Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
ԱՐԽԻՎ
Հայաստանի Հանրապետություն
Երկուշաբթի, Մայիսի 19, 2025
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Հայաստանի Հանրապետություն
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Հայաստանի Հանրապետություն
Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
Գլխավոր Միջազգային

Ադրբեջանը պարտք է Իսրայելին

Թեհրանը խոստացել է ոչնչացնել Թել Ավիվն ու Հայֆան

Ապրիլի 20, 2023
Միջազգային
Ադրբեջանը պարտք է Իսրայելին
1
ԿԻՍՎԵԼ ԵՆ
128
ԴԻՏՈՒՄ
Share on FacebookShare on Twitter

Բաքու կատարած այցի ընթացքում Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել է, որ Ադրբեջանի հետ կստորագրվեն նոր պայմանագրեր ինովացիոն, կիբերանվտանգության ու կրթության ոլորտներում համագործակցության վերաբեյալ:

«Ես Իսրայելից Ադրբեջան եմ եկել երկկողմ հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պատվիրակությամբ: Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ հարաբերությունները ռազմավարական են: Ուստի Իսրայելում դեսպանատան բացումից հետո որոշեցի այցելել ձեր հրաշալի երկիր: Երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները առաջին հերթին հենվում են մեր ժողովուրդների բարի հարաբերությունների վրա: Ուզում եմ եւս մեկ անգամ իմ խորին երախտագիտությունը հայտնել ադրբեջանական ժողովրդին հրեական համայնքի նկատմամբ վերաբերմունքի համար: Դա լավ հիմք է հարաբերությունների համար»,- ասել է իսրայելական դիվանագիտության ղեկավարը:

Այս քնարական զեղումից հետո Քոենը նշել է, որ Իսրայելն ու Ադրբեջանն ակտիվորեն համագործակցում են տնտեսության, զբոսաշրջության, անվտանգության ոլորտներում: «Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է: Առեւտրային հարաբերությունները, անկասկած, կընդլայնվեն: Ես այստեղ եմ՝ այդ ներուժն իրացնելու եւ մեր երկու երկրների միջեւ հարաբերություններն ամրապնդելու համար: Համաձայնագրեր կստորագրենք ինովացիոն, կիբերանվտանգտության ու կրթության ոլորտներում: Մեր կառավարությունները նպատակադրվել են ամրացնել երկկողմ համագործակցությունը: Իմ նպատակն է հարաբերությունները բարձրացնել մեկ այլ մակարդակի, մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Ես վստահ եմ, որ կտեսնենք առաջիկա գործարար համաժողովի պտուղները»,- ասել է նախարարը, որն Ադրբեջանում մասնակցել է նաեւ երկկողմ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին, ինչպես նաեւ մի շարք հանդիպումներ է անցկացրել այդ երկրի պաշտոնյաների հետ:

Այս քայլով Բաքուն հերթական անգամ ցուցադրում է, որ իրանա-իսրայելական հակամարտությունում հանդես է գալիս Թել Ավիվի դիրքերից: «ՀՀ»-ն հաճախ է նշել, որ Իսրայելն Ադրբեջանին ոչ թե ռազմավարական գործընկեր է համարում, ինչպես շեշտել է Էլի Քոենը, այլ պլացդարմ՝ Իրանի դեմ, եւ Բաքուն Թել Ավիվին չվճարած պարտք ունի: Հասկանալի է, որ փորձելով ամրապնդվել տարածաշրջանում՝ Իսրայելն իրականացնում է հակաիրանական քաղաքականություն, ինչը վաղուց է ընկալվել Թեհրանում: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, ի պատասխան Բենիամին Նաթանյահուի այն հայտարարության, որ ժամանակակից Իրանը «էքզիստենցիալ սպառնալիք է ներկայացնում հրեական ժողովրդի համար», սպառնացել է Թեհրանի դեմ ցանկացած գործողության դեպքում կոշտ պատասխան տալ՝ ոչնչացնելով նաեւ Թել Ավիվը: «Թշնամիները, հատկապես՝ սիոնիստական ռեժիմը, զգուշացում են ստացել, որ մեր երկրի հանդեպ ցանկացած գործողություն կառաջացնի զինված ուժերի կոշտ արձագանքը եւ կուղեկցվի Հայֆայի ու Թել Ավիվի կործանմամբ»,- նրա խոսքերը մեջբերել է «Tehran Times»-ը:

Ռաիսին նաեւ ԱՄՆ-ից պահանջել է հեռանալ մերձավորարեւելյան տարածաշրջանից եւ հայտարարել է, որ իրանական բանակը «ձեռք է մեկնում» տարածաշրջանային պետություններին, որոնք շահագրգռված են խաղաղությամբ ու անվտանգությամբ: Նա կոնկրետ երկրների անուններ չի հնչեցրել, բայց, ինչպես գրում է «Times of Israel»-ը, Ռաիսին նկատի է ունեցել նաեւ Սաուդյան Արաբիային: Մարտին Թեհրանն ու Էր Ռիյադը պայմանավորվել են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, որոնք խզվել էին 2016 թ.:

Ադրբեջանն Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործելու դեպքում Թեհրանը հնարավորություններ ունի Թել Ավիվի համար խնդիրներ ստեղծել այլ ուղղություններում: Իսրայելը պարտավորվել է մինչեւ իսլամական Ռամադան ամսվա վերջ (այն ավարտվում է այսօր երեկոյան), մահմեդականներից բացի, ոչ ոքի չթույլատրել՝ մոտենալու Երուսաղեմի Տաճարի համակարգին՝ լարվածության հետագա աճից խուսափելու համար: Ի դեպ, դա ամենեւին էլ չի երաշխավորում, որ Թել Ավիվին կհաջողվի կարգավորել հարաբերությունները մահմեդականների հետ: Իսրայելի ու նրա հարեւանների միջեւ լարվածությունը պահպանվում է Ալ Աքսի մզկիթի վրա իսրայելական անվտանգության ուժերի հարձակումից ու Գազայից, Լիբանանից եւ Սիրիայից պատասխան հրթիռակոծությունից հետո:

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի անդամ, արտաքին քաղաքական բաժնի ղեկավար Մուսա Աբու Մարզուկը, ով առանցքային դեր է կատարում կազմակերպության ներսում քաղաքական որոշումների ընդունման մեջ եւ շարժման այժմյան առաջնորդ Հալեդ Մաշալի հնարավոր ժառանգորդներից մեկն է, խոսել է այն մասին, թե ինչու է Ռամադանի օրերին ուժեղանում բռնությունների ալիքը:

«Նախկինում միշտ համարվում էր, որ մահմեդական սուրբ Ռամադան ամիսը խոնարհման, Ալլահի հետ մերձեցման, հանգստության ու լռության ամիս է: Սակայն Ալ Աքսին իր վերահսկողության տակ վերցնելու եւ Տաճարի լեռան վրա ստատուս քվոն փոխելու իրենց փորձերով իսրայելցիներն ամեն անգամ այն վերածում են լարվածության ամսվա: Ողջ աշխարհը հերթական անգամ տեսավ, որ օկուպանտ զինվորները ներխուժեցին Ալ Աքսի մզկիթ եւ դաժան ծեծի ենթարկեցին հավատացյալներին՝ ձերբակալելով հարյուրավոր անմեղ մարդկանց: Ուզում եմ հիշեցնել, որ այժմ հակամարտությունը միայն Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ չէ։ Գոյություն ունի Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված «սիոնիստական ​​կազմավորում» Իսրայելը, որին քաղաքական եւ ռազմական առումներով միջազգային աջակցություն են ցուցաբերում Արեւմուտքի երկրները, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Բայց մյուս կողմում միայն Պաղեստինի ժողովուրդը չէ, ինչպես ընդունված է համարել: Պաղեստինցիների կողքին են միլիոնավոր արաբներ եւ միլիարդավոր մահմեդականներ աշխարհի տարբեր ծայրերից, որոնց համար Ալ Աքսիի վրա հարձակումները հավասարազոր են իսլամի վրա հարձակման»,- հայտարարել է Մուսա Աբու Մարզուկը:

Նա նշել է, որ եթե Իսրայելը կրկին ագրեսիա ցուցաբերի Պաղեստինի ու նրա ժողովրդի հանդեպ, ապա կհանդիպի լուրջ դիմադրության: «Իսրայելական ռազմական մեքենան երբեք չի կոտրի մեր կամքը: Մենք կվերականգնենք մեր իրավունքները եւ չենք հրաժարվի ազատագրության ու հայրենի հողեր վերադարձի մեր հույսերից: Օկուպացիային պետք է վերջ տալ: Միայն այդ դեպքում տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն կլինի: Իսրայելին աջակցում են միայն նրանք, ովքեր նրա հետ սերտ կապերի միջոցով փորձում են պահպանել համաշխարհային հեգեմոնիան: ՀԱՄԱՍ-ը պաղեստինյան խոշորագույն շարժումն է, եւ մենք չենք կանգնի ու նայի օկուպացիայի հանցագործությանը: Մենք հիմա պաշտպանում ենք մեր ժողովրդին եւ կշարունակենք դա անել, քանի դեռ չենք վերադարձրել այն ամենը, ինչ մեզանից խլել են»,- շեշտել է Մուսա Աբու Մարզուկը:

Իսրայելի արտաքին գործերի նախարարի այցը Բաքու այն օրերին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան հայտարարում են համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին, խոսուն փաստ է եւ վկայում է այս ուժերի՝ Իրանի ու Հայաստանի դեմ գործողությունների մշակման մասին: Այս պայմաններում կամ կգործի Հայաստան-Իրան-Ռուսաստան առանցքը, կամ, որ հավանական է, Ռուսաստանը հանդես կգա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ դաշինքով…

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ու Թուրքիային, պետք է նշել, որ, համագործակցելով Իսրայելի հետ, նրանք իրենց վրա կբեւեռեն Մերձավոր Արեւելքի մահմեդական աշխարհի զայրույթը:

Թեգեր: ԱդրբեջանԻսրայել
ԿիսվելTweetԿիսվել
Իշխան Քիշմիրյան

Իշխան Քիշմիրյան

Սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում եւ ստացել ժուռնալիստի որակավորում: Ուսմանը զուգընթաց աշխատել է «Հայաստան» թերթի լրատվական ծառայությունում` որպես թղթակից: Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում` միաժամանակ կատարելով նաեւ «Մարտիկ» թերթի արտահաստիքային թղթակցի պարտականությունները: Զորացրվելուց հետո կրկին աշխատել է «Հայաստան» թերթում, ապա տեղափոխվել «Հայ գործարար» շաբաթաթերթ` որպես պատասխանատու քարտուղար: Շուտով «Հայկական ֆուտբոլ» թերթում նախ կատարում է պատասխանատու քարտուղարի, իսկ այնուհետեւ` գլխավոր խմբագրի տեղակալի պարտականությունները, աշխատում «90 րոպե» թերթում` որպես պատասխանատու խմբագիր: Այնուհետեւ հաջորդաբար գլխավորում է «Սպորտն այսօր» թերթը եւ «Մոբիլ ՏՎ» ամսագիրը: Panorama.am եւ Aysor.am կայքերում վարել է բաժիններ, իսկ այժմ խմբագիր է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

Նույնատիպ Հոդվածներ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Աֆղանական ճակատը՝ Իրանի դեմ նոր լծա՞կ

Մայիսի 30, 2023
Էրդողանը վերընտրվեց

Էրդողանը վերընտրվեց

Մայիսի 30, 2023

Վաշինգտոնը փոխում է մերձեցման կանոնները

Էրդողանն իր հաղթանակի ճանապարհը հարթել էր ամիսներ առաջ

«Բաց» եւ քողարկված պայքար Բալկանների համար

Սիրիայի… վերադարձը

Սիրիան վերադառնում է արաբական ընտանիք

Չինաստանը մարտահրավեր է նետել ԱՄՆ-ին

Հաջորդ Հոդվածը
Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

Վերջին օրերին, երբ մոտենալու է աշխարհի վերջը, բացվելու է երկնային խորանը

«Գիրքը եւս գործիք է՝ մեր մշակույթը հանրայնացնելու նպատակով»

«Գիրքը եւս գործիք է՝ մեր մշակույթը հանրայնացնելու նպատակով»

Ամենաընթերցվածը

  • Ինչի՞ համար կարող եք զղջալ օր ծերության

    Աղոթքներ ամուսնու համար

    44 Կիսվել են
    Կիսվել 18 Tweet 11
  • Ինչ իրավունքներ ունեն հղիներն ու մինչեւ 3 տարեկան երեխա խնամող աշխատողները

    427 Կիսվել են
    Կիսվել 171 Tweet 107
  • Ինչպես հաշվարկել գումարի չափը

    126 Կիսվել են
    Կիսվել 50 Tweet 32
  • Էներգիայի խնայողության ուղիները կենցաղում

    23 Կիսվել են
    Կիսվել 9 Tweet 6
  • Չարդախլեցի մարշալը, ում «Սեւ հովազ» էին կոչելու

    10 Կիսվել են
    Կիսվել 4 Tweet 3

Սոցցանցեր

Ցանկ

  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Օգտակար Հղումներ

  • Armenpress
  • Armenpress | History
  • Республика Армения
  • Պատմություն
  • Հեղինակներ

Մեր Մասին

Հայաստանի Հանրապետություն՚ օրաթերթը ստեղծվել է 1990 թ.

Ներկայում օրաթերթը հրատարակվում է «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

 

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Ոչ մի արդյունք
Կարդալ ամբողջը
  • Հանրապետություն
  • Միջազգային
  • Սոցիում
  • Սփյուռք
  • Հոգեւոր
  • Մշակույթ
  • Այլք

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երեւան, Արշակունյաց պող. 4, 13-14-րդ հարկեր Հեռ.՝ + (374 10) 52-57-56, Էլ-փոստ՝ [email protected]: Գովազդի համար`+(374 10) 52-69-74, +(374 96) 45-19-38, Էլ-փոստ՝ [email protected]

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Create New Account!

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist