Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Կիրակի, Հունիսի 1, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ո՞ր գործոնը որոշիչ կդառնա Թուրքիայում կայանալիք ընտրություններում

Ապրիլի 19, 2023
Միջազգային
Ո՞ր գործոնը որոշիչ կդառնա Թուրքիայում կայանալիք ընտրություններում
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
99
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Քաղաքական գործընթացները մեր տարածաշրջանում մասամբ սառեցված են, ինչը պայմանավորված է Թուրքիայում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրություններով։ Որպես թեկնածու՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար առավել խոցելին երկրի ֆինանսատնտեսական ոլորտն է, եւ քանի որ նախընտրական փուլում առավել ընդունելին խոստումներն ու տեսանելի (թեկուզ թվացյալ) զարգացում ցույց տալն է, ուստի նման քայլերից կարելի է համարել նախօրեին Ստամբուլի ֆինանսական կենտրոնի բացումը, որտեղ, ըստ նախագծի, պետք է տեղակայվեն թուրքական եւ արտասահմանյան խոշորագույն բանկերը։ Էրդողանը բացման արարողության ժամանակ վստահեցրել է, որ առաջիկա տարիներին նախագծի իրականացման արդյունքում Ստամբուլը կդարձնի աշխարհի ֆինանսական կենտրոններից մեկը եւ Թուրքիան կտանի «ֆինանսական բարձրագույն լիգա»: Գեղեցիկ եւ ժամանակակից ձեւակերպումները, ինչպիսիք են՝ «սմարթ քաղաք», «ֆինանսական էկոհամակարգ» եւ այլն, ռազմավարական նշանակություն ունեն ընտրություններում հաղթելու եւ դրանից հետո ակտիվ կերպով «Մեծ Թուրան», «Նոր Թուրքիա» երազող Էրդողանի համար։

ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն անցած շաբաթ օրը TGRT հեռուստաալիքի եթերում կանխատեսումներ է արել, թե մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում Էրդողանը կարող է հավաքել ձայների ավելի քան 50 տոկոսը՝ հաղթելով քվեարկության առաջին փուլում։ «Optimar» հասարակական կարծիքի ուսումնասիրման ընկերության ղեկավար Հիլմի Թաշդեմիրը նույնպես խոսել է ընտրություններում Էրդողանի հաղթանակի հնարավորության մասին, թեեւ, ըստ նրա, գործող նախագահը կկարողանա հաղթել երկրորդ փուլում։ «Մեր ունեցած վերջին տվյալները ցույց են տալիս, որ ընտրողների ձայների բաշխումից հետո, ովքեր առաջին անգամ են մասնակցելու ընտրություններին, Էրդողանը հավաքում է 45.9 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 43.9 տոկոսը»,- ասել է նա։ Շատ վերլուծաբաններ չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցկացվեն երկու փուլով, քանի որ հասարակական կարծիքի հարցումների մեծ մասի արդյունքները դեռ հստակ պատկերացում չեն տալիս թեկնածուների ձայների բաշխման մասին։

Հաճախ նշվում է, որ ընտրազանգվածի համար կարեւոր նշանակություն ունեն սոցիալ-տնտեսական խնդիրներն ու դրանք լուծելու խոստումները, սակայն Թուրքիայի պես բազմաշերտ երկրում ընտրությունների արդյունքները կարող են անկանխատեսելի լինել։ Որոշ վերլուծաբանների դիտարկմամբ՝ Էրդողանի տնտեսական քաղաքականությունից դժգոհությունը դեռեւս բավարար հիմք չէ, որպեսզի նա պարտություն գրանցի կամ, առավել եւս, դա հանգեցնի նրա հիմնական հակառակորդ Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկելուն։ Ամեն ինչ պայմանավորված կլինի նրանով, թե որքան գրագետ կկարողանա ընդդիմադիր թեկնածուն շահարկել գոյություն ունեցող եւ երկրաշարժի հետեւանքով բարդացած ֆինանսատնտեսական խնդիրները։ Թեեւ Էրդողանի վարած քաղաքականության նկատմամբ հիասթափությունն առկա է, սակայն  ընտրազանգվածի որոշ խմբերի, հատկապես արեւմտյան քաղաքային բնակչության համար առաջնային կարող են դառնալ կրոնական, ազգային, մշակութային, քաղաքական խնդիրները։ Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն փորձում է օգտագործել քրդական գործոնը, նա սոցիալական ցանցերում տեսաուղերձ էր հրապարակել՝ հակիրճ վերնագրով. «Քրդեր», որտեղ նա դիմել է քուրդ ընտրողներին ու քննադատել կառավարությանը։ Կհավատա՞ն, արդյոք, թեկնածուի անկեղծությանը, ցույց կտան ընտրության արդյունքները։

Վերջին տարիներին Թուրքիան վերափոխումների փուլում է պետության հիմքում ընկած կրոնական-գաղափարական հայեցակարգի ձեւակերպման առումով։ Երբ 1920-ականների սկզբին Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը խզեց իսլամի եւ քաղաքականության միջեւ կապերը, ստեղծվեց բոլորովին այլ պետական միավոր։ Վերջին տարիները ցույց են տալիս, որ Էրդողանը դանդաղ, բայց հաստատապես ձգտում է թուրքական հասարակական կյանքի առանցքային հիմքերից մեկը դարձնել իսլամը՝ հեռանալով քեմալիզմից ու խարխլելով խորքային պետության ռազմադատական ​​կապը։ Իսկ Քըլըչդարօղլուն համարվում է Թուրքիայում քեմալական շարժման առաջնորդը։

Հայաստանի վերաբերյալ թեկնածուներից որեւէ մեկի ընտրվելը որեւէ դրական զարգացում չի ենթադրում։ Էրդողանի հակահայկական քաղաքական գիծը հայտնի է, այն դրսեւորվել է վերջին երկու տասնամյակների ընթացքում, որի «գագաթնակետը» արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի դերակատարությունն էր։ Նրա քաղաքական հակառակորդը նույնպես հայտնի է իր հակահայկական ելույթներով, որտեղ մեզ մեղադրում է «ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների եւ հակաադրբեջանական գործողությունների մեջ», այլ կերպ ասած՝ սեփական հանցագործությունների հայելային արտապատկերման։ Նա տարբեր առիթներով հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ՝ կոչ անելով հարցը թողնել պատմաբանների հայեցողությանը։

ԿիսվելTweetԿիսվել
Լուսինե Մխիթարյան

Լուսինե Մխիթարյան

Ծնվել է Երեւանում, սովորել Հակոբ Օշականի անվան թիվ 172 միջնակարգ դպրոցում, ավարտել դպրոցի ֆիզիկամաթեմատիկական ենթահոսքը։ Հաճախել է ՀԽՍՀ Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը (այսօր արդեն՝ Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոն) եւ ավարտել նկարչության բաժնի լրիվ դասընթացը։ 2001 թվականին գերազանցության դիպլոմով ավարտել է «Դավիթ Անհաղթ» հումանիտար համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի Իսպանիայի եւ Լատինական Ամերիկայի երկրների բաժինը՝ ստանալով միջազգայնագետի որակավորում իսպանախոս երկրների մասնագիտացմամբ։ 2001-2005 թթ աշխատել է Հայաստանի ազգային արխիվում որպես գլխավոր արխիվագետ։ 2005-2007 թթ. սովորել ՀՀ պետական կառավարման ակադեմիայում՝ ստանալով քաղաքագիտության մագիստրոսի աստիճան «Քաղաքագիտություն» մասնագիտությամբ։ 2008 թ-ի օգոստոսից թղթակցել է «Արմենպրես» լրատվական գործակալությանը, իսկ 2009-ից առայսօր՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթին։ Վերապատրաստումներ է անցել հոգեբանության, միջազգային հարաբերությունների եւ հանրային կապերի ոլորտներում։ Ամուսնացած է, ունի երկու որդի։

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Անշահախնդիր փառաբանությունը վեր է ամեն տեսակ խնդրանքներից

Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Գարունը այնքա՛ն հույսեր է բերել…

Ամենաընթերցվածը

  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    Ինչպես հաշվարկել գումարի չափը

    127 Կիսվել են
    Կիսվել 51 Tweet 32
  • Աստվածաշնչյան կարճ առակներ

    299 Կիսվել են
    Կիսվել 120 Tweet 75
  • Հանուն Մայր Աթոռի նահատակված կաթողիկոսը

    6 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 2
  • Առաջնագծում-3

    4 Կիսվել են
    Կիսվել 2 Tweet 1
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    428 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist