Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ

Արեւմուտքին բաժանելու փորձերը միայն ամրապնդում են նրա միասնությունը

Ապրիլի 8, 2023
Միջազգային
«Բաժանիր, որ տիրես» կարգախոսի տրամաբանությամբ
4
ԿԻՍՎԵԼ ԵՆ
374
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ռուսաստանն ու Չինաստանը ձգտում են օգտվել Արեւմուտքում առկա հակասություններից՝ աշխարհակարգը վերաձեւելու համար: Այս մասին գրում է «The Indian Express»-ը: Նրանց նպատակն է վերջ տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հեգեմոնիային: Սակայն, ինչպես կարծում է հոդվածի հեղինակը՝ Հասարակական քաղաքականության ասիական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռաջա Մոհանը, ով «The Indian Express»-ի գրող խմբագիրն է եւ մասնագիտանում է միջազգային քաղաքականության հարցերում, Արեւմուտքը բաժանելու փորձերը միայն ամրապնդել են նրա միասնությունը:

Շարունակելով ամրապնդել ռազմավարական գործակցությունը՝ Ռուսաստանն ու Չինաստանը հույս ունեն, որ իրենց երազանքը՝ կառուցելու հետարեւմտյան աշխարհակարգ, արձագանք կգտնի աշխարհի շատ անկյուններում, այդ թվում՝ Նյու Դելիում: Եթե անկեղծ, ապա այդպիսի արձագանք իսկապես կա, սակայն հնդկական ռազմավարական հանրությունը չպետք է խաբվի, որովհետեւ, այո, Արեւմուտքի ներսում կան պառակտման գծեր, բայց դրանք ամենեւին էլ ճակատագրական չեն:

Առաջին անգամը չէ, երբ Մոսկվան ու Պեկինը քննարկում են աշխարհակարգի արմատական վերակառուցման հարցը: Միջազգային կոմունիզմի պատմությունը 20-րդ դարում հանգեցնում էր հետարեւմտյան կարգեր կառուցելու փորձերին: Բայց այդ երազանքները ոչ մի արդյունք չունեցան, քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը վիճեցին եւ առանձին-առանձին փոխզիջման հասան Արեւմուտքի հետ:

Հանրությանը հետաքրքրում է, այսպիսով, հարցը, թե արդյոք այս անգամ ամեն ինչ այլ կերպ կընթանա՞: Մարտին Մոսկվայում հրաժեշտ տալով Վլադիմիր Պուտինին՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը խոսեց «հարյուրամյակի ընթացքում մեկ անգամ տեղի ունեցող փոփոխության» մասին, որն ազդարարում են երկու երկրների ղեկավարները: Մոսկվան ու Պեկինը համոզված են, որ, միավորելով իրենց ուժերը՝ ռազմամիջուկային հզորությունը, Ռուսաստանի հսկայական բնական ռեսուրսները եւ Չինաստանի աճող տնտեսական կշիռը, կարող են ստիպել Արեւմուտքին պաշտպանողական դիրք զբաղեցնել: Նրանք նաեւ շեշտը դնում են այն վստահության վրա, որ Եվրոպայում ու Ասիայում իրենց քաղաքականության աշխարհաքաղաքական համակարգման պայմանի դեպքում Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ընդմիշտ անցյալում թողնել Արեւմուտքի 400-ամյա գերիշխանությունը: Այս ռազմավարության հաջողությունը կախված է նրանից, թե Մոսկվա-Պեկին առանցքը որքան արդյունավետ կերպով կօգտագործի Ամերիկայի ներսում առաջացած ճեղքերը եւ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջեւ տարաձայնությունները:

Եթե Մոսկվան այժմ կենտրոնացել է ԱՄՆ-ում քաղաքական տարաձայնությունների վրա, ապա Պեկինը ձգտում է օգտագործել իր շուկայական իշխանությունը՝ Վաշինգտոնի ռազմավարությունը խարխլելու համար: Ի վերջո, Չինաստանն իր մեծությամբ աշխարհի երկրորդ տնտեսությունն է, եւ Միացյալ Նահանգների հետ նրան կապում է տնտեսական ամուր փոխկախվածությունը: Չնայած Պեկինը կոշտ դիրքորոշում է որդեգրել Բայդենի վարչակազմի նկատմամբ, նաեւ փորձում է համոզել Ուոլ Սթրիթին ու ամերիկյան արդյունաբերությանը՝ վերադառնալու Չինաստան՝ այնտեղ նորից գումարներ աշխատելու համար: Անցյալ շաբաթ Բոաոյի ասիական ֆորումում, որն ստացել է «չինական Դավոս» մականունը, Չինաստանի պետական խորհրդի նոր վարչապետ Լի Ցյանը գլխավոր տնօրենների բազմաթիվ լսարանին, այդ թվում Թիմ Կուկին՝ «Apple»-ից, խոստացել է շատ ավելի բացել չինական տնտեսությունը: Սակայն քաղաքական Վաշինգտոնն արդեն հրաժարվել է Չինաստանի հետ բիզնեսից:

Անցյալ շաբաթ հրապարակված Ռուսաստանի արտաքին քաղաքական դոկտրինի վերջին տարբերակում ԱՄՆ-ն անվանվել է «Հավաքական Արեւմուտքի ագրեսիվ հակառուսական քաղաքականության գլխավոր ոգեշնչող, կազմակերպիչ եւ իրականացնող»։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաճախ է քննադատում Եվրոպային ռազմավարական ինքնավարությունից հրաժարվելու համար, սակայն հենց Ուկրաինայում Մոսկվայի գործողություններն են մայրցամաքին մղում ապավինել Միացյալ Նահանգների պաշտպանությանը: Չինաստանը ոչ պակաս կրքոտ սեր է տածում Եվրոպայի «ռազմավարական ինքնավարության» նկատմամբ (ինչպես նաեւ ակնհայտ ոգեւորություն՝ կապված Նյու Դելիի «չմիավորման» քաղաքականության նկատմամբ):

Պեկինը հույս ուներ, որ այս շաբաթ Չինաստանում եվրոպացի առաջնորդների շքերթը թույլ կտա բաժանել Բրյուսելն ու Վաշինգտոնը: Անցյալ շաբաթ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը մասնակցել է Բոաոյի ասիական ֆորումին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյաենն այս շաբաթ համատեղ այցելել են Չինաստան։ Բանակցությունների թեման Չինաստանի ու ԵՄ-ի միջեւ հարաբերություններն էին, ինչպես նաեւ ռուս-ուկրաինական հակամարտությունը: Եվրամիությունը, անկախ Պիկինի հետ ունեցած տարաձայնություններից, մտադիր չէ վիճել նրա հետ: Եվ Մակրոնը, եւ ֆոն դեր Լյաենը կարծում են, որ Սին Ռուսաստանի վրա ազդելու միջոցներ ունի, որոնցից կօգտվի ի շահ Արեւմուտքի, եթե նրա հետ լեզու գտնեն:

Հաջորդ շաբաթ Չինաստան կայցելի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: Սպասվում է նաեւ, որ հուլիսին տեղի կունենա Եվրամիություն-Չինաստան գագաթնաժողովը:

Մակրոնի ու ֆոն դեր Լյաենի այցը Չինաստան կոչված է ընդգծելու, որ ԵՄ-ն պատրաստ է Պեկինի հետ հարաբերություններում հատուկ գիծ մշակել:

Այսպիսով՝ այժմ Եվրոպայի ու Չինաստանի գործակցությունը պտտվում է երկու հիմնական հարցերի շուրջ: Եվրոպան ուզում է, որ Սին ճնշում գործադրի Պուտինի վրա եւ ստիպի նրան ավարտել Ուկրաինայի հակամարտությունը: Մակրոնը Ծինփինի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հույսեր է կապում այն հանգամանքի հետ, որ Չինաստանի ղեկավարն ուշքի կբերի Ռուսաստանին ու բոլորին կվերադարձնի բանակցութունների սեղանի շուրջ: Այն մասին, որ Չինաստանը կարող է նպաստել Ուկրաինայում «արդար խաղաղությանը», խոսել է նաեւ ֆոն դեր Լյաենը: Եվ նա, եւ Մակրոնը հույս են հայտնել, որ Չինաստանն ուղղակիորեն կամ անուղղակիորեն զենք չի մատակարարի Ռուսաստանին: Պեկինը, իր հերթին, ցանկանում է, որ Եվրոպան հեռանա Միացյալ Նահանգներից Չինաստանի նկատմամբ նրա քաղաքականության հարցում՝ կապված նաեւ «թայվանյան խնդրի» հետ: Ծինփինը հայտարարել է, որ հույսեր է կապում Եվրամիության պատրաստակամության հետ՝ Չինաստանի հետ շփումներում պաշտպանելու անկախությունը: Նա Չինաստանին ու Եվրոպային անվանել է «երկու հզոր ուժեր, որոնք նպաստում են աշխարհի բազմաբեւեռայնությանը»:

Անկախ այս բանակցությունների արդյունքներից, կողմերն այն գնահատում են որպես օգտակար փորձ: Եվրոպան պատրաստ չէ ընդունել Չինաստանի՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման խաղաղ նախաձեռնությունը: Ինչպես անցած շաբաթ հայտարարել է Եվրամիության դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը, Պեկինը չի կարող միջնորդ լինել Ուկրաինայի հետ հակամարտությունում, քանի որ «ագրեսորին զոհից չի տարբերում»:

Սակայն Եվրոպայում հույսը պահպանելու ձգտումը կարեւոր գործոններից մեկն է, որը Սիին առաջ է մղում Ուկրաինայի հարցում իր դիվանագիտական ջանքերում: Առաջին հայացքից Եվրոպան, իրոք, իրական խթաններ ունի՝ Չինաստանի նկատմամբ վարելու այնպիսի քաղաքականություն, որը կտարբերվի ամերիկյանից: Եվրոպան չի ցանկանում կորցնել ելքը դեպի չինական հսկայական շուկա Պեկինի ու Վաշինգտոնի միջեւ խորացող տարաձայնությունների պատճառով: Ի վերջո, 2022 թ. այդ երկու տնտեսական հսկաների միջեւ ապրանքաշրջանառությունը մոտեցել է 850 մլրդ դոլարի:

Անցած շաբաթ Ուրսուլա ֆոն դեր Լյաենը հայտարարել էր, որ Եվրոպան չի ցանկանում «պոկվել» Չինաստանից, քանի որ նրանց միավորում են տնտեսական խոր հարաբերությունները: Սակայն նա ավելացրել է, որ Եվրոպան պետք է «չեզոքացնի ռիսկերը» Պեկինի հետ իր առեւտրային կապերում: Նրա խոսքով՝ Պեկինի ու Եվրամիության հարաբերություններն ավելի «զուսպ ու բարդ» են դարձել: Ֆոն դեր Լյաենը նշել է մի շարք քայլեր, որոնց օգնությամբ կարելի է հասնել այդ նպատակին՝ Եվրոպայի մրցունակության բարձրացում, կարեւորագույն օգտակար հանածոների մատակարարման հարցում Չինաստանից կախվածության նվազեցում, Չինաստանում արտաքին ներդրումների հարցում առավել ուշադիր վերահսկողություն, զգայուն տեխնոլոգիաների արտահանման մոնիտորինգի առավել արդյունավետ մեխանիզմներ եւ համախոհ երկրների հետ ավելի սերտ համագործակցություն: ԵՄ-ում Պեկինի դեսպան Ֆու Ցունը քննադատել է ֆոն դեր Լյաենի ելույթը՝ նշելով, որ այն լի է «խեղաթյուրումներով»:

Հնարավոր է՝ Պեկինը հույս ունի, որ Եվրամիության առանձին երկրներ Չինաստանի հետ հարաբերություններում կարող են կենտրոնանալ իրենց գործարար հետաքրքրությունների վրա: Այդ թվում՝ Չինաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով պաշտպանել է ԱՄՆ-ից Եվրոպայի «ռազմավարական ինքնավարության» գաղափարը: Մակրոնը, իհարկե, կարող է ելնել կոմերցիոն շահերից, բայց չի հրաժարվի Ուկրաինայի հարցում Եվրոպայի դիրքորոշումից:

Եվրոպայի ու Չինաստանի միջեւ այս նոր դիվանագիտական խաղը կառաջացնի այլ տերությունների, այդ թվում՝ Հնդկաստանի ուշադրությունը: Նյու Դելիի փորձագիտական ու վերլուծական շատ կենտրոններ բազմաթիվ տարաձայնություններ են նշում, որոնք գոյություն ունեն Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջեւ, սակայն միեւնույն ժամանակ շեշտում են, որ Արեւուտքի ռազմավարական միասնությունը պահպանվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից ի վեր: Նյու Դելին հասկանում է, որ ՌԴ-ն ու Չինաստանը էքսզիստենցիալ մարտահրավերներ են նետում Արեւմուտքի գերիշխանությանը՝ ռազմական, տնտեսական, քաղաքական ու գաղափարական: Հնդկաստանը նաեւ տեսնում է, որ Ռուսաստանի ու Չինաստանի այդ ջանքերն ավելի շուտ ամրապնդում են Արեւմուտքի միասնությունը, այլ ոչ թե Եվրոպային հեռացնում են Միացյալ Նահանգներից:

Թեգեր: ԵՄԵվրոպաԷմանուել ՄակրոնՉինաստան
Կիսվել2Tweet1Կիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
«Մետաքսե գարուն»

«Մետաքսե գարուն»

«Ես եմ ճամբան»

«Ես եմ ճամբան»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    426 Կիսվել են
    Կիսվել 170 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist