Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Չորեքշաբթի, Մայիսի 21, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր

Ռուս-չինական միությունը շատ ավելի վաղուց է ձեւավորվել

Ապրիլի 5, 2023
Միջազգային
ԱՄՆ-ին նետված լուրջ մարտահրավեր
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
74
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Խոսելով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի՝ Մոսկվա կատարած այցելության ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մասին՝ արդեն անդրադարձել ենք հնդկական քաղաքական շրջանակներում առկա մտավախություններին, թե արդյոք Պեկինը Մոսկվայի աջակցությամբ ավելի ագրեսի՞վ կդառնա հարեւանների նկատմամբ, իսկ Ռուսաստանն այլ մոտեցում կորդեգրի՞ Հնդկաստանի հանդեպ՝ կողմնորոշվելով դեպի Չինաստան:

Արեւմտյան փորձագիտական համայնքում գերիշխում է այն տեսակետը, որ Չինաստանի ու Ռուսաստանի պոտենցիալ դաշինքի թեման կորցրել է իր հրատապությունը, քանի որ այդ միությունը շատ ավելի վաղուց է ձեւավորվել: Ամերիկյան «Bloomberg»-ում այդ մասին գրել է նաեւ մեկնաբան Հալ Բրենդսը: Ըստ աղբյուրի՝ Մոսկվան ու Պեկինը համախմբվել են իրենց նպատակներին հասնելու համար՝ մարտահրավեր նետել Վաշինգտոնին ու ստեղծել համաշխարհային ազդեցության իրենց ոլորտը: Այլ խոսքով՝ Մոսկվան ու Պեկինը ձգտում են թուլացնել ԱՄՆ-ի իշխանությունը եւ ժողովրդավարական արժեքների ազդեցության սահմանները:

Երբ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպում են, միշտ հարց է ծագում՝ արդյոք նրանք դաշինք կձեւավորե՞ն: Ըստ «Bloomberg»-ի՝ նրանք, ովքեր հնչեցնում են այդ հարցը, չեն հասկանում խնդրի էությունը: Պատմական խելամիտ բոլոր չափորոշիչներով Ռուսաստանն ու Չինաստանը վաղուց արդեն ստեղծել են այդ միությունը, որը նախատեսվում է համաշխարհային քաղաքականության փոխակերպման համար, նույնիսկ եթե սեփական փորձով կուրացած ամերիկացիները դա չեն տեսնում:

Դաշինքներն այնքան պատմություն ունեն, որքան միջազգային քաղաքականությունը: Ք. ծ. ա. 5-րդ դարում Աթենքը հունական քաղաք-պետությունների մասնակցությամբ ձեւավորեց Դելոսյան միությունը: 19-րդ դարում Օտտո ֆոն Բիսմարկը հաստատեց մասամբ իրար կրկնօրինակող, երբեմն հարեւան պետությունների հետ գաղտնի կապեր՝ Կենտրոնական Եվրոպայում Գերմանիայի դիրքերն ամրապնդելու ու անվտանգ դարձնելու նպատակով: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԱՄՆ-ն դաշինքների գլոբալ ցանց ստեղծեց խաղաղության պահպանման եւ ագրեսիայի զսպման համար: Ամերիկյան այդ դաշինքներն ամրացվել են պաշտոնական պայմանագրերով ու հրապարակային պարտավորություններով: Դրանք լիովին օրինական կարգավիճակ ունեն, եւ դրանց բնորոշ է ռազմական համագործակցության բարձր մակարդակը: Նման միությունները միաժամանակ ամրապնդում ու զսպում են թույլ անդամներին: ԱՄՆ-ն որոշեց պաշտպանել Գերմանիային ու Ճապոնիային, որպեսզի նրանք անհրաժեշտություն չունենան զարգացնել միջազգային դրությունն ապակայունացնող ռազմական ներուժը, ասենք՝ միջուկային զենքը:

Ամերիկյան դաշինքներն այդպիսի ձեւ են ընդունել, որովհետեւ ծագել են պատմական յուրահատուկ հանգամանքներում, սառը պատերազմի տարիներին, երբ ԱՄՆ-ն փորձում էր զսպել Խորհրդային Միությանը: Նման դաշինքների անդամները հիմնականում ժողովրդավարական պետություններ էին եւ բաց ու հրապարակային պարտավորություններ են ստանձնել: Բայց ոչ մի տեղ գրված չէ, որ դաշինքները հենց այդպիսին պիտի լինեն:

Դաշինքները կարող են ակնհայտ կամ թաքնված լինել, պաշտոնական կամ ոչ պաշտոնական, հավակնոտ կամ համեստ՝ իրենց չափերով ու նպատակներով: Դաշինքն ուղղակի այնպիսի պետությունների համակցություն է, որոնք համագործակցում են ընդհանուր հետաքրքրությունների շուրջ: Այս իմաստով Պուտինն ու Ծինփինը միություն ստեղծել են:

Մոսկվան ու Պեկինը ձգտում են թուլացնել Վաշինգտոնի իշխանությունն ու դաշինքները՝ սեփական ազդեցության ոլորտներն ընդարձակելու ու բազմաբեւեռ աշխարհ ձեւավորելու համար: Միեւնույն ժամանակ նրանք միտված են ժողովրդավարական արժեքների թուլացմանը, որպեսզի ամրապնդեն պետական կառավարման ավտորիտար ձեւերը եւ ապահովեն գերիշխող դրություն: Եվ դրանում ոչ մի գաղտնիք չկա: 2022 թ. փետրվարյան ռուս-չինական հայտարարության մեջ հստակ նշված են երկու երկրների փոխգործակցության աշխարհաքաղաքական ու գաղափարական հիմքերը: Պուտինը կարող է շարունակել ռազմական գործողություններն Ուկրաինայում, որովհետեւ այժմ հնարավորություն ունի գործնականում անպաշտպան թողնել Հեռավոր Արեւելքը: Չինաստանին էլ շահավետ է անվտանգությունը Ռուսաստանի հետ սահմանին, եթե հանկարծ հակամարտություն սկսվի ԱՄՆ-ի հետ:

Իրենց փոխհարաբերություններում «ագրեսիայից» հրաժարումը նպաստում է այդ երկրների հակառակորդների դեմ «ագրեսիային»: Որքան շատ է նրանցից յուրաքանչյուրը խախտում հավասարակշռությունը Արեւելյան Եվրոպայում կամ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, այնքան Վաշինգտոնի համար բարդանում է այդ տարածաշրջաններում նրանց վճռորոշ հարված տալու հարցը:

Մոտակա ժամանակաշրջանում ռազմական հակամարտությունն Ուկրաինայում կարող է ավելի մերձեցնել Մոսկվային ու Պեկինին: Տնտեսական ու տեխնիկական ինտեգրացիան ուժեղանում է այն հանգամանքով, որ Ռուսաստանն այժմ մեկուսացված է: ՌԴ-ն ու Չինաստանն առեւտուրն իրականացնում են յուանով՝ ամրապնդելու համար իրենց պաշտպանությունը դոլարի գերակայությունից եւ արտասահմանյան պատժամիջոցներից: Չինաստանին դուր չի գալիս Պուտինի հատուկ գործողությունը, սակայն նա չի ուզում, որ Ռուսաստանը պարտվի, ուստի կարող է նրան հրետանային արկեր եւ այլ ռազմական օգնություն տրամադրել։ Միգուցե դրա դիմաց Պեկինը, ինչպես նշում են ռուսաստանյան որոշ լրատվամիջոցներ, կխնդրի գաղտնի տեխնոլոգիաներ՝ ստորջրյա տարածություններում անաղմուկ լողալու համար, հակաօդային պաշտպանության ժամանակակից միջոցներ կամ աջակցության խոստումներ այն դեպքի համար, եթե Պեկինը երբեւէ պայքարի մեջ մտնի Վաշինգտոնի հետ Թայվանի հարցում:

Չինաստանն առայժմ այդքան հեռու չի գնացել, քանի որ Սին շատ քիչ ցանկություն ունի բաց հակամարտության մեջ մտնել Արեւմուտքի հետ, քան Պուտինը: Եվ քանի որ սա գիշատիչների միջեւ դաշինք է, բախումներն անխուսափելի են:

Ռազմական գործողություններն Ուկրաինայում ուժեղացնում են Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից, սակայն Պուտինը, ինչպես երեւում է, դա ընդունելի է համարում: Զարմանալին այն է, որ որքան շատ հաջողություններ արձանագրի այդ դաշինքը, այնքան դժվար կլինի պահպանել այն:

Երբ ԱՄՆ-ի իշխանությունն ու ազդեցությունը Եվրասիայի ծայրամասում սկսում են թուլանալ, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ գաղտնի հակասություններն ավելի ակնհայտ են դառնում: Առայժմ ԱՄՆ-ն գործնականում դիմակայում է իր երկու հիմնական հակառակորդների ձեւավորած դաշինքին: Իսկ դա աշխարհաքաղաքական լուրջ մարտահրավեր է, ինչպես էլ որ այն անվանվի:

Թեգեր: Չինաստան
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Բագարան գյուղում

Բագարան գյուղում

Պատմության հետագծով

Սերն առ Աստված եւ սերն առ մերձավորը մարդուն դարձնում է լույսի բնակիչ

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աստվածաշնչյան կարճ առակներ

    298 Կիսվել են
    Կիսվել 119 Tweet 75
  • Աստվածաշունչը հարկավոր է ամեն օր կարդալ. ինչո՞ւ

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • «Ես դերասանուհի Ալլա Թումանյանն եմ…»

    59 Կիսվել են
    Կիսվել 24 Tweet 15
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Խնկելի անուն՝ Արմին Վեգներ

    5 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist