Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Թուրքիայի եւ նրա նախագահի հետ հարաբերությունների մասին

Մարտի 29, 2023
Միջազգային
«Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից…»
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
109
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Մարտի 16-ին Մոսկվա կատարած այցելության ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադը մասնավոր հարցազրույց էր տվել ռուսական տելեգրամ-ալիքներից մեկին ու միանգամայն անկեղծ բնութագրել էր որոշ պետական գործիչների։ Արդյունքում երկու օր անց հրապարակվեց Ուկրաինայի նախագահ Զելենսկու հրամանագիրը Սիրիայի ղեկավարի նկատմամբ անձնական պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ։ Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումները ենթադրում են Ուկրաինայում Ասադի ակտիվների կասեցում 10 տարով եւ արգելում կապիտալի դուրսբերումը երկրի սահմաններից։

Տեղադրում ենք այդ հարցազրույցի հեռուստահաղորդումից մի հատված՝ Թուրքիայի եւ նրա նախագահ Էրդողանի հետ Սիրիայի հարաբերությունների վերաբերյալ։ Մի փոքրիկ, հատկանշական մանրամասն. զրույցի երկու մասնակիցներն էլ գերազանց տիրապետում են անգլերենին, բայց հաղորդակցման համար ընտրել էին մայրենին՝ թարգմանչի միջոցով։

-Մի ժամանակ Էրդողանը ձեր բարեկամն էր ամբողջ ընտանիքով, դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեիք։ Ի՞նչ պատահեց։

-Պատահեց։ Դա նույնիսկ իմ կարծիքը չէ, դա որոշ թուրքերի կարծիքն էլ է, որոնք նրա մերձավորներն են, նրան անձամբ են ճանաչում։ Էրդողանը «Մուսուլման եղբայրներին» խորապես հակված մարդկանցից է։ Նա դա չի էլ թաքցնում, հրապարակավ խոստովանում է։ Մարդը, որ այսպիսի հոսանքի մեջ է, միայն մի բան է հասկանում՝ իշխանություն։ Նրանք օգտագործում են կրոնը՝ իշխանության հասնելու համար։ Նրանք չեն օգտագործում հավատքը՝ հասարակությանն ուղղելու համար, տարածելու բարին ու սերը ժողովրդի մեջ: Դա նրանց բացարձակապես չի հետաքրքրում։ «Մուսուլման եղբայրների» այդ հոսանքի շահն իշխանությունն է։ Երբ սկսվեցին մարտերը Սիրիայում, Օբամայի օրոք, հայտարարեցին, թե ժամանակն է, որ «Մուսուլման եղբայրները» ղեկավարեն արաբական աշխարհը, քանի որ արաբական աշխարհիկ երկրները չիրականացրին ԱՄՆ-ի ուզածը։ Նրանք չկարողացան տիրել ժողովրդին, որպեսզի ժողովուրդը նահանջի իր իրավունքներից՝ վերածվելով ԱՄՆ-ի մարիոնետների։ Իսկ «Մուսուլման եղբայրների» կառավարությունը, ճիշտ է, կրոնապետության տեսքով, կարող է ղեկավարել ժողովրդին կրոնի միջոցով։ Բայց դա տապալվեց, քանի որ արաբական ժողովուրդները կրոնական մտածողությամբ չեն առաջնորդվում, նրանք տարբերում են հավատը՝ իր իսկական սկզբունքներով, ագահությունից, որն առաջարկում են «Մուսուլման եղբայրները»։ Երբ ամեն ինչ սկսվեց այդ կերպ, նա (Էրդողանը.-խմբ.) առաջնորդվեց այդ շահագրգռություններով, անձնական  հարաբերությունները նրա համար ոչինչ չեն նշանակում, նրա բարեկամությունը ոչինչ չի նշանակում։ Նա ոչ մի անգամ, նույնիսկ մի վայրկյան չի մտածել, որ մենք ընկերներ ենք, եւ մեր հարաբերությունները զրոյացվեցին, քանի որ նրա մոտ ամենաբարձրը «Մուսուլման եղբայրների» ագահ գաղափարախոսությունն էր։ Երբ դու հանդես ես գալիս այդ ուղղությունից, պետք է ագահ լինես, դու չես կարող պատկանել այդ ուղղությանը եւ լինել ազնիվ, նվիրված։

-Բայց, դրանով հանդերձ, դուք պատրա՞ստ եք բանակցությունների, եթե նման առաջարկներ լինեն։

-Այդ նպատակով մենք սկսեցինք բանակցություններ պաշտպանության նախարարության, հատուկ ծառայությունների մակարդակով, այժմ քննարկում ենք արտգործնախարարների տեղակալների հանդիպումը, հարցը բանակցությունների ֆունկցիայի մեջ է՝ այստեղ պետք է տարբերենք անձնական զգացումները եւ մեր ազգային հայրենասիրական շահերը, ցանկացած դիրքորոշում, որը կհամապատասխանի Սիրիայի շահերին, կկանգնեցնի սիրիական ժողովրդի ուժասպառումը, արյունահեղությունը, բնականաբար, մենք կգնանք դրան։ Մենք չպետք է ելնենք ատելությունից եւ չարությունից, ես կարծում եմ՝ դա ճիշտ չի լինի։

Պատրաստեց Հ․ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Թեգեր: Բաշար ԱսադՍիրիա
ԿիսվելTweetԿիսվել
 Հայաստանի Հանրապետություն

 Հայաստանի Հանրապետություն

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Նվիրյալ գործչի ծննդյան օրը

Երբ օրը 24 ժամ ունի…

Երբ օրը 24 ժամ ունի...

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist