Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին

Էրդողանը ձգտում է Ասադին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ

Մարտի 25, 2023
Միջազգային
Թուրքիան մտածում է զորքերը Սիրիայից հանելու մասին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
132
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Թուրքիայի իշխանությունները պատրաստ են վերանայել Սիրիայում իրենց կանոնավոր զորքերի ներկայության ձեւաչափը՝ խթանելու համար հարեւանի հետ բանակցությունները երկկողմ հարաբերությունների վերականգնման համար: Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ըստ աղբյուրների, ցանկանում է թեկուզ նվազագույն դիվանագիտական առաջընթաց ապահովել մայիսին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ: Բացառված չէ, որ Անկարան իսկապես ձեւավորում է իր զորակազմը Սիրիայից հանելու գրաֆիկ, սակայն գործնականում այդ սցենարը, ինչպես նշում են փորձագետները, լուրջ խնդիրների հետ է կապված:

Այն մասին, որ Թուրքիան ուսումնասիրում է Սիրիայում իր առաքելության ձեւաչափի փոփոխության տարբերակները, հայտարարել են «Ալ Աքբարի» աղբյուրները: Նրանց խոսքերով՝ Անկարան չի բացառում կանոնավոր զորքերի դուրսբերման հստակ գրաֆիկի մշակումը, որոնք շարունակում են վերահսկել ընդդիմության ձեռքում գտնվող շրջանները: Մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Աղբյուրները հաստատում են, որ Էրդողանն առաջվա պես միտված է արագացնել բանակցությունները Սիրիայի հետ մինչեւ Թուրքիայում մայիսին կայանալիք ընտրությունները: Դիվանագիտական ազդակը, որն առաջացել է անցած տարվա վերջին՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Սիրիայի պաշտպանության նախարարների մակարդակով Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, վերջերս սկսել է մարել, ինչպես ենթադրվում է, այն պատճառով, որ պաշտոնական Դամասկոսն ավելացրել է իր միանգամայն տրամաբանական պահանջները:

Անցած շաբաթ Մոսկվայում պետք է տեղի ունենար Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի ու Սիրիայի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը, որը պետք է հիմքեր ստեղծեր դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար: Բայց այդ հանդիպումն այդպես էլ չկայացավ: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի ժողովրդի հետ, բայց դիրքորոշումների տարբերություններ կան նրա քաղաքական գործիչների հետ,- ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ընդգծելով, որ մինչեւ քաղաքացիական պատերազմի սկսվելը հարեւանների միջեւ հակասություններ չեն եղել անվտանգության ոլորտում:- Հասկանալի է, որ Էրդողանի առաջնահերթությունը մայիսին կայանալիք նախագահական ընտրություններն են, բայց Սիրիան հերթականության այլ կարգ ունի՝ թուրքական ուժերի դուրսբերում եւ Սիրիայի ինքնիշխանության վերականգնում նրա ողջ տարածքում»:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, օրերս խոսելով փետրվարին տեղի ունեցած հզոր երկրաշարժների առնչությամբ Թուրքիային ու Սիրիային օգնության դոնորների միջազգային համաժողովի արդյունքների մասին, հույս է հայտնել, որ առաջիկայում արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները, այնուամենայնիվ, կարող են կայանալ: «Մենք բանակցություններ ենք ունեցել պաշտպանության նախարարների մակարդակով, արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպում էր պլանավորվում, սակայն այն հետաձգվեց»,- տեղեկացրել է նա: Միաժամանակ Չավուշօղլուն ընդգծել է, որ սիրիական հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն քաղաքական գործիքների միջոցով՝ հարեւան երկրի տարածքային միասնության եւ ամբողջության սկզբունքների պահպանմամբ:

Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման հարցը թուրք քաղաքական գործիչների համար անքակտելիորեն կապված է ներքաղաքական խնդիրների լուծման հետ: Բախվելով մոտ 90 տոկոսի գնաճի հետեւանքների հետ՝ տեղի հասարակական կարծիքը գործնականում արաբ փախստականներին վերածել է քավության նոխազների: Ցամաքային օպերացիա սկսելու սպառնալիքները՝ «մաքրելու» համար նոր տարածք «անվտանգության գոտու» համար, որոշ այցելուների բռնի վտարմամբ մեկանգամյա ակցիաներն այլեւս չեն կարող վարկանշային միավորներ ապահովել: Հատկապես երբ Էրդողանի հիմնական մրցակիցները խոստանում են հաղթանակի դեպքում առավելագույնս մերձենալ Ասադին՝ խթանելու համար փախստականների զանգվածային արտահոսքը: Դեկտեմբերյան հարցումները ցույց են տվել, որ թուրքերի 59 տոկոսը պաշտպանում է այդ դիրքորոշումը:

Էրդողանը միայն փորձում է առաջ անցնել հասունացող միտումից։ Այլ հարց է, որ հաշտեցման հայեցակարգը վտանգում է Թուրքիայի համբավը՝ որպես սիրիական քաղաքական եւ զինված ընդդիմության շահերի գլխավոր ջատագովներից մեկի, որի ներկայացուցիչներին արդեն կասկածում են դավաճանության մեջ։ 2016-ից Անկարան հասցրել է հարեւան երկրի հյուսիսային շրջաններում ձեւավորել իր պրոտեկտորատները, որոնցում կենտրոնացված են Ասադին դիմակայող խմբավորումներ, այդ թվում՝ արմատական։ Դրանք ազդեցության գոտիներ են իրենց արդեն իսկ կայացած ենթակառուցվածքներով, որոնք գործնականում անհնար է ուղղակի փոխանցել կենտրոնական իշխանության վերահսկողությանը։ Իրավիճակը հարցականի տակ է դնում, թե գործնականում ինչպիսին պետք է լինի թուրքական զորախմբի դուրսբերման գաղափարը։

Տեսականորեն փոխզիջումային լուծումների կարելի է հասնել, օրինակ, Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հստակ ժամանակացույցի ստեղծմամբ՝ քրդական խմբավորումների վերաբերյալ թուրքական մտահոգությունները լուծելու դիմաց: Բայց գործնականում դա շատ բարդ է, քանի որ նույն քրդերին Սիրիայում դե ֆակտո շարունակում է աջակցել ԱՄՆ-ն, էլ չենք խոսում խնդրահարույց այլ հարցերի մասին, որոնցից մեկն էլ այն է, որ այժմ բանակցությունների կարիք ունի Թուրքիան, հետեւաբար, Սիրիային թուրքական մտահոգություններն ընդհանրապես կարող են չհետաքրքրել:

Հետեւաբար, բանակցությունների ճակատագիրը մեծապես կախված է տարածաշրջանում եւ որոշ առանցքային երկրներում ընդհանուր իրավիճակի դինամիկայից։ Այժմ պաշտոնական Դամասկոսը հանգիստ կարող է սպասել Թուրքիայում կայանալիք ընտրությունների արդյունքներին։ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի հարաբերությունների վերջին կարգավորումը կարող է ամրապնդել Սիրիայի ղեկավարության ընդհանուր բանակցային դիրքը, որն ավանդաբար ապավինում է Թեհրանի աջակցությանը:

Հարկ է նշել, որ նախօրեին Սիրիան ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների ավելի քան տասնամյա խզումից հետո դեսպանատներ բացել: Ներկա պահին հայտնի է, որ մերձավորարեւելյան մի շարք երկրներ, որոնք նախկինում հրաժարվել են համագործակցել Բաշար Ասադի վարչակազմի հետ, ցանկություն են դրսեւորում ողջ ծավալով վերականգնել Դամասկոսի հետ գործընկերային հարաբերությունները:

Թեգեր: ԹուրքիաՌեջեփ Թայիփ ԷրդողանՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Կասպյան տարածաշրջանը «սեւ խոռոչից» կարող է վերածվել «կարմիր կետի»

Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Քեզ համար կարեւոր է ինչ-ը, այնինչ իրականում կարեւոր է Ով-ը, ում կամքով հետո կարեւորվում է ինչ-ը

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist