Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Մայիսի 18, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Երեք «քարի» արանքում

Արեւելյան Եվրոպան վերադասավորումների հերթական փուլում է

Ապրիլի 15, 2023
Միջազգային
Երեք «քարի» արանքում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
88
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Ուկրաինայից սկսված «քաղաքական երկրաշարժը» տեղափոխվում է Արեւելյան Եվրոպայի այլ երկրներ եւս։ Թեեւ լուծված չէ Մերձդնեստրի խնդիրը, սակայն ակտիվորեն ընթանում է Մոլդովայի եվրաինտեգրման գործընթացը, եւ այդ համատեքստում Ռումինիայի հետ միավորման հեռանկարն առավել հավանական է թվում։ Մոլդովայի իշխանությունները հետեւողականորեն քայլեր են կատարում այդ ուղղությամբ, ինչը կարող է դառնալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի բախման հերթական թատերաբեմը։

Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկու Պոպեսկուն պաշտպանության նախարարության ղեկավար Անատոլի Նոսատիի հետ ապրիլի 12-13-ն աշխատանքային այցով Բուխարեստում էր, որտեղ ռումինացի եւ ուկրաինացի գործընկերների հետ մասնակցել են տարածաշրջանային անվտանգության հարցերով եռակողմ հանդիպմանը։ Կողմերն անդրադարձել են նաեւ Մոլդովայի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացին եւ հունիսի 1-ին Քիշնեւում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը։ Հիշեցնենք, որ Մոլդովան եւ Ուկրաինան ԵՄ թեկնածու երկրների կարգավիճակ են ստացել 2022 թ. հունիսին։ Միաժամանակ Մոլդովայի Հանրապետության համար նշվել էր ինը քայլ, որոնք պետք է ավարտին հասցվեն եվրաինտեգրման ճանապարհին։ Դրանք վերաբերում են մասնավորապես արդարադատության բարեփոխումներին եւ կոռուպցիայի դեմ պայքարին։ Երկրի նախագահ Մայա Սանդուն վստահ է, որ «տնային աշխատանքը» ավարտելու համար կպահանջվի 5-7 տարի, եւ որ մինչեւ ընթացիկ տասնամյակի վերջը Մոլդովայի Հանրապետությունը կիրականացնի իր եվրոպական օրակարգը։ Ի դեպ, մայիսի 21-ին նախագահ Սանդուն նախատեսում է Քիշնեւի կենտրոնում հրավիրել «Եվրոպական Մոլդովա» անունով ազգային ժողով, որպեսզի «պատասխանի այն հարցին, թե ինչ են ուզում մոլդովացիները»։ «Յուրաքանչյուրի ձայնը կամրապնդի մեր եվրոպական ուղին։ Ես կոչ եմ անում բոլորին աջակցել մեր ընդհանուր երազանքին»,- ասել է նա։

Բուխարեստը խոստացել էր անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Քիշնեւին, որն Ուկրաինայից հետո «առավել ենթակա է ռուսական ագրեսիային եւ ճնշմանը»։ Այդ մասին հայտարարել էր Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը ապրիլի 11-ին հրավիրված Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ Քիշնեւին աջակցության առաջարկ էր հնչել նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից․ Բրյուսելում ռումինական «Agerpres» գործակալությանը տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հրավիրել էր միանալ դաշինքին՝ հաստատելով, որ դաշինքը պատրաստ է այնքան հեռու գնալ, որքան պատրաստ կլինի Մոլդովան այդ հարաբերություններում։ Իսկ «Moldova 1» հեռուստաալիքի եթերում Միրչա Ջոանեն վստահեցրել է, որ «ՆԱՏՕ-ի հովանոցը» բարեկեցության անհրաժեշտ պայման է։ Պաշտոնյայի խոսքով՝ դաշինքը խաղաղ կազմակերպություն է, որն ապահովում է ոչ միայն իր անդամների, այլեւ ամբողջ Եվրոպայի կայունությունն ու բարեկեցությունը։ Հայտնի է, որ Մոլդովան ՆԱՏՕ-ի միջոցներից կստանա 750 հազար դոլար՝ երկրի պաշտպանական համակարգի հզորացման համար։ Քիշնեւը դաշնակիցներից խնդրում է ռազմական եւ առաջին հերթին՝ ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր։

Մոլդովայի եվրաինտեգրումն ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտաճումն էապես կփոխեն տարածաշրջանում ուժերի դասավորությունը։ Հանրապետությունը ուշադրության կենտրոնում է, քանի որ աշխարհագրական դիրքի առումով հետաքրքրություն է ներկայացնում ինչպես Արեւմուտքի ու Ռումինիայի, այնպես էլ՝ Ռուսաստանի համար։ Սակայն եվրաինտեգրման ճանապարհն այնքան էլ հարթ չէ, ինչը պայմանավորված է նաեւ տնտեսական խնդիրներով թե Մոլդովայում, թե ԵՄ-ում, այդ թվում՝ պայմանավորված ուկրաինական զարգացումներով։ Միանշանակ է, որ ինտեգրման գործընթացները կարող են արագանալ՝ ելնելով աշխարհաքաղաքական զարգացումներից, այլ ոչ թե միության բուն օրակարգը հաշվի առնելով։ Տարիներ առաջ իրավիճակն առավել պատային էր թվում, թեեւ պակաս անկայուն չէր։ Ժամանակի ընթացքում երկրում սկսեցին գերակշռել ռումինամետ-եվրոպամետ քաղաքացիները, առաջին հերթին՝ ի հաշիվ երիտասարդ սերնդի, որի մեծ մասը սովորում է Ռումինիայում կամ հենց Մոլդովայում, բայց ռումինական դրամաշնորհներով։ Նախապատվությունները բնականաբար ձեւավորվում են կրթության միջոցով, այդտեղ անզոր են դառնում բռնի պարտադրանքն ու ուղղակի քարոզչությունը։

Ռուսական ժառանգությունից անջատվելու եւ դեպի Արեւմուտք շրջվելու քայլերից մեկն էլ Մոլդովայում երկրի պետական լեզուն «մոլդովերենից» «ռումիներենի» վերանվանելն էր։ Որոշման հրամանագիրը ստորագրվել է մարտի 23-ին Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կողմից, իսկ մինչ այդ անվանափոխության մասին օրինագիծը հաստատվել էր Մոլդովայի խորհրդարանի կողմից։ Նման քայլն անձամբ Սանդուն բացատրել է հետեւյալ կերպ․ «Ես ցանկանում եմ, որ ռումիներենը միավորի մեզ բոլորիս, ովքեր ապրում ենք այստեղ եւ սիրում ենք այս երկիրը: Մենք, աշխարհի ավելի քան 27 միլիոն մարդկանց հետ միասին, խոսում ենք ռումիներեն՝ Եվրամիության պաշտոնական լեզուներից մեկը»։ Լեզվի նկարագրությունը կփոխարինվի երկրի Սահմանադրության մեջ, օրենքների տեքստերում եւ պետական բոլոր փաստաթղթերում։ Ապրիլի սկզբին անցկացված վերջին սոցհարցման համաձայն՝ Մոլդովայի քաղաքացիների 38․6 տոկոսը կտրականապես դեմ է եղել պետական լեզվի անվանափոխությանը։ Որոշ փորձագետների կարծիքով՝ պետական լեզվի անվանափոխումը կարող է լինել Քիշնեւի քայլերից մեկը Ռումինիայի հետ մերձեցման ճանապարին։ Այս քայլն իր արդյունքները կտա հեռանկարային կտրվածքում, քանի որ փոփոխություններ է ապահովելու ինքնության ընկալման մակարդակում։ Հիշեցնենք, որ նման խնդիր իրենց առջեւ դրել են նաեւ Ուկրաինան եւ Ղազախստանը։ Թեեւ վերջինս նման որոշում կայացրել էր դեռեւս 2017-ին, սակայն անցած տարի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարեց, որ լեզվական բարեփոխման իրականությունն անհրաժեշտ է, սակայն պետք չէ շտապել լատինական այբուբենին անցում կատարելու առումով։ Ինչպես տեսնում ենք, լեզվական փոփոխություններն ընկած են աշխարհաքաղաքական կողմնորոշումների վերանայման հիմքում, ընդհանրապես՝ լեզուն եւ դրանից բխող լեզվամտածողությունն ընկած են ազգային ինքնության հիմքում։

Թեգեր: ԵՄԵվրոպաՄոլդովաՌումինիաՌուսաստան
ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Գլոբալիզացիան չի ավարտվել

Գլոբալիզացիան չի ավարտվել

«Տիտանիկի» կործանումից փրկված հայորդին

«Տիտանիկի» կործանումից փրկված հայորդին

Ամենաընթերցվածը

  • Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    Բերդաձորը՝ հերոսացման խորհրդանիշ

    14 Կիսվել են
    Կիսվել 6 Tweet 4
  • Հանճարի ու ամբոխի «երկխոսությունը»

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Հետաքրքիր է իմանալ

    7 Կիսվել են
    Կիսվել 3 Tweet 2
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    125 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 31

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist