Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»

Սերբիայի համար շարունակում է անընդունելի մնալ Կոսովոյի անջատումը

Մարտի 21, 2023
Միջազգային
Բելգրադի եւ Պրիշտինայի «կարմիր գծերը»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
123
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Եվրոպայի տարածքում ամենախոցելի տարածաշրջանը Բալկանյան թերակղզին է, որտեղ Խորհրդային Միության եւ Հարավսլավիայի փլուզումից հետո քաղաքական վերադասավորումներն ու հակամարտությունները շարունակում են օրակարգային մնալ։ Բազմաթիվ ազգամիջյան հակամարտություններն այս տարածաշրջանը դարձրել են ժամանակակից գլոբալ աշխարհակարգի ձեւավորման առանցքային օջախներից մեկը: Այդ առումով առավել խոցելի են Արեւմտյան Բալկանները եւ մասնավորապես Սերբիան։ «Միացյալ» եւ «անբաժան» Եվրոպա ունենալու համար ԵՄ-ի համար կարեւոր խնդիրներից մեկը Կոսովոյի հարցի լուծումն է իր համար նպատակահարմար տարբերակով եւ Սերբիայի լոյալությունն ու համակրանքը, Ռուսաստանի փոխարեն, Արեւմուտքի նկատմամբ։ Նշենք, որ 1952 թ. հիմնադրումից ի վեր Եվրամիությունն ընդլայնվել է 7 անգամ եւ այժմ ունի 28 անդամ երկիր։ 2003 թ. Թեսալոնիկեում կայացած Արեւմտաբալկանյան գագաթնաժողովում ԵՄ անդամ պետությունները հայտարարեցին, որ «Արեւմտյան Բալկանները միացյալ Եվրոպայի անբաժան մասն են լինելու»։ Սակայն այսօր տարածաշրջանից դեռեւս միայն Սլովենիան է ԵՄ անդամ։

Պարբերաբար քայլեր են իրականացվում Սերբիայի եւ ինքնահռչակ հանրապետության միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Մարտի 18-ին Հյուսիսային Մակեդոնիայի Օհրիդ քաղաքում ԵՄ միջնորդությամբ կայացան Սերբիայի եւ Կոսովոյի ղեկավարների բանակցությունները, որոնք տեւել են ավելի քան 12 ժամ։ Կողմերը քննարկել են խնդրի կարգավորման եվրոպական-ամերիկյան առաջարկի իրականացման ծրագիրը։ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Սերբիայի եւ Կոսովոյի կողմից հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռք բերված պարտավորությունների կատարումը պայման կդառնա ԵՄ-ին նրանց ինտեգրման համար։ Բորելը նաեւ տեղեկացրել է, որ կողմերը «չեն ստորագրել համաձայնագիրը, թեեւ համաձայնել են սկսել դրա իրականացումը», ուստի համաձայնագիրը կհամարվի հաստատված նրա հայտարարությամբ եւ ոչ բոլոր կողմերի ստորագրած համատեղ հայտարարությամբ, ինչպես նախատեսված է եղել ի սկզբանե։

«Այն մի քանի կետերը, որոնց շուրջ մենք պայմանավորվել ենք, երկու կողմերի համար էլ կդառնան իրականացման ծրագրի շրջանակը։ Այսօր ոչինչ չի ավարտվում, նոր է սկսվում»,- ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը` նշելով, որ Ալբին Կուրտիի հետ ուրվագծել են «կարմիր գծերի» իրենց տեսլականը՝ դրանով իսկ նշանավորելով «համատեղ կառուցողական աշխատանքի սկիզբը»։ Նշենք, որ փետրվարի 27-ին ԵՄ արտաքին ծառայությունը հրապարակել էր «Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ հարաբերությունների կարգավորման ճանապարհի մասին» համաձայնագիրը։ Փաստաթուղթը ներառում է անձնագրերի փոխադարձ ճանաչում, Սերբիայի կողմից միջազգային ասպարեզում Կոսովոն ներկայացնելուց հրաժարում, դիվանագիտական ​​առաքելությունների փոխանակում, ինչպես նաեւ կողմերի իրավական պարտավորություններ՝ աշխատելու «հարաբերությունների համապարփակ կարգավորման» ուղղությամբ։ Հաջորդ օրը Վուչիչը հայտարարել էր, որ չճանաչված Կոսովոյի հարցի վերաբերյալ ցանկացած վերջնական որոշում կայացնելու է սերբ ժողովուրդը, ինչպես նաեւ հավելել էր, որ Բելգրադը պատրաստ է դիտարկել Կոսովոյի վերաբերյալ Արեւմուտքի առաջարկները՝ բացառությամբ հանրապետության անկախության եւ ՄԱԿ-ին նրա անդամակցության կետերի։ Նրա պնդմամբ, իրավիճակը նույնը կմնա, համենայնդեպս, այնքան ժամանակ, քանի դեռ ինքը Սերբիայի նախագահն է։ Անցած կիրակի օրը ժողովրդին ուղղված ուղերձում Վուչիչը բանակցություններն անվանել է «ամենադժվարը, որը նրանք երբեւէ ունեցել են»: Անդրադառնալով ԵՄ ծրագրին` Սերբիայի նախագահը նշել է, որ հանրապետությունը ստիպված է եղել ընտրություն կատարել մեկուսացման եւ ծրագրի բոլոր կետերի հետ համաձայնության միջեւ։ Բացի այդ, Արեւմուտքը սպառնում է դադարեցնել Սերբիայի եվրաինտեգրման գործընթացը, դադարեցնել ներդրումները եւ պատժամիջոցներ կիրառել, եթե Բելգրադը չընդունի բանակցությունների նոր հայեցակարգի պայմանները։ Իսկ Պրիշտինան բանակցությունների արդյունքներից հետո խոստացել է սկսել սերբական մունիցիպալիտետների ձեւավորումը՝ Կոսովոյում եւ Մետոհիայում «պատշաճ» ինքնակառավարման մակարդակով։

Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ կնքված պայմանավորվածություններն ու սկսված գործընթացը ողջունել է Միացյալ Նահանգները՝ պատրաստակամություն հայտնելով «նպաստել դրանց իրականացմանը»՝ գործընթացը համաձայնեցնելով Եվրամիության հետ։ Հարաբերությունների «կարգավորման» վերաբերյալ համաձայնագիրը ողջունել են նաեւ Գերմանիան, Թուրքիան: Իրականում Արեւմտյան Բալկանների ամբողջ տարածաշրջանը միասնական քաղաքական-տնտեսական միավոր տեսնելու ցանկությունը հետին պլան է մղում հակամարտության արդարացի լուծման եւ երկարատեւ խաղաղության ու զարգացման հասնելու մղումը։ Աշխարհաքաղաքական զարգացումներում խոշոր խաղացողները նպատակահարմար են գտնում տարածաշրջանները որպես մեկ հարթակ դիտարկելը։ Նման մոտեցում տեսնում ենք նաեւ մեր տարածաշրջանում, ինչը չի բխում հայկական շահից։ Հիշեցնենք, որ Սերբիայի եւ ինքնահռչակ հանրապետության միջեւ հերթական լարվածությունը սկսվել էր 2022 թ. ամռանը, երբ կոսովո-ալբանական իշխանությունները Կոսովոյի եւ Մետոհիայի հյուսիսային հատվածում ապրող սերբերից պահանջեցին վերագրանցել սերբական մեքենաների համարներն ու անձնական փաստաթղթերը։

Մի կողմ թողնելով քաղաքական հարթությունը, բավականին հետաքրքիր է դիտարկել սերբական հասարակության ներսում տեղի ունեցող զարգացումներն ու մոտեցումների արձանագրումը։ Դրանք պակաս կարեւոր եւ առանցքային չեն, քան երկրի իշխանությունների մոտեցումները, քանի որ ամուր հիմքեր է ստեղծում իշխանության համար իր վարած քաղաքականության մասով հետեւողական լինելու համար։ Այսպես, տարեսկզբին «New Serbian Political Thought» հեղինակավոր հրատարակության անցկացրած հարցման համաձայն՝ քաղաքացիների 47.6 տոկոսը չի աջակցում Սերբիայի անդամակցությանը ԵՄ-ին։ Եվրաինտեգրմանը կողմ է սերբերի մեկ երրորդից մի փոքր ավելին։ Միեւնույն ժամանակ, հարցվածների 79.2 տոկոսը չէր աջակցի Եվրամիությանն անդամակցելուն, եթե պայմանը լիներ ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության անկախության ճանաչումը։ «ԵՄ անդամակցության կողմնակիցների 3 տոկոսը զգալիորեն կրճատվում է, երբ Կոսովոյի անկախության ճանաչումը պայման է դրվում: Սա ցույց է տալիս, թե որքան անհամապատասխան են այս թեմաները Սերբիայի քաղաքացիների մտքում», – «RT Balkan»-ի փոխանցմամբ ասում է «New Serbian Political Thought» պորտալի գլխավոր խմբագիր Ջորջե Վուկադինովիչը: Երկրի քաղաքացիների 83.9 տոկոսը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն, կողմ է միայն 6.2 տոկոսը։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Սերբիայում ԵՄ անդամակցության կողմնակիցների եւ հակառակորդների թվի հարաբերակցությունը փոխվել է մեկ տարի առաջվա համեմատ։ Եվրոպամետ տրամադրությունների անկման միտումը բացատրվում է Բրյուսելից, ինչպես նաեւ եվրոպական մյուս մայրաքաղաքներից, առաջին հերթին՝ Բեռլինից ստացվող ճնշումներով։ Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարարության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք, որ անցած տարվա դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքներով, պատասխանլով այն հարցին, թե «սատարո՞ւմ եք արդյոք Սերբիայի անդամակցությանը ԵՄ-ին», քաղաքացիների 43 տոկոսը դրական պատասխան է տվել, 32 տոկոսը՝ բացասական, 13 տոկոսն ընդհանրապես չէր քվեարկի, իսկ 12 տոկոսը չգիտի, թե ինչպես կպատասխաներ այս հարցին։ Հարցումն իրականացվել է Սերբիայի Հանրապետության տարածքում (բացառությամբ Կոսովոյի եւ Մետոհիայի)։

Թեգեր: ԿոսովոՍերբիա
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

«Ժամանակակիցները Համո Բեկնազարյանի մասին»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

«…Եթէ մէկը սրով սպանէ, պիտի սրով սպանուի»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Երբեք չմոռանա՛ս հայկական արմատներդ եւ ժողովրդիդ…»

    9 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 2
  • «Մայր Արաքսի ափերով քայլամոլոր գնում եմ…»

    40 Կիսվել են
    Կիսվել 16 Tweet 10

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist