Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Հինգշաբթի, Մայիսի 22, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ

Գրենլանդիան միջազգային խոշոր դերակատարների հետաքրքրության առարկա

Մարտի 22, 2023
Միջազգային
Մեծ կղզի՝ մեծ խնդիրներ, մեծ հնարավորություններ
2
ԿԻՍՎԵԼ ԵՆ
176
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ազդեցության գոտիների վերաբաժանման ուղղությամբ ընթացող գործընթացների ֆոնին կարեւոր նշանակություն է ստանում հյուսիսային տարածաշրջանն ինչպես ռեսուրսների, այնպես էլ տարանցիկ ուղիների առումով։ Արկտիկայի ռազմավարական նշանակությանն ու ռեսուրսների համար մղվող պայքարին «ՀՀ»-ն անդրադարձել է 2022 թ. հոկտեմբերի 19-ի համարում։ Միջազգային խոշոր խաղացողների համար հետաքրքրություն է ներկայացնում նաեւ Գրենլանդիան, ինչը ստիպում է վերջինիս ներքաշվել «շախմատային մեծ խաղի» մեջ։

Դանիայի արտգործնախարարության եւ Գրենլանդիայի կառավարության միջեւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Գրենլանդիան առաջին անգամ ՆԱՏՕ-ում Դանիայի ներկայացուցչություն իր դիվանագետին է ուղարկում մշտական աշխատանքի։ Լիդա Սկիֆթե Լեներտի խնդիրն է լինելու փորձագիտական ​​գնահատմամբ տեղեկատվություն տրամադրել արկտիկական պայմանների մասին։ Նման որոշումը մասամբ պայմանավորված է Ուկրաինայի հակամարտությամբ։ Գրենլանդիայի արտաքին գործերի, բիզնեսի եւ առեւտրի դեպարտամենտը կարծում է, որ այդ պայմաններում անվտանգության քաղաքականության հարցերի ավելի խոր ընկալման կարիք կա։ «Կարեւոր է, որ Գրենլանդիան խորացնի իր ըմբռնումը Բարձր Հյուսիսում անվտանգության քաղաքականության զարգացման եւ այս տարածաշրջանի նկատմամբ ՆԱՏՕ-ի ուշադրության վերաբերյալ: Կարեւոր է նաեւ, որ ՆԱՏՕ-ն ավելի լավ հասկանա մեր տարածաշրջանի եւ հասարակության հատուկ պայմանները, տեղյակ լինի մեր շահերին, արժեքներին ու առաջնահերթություններին»,-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ՝ ասել է արտաքին գործերի, բիզնեսի եւ առեւտրի նախարար Վիվիան Մոցվելդտը։ Նշենք, որ Գրենլանդիան ունի ինքնավար կարգավիճակ Դանիայի Թագավորության կազմում: 2009-ից ստացել է ընդլայնված ինքնավարություն՝ վերահսկելով հողօգտագործումը, ռեսուրսների արդյունահանումը (բացառությամբ ուրանի), դատական ​​համակարգը եւ իրավապահ մարմինները: Գրենլանդիայի արտաքին, պաշտպանական եւ տնտեսական քաղաքականությունը շարունակում է մնալ Դանիայի իշխանությունների վերահսկողության տակ։

Դանիան ակտիվ մասնակցություն ունի ուկրաինական ճգնաժամում։ Անցյալ շաբաթ երկրի կառավարությունը հայտարարեց 2023 թ. 7 մլրդ կրոնի (ավելի քան 1 մլրդ դոլար) չափով ուկրաինական նոր հիմնադրամի ստեղծման մասին։ Դանիայում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ նման ռազմական օգնությունը մեծացնում է ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ ուղիղ բախման վտանգը։ Դիվանագիտական ​​ներկայացուցչության հայտարարության մեջ նշվում է, որ տրամադրվող միջոցների միայն չնչին մասն է ուղղվելու Ուկրաինայի վերականգնմանը (1.6 մլրդ դանիական կրոն), մնացած գումարը (5.4 միլիարդը) ծախսվելու է սպառազինության վրա։ Այսպիսով՝ Դանիայի ներգրավվածությունը ուկրաինական հակամարտությունում Գրենլանդիային նույնպես անմասն չի կարող թողնել։

Գրենլանդիան հետաքրքրություն է ներկայացնում իր տնտեսական հնարավորություններով. հավերժական սառույցի գոտում կան օգտակար հանածոների մեծ պաշարներ, սակայն առավել կարեւոր է կղզու ռազմավարական դիրքը։ Այստեղ է Եվրոպայից Հյուսիսային Ամերիկա տանող ամենակարճ ծովային ճանապարհը: Բացի այդ, հյուսիսային կղզու տիրապետումը թույլ է տալիս հավակնել Արկտիկայի զգալի հատվածին: Արեւմուտք-Ռուսաստան եւ ՆԱՏՕ-Ռուսաստան առճակատման ֆոնին Գրենլանդիան կարեւորվում է նաեւ նրանով, որ կղզում առկա են ամերիկյան ռազմաբազաներ (օրինակ՝ Թուլեի ավիաբազան՝ Thule Air Force Base, որը հակահրթիռային պաշտպանության եւ տիեզերական առաքելությունների խնդիրներ է լուծում)։ Դա հնարավորություն է տալիս Միացյալ Նահանգներին մուտք գործել Հյուսիսային բեւեռ՝ մեծացնելով ռազմական եւ քաղաքական մրցունակությունը տարածաշրջանում։ Ի դեպ, 2020 թ. հունիսի 10-ին ԱՄՆ-ը Գրենլանդիայի մայրաքաղաք Նուուկում բացել է իր հյուպատոսությունը։ 1940-1953 թթ. եւս ԱՄՆ-ը դիվանագիտական ​​առաքելություն է ունեցել։

Ռուսաստանին եւ Չինաստանին հակազդելու համատեքստում կղզին հետաքրքրություն է ներկայացնում Վաշինգտոնի եւ Բրյուսելի համար աշխարհաքաղաքական առումով: Գրենլանդիան ծածկում է Հյուսիսային Ատլանտիկայից դեպի Հյուսիսային սառուցյալ օվկիանոս ելքը, տարանցիկ կետ է Հյուսիսային Ամերիկայից հյուսիսարեւմտյան Եվրոպա օդային երթուղիների, ինչպես նաեւ պաշտպանական ծածկույթ է ապահովում Միացյալ Նահանգների եւ Կանադայի հյուսիսարեւելյան սահմանների համար: ԱՄՆ-ը Դանիայի հետ մի քանի համաձայնագրեր է ստորագրել, որոնց համաձայն՝ Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների պաշտպանության եւ անվտանգության համար պատասխանատու են հենց ամերիկացիները, այլ ոչ թե դանիացիները։ Վաշինգտոնն իրավունք ունի «վետո» դնելու Կոպենհագենի որոշ արտաքին քաղաքական որոշումների վրա՝ կապված Գրենլանդիայի եւ Ֆարերյան կղզիների հետ։ Չնայած բավականին մեծ ազդեցությանը, ԱՄՆ-ը մի քանի անգամ փորձել է գնել կղզին. նման առաջարկ եղել է 1867 թ., ապա Հարրի Թրումենի օրոք, իսկ հաջորդը՝ 2019 թ. Դոնալդ Թրամփի օրոք։

Գրենլանդիայով հետաքրքրված է նաեւ Չինաստանը։ Վերջինս առաջատար դիրք է զբաղեցնում Գրենլանդիայի տնտեսության ներդրողների ցուցակում։ Իսկ 2016 թ. Չինաստանը կղզում կառուցել է սեփական գիտահետազոտական ​​կայանը, որը ստացել է արտատարածքային իրավունք։ 2017 թ. Պեկինը անհաջող փորձ կատարեց գնել լքված ռազմածովային բազան՝ «լոգիստիկ հանգույց» հիմնելու մտադրությամբ։ Գրենլանդիան Չինաստանին հետաքրքիր է ընդհանուր՝ հյուսիսային ուղղությամբ իր ազդեցությունը մեծացնելու նպատակով։ Այսպես՝ 2013-ից Չինաստանը ստացավ Արկտիկայի խորհրդի դիտորդ անդամի կարգավիճակ (խորհրդի անդամներն են ԱՄՆ-ը, Կանադան, Գրենլանդիան (Դանիա), Նորվեգիան եւ Ռուսաստանը): Իսկ 2018 թ. հրապարակված «Չինաստանի արկտիկական քաղաքականությունը» վերնագրով հոդվածում Չինաստանը ներկայացրեց Արկտիկայի տարածաշրջանի հետ կապված իր տեսլականը։ Բեւեռային մետաքսի ճանապարհը կամ Արկտիկայի մետաքսի ճանապարհը տնտեսական մեծ հնարավորություններ կարող է ընձեռել, այն նաեւ էապես կրճատում է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ ծովային ճանապարհը։

ԱՄՆ-ից եւ Չինաստանից բացի, Գրենլանդիայով հետաքրքրված է նաեւ Ռուսաստանը՝ հաշվի առնելով, որ այն ծովային ելքի հնարավորություն է տալիս դեպի Ատլանտյան օվկիանոս։ Անհրաժեշտ է ընդգծել, որ ո՛չ Ռուսական կայսրությունը, ո՛չ Խորհրդային Միությունը եւ ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունը երբեւէ պաշտոնապես եւ օրինական չեն ճանաչել Գրենլանդիայի դանիական իշխանությունը։ Այսպիսով՝ Գրենլանդիայի կարգավիճակի ցանկացած փոփոխություն էական է դառնում միջազգային խոշոր դերակատարների համար հատկապես ներկա աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին։

Թեգեր: ԳրենլանդիաԴանիաՆԱՏՕ
Կիսվել1Tweet1Կիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Այսպես կոչված՝ մատերիալիզմն այնքան էլ մատերիալիզացված չէ

…Ու մնացին հավերժ զինվորներ

…Ու մնացին հավերժ զինվորներ

Ամենաընթերցվածը

  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • «Բրաբիոն ծաղիկ որոնողը…»

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Լավ ուսուցիչը լավ սովորող աշակերտ է

    36 Կիսվել են
    Կիսվել 14 Tweet 9
  • Պռոշյանի առածանին

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist