ «Ժողովրդի ուժը» խմբակցությունից, որն անցյալ տարի անջատվել է քողարկված ռուսամետ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից, բայց դեռ գաղափարապես կապված է նրա հետ, համառորեն պնդում են, թե մտադիր չեն եղել խեղաթյուրել վրացական ժողովրդավարությունը: Ընդհակառակը՝ ինչ-որ մեկին «արտասահմանյան գործակալ» ճանաչելով՝ իշխանությունները երկրի քաղաքացիներին պարզապես ցանկացել են ցույց տալ, թե հասարակական կազմակերպություններից եւ մասնավոր լրատվամիջոցներից որոնք են 20 տոկոսից ավելի ֆինանսավորվում դրսից եւ նվազագույնը պոտենցիալ վտանգ են ներկայացնում վրացական հասարակության համար: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է հեռուստատեսությամբ, որ այդ կազմակերպությունները «միլիարդավոր դոլարներ» են ստանում նրանցից, ովքեր ցանկանում են «տապալել Վրաստանի ներկայիս կառավարությունը», որը, նրա խոսքով, «երկրի եվրոպամետ կողմնորոշման ամենահուսալի երաշխավորն է»։ Դրան նա, ճիշտ է, անմիջապես ավելացրել է. «Քանի դեռ մենք իշխանություն ենք, Ռուսաստանի դեմ ոչ մի երկրորդ ճակատ չի բացվի»։ Ավելի լավ, թերեւս, չես կարող ասել, թեեւ դա նրանից այլեւս չի պահանջվում:

Քաղաքագետ Գիա Խուխաշվիլին հայտարարել է, որ այդ օրենքով իշխանությունները փորձում էին պետական հեղաշրջում իրականացնել: «Իհարկե, դրական եմ գնահատում այն փաստը, որ օրենքը չընդունվեց: Դա նշանակում է, որ ժողովրդական ուղիղ գործընթացի արդյունքում ժողովուրդը ժամանակավորապես իրեն վերադարձրեց իշխանությունը եւ գործող իշխանություններին հարկադրեց տեղավորվել սահմանադրական շրջանակներում: Այն, թե ինչ էր փորձում անել իշխանությունն այդ օրենքով, ես կանվանեմ պետական հեղաշրջում: Ժողովուրդը կանխեց այդ փորձը եւ  վերականգնեց սահմանադրական կարգը»,- հայտարարել է Խուխաշվիլին:

«Քաղաքացիական գաղափար» կազմակերպության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Թինա Հիդաշելին հարկ է համարել միանշանակ հայտարարել, որ այդ «օրինագիծը վտանգավոր էր, խտրական եւ նկատելիորեն մեզ հեռացնում է Եվրամիության կազմում ընդգրկվելու հայտարարված նպատակից, որովհետեւ հակասում է Սահմանադրությանը եւ վրացական ժողովրդի ընտրությանը»:

«Վրաստանում իշխող կուսակցության կողմից նման օրենքի նախաձեռնումն ու աջակցությունը, որի բովանդակությունն ու նպատակները միանշանակ բացասական գնահատականի են արժանացել ԵՄ բոլոր կառույցների, գործնականում բոլոր անդամ երկրների կողմից, եւ որը իրավական դատարանը ճանաչել է որպես Եվրամիության օրենսդրությանը հակասող, ակնհայտորեն ներկայացնում է Վրաստանի իշխանությունների հերթական փորձը՝ երկիրը հեռացնելու եվրաինտեգրման հեռանկարից։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար դիմելուց հետո սա առաջին քայլը չէ, որը ծառայում է ոչ թե ԵՄ-ի հետ մերձեցման, այլ Վրաստանի՝ եվրոպական ուղեծրից հեռանալու նպատակին»,- ասել է Հիդաշելին՝ շեշտելով, որ այդ օրինագծի գլխավոր ոգեւորողն ու առաջին նախաձեռնողը Ռուսաստանի Դաշնությունն է, որտեղ այդ օրենքի ընդունումը հանգեցրել է զանգվածային հետապնդումների, ձերբակալությունների, շատ դեպքերում՝ հասարակական կազմակերպությունների, դրանց հիմնադիրների ու աշխատակիցների աքսորի։

«Օրինագիծը միանշանակ հակաեվրոպական է կամ, ավելի ճիշտ, Եվրոպական միության դեմ է»,- հայտարարել է Հիդաշելին՝ նկատելով, որ այդ հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնել ոչ միայն փորձագետներն ու ոչ կառավարական կազմակերպությունները, այլեւ Միջազգային դատարանը:

Նշել, որ Ռուսաստանին լրջորեն անհանգստացրել են վրացական իրադարձությունները, նշանակում է չասել ոչինչ: ՌԴ իշխանությունների քարոզչական թիմը պարզապես գնդակոծում է «վրացական ազգային գաղափարախոսության» հիմքերը՝ ցուցադրելով, որ երկիրը գլորվում է անդունդ, որ վրացի ժողովրդին պատերազմ ու էլի այլ ծանր դեպքեր են սպասվում, որ Վրաստանը ԱՄՆ-ի առաջնահերթությունների շարքում չէ եւ այլն: Վրացական հասարակությանը, իհարկե, ռուսական քարոզչական թեզերը չեն վախեցնում, բայց պարտադրում են մտածել, որ իսկապես, Ռուսաստանը ներկայացված է Վրաստանում նրա այժմյան իշխանությունների տեսքով, հետեւաբար, նրանցից ազատվելը ժողովրդավարության վերականգնման տեսանկյունից պարզապես այլընտրանք չունի: «Արտասահմանյան ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, ըստ էության, երկարատեւ քնից արթնացրեց մարդկանց, ցույց տվեց, որ, չնայած թվում է, թե սարսափելի ոչինչ տեղի չի ունեցել, իշխանությունները առաջվա պես խոսում են ժողովրդավարության, ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու ու Եվրամիության մասին, սակայն իրականում Ռուսաստանի հետ «հաշտեցման» գործընթաց է նկատվում այն պայմաններում, երբ Մոսկվան շարունակում է օկուպացված պահել վրացական տարածքները: 2012-ից Վրաստանի իշխանություններն ասում են մի բան, բայց անում ուրիշը, եւ հենց դա է պատճառը, որ «արտասահմանյան գործակալների» մասին օրենքի նախագծի դեմ սկսված շարժումը չի հանդարտվում՝ վերածվելով իշխանությունների հրաժարականի պահանջի:

Թեգեր: ԵՄԵվրոպաՌուսաստանՎրաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist