Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ

Արգելքի պահպանմանը գործնականում ոչ ոք չի հետեւի

Մարտի 22, 2023
Միջազգային
Գործնական պատժամիջոցնե՞ր, թե՞ օձիքն ազատելու փորձ
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
100
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխանությունները գործարարների շրջանում տարածել են այն ապրանքների ցուցակը, որոնք արգելվում է տարանցել Ռուսաստան: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը: Որոշումը՝ մարտի 1-ից դադարեցնելու ապրանքների արտահանումը, նպատակ ունի խուսափել Եվրամիության հետ հակամարտությունից, ինչը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ ամենեւին էլ ցանկալի չէ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, որը ցանկանում է վերընտրվել:

Հարկ է ընդգծել, որ արգելվել է այն ապրանքների տարանցումը, որոնց դեմ Արեւմուտքը պատժամիջոցներ է կիրառում: Անկարան դա անում է ուկրաինական հակամարտության մեկնարկից մեկ տարի անց: Թուրքիան ուժեղ ճնշման է ենթարկվում ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, որոնք պահանջում են միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտնել է արտահանման գծով թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը՝ Սեւ եւ գունավոր մետաղներ արտահանողների ստամբուլյան ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեքդելիօղլուն: Ինչպես նշել է նա, թուրքական կառավարությունն ընկերություններին է փոխանցել արտասահմանյան արգելված ապրանքների ցուցակը եւ հրահանգել է դրանք չուղարկել Ռուսաստան:

«Այդ ցուցակում ներառված ցանկացած ապրանք Ռուսաստանի համար արգելափակվում է, անկախ նրանից, թե որ երկրից է գալիս»,- ասել է նա:

Եվրոպական միության ներկայացուցիչը «Reuters» գործակալությանը տեղեկացրել է, որ Անկարան Եվրահանձնաժողովին բանավոր խոստում է տվել, որ մարտի 1-ից ապրանքները չեն տարանցվի Ռուսաստան, եթե դրանց վրա տարածվում են Եվրամիության, ԱՄՆ-ի կամ Մեծ Բրիտանիայի պատժամիջոցները:

Թուրքիայի առեւտրի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Արեւմտյան երկրներն աննախադեպ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի նկատմամբ անցյալ տարվա փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի հայտարարած ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո:

Այդուհանդերձ, Սեւ ծովով Թուրքիայի հարեւան եւ առեւտրի այլ համաշխարհային կենտրոններից մատակարարման ուղիները բաց էին մնում, ինչը Վաշինգտոնին ստիպեց անցած ամիս նախազգուշացումներ անել՝ կապված մասնավորապես քիմիական նյութերի, միկրոչիպերի եւ այլ ապրանքների արտահանման հետ, որոնք Մոսկվայի կողմից կարող են օգտագործվել ռազմական նպատակներով:

ՆԱՏՕ-ի անդամ Անկարան հակամարտության պայմաններում ձգտել է պահպանել լավ կապերը ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիեւի հետ: Նա սկզբունքորեն դեմ է պատժամիջոցներին, սակայն հայտարարել է, որ դրանք չեն շրջանցվի Թուրքիայում, եւ որ մատակարարվող արտադրանքը Ռուսաստանի կողմից չի կարող օգտագործվել ռազմական նպատակներով։

Հաշվի առնելով արեւմտյան կառավարությունների «լուրջ նախազգուշացումները»՝ դա «հնարավորություն» էր՝ խուսափելու ԵՄ-ի հետ առճակատումից, դեպի ուր ուղղորդվում է Թուրքիայի արտահանման կեսը միասնական մաքսային միության շրջանակներում: Այս մասին լրագրողներին ասել է Թեքդելիօղլուն. «Մարտից սկսած՝ եղել է ազատ առեւտրի գոտիներից դեպի Ռուսաստան ապրանքների վերաարտահանման սահմանափակումների ցանկ, եւ տրվել է համապատասխան հանձնարարական»։ Սակայն Թուրքիայում արտադրված ապրանքները, նույնիսկ եթե այլ երկրների մասեր են կրում, դեռ կարող են առանց սահմանափակումների մատակարարվել Ռուսաստան։

Թեքդելիօղլուն ասել է, որ թուրքական նոր սահմանափակումները ռուս ներմուծողներին դրդել են այլընտրանքային մատակարարներ փնտրել Ղազախստանում եւ այլ երկրներում: «Նրանց այլեւս չի հետաքրքրում արժեքը, որովհետեւ պարզապես փորձում են ավարտին հասցնել իրենց արտադրանքը»,-շեշտել է նա: Անցյալ շաբաթ «Reuters»-ը հաղորդել է, որ ռուսական ընկերությունները վերջին շաբաթներին ղազախ գործընկերներին հեղեղել են Արեւմուտքի կողմից արգելված հազարավոր ապրանքներից մի քանիսի նոր հարցումներով, ընդ որում՝ երկու աղբյուրներ հենվել են թուրքական նոր սահմանափակումների վրա:

Մինչեւ հոկտեմբերի 31-ը վերջին 7 ամսվա ընթացքում Ռուսաստան հանակարգչային եւ այլ էլեկտրոնային բաղադրիչներ են ներմուծվել առնվազն 2.6 մլրդ դոլար արժողությամբ: Այս մասին դեկտեմբերին հայտնել է «Reuters»-ը: Առնվազն 777 միլիոն դոլար արժողությամբ ապրանքներ են արտադրվել արեւմտյան ընկերությունների կողմից, որոնց չիպերը հայտնաբերվել են ռուսական զենքի համակարգերում։

«Աերոֆլոտ» եւ «S7» ավիաընկերությունները շարունակում են թռիչքներ կատարել Թուրքիա՝ ի հեճուկս Անկարայի հայտարարության՝ Ռուսաստանի ու Բելառուսի ինքնաթիռների սպասարկումը դադարեցնելու վերաբերյալ, քանի որ դրանք արտադրվել են ամերիկյան հումքի կիրառմամբ: Մեկնաբանելով այս իրավիճակը՝ ավիափորձագետ Իլյա Շատիլինը նշել է, որ ԱՄՆ-ի կիրառած սահմանափակումները վերաբերում են միայն 40 ինքնաթիռների, որոնցից 15-ը պատկանում է «Աերոֆլոտին», 5-ը՝ «S7»-ին: Այսպիսով՝ սահմանափակումներից խուսափելն այնքան էլ բարդ չէ: «Աերոֆլոտն» այդ ինքնաթիռներով այլեւս չի թռչում Թուրքիա, դրանք մարտի 1-ից փոխարինվել են: Իլյա Շատիլինը շեշտել է, որ, ի տարբերություն «Աերոֆլոտի», «S7»-ը շարունակում է օգտագործել «պատժամիջոցների տակ հայտնված ինքնաթիռներ»: Հնարավոր է, որ թուրքերը միայն բառերով են պահպանում ԱՄՆ-ի ու Եվրամիության սահմանած սահմանափակումները:

«Պատժամիջոցների տակ գտնվող ինքնաթիռները շարունակում են թռչել դեպի Թուրքիա եւ վերադառնալ: Այդպես եղել է երեկ, այդպես է այսօր: Հավանաբար, թուրքերը, այնուամենայնիվ, լիցքավորում են դրանք: Դժվար թե նրանք թռչեն վառելիքի այնպիսի պաշարով, որը կբավարարի նաեւ հետադարձ թռիչքի համար»,-հայտարարել է փորձագետը:

Արդյունքում Շատիլինը կարծում է, որ «թուրքական պատժամիջոցները» ցուցադրական բնույթ են կրում եւ գործնականում չեն իրականացվում: Ինքնաթիռների սպասարկման արգելքի վերաբերյալ հայտարարությունն արվել է բացառապես այն նպատակով, որ ԱՄՆ-ը ձեռքերը հեռու քաշի Թուրքիայից: Արգելքի պահպանմանը գործնականում ոչ ոք չի հետեւի: Նույնիսկ առանց այս օրինակի էլ հասկանալի է, որ Թուրքիան հնարավորության սահմաններում կխուսափի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառումից: Դժվար թե Էրդողանն ընտրությունների նախաշեմին կորցնի այնպիսի գործընկերոջ, ինչպիսին Վլադիմիր Պուտինն է, ով շահագրգռված է, որ Էրդողանը վերընտրվի Թուրքիայի նախագահի պաշտոնում, ու այդ նպատակով պատրաստ է օգտագործել նաեւ սեփական ռեսուրսները:

Հարկ է ավելացնել նաեւ, որ Եվրահանձնաժողովը Թուրքիային փետրվարի 6-ի հետեւանքները վերացնելու համար կհատկացնի 1 մլրդ եվրո վարկ: Սիրիային հումանիտար օգնության համար կտրամադրվի 108 մլն եվրո: Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը՝ երկուշաբթի Բրյուսելում բացելով Թուրքիային ու Սիրիային օգնության դոնորների միջազգային կոնֆերանսը: Բացի այդ, Եվրամիության երկրներն ու եվրոպական ֆինանսական ինստիտուտները լրացուցիչ ներդրումներ կանեն:

Թեգեր: ԹուրքիապատժամիջոցներՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist